Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երկրորդ տեղն է զբաղեցրել Եվրոպայի Մ23 առաջնության թիմային հաշվարկում

24/05/2021 schedule13:49

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը գերազանց ելույթ ունեցավ մայիսի 23-ին Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտված ըմբշամարտի մինչև 23 տարեկանների ԵՎրոպայի առաջնությունում։

Հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Բաղդասարյանի գլխավորությամբ՝ Սկոպյե էին մեկնել 10 ըմբիշներ։ Հատկապես մեծ էին սպասելիքները Մալխաս Ամոյանից, Դավիթ Օվասափյանից և Հրաչյա Պողոսյանից, որոնք ոչ միայն փայլուն ելույթներ էին ունեցել պատանիների և երիտասարդների մրցաշարերում, այլև արդեն հասցրել էին իրենց նորամուտը նշել մեծահասակների Հայաստանի հավաքականում։ Սպասելիքներ կային նաև Տիգրան Մինասյանից և Սամվել Գրիգորյանից։ Մինասյանն աչքի է ընկել երիտասարդների մրցաշարերում՝ դառնալով Եվրոպայի չեմպիոն և աշխարհի փոխչեմպիոն, իսկ Գրիգորյանն այս տարի հիանալի ելույթ էր ունեցել Ռուսաստանում կայացած միջազգային մրցաշարում։ Նշված ըմբիշներն արդարացրին սպասելիքները: 

Փայլուն ելույթ ունեցան 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանն ու 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը։ Պողոսյանին շատ դժվար վիճակահանություն էր բաժին հասել, բայց էջմիածնեցի ըմբիշը համառ պայքարներում կարողացավ հաղթել Ռուսաստանի և Վրաստանի ներկայացուցիչներին, իսկ եզրափակչում էլ ուժեղ գտնվեց շվեդ Պելսենից։ Ամոյանին էլ ավելի բարդ վիճակահանություն էր հասել, բայց նա իրար հետևից պարտության մատնեց Վրաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին ու դարձավ չեմպիոն։ Ընդ որում, Ամոյանը շատ ակտիվ էր գոտեմարտում, լավ հարձակվում էր, իսկ երբ կարիք էր լինում պաշտպանվել պարտերում, մրցակցին հնարք անելու հնարավորություն չէր տալիս։ 

Դավիթ Օվասափյանը ևս շատ լավ հանդես եկավ․ նա միայն մեկ պարտություն կրեց՝ եզրափակչում՝ ռուս մրցակցից և դարձավ արծաթե մեդալակիր։ Տիգրան Մինասյանը բրոնզե մեդալ նվաճեց, թեև կարող էր և ավելին․ կիսաեզրափակչում նրա մրցակիցը ռուսաստանցի շատ ուժեղ ըմբիշ, ապագա չեմպիոն Անվար Ալիախիարովն էր, որին Տիգրանը պարտվեց 0-7 հաշվով, բայց գոտեմարտի ընթացքն այնպիսին էր, որ կարող էր և Տիգրանի օգտին դասավորվել․ գոտեմարտի սկզբում հենց ինքն էր գրոհում, բայց սխալվեց, և միավոր վաստակելու փոխարեն ինքը 4 միավոր տվեց մրցակցին։ Իր մյուս երկու գոտեմարտերը Մինասյանն ավարտեց շատ արագ՝ հենց առաջին մրցափուլում։ Ընդ որում, 9-0 հաշվով հաղթեց նաև ռումինացի Ռազվան Արնաուտին, որը վերջին մեկուկես ամսվա ընթացքում արդեն երրորդ գոտեմարտն էր անցկացնում հայ ըմբիշների հետ․ Գևորգ Ղարիբյանին նա հաղթեց Եվրոպայի առաջնությունում, իսկ Արմեն Մելիքյանը դժվարին պայքարում պարտության մատնեց ռումինացուն օլիմպիական վարկանիշային մրցաշարում։ Մինասյանը, անկասկած, լավ ապագա ունի այս քաշային կարգում։

Սամվել Գրիգորյանը ևս մրցաշարում իր միակ պարտությունը կրեց ռուս մրցակցից, որը հետագայում դարձավ չեմպիոն։ Մյուս երեք գոտեմարտերում Գրիգորյանը բացահայտ առավելությամբ ժամանակից շուտ հաղթեց մրցակիցներին, այդ թվում՝ վրացի Չիկաձեին բրոնզե մեդալի համար պայքարում։ Գրիգորյանը շատ արագ է առաջադիմում և բացառված չէ, որ մոտ ապագայում լուրջ մրցակցություն ցույց տա Հայաստանում այս քաշային կարգի առաջատար Կարապետ Չալյանին։

Լավ մրցաշար անցկացրեց նաև 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը, որը դարձավ բրոնզե մեդալակիր։ Նա միայն կիսաեզրափակչում զիջեց վրացի Չկուասելիձեին, իսկ մյուս գոտեմարտերում համառ պայքարում հաղթանակներ տարավ։ Ընդ որում, խորվաթ մրցակցի հետ քառորդ եզրափակչում պարտվում էր 0-7 հաշվով, բայց կարողացավ հետո 8 անպատասխան միավոր վաստակել։ Սկոպյեում Եվրոպայի չեմպիոն դարձավ նաև Ռուսաստանը ներկայացնող Արթուր Սարգսյանը, որը իր բոլոր գոտեմարտերը հաղթեց բացահայտ առավելությամբ՝ ընդհանուր առմամբ վաստակելով 35 միավոր և մրցակիցներին ոչ մի միավոր չտալով։

Հայ ըմբիշներից ձեռնունայն են վերադառնում միայն Աշոտ Մխիթարյանը (55 կգ), Գուրգեն Ալեքսանյանը (67 կգ), Գագիկ Հակոբյանը (82 կգ) և Արմեն Եղիկյանը (97 կգ)։ Նրանք բոլորն էլ պարտվել են հենց առաջին գոտեմարտերում։

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը թիմային պայքարում 123 միավորով զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ հետ մնալով միայն Ռուսաստանի ընտրանուց (203 միավոր) ու առաջ անցնելով Թուրքիայի, Վրաստանի հավաքականներից։ Նշենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը, որը մեկնել էր Սկոպյե 7 ըմբիշներով և նվաճել էր երկու արծաթե և երկու բրոնզե մեդալ, թիմային պայքարում զբաղեցրել էր 6-րդ տեղը։

Ռաֆայել Խալաթյան

Տպել
1523 դիտում

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները