Թուրքական ինքնաթիռը Հայաստանի օդային տարածքով Նախիջեւանից մեկնել է Գյանջա. քաղավիացիան եւ փորձագետն ասում են՝ նոր բան չէ

Տելեգրամյան ալիքով կրկին ակտիվորեն տարածվում է տեղեկություն, որ թուրքական ինքնաթիռները Հայաստանի օդային տարածքով անարգել մեկնում են Ադրբեջան:

Նշվում է, օրինակ, որ թուրքական «Turkish airlines» ավիաընկերության ինքնաթիռը մայիսի 25-ին Հայաստանի վրայով Նախիջեւանից մեկնել է Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաք:

Շվեդական հայտնի Flightradar24 ինտերնետային կայքից տեղեկանում ենք, որ նշված օրը այս չվերթը Նախիջեւանից իրականացվել է ժամը 12:05-ին, Գյանջայում ինքնաթիռը վայրէջք է կատարել ժամը 12:43-ին: Երեւում են նաեւ թռիչքի ամբողջ ուղղությունն ու օդանավի հետագիծը, որը Հայաստանով է անցնում: Հետադարձ թռիչքուղին, սակայն, Հայաստանի օդային ճանապարհով չէ, այլ հարեւան Վրաստանի տարածքով:

Նշենք, որ մի քանի ամիս առաջ ադրբեջանական եւ թուրքական լրատվամիջոցներն էլ հաղորդում էին, որ 2020 թվականի դեկտեմբերի 27-ին պատմական երեւույթ է տեղի է ունեցել. Հայաստանի օդային տարածքով թուրքական ավիաուղիների թռիչք է իրականացվել Բաքվի ու Ստամբուլի միջեւ:

Հայտնի է, սակայն, որ Հայաստանի օդային տարածքը վաղուց բաց է բոլոր քաղաքացիական օդանավերի համար, այդ թվում՝ թուրքական:

«Հայկական ժամանակը» ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հետաքրքրվեց, թե նույն հաջողությամբ արդյոք բա՞ց է Թուրքիայի օդային սահմանը հայկական օդանավերի համար: Մեր այս հարցին կոնկրետ պատասխան չստացանք: Քաղավիացիայից միայն նշեցին, որ դա կախված է նրանից, թե մեր ավիաընկերությունները ինչ թռիչքուղի ունեն, որ ուղղություններով են անցնում եւ արդյոք ունենում են Թուրքիայի օդային ճանապարհով անցնելու անհրաժեշտություն:

Քաղավիացիայից պարզաբանեցին, որ օդային տարածքը կարգավորվում է ICAO-ի՝ միջազգային ավիացիոն կազմակերպությունների կանոնակարգերով, ինչը բացառում է որեւէ խտրականություն։ Տվյալ ընկերությունը եւ բազմաթիվ այլ ընկերություններ կարող են օգտվել Հայաստանի Հանրապետության օդային տարածքից, եւ դրանում որեւէ արտառոց կամ նոր բան չկա:

Շեշտենք, ավելի վաղ, երբ հերթական աղմուկն էր բարձրացել Հայաստանի օդային ճանապարհով թուրքական օդանավերի անցնելու մասին, կոմիտեից նշել էին, որ Հայաստանի քաղաքացիական օդանավերը նույնպես անհրաժեշտության դեպքում կարող են օգտվել Թուրքիայի օդային տարածքից։

Ավիացիոն փորձագետ Նավիկ Խաչատրյանը, սակայն, բոլորովին այլ համոզմունք ունի: Մասնագետը վստահ է՝ մեծ ցանկության դեպքում անգամ հայկական օդանավերը չեն կարողանա անցնել Թուրքիայի օդային տարածքով:

Ըստ Նավիկ Խաչատրյանի՝ 2013 թվականի հոկտեմբերի 24-ից Հայաստանն ընդունել է բաց երկնքի քաղաքականությունը, ինչպես եվրոպական մի շարք երկրներ: Սակայն Հայաստանն իր օդային տարածքը կարգավորում եւ վերահսկում է քաղավիացիայի կոմիտեի, մասնավորապես՝ հայաստանյան նավիգացիայի միջոցով:

«Այդ աշխատանքներն իրականացվում են պետության իշխանության հետ համաձայնեցված: Ըստ ICAO-ի կանոնակարգի՝ յուրաքանչյուր պետության օդային սահմանն իր սուվերեն տարածքն է, եւ եթե մենք որեւէ ոտնձգություն ենք տեսնում այդ սեփականության վրա, կարող ենք արգելել: Թե ինչու չենք արգելել, դա արդեն ես չեմ կարող ասել, բայց դրա պատասխանատուն պետք է որ գտնվի»,- նկատեց Նավիկ Խաչատրյանը:

Անդրադառնալով 44-օրյա պատերազմի օրերին մեր օդային տարածքը Թուրքիայի համար չփակվելուն՝ Խաչատրյանն ասաց. «Այդ հարցն ամիսներ շարունակ ինչպես ինձ է տանջում՝ որպես մասնագետի, այնպես էլ ամբողջ ավիացիոն հանրությանը: Էլ չեմ ասում հազարավոր մեր քաղաքացիների հարցադրումները, թե ինչպե՞ս կարող էինք թույլ տալ նման անարդարություն: Բայց այդ հարցերի ամենաճիշտ հասցեատերը Կառավարությանն առընթեր քաղավիացիոն կոմիտեն է»:

Մասնագետը նաեւ կարծիք հայտնեց, որ եթե, օրինակ, անցած տարվա նոյեմբերի վերջին քննարկվեր օդային ճանապարհը Թուրքիայի համար բաց լինել-չլինելու հարցը, միանշանակ կասեր՝ «մերոնք պետք է փակեն եւ վերջ»: Բայց հիմա, ըստ նրա, ընդհանուր տենդենց կա, որ պետք է խաղաղություն հաստատվի, ինչը, իհարկե, շատ անհավատալի է: «Եթե ռեալ բանակցություններ կազմակերպվեն, ու իրենք էլ բացեն իրենց օդային տարածքը մեզ համար, ապա կարելի է, բայց եթե թուրքերը տրամադրված են, որ չեն բացելու իրենց օդային տարածքը, ուրեմն մենք էլ պետք է ադեկվատություն ցուցաբերենք ու մերը փակենք իրենց համար»,- շեշտեց նա:

Տպել
2788 դիտում

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ