Օդանավակայանում հարձակվել են 3 հոգով. ռուս ֆուտբոլիստը պատմել է, թե ինչպես են իրեն ծեծել «Զվարթնոց» օդանավակայանում

24/05/2021 schedule12:07

Ռուս ֆուտբոլիստ Անտոն Կոբյալկոն հարցազրույց է տվել ռուսական Championat.com կայքին՝ պատմելով իր և Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի կոնֆլիկտի մասին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, համաձայն ռուսական մամուլի՝ Կոբյալկոն, հանդես գալով Երևանի «Փյունիկում», վիճել է թիմի գլխավոր մարզչի հետ մայիսի 17-ին տեղի ունեցած «Արարատ-Արմենիա» խաղի ժամանակ, ինչից հետո ակումբը որոշել է բաժանվել ֆուտբոլիստից։

Ավելի ուշ՝ մայիսի 20-ին, Կոբյալկոն ժամանել է ակումբի մարզաբազա, հրաժեշտ տվել թիմակիցներին, իսկ Մելիքյանից պահանջել, որ իրենից ներողություն խնդրի մորը վիրավորելու համար, ապա մերժում ստանալով՝ ապտակել է նրան և արագորեն հեռացել մարզաբազայից՝ մեկնելով օդանավակայան։ Այդտեղ ֆուտբոլիստի հետևից հասել են Մելիքյանն ու ակումբի գլխավոր տնօրենի տեղակալ Կիմ Առաքելյանը և ծեծել ֆուտբոլիստին։

Հետագայում Մելիքյանը հարցազրույց էր տվել Sport24-ին ու ասել, որ ինքն օդանավակայանում չի եղել, և, ընդհանրապես, այդ ամենը ներկայացվել է շատ ուռճացված՝ կարծես հոլիվուդյան ֆիլմ, չնայած Մելիքյանի՝ օդանավակայանում լինելու մասին փաստում է նաև այն, որ, Shamshyan.com-ի տեղեկություններով, մայիսի 20-ին «Զվարթնոց»-ից ոստիկանական բաժանմունք են բերման ենթարկվել Ռուսաստանի քաղաքացի Անտոն Կոբյալկոն և Ուկրաինայի քաղաքացի Եղիշե Մելիքյանը։

Կոբյալկոն նախ պատմել է, թե ինչպես է սկսվել իր և Մելիքյանի կոնֆլիկտը։ Ըստ ֆուտբոլիստի՝ պատճառն այն է, որ մարզիչն իրեն քիչ խաղաժամանակ էր տրամադրում։ Ֆուտբոլիստի նախկին թիմի՝ «Արարատ-Արմենիայի» հետ խաղում Մելիքյանը Կոբյալկոյին թողել է պահեստայինների նստարանին. «0-0 հաշվի ժամանակ՝ 88-րդ րոպեին, նա որոշում է ինձ դաշտ մտցնել։ Ես նման վերաբերմունքի արժանի չէի, ես արդեն տարիքով ֆուտբոլիստ եմ՝ 35 տարեկան։ Բայց 88-րդ րոպեին դաշտ դուրս գալ նախկին թիմի հետ խաղում․․․: Այո՛, մարզիչն ինքն է, իրավունք ունի։ Չեմ կարծում, որ միտումնավոր էր անում»։

Կոբյալկոն խոստովանել է, որ առանց մեծ ցանկության է պատրաստվել դաշտ դուրս գալ․ «Ինձ մոտեցան և ասացին՝ նախավարժանք արա, այդ պահին ես զրուցում էի ինչ-որ մեկի հետ։ Հետո մոտեցավ Մելիքյանն ու ասաց՝ էլ իմ թիմում չես խաղալու: Ես էլ պատասխանեցի՝ փառք Աստծո, չեմ էլ ուզում ձեզ մոտ խաղալ։ Եզրափակիչ սուլիչը դեռ չէր հնչել, նա սկսեց ինձ հայհոյել, ասում էր՝ ո՞նց ես ինձ հետ խոսում։ Ես էլ ասացի՝ լավ, կխոսենք։ Այդ պահին նա իմ մորը վիրավորեց։ Ես ասացի՝ լավ, սպասում եմ քեզ հանդերձարանում։ Երևի մինչև հիմա գալիս է։ Ես նրան 20-30 րոպե սպասեցի, բայց այդպես էլ չեկավ։ Երբ մարդը նման բան է ասում, կարծում եմ, դիմացինը պետք է ինչ-որ ձև պատժի»,- պատմել է ռուս ֆուտբոլիստը։

Դրանից հետո ակումբը որոշել է խզել ֆուտբոլիստի հետ պայմանագիրը, լուծել է բոլոր ֆինանսական հարցերը, և մայիսի 20-ին Կոբյալկոն եկել է մարզաբազա․ «Հրաժեշտ տվեցի թիմակիցներիս, մոտեցա Մելիքյանին, ասեցի՝ մենք դեռ չլուծված հարցեր ունենք։ Խոսեցինք, ասացի, որ կարող է ինձ չսիրել՝ որպես ֆուտբոլիստի, բայց իրավունք չունի վիրավորել իմ մորը։ Նա ասաց, որ ես եմ դրդել նրան՝ չուզենալով դուրս գալ խաղադաշտ, ես էլ ասացի, որ ինքն էլ է ինձ դրդել, ես մեծ մարդ եմ, ինքն էլ գիտի՝ ինչպես եմ մարզվում։ Այդ հարցով նա առարկություն չուներ։ Ասացի, որ պետք է ներողություն խնդրի, նա հրաժարվեց։ Ես էլ ապտակեցի։ Բավականին ուժեղ, նա դրանից հետո նստեց հատակին։ Մարդն իր մեղքը չի խոստովանում, վիրավորել է իմ մորը բոլորի աչքի առաջ, բայց համարձակություն էլ չունի ներողություն խնդրելու։ Էլ ինչպե՞ս վարվեի»։ 

Հետո Կոբյալկոյի վրա հարձակվել է մարզչի օգնականը, հետո նաև՝ Մելիքյանը, ակումբի աշխատակիցներ, փորձել են հասնել նրա հետևից, բայց Կոբյալկոն արագ նստել է տաքսի ու մեկնել օդանավակայան։ Այնտեղ նա անցել է ստուգում, և պայուսակները վերցնելուց հետո նրա վրա հարձակվել է Մելիքյանը՝ հարվածելով ականջին։ Ֆուտբոլիստն ու մարզիչը սկսել են պարզել հարաբերությունները, այդ պահին Կոբյալկոն հետևից հարված է ստացել գլխին, ժամանել են ոստիկանները և տարել նրանց բաժանմունք։ Ֆուտբոլիստի խոսքով՝ նա տեսել է միայն Մելիքյանին ու մարզչին, իսկ թե ով է հարվածել նրան հետևից, չգիտի։  Սակայն Կոբյալկոն հրաժարվել է ցուցմունք տալուց․ «Այնտեղ, որտեղ ես մեծացել եմ՝ Բարնաուլում, նման բաներ ընդունված չեն։  Ուզում էի տղամարդավարի հարցերը լուծել, երևի դա վիրավորեց Մելիքյանին, նա էլ որոշեց վրեժ լուծել։ Թող այդպես լինի։ Ես իմ հարցն այլ կերպ եմ լուծել, իսկ ցուցմունք տալն ինձ համար անընդունելի էր։ Ոչ մի առարկություն չունեմ»,- ասել է Կոբյալկոն։

Ինչ վերաբերում է ՀՖՖ գործկոմի անդամ Կիմ Առաքելյանի՝ օդանավակայանում գտնվելուն, ապա Կոբյալկոն նրան տեսել է միայն բաժանմունք գնալիս։ «Ասում են՝ նա էլ է հարվածել, բայց ես նրան այդ պահին չեմ տեսել, միայն Մելիքյանին եմ տեսել և նրա օգնականին։ Հարձակվողները, ըստ տեսախցիկների, երեքն են եղել։ Թե ով էր մեջքից հարվածողը՝ տնօրենի տեղակալը, թե վարորդը, չգիտեմ»։

Մելիքյանի այն խոսքերը, որ նա օդանավակայանում չի եղել, Կոբյալկոն որակել է որպես մաքուր սուտ․ «Նա իսկական սուտասան է։ Երբ կարդացի, միանգամից մտածեցի, որ նա տղամարդ չէ։ Տղամարդը նման բան չէր անի։ Երևի ուզում է իր մարզչական կարիերան փրկել։ Կարելի է նայել տեսախցիկների արձանագրությունները, այնտեղ ամեն ինչ երևում է։ Մի՞թե նա չի հասկանում»։

35-ամյա հարձակվողը նշում է, որ «Փյունիկի» հետ որևէ խնդիր չունի, ակումբը բոլոր իր պարտականությունները կատարել է։ Նա նաև մեծ հաճույքով նորից կխաղա Հայաստանում, եթե հրավիրեն․ «Ես տարի Հայաստանում եմ խաղացել, հիանալի հարաբերություններ են մնացել մյուս մարզիչների հետ։ Ոչ մի խնդիր, վիրավորանք, կռիվ չի եղել։ Ես հարգում եմ մեծերին։ Շատերն են ինձ աջակցող խոսքեր ասել, բայց ինձ դուր չի գալիս, թե այդ ամենը ինչպես է մատուցվում. իբր ինձ վրա երեք հայեր են հարձակվել։ Հասկացեք, վատ ազգեր գոյություն չունեն, պարզապես կան վատ մարդիկ։ Մելիքյանի հետ ես կոնֆլիկտ եմ ունեցել, բայց ազգը մեղավոր չէ։ Ես սիրում եմ Հայաստանը։ Երեք տարի ապրել եմ այդտեղ, ոչ մի խնդիր չի եղել։ Ես արդեն 35 տարեկան եմ, բայց դեռ ցանկություն կա ֆուտբոլ խաղալու։ Եթե Հայաստանից առաջարկ լինի, մեծ հաճույքով կընդունեմ այն։ Ես չեմ վախենում ու չեմ թաքնվում։ Ուզում եմ և, ամենակարևորը, կարող եմ խաղալ»,- եզրափակել է Կոբյալկոն։

Տպել
5253 դիտում

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել

Շարժման առաջնորդը կաթողիկոսն է, թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը. վարչապետ