Առանց գերիներին բերելու մեկը չփորձի մտնել Շիրակի մարզ քարոզարշավի, չենք թողնի. գերիների ծնողները հայտարարություն արեցին

Շիրակի մարզի գերեվարված զինծառայողների ծնողներն ու հարազատներն այսօր կրկին հրավիրեցին լրագրողներին և հստակ հայտարարություն արեցին: Ըստ նրանց՝ թույլ չեն տա որևէ ուժի քարոզարշավի նպատակով մտնել Շիրակի մարզ: Խոսքը հավասարապես վերաբերում է և՛ իշխանությանը, և՛ ընդդիմությանը:

«Ո՛չ ընդդիմությունից, ո՛չ իշխանությունից մեկը չփորձե մտնի Շիրակի մարզ: Եթե մեկը կողից եկավ, մտավ, գնաց, ձեր մուրը՝ ձեր գլուխը: Երեխանց բերեք, արեք, մենք կողքերդ կանգնինք, որըդ կարող եք, բերեք, մենք ձեր կողքը կանգնած ենք: Բայց առանց երեխա բերելու՝ ոչ մի ընտրություն: Մեր բալեքին բերեք, ձեզնից շատ բան չենք ուզե, մեր բալեքին գուզենք: Մերոնց Բաքվից բերեք, էս վերջի տվածին էլ բերեք, էն չհաստատվածներին էլ բերեք:

Ընկել եք ձեր աթոռի հետևից, հլը բերեք, տեսնինք՝ ինչ կեղնի, հետո նոր: Հանկարծ մեկը չփորձվի մտնի Շիրակի մարզ, երբ իմացանք, շատ վատ կեղնի»,- ասացին նրանք:

Մարզպետարանի դահլիճում հավաքված ծնողներն ու գերիների հարազատները միաբերան պնդեցին՝ նա, ով կփորձի կամ կհամարձակվի անտեսել իրենց այսօրվա հայտարարությունը, պատասխան կտա այդ արարքի համար:

«Մենք ամեն ինչի ընդունակ ենք, չփորձեք մտնեք մարզի տարածք: Մեր նկատմամբ ինչ լծակ ուզում են՝ կիրառեն, մենք ծնողներով պատրաստ ենք ամենավերջին քայլին: Մինչև մեր տղաներն ամեն մեկն իր օջախ ոտք չդնի, մեր մարզում ընտրություններ չպետք է տեղի ունենան:

Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ մեր երեխաներն անմեղ տեղը հայտնվել են թուրքի ձեռքում: Մեր զինվորականների անլուրջ, անգիտակ գործունեության հետևանքով գերեվարվել են: Հիմա էլ նրանք մեր տղաներին որպես խաղաքարտ պահել են իրենց ձեռքում, ոնց ուզում, ինչ ուզում են, անում են»,- հայտարարեցին ծնողները:

«Շիրակի մարզն ընկել է քարումեխի արանք: Մենք ո՛չ աջ թևից ենք, ո՛չ ձախ թևից: Միջանկյալ գոտում կանգնած սպասում ենք մեր երեխեքին: Էդ ընտրվել ցանկացողները գոնե հաշվարկ արե՞լ էն, թե 62 տղա, նրանց ընտանիքների անդամները, հարազատները, ամեն տղու հետ 400-500 հոգի մարդ է կանգնած, այսինքն՝ ամբողջ Շիրակի մարզը: Հմի էս ժողովուրդ ինչի՞ համար գնա ընտրության, եթե էսօր մեր զինվորը հայրենի հողի վրա չէ, այլ Ադրբեջանում է: Փոխանակ համախմբվեն, մեկ մարդու պես, մեկ բռունցքի պես պայքարենք, եսիմ ինչի մասին ենք մտածում: Շիրակի մարզում նաև ընտրություններ չեն լինի»,- տեղեկացրեցին նրանք:

Ծնողները նաև նշեցին, թե ինչքան ուզում են հեռու մնալ քաղաքականությունից, ակամա, հանգամանքների բերումով հայտնվում են հենց կենտրոնում:

Եթե ՀՀ-ում կան նորմալ դատող մարդիկ, ապա պետք է այսօր կանգնեն գերիների ծնողների ու հարազատների կողքին, թույլ չտան ո՛չ քարոզարշավ, ո՛չ ընտրություն, քանի դեռ նրանց վերադարձի հարցը չի լուծվի: «Էդ երեխեքը մենակ մեզի համար չէին պաշտպանե էդ սահմանը»,- ընդգծեց ծնողներից մեկը:

Նշենք, որ այսօր հայտարարությունն արեցին 2020 թվականի դեկտեմբերի 16-ին Խծաբերդից գերեվարված զինծառայողների ծնողներն ու հարազատները: Նրանք անցնող ամիսներին ամենատարբեր քայլերի են դիմել ու ակցիաներ իրականացրել իրենց որդիներին վերադարձնելու պահանջով:

Տպել
2954 դիտում

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է