Իտալացի հաղորդավարը ափսոսանք է հայտնել, որ «Եվրատեսիլում» Հայաստանի եւ Ադրբեջանի մասին իր ասելիքը սխալ է արտահայտել

Իտալիայում ՀՀ դեսպանությունը անդրադարձել է «Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթի կիսաեզրափակիչ փուլի ժամանակ իտալացի հաղորդավարի կողմից Հայաստանի հասցեին թույլ տված ոչ կոռեկտ արտահայտություններին, որը առաջացրել է հայ հեռուստադիտողների և օգտատերերի զայրույթն ու դժգոհությունը:

Հիշեցնենք, որ մրցույթի կիսաեզրափակիչ փուլի ժամանակ հաղորդավար Ռայմոնդո Սավերիոն նշել էր, որ Հայաստանը չի մասնակցում «Եվրատեսիլին» այս տարի, քանի որ պարտվել է Ադրբեջանին, հետևաբար նաև գումար չունի մասնակցության համար: Իսկ Ադրբեջանը բավական չէ՝ հաղթել է Հայաստանին, նաև հասել է եզրափակիչ փուլ և մեծ շանսեր ունի հաղթելու: Հաղորդավարի այս խոսքերը երբեմն ուղեկցվում էին քմծիծաղով:

Դեսպանատան հաղորդագրության մեջ նշվում է, որ դեսպանությունը վերջին օրերին բազմաթիվ նամակներ և զանգեր է ստացել «Եվրատեսիլ» մրցույթի կիսաեզրափակիչ փուլի հեռարձակման ընթացքում իտալացի հաղորդավարի կողմից թույլ տված ոչ կոռեկտ արտահայտությունների վերաբերյալ: Այդ առիթով դեսպան Ծովինար Համբարձումյանը նամակ է հղել Rai Gold-ի (որը համակարգում է Rai 4, Rai Premium e Rai Movie ալիքները) տնօրեն Ռոբերտա Էննին:

«Ցանկանում ենք տեղեկացնել, որ դեսպան Ծովինար Համբարձումյանի նամակին ի պատասխան Rai Gold-ի (որը համակարգում է Rai 4, Rai Premium e Rai Movie ալիքները) տնօրեն Ռոբերտա Էննին հայտնել է, որ խորապես ցավում է, որ Եվրատեսիլում Հայաստանի բացակայության մասին արված մեկնաբանությունը ընկալվել է որպես անհարգալից վերաբերմունք։ Նա նշել է, որ հաղորդավարը ամենևին նման մտադրություն չի ունեցել, այլ ընդհակառակը՝ ցանկացել է ընդգծել, որ բոլոր հակամարտություններն անխուսափելիորեն ազդեցություն են ունենում յուրաքանչյուրի վրա: Տիկին Էննին նշել է, որ ցավում է, որ հաղորդավարի մեկնաբանությունն ակամայից դժգոհություն է առաջացրել և իր մերձավորությունն է հայտնել հայ ժողովրդին և պատերազմի վայրագությունների միջով անցնող բոլոր ժողովուրդներին։

Ի պատասխան հայ համայնքի բարձրաձայնած դժգոհությունների՝ իր ափսոսանքն է հայտնել նաև հաղորդավար Ռայմոնդո Սավերիոն, ով վերահաստատել է, որ ամենևին մտադրություն չի ունեցել վիրավորական արտահայտություններ անելու։ Նա շեշտել է, որ էությամբ պացիֆիստ հանդիսանալով՝ ցանկացել է ընդգծել, թե որքան գրոտեսկային և անհեթեթ են պատերազմների հետևանքները։ Նա նշել է, որ նպատակ է ունեցել շեշտելու իրադրության դրամատիկ անհամաչափությունը և ընդունել է, որ դա իրեն չի հաջողվել, որ ակնհայտորեն ինքը սխալ է արտահայտվել և շատ ցավում է դրա համար»,- ասվում է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Հայաստանը դեռ մարտին էր հայտարարել, որ չի մասնակցելու «Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթին՝ ելնելով տեղի ունեցած իրադարձություններից (Արցախյան պատերազմ), ժամանակի սղությունից և այլ օբյեկտիվ հանգամանքներից, որոնք անհամադրելի են երգի մրցույթում Հայաստանի պատշաճ ներկայացման հետ: Հանրային հեռուստատեսության տարածած հաղորդագրության մեջ, սակայն, որևէ կերպ չի նշվել այն մասին, որ մրցույթին չմասնակցելու պատճառներից մեկն էլ գումարն է:

Տպել
5526 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը