Այդ «ինժեներ բալաները» «ջոստիկներով» ջախջախեցին մեր բանակը. Հայկ Սարգսյան

Արցախյան պատերազմը ցույց տվեց, որ գիտությունը սկզբունքային մեծ դեր ունի պետության անվտանգության ապահովման հարցում, քանի որ անվտանգությունը էապես պայմանավորված է ժամանակակից տեխնոլոգիաներով: «Մեդիակենտրոնում» այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ Ինժեներաֆիզիկական ինստիտուտի տնօրեն, Հայ-ռուսական համալսարանի, Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանի կիսահաղորդիչների ֆիզիկայի և նանոէլեկտրոնիկայի ամբիոնի պրոֆեսոր Հայկ Սարգսյանը նշեց, որ գիտությունը ռազմավարական նշանակություն ունի պետության համար, եւ այսօր տեխնոլոգիաները նաեւ քաղաքական գործոն են դարձել:

Նրա խոսքով՝ եթե պետությունն ու հասարակությունը չվերանայեն կրթության և գիտության նկատմամբ իրենց վերաբերմունքը, հետագայում շատ լուրջ՝ նախևառաջ անվտանգային խնդիրներ կունենանք:

«Ցավոք սրտի, շատ հաճախ են խոսում, որ գիտությունը պրակտիկորեն ոչնչացված է, սակայն դա այդպես չէ: Ես կարող եմ ասել, որ Հայաստանը գիտության ոլորտում բավականին լուրջ դիրքեր ունի, ընդ որում՝ նախկին Խորհրդային Միության երկրներից ամենաբարձր ցուցանիշն ունի: Հայաստանում կան գիտական խմբեր, որոնք շատ ակտիվ գործում են՝ նախևառաջ իրենց անձնական կապերի և հաջողությունների շնորհիվ: Սակայն հետևողական պետական մոտեցում չի եղել այն աստիճանի, որ հնարավոր լինի համակարգված պահպանել այդ հաջողությունները և զարգացնել»,- նշեց նա:

Հայկ Սարգսյանի խոսքով՝ պատճառը թերֆինանսավորումն ու միջավայրի փոփոխություններն են. Խորհրդային Միությունից հետո տրանսֆորմացիա տեղի ունեցավ հասարակության հետ, որն իր ազդեցությունը ունեցավ կրթության և գիտության հետընթացի վրա:

«Խորհրդային Միության փլուզումից հետո կիրթ մարդը սկսեց վատ ապրել: Նա անմիջապես միջավայրը փոխեց, քանի որ դպրոցում սովորող երեխաները գիտելիք ստանալու մոտիվացիա չունեին, որովհետև գիտելիք ունեցող մարդը համարվում էր կյանքից հեռու մարդ: Կարող եմ ասել՝ այդ տեսանկյունից առաջին քայլը, որ արվեց, «Մեր բակ» ֆիլմն էր, երբ հասարակության մեջ ներմուծվեց «ինժեներ բալայի» կերպարը, որը տարիներ շարունակ այս երկրում հետապնդում էր կիրթ մարդկանց:

Այդ «ինժեներ բալաները», որոնց վրա միշտ ծիծաղում էին, ջոստիկներով ջախջախեցին մեր բանակը: Երեխաները շատ հստակ հասկացան, որ կիրթ լինելը բանալի չէ դեպի բարեկեցիկ կյանք: Դպրոցը դադարեց երեխաներին սովորեցնել երազել, զարմանալ, իսկ ուսուցչական կազմն էլ գիտեք՝ ինչ ցածր որակ ունի առայժմ: Ուստի ձևավորվեց այդ ֆորմալ դպրոցը, որտեղ, ընդ որում, ամեն ինչը քողարկում էին տարատեսակ կեղծ հայրենասիրական ելույթներով, ինչը երեխաների մոտ նույնպես առաջացնում էր տարակուսանք:

Բուհը վերածվեց մի համակարգի, որտեղ գործում էր մի կարևորագույն սկզբունք՝ դիպլոմ ստանալ. աղջիկները՝ օժիտի համար, փեսաները՝ տպավորություն թողելու: Այն դեպքում, երբ բուհը պետք է դառնար լուրջ գիտական կենտրոն: Որովհետև բուհը պետք է շուրջօրյա եռա, հետազոտություններ կատարվեն, գիտաժողովներ լինեն»,- ասաց նա, ապա խոսեց նաև ակադեմիական օղակների հետընթացի պատճառների մասին.

«Եթե Խորհրդային Միության ժամանակ գիտնականի, դասախոսի կերպարը հարգված էր հասարակության մեջ, ընկալվում էր չափազանց լուրջ, փլուզումից հետ ինչ-որ ժամանակ եկավ, երբ այդ աշխատանքը դարձավ ծայրաստիճան ոչ պոպուլյար, որովհետև թերֆինանսավորման պատճառով գիտնականը գումար չէր կարողանում վաստակել, իսկ պետության մոտ այնպիսի կարծիք էր, որ գիտությունը որոշակի բեռ է իր վրա: Եկեք անկեղծ լինենք. ինչպե՞ս են պատկերացնում մեր գիտնականներին այսօր՝ վատ հագնված, անընդհատ նվվացող, թե փող չկա: Այս է ձեւավորվել երկար տարիներ, դրա համար այսօրվա օրով մենք ունենք այս արդյունքը»:

Նրա խոսքով՝ տաղանդավոր երեխաներ մեզ մոտ շատ կան, սակայն համապատասխան միջավայրը գոյություն չունի.

«Ես կարծում եմ, որ մենք պետք է այդ միֆերից ազատվենք, մի անգամ սթափ նայենք, տեսնենք և հասկանանք՝ մենք ինչ վիճակում ենք գտնվում և փորձենք հասկանալ, որ մենք շատ ցածր սոցիալական զարգացման փուլի վրա ենք և պետք է քայլ կատարենք դեպի քաղաքակիրթ աշխարհ: Ես չեմ ուզում համեմատել եկեղեցու հետ, որովհետև նրա դերը շատ ավելի մեծ է մեր ողջ պատմության ընթացքում, բայց կրթությունն ու գիտությունը այժմ այսօր մի նման դեր պետք է ստանձնեն. դա պետք է լինի ազգային ռազմավարական ծրագիր, որը ուղղակի կերպով կապված է ազգի լինել-չլինելու հետ և պետության ապագայի հետ, եթե նման մոտեցում չլինի, անընդհատ խոսելու ենք ու էլ ոչինչ»,- ասաց նա:

Հայկ Սարգսյանի խոսքով՝ պատերազմից հետո, բնականաբար, փոխվել է վերաբերմունքը կրթության և գիտության հանդեպ, կան հանդիպումներ, սակայն աշխատանքը համակարգված չէ:

«Պետական մոտեցում պետք է լինի, պետք է լինի մագիստրալային շատ լուրջ ծրագիր, որը պիտի իրագործվի, օրինակ, 20-30 տարվա կտրվածքով, գիտությունը հանրամատչելիացնելով՝ հետևողականորեն գնալ այդ ուղղությամբ՝ սկսելով դպրոցից»,- ընդգծեց նա:

«Գիտուժ» նախաձեռնության անդամ, «Robomart» ընկերության համահիմնադիր և գլխավոր տեխնոլոգիական տնօրեն Տիգրան Շահվերդյանը, ևս կարևորելով գիտության դերը պետության անվտանգության հարցում, նշեց, որ պետությունն առաջին հերթին պետք է ստեղծի գիտական միջավայր ու համապատասխան ենթակառուցվածքներ:

«Մեզ մոտ հիմնականում տեղի են ունենում հիմնարար ֆունդամենտալ հետազոտություններ, ոչ թե որովհետև գիտնականները չեն ուզում զբաղվել կիրառական հետազոտություններով, այլ որովհետև մեր պետությունը այդպիսի պայմաններ է ստեղծել. Հայաստանում իրատեսական է զբաղվել միայն էժան, ֆունդամենտալ հետազոտություններով: Էլ չեմ ասում, որ ամբողջ շղթան ուղղակի քամված է, երիտասարդներ չկան, և միայն աշխատավարձը չէ պատճառը, այլև միջավայրի խնդիրն է՝ ինչ սարքավորումների վրա կարող են աշխատել, ինչ միջազգային լուրջ նախագծերի կարող են մասնակցել: Այսօր չկա երիտասարդ ներգրավելու այդ հնարավորությունը: Դրա պատճառով նաև մեր գիտաշխատողների քանակի կտրուկ անկում կա. մոտ 30 հազարից մնացել են 4 հազարը»,- նշեց Տիգրան Շահվերդյանը:

Խնդիրների լուծման համար նա առաջարկում է նաև օգտագործել սփյուռքի ներուժն ու հնարավորությունները՝ պայմաններ ստեղծելով նրանց համար, որպեսզի նրանք ևս ներգրավվեն աշխատանքների մեջ:

«Գիտուժ» նախաձեռնության անդամ, «Արմակադ»-ի հիմնադիր Խաչիկ Գևորգյանի խոսքով էլ՝ պետությունը նախևառաջ պետք է հասկանա առաջնահերթությունները և համապատասխան պատվեր իջեցնի գիտակրթական կառույցների վրա:

«Ես չգիտեմ՝ մեր պետական կառույցներից որեւէ մեկը կարողացա՞վ ի վերջո դուրս բերել մեր երկրի գիտական առաջնահերթությունը, որովհետև պետությունը պետք է և պարտավոր է բյուրեղացնել գիտության ոլորտների առաջնահերթությունները:

Այն կարիքները, որն ունի մեր սոցիումը, պետությունը համապատասխան պատվեր չի իջեցնում գիտական և կրթական կառույցների վրա, օրինակ՝ երբ ուսանողը սովորում է անվճար, նա սովորում է պետական կրթաթոշակով: Այսինքն՝ պետությունն ի սկզբանե վերևից պատվիրել է, որ այդ մասնագիտությունով պետք է ինչ-որ մասնագետներ ունենա, բայց այնքան թքած ունենալու վերաբերմունք է պետական պատվերին, որ ուսանողն էլ, որ սովորում է այդտեղ, չգիտի, որ պետական պատվեր ունի իր վրա իջեցված և չի գիտակցում, որ պետության կողմից պատվեր է կատարում»,- ասաց նա:

Տպել
1696 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)