Ղարաբաղը տանք եւ թեման համարենք փակված. Նիկոլ Փաշինյանը՝ նախկին իշխանությունների դիրքորոշման եւ քննադատությունների մասին

«Մենք, բոլորս ամաչելու ոչ մի բան չունենք». ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այս մասին ասաց Աջափնյակ վարչական շրջանի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության գրասենյակում՝ աջակիցների հետ հանդիպմանը: 

Նա նախ շնորհակալություն հայտնեց բոլորին առաջիին հերթին այն բանի համար, որ այս դժվար եւ ծանր ժամանակներում պինդ են մնացել: «Որովհետեւ ես գիտեմ, թե ինչքան ծանր եւ դժվար է եղել եւ շարունակում է մնալ ձեզ համար»,- ընդգծեց Փաշինյանը եւ իր հետագա խոսքում մանրամասնեց, թե ինչ նկատի ունի.

«Մի այսպիսի առանձնահատկության վրա եմ ձեր ուշադրությունը հրավիրել: Ըստ էության մեզ մեղադրում են բոլոր այն բաներում, ինչում հնարավոր է մեղադրել անհատին եւ Կառավարությանը: Սա շատ բացառիկ իրավիճակ է: Սկսած նրանից, որ մենք սատանայի հետեւորդներ ենք, բոլոր հնարավոր մեղադրանքները: Բայց ես ուզում եմ ուրիշ բացառիկ բանի վրա մեր բոլորի ուշադրությունը հրավիրել, որ էդ բոլոր բաները, ինչում մեզ մեղադրում են, այդ մեղադրանքների ճնշող մեծամասնության մեջ մենք մեղավոր չենք, եւ սա շատ կարեւոր է, եւ դրա մասին դուք բոլորդ գիտեք. Եթե տեղեկատվության մակարդակում չգիտեք, գոնե զգացական մակարդակում գիտեք: Դուք դա գիտեք արժեքների մակարդակում, որովհետեւ մենք իրար ճանաչում ենք, եւ ճանաչում ենք առաջին հերթին այն արժեքներով, որոնց վրա հիմնված ենք եւ հետեւաբար սա շատ կարեւոր արձանագրում է:

Բայց ամեն դեպքում ես ուզում եմ շնորհակալություն հայտնել, որովհետեւ գիտեմ, թե ինչքան ծանր իրավիճակի մեջ եք լինում, լրատվական ամեն փոթորիկից հետո ինչպիսի տարակուսանքների եք հանդիպում նույնիսկ ձեր ամենամերձավոր շրջապատում: Բայց դուք պետք է իմանաք, որ դուք, մենք, բոլորս ամաչելու ոչ մի բան չունենք: Այո, մենք շատ ծանր մի ժամանակաշրջանով ենք անցնում, բայց ես ուզում եմ, որ մենք հստակ արձանագրենք, որ էն փորձությունը, էն պատերազմը, որի միջով անցանք, այդ պատերազմից ըստ էության հնարավոր չէր խուսափել: Եվ էականը ոչ թե իրականում պատերազմն է, այլ պատերազմի արդյունքում առաջացած փլուզումներն են: Եվ դա մի երկրաշարժ էր, որի հետեւանքով շատ բան փլուզվեց, մեծ փլուզումներ տեղի ունեցան, բայց երբ երկրաշարժ է լինում եւ փլուզումներ են տեղի ունենում, մեր ժողովրդի առաջին ռեակցիան լինում է սա. դ ցեմենտը կերել էին, արմատուրան նորմալ չէին դրել, շինարարությունը նորմալ որակով չէին արել, դրա համար էլ դա տեղի ունեցավ: Էս դեպքում էլ մենք նույնը պիտի ասենք եւ կարող ենք ասել: Հիմա ես չեմ ուզում ասեն՝ հիմա ինչ, նորից նախկինների՞ն եք մեղադրում, ոչ թե նախկիններին ենք մեղադրումմ, այլ նախկիններն են մեզ մեղադրում եւ հետեւաբար էս խոսակցությունը պետք է տեղի ունենա»:

Հաջորդաբար Փաշինյանն անդրադարձավ պատերազմից հետո հատկապես Հայաստանի նախկին ղեկավարների քննադատություններին:

«Օրինակ, Լեւոն Տեր-Պետրոսյանը ձեւակերպում է, որ Ղարաբաղի հարցով էս էր վիճակը, էս էր վիճակը, բայց ի վերջո չի ձեւակերպում, Ղարաբաղի հարցի կարգավորման իր պատկերացումը ո՞րն էր, ո՞րն է, էսօր ո՞րն է: Իսկ կարելի՞ է ասել՝ Ղարաբաղի հարցի վերաբերյալ իր պատկերացումը հետեւյալն է, որ մենք պետք է Ղարաբաղը տանք Ադրբեջանին, եւ դրանով համարենք փակված թեման: Ինչո՞ւ, եթե ասվում է խոսքը, պետք է ասվի մինչեւ վերջ:

Էն քաղաքական ուժը, որ ստորագրել է Ալեքսանդրապոլի եւ Բաթումի պայմանագիրը, մեզ էսօր մեղադրում է դավաճանության մեջ: Ես ուրիշ բան եմ ասում՝ ինչի՞ բա իրենց դավաճան չեք համարում, որովհետեւ ձեր կուսակցությունի՞ց են: Երբ որ Ալեքսանդրապոլի եւ Բաթումի պայմանագիր ստորագրողներին կհամարեք դավաճան, էն ժամանակ իրավունք կունենաք ընդհանրապես էդ բանի մասին խոսելու:

Երկրորդ, մեր պետական շենքը, որ կառուցվել է 30 տարվա ընթացքում, այդ պետական շենքի ցեմենտը տարել են, արմատուրան տարել են, նախագծի մեջ գողացել են, շինարարության մեջ գողացել են, բաշխման մեջ գողացել են, եւ երկրաշարժի ցնցմանը էդ շենքը չի կարողացել դիմանալ: Մենք երբ որ 2018 թվականին դարձել ենք իշխանություն, այո, այդ շենքը ամրացնելուն ուղղված հուսահատ գործողություններ ենք իրականացրել, սկսած Զինված ուժերից, եւ էսօր նախկին իշխանություններից որեւէ մեկը մեզ ինչ-որ բանում մեղադրելու ոչ բարոյական, ոչ քաղաքական իրավունքը չունի:

Ռոբերտ Քոչարյանը մեզ մեղադրում է…ես ասեցի՝ բա եթե վարչապետը Թուրքիայի գործակալ լիներ ուրիշ ի՞նչ պիտի աներ, բա ասում եմ, եթե 1999 թվականին Հայաստանի ղեկավարը լիներ Թուրքիայի հատուկ ծառայությունների ղեկավար, էլ ի՞նչ պիտի տեղի ունենար, եթե ոչ Հոկտեմբերի 27, եթե լիներ գործակալ, ի՞նչ պետք է աներ, պիտի անվտանգության խորհրդի նիստ հրավիրեր, ասեր՝ գիտե՞ք ինչ, եկեք Մեղրին տանք Ադրբեջանին եւ դրանից հետո էլ Հոկտեմբերի 27 պետք է տեղի ունենար, եթե 1999 թվականին Հայաստանի ղեկավար լիներ Թուրքիայի գործակալ:

Էդ անվտանգության խորհրդի նիստից եւ Հոկտեմբերի 27-ից հետո գնացել Ստամբուլում կողմ են քվեարկել Եվրոպայում անվտանգության խարտիային, որը եթե դիվանագիտական լեզվից թարգմանենք սովորական լեզվի՝ այնտեղ գրված է, որ ԼՂ հարցը կարող է լուծվել գոյություն ունեցող պետության՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Բա եթե Թուրքիայի գործակալ լիներ, ինչի պիտի կողմ քվեարկեր:

Բա եթե Թուրքիայի գործակալ լիներ 1999 թվականին Հայաստանի ղեկավարը, ուրիշ ի՞նչ մեծ  ծառայություն պետք է մատուցեր Թուրքիային եւ Ադրբեջանին, եթե ոչ Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողնելը: Եվ ես այսօր ասում եմ, այո, 1998 թվականին Հայաստանը կարող էր ասել՝ չեմ բանակցում առանց Ղարաբաղի, որովհետեւ էն ժամանակ Ադրբեջանի բանակը էդ վիճակում չէր եւ չէր կարող պատերազմով Ղարաբաղի հարց լուծելու փորձ անել, եւ միջազգային իրադրությունը առավել եւս էդ իրավիճակում չէր: Բա եթե թուրքական գործակալ լինեին՝ պետք է մտածեին առաջին հերթին իրենց իշխանությունը պահելու մասին եւ դրա մասին էլ մտածեցին»:

Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ անդրադարձավ Շուշիի թեմային՝ ՔՊ համակիրներին հիշեցնելով, որ նաեւ այդ մասին են իրենց ուղղված մեղադրանքները.

 

 «Շուշիի հետ կապված թեման. վերջերս հրապարակված այդ թղթում, որտեղ 1999 թվականի Մեղրիի փոխանցման ծրագիր  էր քննարկվում, էդ փաստաթղթում հետաքրքիր ձեւակերպում կար, ասում է Մեղրիի շրջանը փոխանցվում է Ադրբեջանի Հանրապետությանը եւ Լեռնային Ղարաբաղը, Շուշիի շրջանը, եւ Լաչինի շրջանը փոխանցվում է Հայաստանին: Ես էդ փաստաթղթի բովանդակությանը դեռ չեմ անդրադառնում, ձեւակերպմանը ուշադրություն դարձրեք, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքը, Շուշին, Լաչինի շրջանը:

Ի՞նչն է նրբությունը այստեղ. Շուշին առանձնացված է Լեռնային Ղարաբաղից եւ դրված է Լաչինի հետ նուն շարքի մեջ, եւ մեզ շատ ներկայացուցիչներ ասում են՝ դե Շուշիի հարց չի եղել: Ես նոյեմբերին հայտարարում եմ՝ Շուշիի հարցը միշտ եղել է բանակցային գործընթացում, միշտ, եւ ընդհուպ, նաեւ մեր արտաքին քաղաքական գերատեսչությունից ինձ ասում են նման բան չի եղել: Բայց հետո եկանք թեման բացեցինք, երբ որ Սերժ Սարգսյանն ասում էր Ղարաբաղի հարցը լուծելու է, ես զգուշորեն թեման բացեի եւ իրենք արձագանքեցին, եւ պարզվեց, որ իրենց պատկերացմամբ, որով պետք է Ղարաբաղի հարցը լուծեին, պետք է լուծեին Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտությունը արտահայտող հանրաքվեի միջոցով: Ես հարց բարձրացրի ԱԺ ամբիոնից, բա 88 թվականի բնակչությունը Ադրբեջանի, բնակչությո՞ւն է, թե՞ չէ: Եվ իրենք, Հանրապետականները հայտարարեցին, թե նրանք էլ էին մասնակցելու հանրաքվեին, բայց խորհրդային միության տարիների չափաքանակով:

Բայց մենք տեսնում ենք, նախ առաջին. հղում է արվում փաստաթղթերի, հետո ուրիշ փաստաթղթերի, որից կարելի է եզրակացնել, որ էս համատեքստում բնակիչ է համարվում ոչ միայն նա, ով որ ծնվել է, այդ պահին այդտեղ է եղել, այլեւ դրանից հետո ծնված նրա երեխան, դրանից հետո ծնված նրա թոռը: Ադրբեջանը գալու էր, ասելու էր՝ էն 40 000 մարդը, որ Լեռնային Ղարաբաղից դուրս էր եկել, հիմա ինչքա՞ն մարդ էր դարձել:

Հաջորդ խնդիրը, Լեռնային Ղարաբաղի բնակիչ լինելու համար պետք է բնակվել Լեռնային Ղարաբաղում, երբ որ Հանրապետականներն ասում էին՝ ԼՂ բնակիչներով այդ հարցը լուծվելու էր, բա էդ բնակիչները որտե՞ղ էին ապրելու, որ բնակիչ դառնային: Դուք գիտեք պատասխանը, ապրելու էին այնտեղ, որտեղ ապրել են 88 թվականին. Բա ես հիմա հարց եմ տալիս՝ էդ ո՞նց եք ասում, որ Շուշիի հարց չի եղել, երբ որ այդ հարցը եղել է 1999 թվականի փաստաթղթերում, երբ որ այդ հարցը եղել է 2007 թվականի փաստաթղթում, 2013 եւ 2016, 2018 թվականների փաստաթղթում: Դիվանագիտության նրբությունն հենց այդ է, որ պետք չի, որ ամեն ինչ բաց գրված լինի, բայց ես ձեզ ցույց տվեցի, թե ինչպես է այդ հարցը ձեւակերպված: Եվ շատ կարեւոր է այս արձանագրումները անել, որովհետեւ այո՛, 2018 թվականին մենք եկել ենք եւ փորձել ենք էդ ցեմենտի եւ արմատուրայի հայտնի կոմբինացիաներով ձեւավորված շենքը արագ կարգով ամրացնել՝ առաջին հերթին Զինված ուերը: Եվ ոչ մեկ հարց չի տալիս, իսկ կներեք, 2018 թվականի զինված ուժերում ինչի՞ պիտի լիներ պրոբլեմ, որ երբ զինծառայողը գնում է արձակուրդ, ճանապարհածախսի իր 10 հազար դրամը չեն տալիս, ասում են այ դու կգնաս այս կոնկրետ մեքենայով, եւ եթե նույնիսկ քո ծնողն ուզենա մեքենան քշի, գա քեզ զորամասից տանի տուն, մեկ է՝ էդ 10 հազար դրամը պետք է վճարես էդ երթուղայինի վարորդին, անկախ նրանից, դու դրանով գնում ես, թե չէ:

Հետո երբ որ մենք խորացել ենք, ասել ենք լավ էս խնդիրը որտեղից է ծագում, պարզվել է, որ զորամասի հրամանատարները բյուջեով նույնիսկ 1000 դրամ չունեն, որ երբ որ իրենց զորամասում լամպ է վառվում, իրեն ասում են փոխի էդ լամպը, բայց իրեն բյուջե չեն տալիս դրա համար եւ ինքը իր գրպանից է դնում: Մենք ի՞նչ արեցինք, առաջինը զորամասի հրամանատարին տվեցինք բյուջե՝ մանր ծախսերի համար, երկրորդ, արգելեցինք, որ որեւէ մեկը զինվորներից որեւէ կոպեկ վերցնի, ավելացրեցինք զինվորների ամենամսյա սիմվոլիկ վճարումները, մենք ահռելի քանակությամբ զենք, զինամթերք ձեռք բերեցինք, բայց հիմա գաղտնիքներ կան…»:

Փաշինյանն իր համակիրներին վստահեցրեց, իրենց կարող են մեղադրել ամեն ինչի մեջ, բայց իրենք իրենց ներսում վստահ են՝ երկրի նկատմամբ 100 տոկոսով ազնիվ են:

Ասաց՝ իրենց գործողություններում թերություններ իհարկե կան՝ սկսած կադային քաղաքականությունից, վերջացրած կառավարման որակով, բայց որեւէ մեկը չի կարող իրենց մեղադրել հայրենիքին նվիրվածության աստիճանի մեջ:

Խոսելով պատերազմից չխուսափելու մեղադրանքների մասին՝ վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց. 

«Ես ասել եմ՝ պատերազմից խուսափող էիք՝ 2016 թ. պատերազմից խուսափեիք: Ընդ որում՝ այդ պատերազմն ի՞նչ էր: Դա նախերգանքն էր»,- ասաց նա՝ հավելելով, որ մի առիթով Կոմանդոսն իր հետ զրույցում 2016 թ. Քառօրյա պատերազմն անվանել է «հետախուզություն՝ պատերազմից առաջ»:

«Պատերազմից խուսափելու համար ձև կար. այդ ձևը հետևյալն էր՝ հանձնել բոլոր յոթ շրջանները առանց պայմանների, և Ղարաբաղի կեսն էլ հանձնել, ներառյալ՝ Շուշին, իսկ Ղարաբաղի մնացած մասի ճակատագիրը թողնել անորոշ: Ընդ որում՝ եթե մենք գնահատեինք որպես գործարք, որին արժե գնալ, կգնայինք, բայց էս էր գինը: Մենք կարծել ենք, որ մենք պետք է պայքարենք, չհանձնվենք»,- նշեց նա՝ հավելելով. 

«Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ» արտահայտությունն ինչի՞ ես արել։ Բա ճիշտ ա ասում, որովհետև իր ամբողջ ասածը հետևյալն է՝ Ղարաբաղն Ադրբեջան է, և վերջ։ Մենք համաձայն  չենք դրա հետ, այսօր էլ համաձայն չենք»,- ասաց Փաշինյանը։ 

ՔՊ վարչապետի թեկնածուի խոսքով՝ իրենց ամեն ինչում կարող են մեղադրել, բայց ինքն օրինակ, իր ներսում, ինքն իր հետ խոսելիս, դատը անելիս հասկանում է, որ ինքն ազնիվ է եղել:

«Էդ դատը ես ինքս իմ մեջ արել եմ եւ այդ ընթացքում ստացել հազարավոր մարդկանց ուղերձ, որոնք ասել են՝ մեզ մենակ չթողես: Եթե մենակ թողես, կլինես իսկական դավաճան, եւ ես եկել եմ այն եզրակացության, որ իրավունք չունենք հանձնվել»:

Փաշինյանի այս խոսքերից հետո համակիրները համաձայնության ու աջակցության խոսքերով ընդհատեցին նրան:

Տպել
3633 դիտում

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Հանրապետությունում կան փակ ավտոճանապարհներ

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Գրեթե ռեկորդային. Սուրենյանը հայտնել է Երևանում այսօր սպասվող մինչև +32 աստիճան տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա