Եթերում նախընտրական քարոզչության 1 րոպեն՝ 1800-ից մինչեւ 100 000 դրամ. հրապարակվել են սակագները

Հունիսի 20-ին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները ՀՀ-ում գործող հեռուստա եւ ռադիոեթերների վճարովի եթերաժամերում կարող են հանդես գալ նախընտրական քարոզչությամբ: Քարոզարշավը մեկնարկելու է հունիսի 7-ին:

Եթերի ամենաբարձր սակագինը սահմանել են «Արմենիա» եւ «Շանթ» հեռուստաընկերությունները, ամենամատչելին՝ «Դար-21»-ը:

«Հանրային հեռուստաընկերության առաջին ալիք»-ի 1 րոպեի սակագինը 45.000 դրամ է:

Անհամեմատ բարձր է «Արմենիա» եւ «Շանթ» հեռուստաընկերություններում 1 րոպեի սակագինը՝ 100.000 դրամ: «Կենտրոն» ՀԸ եթերում 1 րոպե քարոզչություն կարելի է անել 40.000 դրամով: Նույն սակագինն է սահմանվել «Ա-Թիվի»-ի դեպքում:

«Երկիր Մեդիա»-ում մեկ րոպեի սակագինը 36.000 դրամ է, «Մեր Թիվի»-ում (Freenews.am) 25.000 դրամ, «Արմնյուզ»-ում՝ 20.000 դրամ, «5-րդ ալիք»-ում՝ 12.000, «Նոր Հայաստան»-ում՝ 11.144, «Դար-21»-ում՝ 8000 դրամ:

Համեմատաբար մատչելի են մարզային հեռտուստաընկերությունների սակագները: Արագածոտնի մարզի «Դելտա Թիվի»-ով մեկ րոպե նախընտրական քարոզչություն հնարավոր է իրականացնել, կախված օրվա ժամից, 3-16 հազար դրամով:

Գեղարքունիքի մարզի «Գեղամա» ալիքով գովազդը 12 հազար դրամ է: Լոռու մարզում «Ֆորտունա» հեռուստաալիքով գովազդի գինը գրեթե հավասար է հանրապետական սփռում ունեցող ալիքներին՝ 25.200 դրամ:

Սահմանվել է նաեւ ռադիոեթերի 1 րոպեի սակագինը: «Առաջին ծրագիր»-ով մեկ րոպեն արժե 1800 դրամ: Սա ամենամատչելին է: Մյուս ռադիոընկերություններով 1 րոպե նախընտրական քարոզչություն հնարավոր է իրականացնել ստորեւ ներկայացվող սակագներով.

«Երևան ՖՄ» - 3480 դրամ

«Ռադիո Ջան» - 3200 դրամ

«Ռադիո Հայ» - 2700 դրամ

«Ավտոռադիո» - 3900 դրամ

«Եվրոպա պլյուս» - 3480 դրամ

«Հայ Էֆէմ» - 3000 դրամ

««ԻՄՊՈՒԼՍ» ռադիոծրագիր» - 2900 դրամ

«Ռադիո Շանսոն Երևան» - 2500 դրամ

«Ռադիո Մարշալ» - 2500 դրամ

«Արմնյուզ ՖՄ» ռադիո - 2000 դրամ

Տպել
2027 դիտում

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին