Մանկապարտեզների խնդիրը Գյումրիում լուծված է․ Սուրեն Պապիկյանն ամփոփեց Շիրակի մարզում իրականացված եռամյա աշխատանքը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել Շիրակի մարզպետարանում՝ 2018-2020թթ․ մարզում իրականացված ծրագրերը և առաջիկա անելիքները քննարկելու նպատակով։

Խորհդակցությանը մասնակցել են Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, ՏԿԵ նախարարության ենթակա կառույցների ղեկավարներ, մարզպետարանի ոլորտային պատասխանատուներ, համայնքների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք։

ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն իր խոսքում անդրադարձել է տարածքային զարգացման քաղաքականությանը՝ ընդգծելով որ դրա առանցքում եղել է ապակենտրոն կառավարումը, որի հաջողության մասին կարող են վկայել մարզի տարբեր համայնքներում կատարված աշխատանքների ցուցանիշները։

Նախարարի պաշտոնակատարը ներկաների ուշադրությունն է հրավիրել վերջին 3 տարվա ընթացքում մի շարք ոլորտային ձեռքբերումների ուղղությամբ։

Սուրեն Պապիկյանի խոսքով ներկայումս մեկնարկել և ընթանում է Գյումրի քաղաքի և Շիրակի մարզի 12 բնակավայրերի ջրամատակարարման ամբողջական ցանցի վերականգնման՝ շուրջ 7,3 մլրդ․ արժողությամբ ծրագիրը։

Ենթակառուցվածքային ծրագրերից նախարարի պաշտոնակատար առանձնացրել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ հետ համագործակցության արդյունքում գրանցված վերջին հաջողությունները։ Ինչպես նշել է նախարարի պաշտոնակատարը, հունիսի վերջին Հայաստան կներմուծվեն  27 ուղևորատար վագոններ, տարվա ընթացքում նաև 3 նոր էլեկտրագնացքներ։  Վերջինները կհամալրեն գործող, Երևան–Գյումրի ուղղությունը սպասարկող շարժակազմը։ Ընդ որում նախատեսվում է նորացված շարժակազմերով երկաթուղային տրասնպորտի գործարկում ՀՀ գործող երկաթգծի ամբողջ հասանելիությամբ՝ այն է մինչև Երասխ, և մինչև Գյումրի։ Սուրեն Պապիկյանը շեշտել է, որ այս ուղղությամբ ներդրումները նախատեսված էին հաջորդող 15 տարիների համար, բայց դրանց դրա զգալի մասը հաջողվում է իրականացնել 2021-2024 թթ․ ընթացքում, ինչն էական ազդեցություն է ունենալու ոլորտում թե՛ սպասարկման և թե՛ գնագոյացման վրա։

Իր խոսքում նախարարի պաշտոնակատարն առանձնահատուկ կարևորել է  մանկապարտեզների, նախակրթարանների, դպրոցաշինության, տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների տարբեր ուղղություններով կատարվող աշխատանքները։

Սուրեն Պապիկյանը մատնանշել է, որ Գյումրիում լուծվել է նախակրթարանների կենսական նշանակության խնդիրը, ինչի մասին խոսվել էր երեք տարի առաջ Գյումրիում Տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով կառուցված մանկապարտեզի բացմանը։

«Ես այն ժամանակ խոսք էի տվել, որ Գյումրի քաղաքում այլևս տնակային պայմաններում մանկապարտեզներ չեն լինի, և ի ուրախություն՝ նշեմ, որ վերջին մանկապարտեզի մրցույթային գործընթացն արդեն իսկ ավարտվել է, ստորագրված են համապատասխան պայմանագրերը և շինարարական աշխատանքների մեկնարկը օրերս կտրվի»,–ասել է Պապիկյանը։ 

Ճանապարհաշինության բնագավառում՝ 2018-20 թթ․ Շիրակի մարզում ընդհանուր առմամբ վերանորոգվել է 107, 8 կմ ճանապարհահատված, որը ներառում է հիմնանորոգման, միջին նորոգման, Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարեկարգման և Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող ճանապարհաշինական ծրագրերը։

Նախարարի պաշտոնակատարը Շիրակի մարզի և, ընդհանրապես, հանրապեության համար կենսական որակեց Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարությունը։ «Չնայած Հյուսիս-Հարավ ծրագրում առկա տարբեր խոչընդոտներին և արբիտրաժային գործընթացներին, ապահովել ենք ծրագրի շարունակականությունը․ չինացի գործընկերների հետ հաջողված բանակցությունների շնորհիվ շինարարական աշխատանքների մեկնարկն այս տարի արդեն իսկ տրվել է։ Այս պահի դրությամբ ակնկալում ենք ունենալ 46 կմ ճանապարհ, որը Թալինից մինչև Գյումրի մեզ կապահովի միակողմանի ասֆալտապատ ճանապարհով»,–ընդգծել է Սուրեն Պապիկյանը։

Խորհրդակցության ընթացքում մարզպետ Հովհաննես Հարությունյանն ու մարզպետարանի պատասխատուները ներկայացրել էն  Շիրակի մարզում տարբեր ոլորտներում կատարված աշխատանքները։

«Երբ մենք վերլուծում ենք անցած երեք տարիներին իրականացված աշխատանքներն ու դրանց ծավալներն ենք հաշվարկում՝ հստակ երևում է, որ տարեցտարի ներդրումներն ու կապիտալ ծախսերը Շիրակի մարզում ավելացել են։ Մարզում 2021 թվականին քաղաքաշինության ոլորտում իրականացվելու են շուրջ 40 մլրդ 580 մլն դրամի կապիտալ ներդրումներ։ Աշխատանքներ կիրականացվեն թե բնակարանաշինության, թե կրթական ու առողջապահական օբյեկտների շինարարության, թե ճանապարհաշինության մասով։ Սա խոսում է այն մասին, որ ներդրումներն աճել են, կապիտալ ծախսերն ավելացել»,– նշել է Շիրակի մարզպետը

2018 թվականից մինչ օրս քաղաքաշինության ոլորտում իրականացված աշխատանքների վերաբերյալ զեկույցում նշվել է, որ ընթացքի մեջ է գյուղական բնակավայրերի անօթևանության խնդրի լուծման ծրագիրը, 2020 թվականի մեկնարկած թվով 26 ընտանիքների բնակարանների կառուցման աշխատանքներն ավարտին կհասցվի նոյեմբերին: Իրականացվել է շուրջ 310,1 մլն դրամ գումարի շինարարական աշխատանք: Մնացորդը կազմում է 153,3 մլն դրամ:

 2021 թվականին Շիրակի մարզում նախատեսվում է իրականացնել փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցման աշխատանքներ Բերդաշեն, Կապս, Արեգնադեմ համայնքներում:Նախատեսվում է ևս մի քանի դպրոցի և մոդուլային մանկապարտեզների կառուցում։

Սուբվենցիոն ծրագրերի վերջին երեք տարիների ընթացքում տասնապատկվել են։ 2021-ին կիրականացվի 70 սուբվենցիոն ծրագիր։

Զեկույցների ավարտից հետո՝ ամփոփելով հանդիպման ընթացքում ներկայացված ցուցանիշները, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը նշել է, որ հանդիպման գլխավոր նպատակն արված աշխատանքներն ամփոփելով առաջիկա անելիքները նախանշելն է․ «Ես վստահ եմ մեր հանդիպման ժամանակ այնպես չէ, որ ներկայացվեցին բոլոր իրականացված ծրագրերը, պետք է կարևորենք ցանկացած ծրագրի իրականացում, բոլոր ուղղություններով, ինձ համար կարևոր է տարածքների համաչափ զարգացումը»։

Նախարարի պաշտոնակատարը հանդիպման ավարտին պատասխանել է համայնքապետերին հուզող հարցերին։ Մարզպետարանում կայացած խորհրդակցությունից հետո Սուրեն Պապիկյանը Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի և Գյումրու համայնքապետ Սամվել Բալասանյանի ուղեկցությամբ հետևել է Գյումրիում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին, մասնավորապես, եղել Չայկովսկի և Մայակովսկի փողոցներում, զրուցել շինարարների հետ, հետևել աշխատանքների ընթացքին։

Չայկովսկի փողոցի 360մ հատվածը նորոգվում է սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, իսկ Մայակովսկի փողոցի 650մ-ի ասֆալտապատման աշխատանքները Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ է իրականացվում։

Տպել
1067 դիտում

Թբիլիսիից Բաթումի՝ 3․5 ժամում կամ «դարի նախագիծը»․ բացվել է Զեստաֆոնի շրջանցիկ ճանապարհը

Խնդիրը ընկալման մեջ է՝ մենք պահում ենք դիրքե՞ր և շփման գի՞ծ, թե՞ վերարտադրում, գետնի վրա գծում ենք մեր սահմանը․ Եղոյան

Խնդիրներին Կառավարությունում քաջածանոթ են․ վարչապետը Կիրանցի բնակիչներին հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը

Նորատուսում «ԻԺ» մակնիշի ավտոմեքենա է հրդեհվել

Գեղամ Նազարյանի ասածները չեն համապատասխանում իրականությանը. ինչ է քննարկվել վարչապետի հետ հանդիպմանը

ԱՄՆ-ն ասում է՝ տես, Ալիև, կարմիր գծերը չխախտվեն. ինչու է ադրբեջանական կողմը ուշ հրապարակել Բլինքենի հետ հեռախոսազանգը

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական ու աշխատաշուկայի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել

4259 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխված 122 մեքենա․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Կիրանցի բնակիչների հետ վարչապետի հանդիպումը երկու ժամ է տևել

Ձորակապում ընկերությունը արոտավայրում և վարելահողում առանց թույլտվության արդյունահանում է իրականացրել

Ոտքով, ձեռքով, հոգևորականներով, թաշախուստով կախվել են պետության ոտքից, որ ազատություն թույլ չտան. Հայկ Սուքիասյան

ԵՄ մի շարք երկրներ կարող են ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ Բորել

Թեհրանում քննարկվել են հայ-իրանական երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր

Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հրաժարական է տվել

Ուշադրություն է դարձվում «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում միջոցառումների կատարմանը․ Սանոսյան

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա