Արմեն Ջիգարխանյանի գերեզմանը հողին է հավասարվել. ցանկապատ չկա, խաչը թեքվել է (լուսանկար)

Սիրված դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի երկրպագուները նրա մահից վեց ամիս անց որոշել են այցելել գերեզմանին ու հարգանքի տուրք մատուցել:

Դերասանը կյանքից հեռացավ 2020 թվականի նոյեմբերի 14-ին ՝ 85 տարեկան հասակում: Արմեն Բորիսովիչը վերջին ապաստանը գտավ Վագանկովսկոյե գերեզմանատանը:

Комсомольская правда-ն գրում է, որ այցելելով իրենց կուռքի գերեզմանին, նրա արվեստի երկրպագուները մեծ զարմանք են ապրել՝ տեսնելով չափազանց անմխիթար գերեզմանն ու հողին հավասարված թումբը:

Երկրպագուները, հրապարակելով լուսանկար, բարձրաձայնել են նրա լքված գերեզմանի մասին:

Բանն այն է, որ Արմեն Բորիսովիչի գերեզմանի վրա նույնիսկ ցանկապատ չկա: Բլուրը բառացիորեն հավասարեցվել է գետնին, իսկ հողը ծածկվել է  ավազով: Մեծ  հայկական խաչը փոքր-ինչ  թեքվել է, համեստ դիմանկարը արդեն գունաթափվել է ու ուղղակի դրված է հենց ավազի վրա: 3 աղքատիկ արհեստական փնջերի կողքին 2 մեխակ է եղել դրված:

Հիշեցնենք, որ Արմեն Ջիգարխանյանը մահացավ ծանր ու երկար հիվանդությունից հետո: Նա շաքարախտ ուներ, որի ֆոնի վրա սկսվել էին երիկամների լուրջ խնդիրներ: Դերասանի կյանքի վերջին տարում նրան աջակցում էին երկրորդ կինը ՝ դերասանուհի Տատյանա Վլասովան ու ընկերները:

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, սիրված դերասան Արմեն Ջիգարխանյանը կյանքից հեռացել է նոյեմբերի լույս 14-ի գիշերը, 86 տարեկան հասակում: 

Արմեն Բորիսի Ջիգարխանյանը Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ, խորհրդային և ռուսական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության հայազգի դերասան է, թատերական մանկավարժ, թատրոնի ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ:

Ընդհանուր առմամբ Ջիգարխանյանը խաղացել է մի քանի հարյուր կինոդեր՝ դառնալով ամենաշատ նկարահանվող ռուսական դերասաններից մեկը։ Նրա հաշվին են դասվում բազմաբովանդակ դերեր լավագույն ռուսական և խորհրդային ռեժիսորների ֆիլմերում, տարբեր ժանրերի ժապավեններում, կատակերգական և արկածային կինոնկարներում, դրամաներում և երաժշտական ֆիլմերում։

1991 թվականից մինչև 1996 թվականը, որպես պրոֆեսոր, դերասանական վարպետության դասեր է դասավանդել ՎԳԻԿ-ում (ռուս.՝ ВГИК – Всероссийский государственный институт кинематографии)։ 1996 թվականին իր կուրսի հիմքով ստեղծում է Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ Մոսկվայի դրամատիկական թատրոնը։ Խորհրդային մշակույթի զարգացման գործում մեծ ավանդի համար Արմեն Ջիգարխանյանը արժանացել է «ԽՍՀՄ Ժողովրդական դերասան»-ի պատվավոր կոչմանը և պարգևատրվել է կառավարական շքանշաններով։

Նրա անունը գրվել է Գինեսի ռեկորդների գիրքում՝ որպես ամենաշատ նկարահանվող ռուսական դերասան (ավելի քան 250 դերակատարում կինո և հեռուստաֆիլմերում)։

լուսանկարում՝ անմխիթար գերեզմանն է

գերեզմանը՝ թաղման և հաջորդ օրը

 

Տպել
9647 դիտում

Այսօր՝ ՀՀ ԱԺ, վաղը «Արմյանսկիյ օբլըստի» ինչ-որ «գառադսկոյի դումայի պատգամավոր կլինեն․Ալեքսանյանը՝ ընդդիմությանը մասին

Վարչապետն օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել

Լեգիտիմացնում եք ուժը, երբ այն սկսի գործել, ձեր դաշնակիցները իրենց իրավունքները չեն կատարի. Ռուբինյանը՝ ընդդիմությանը

Օդեսայում հրթիռակոծության հետևանքով զոհեր կան, հրդեհվել է «Կիվալովի ամրոց»-ը․ այսօր սգո օր է հայտարարվել

Բրիտանական ընտանիքի անդամը՝ դքսուհի Սոֆին, այցելել է Ուկրաինա

Ընդդիմության առաջարկած սահմանագծման վերաբերյալ նախագիծը մերժվեց․ «Քաղաքացիական պայմանագիր»-ը դեմ քվեարկեց

Զինված հարձակում է եղել Աֆղանստանի Հերաթ նահանգի մզկիթի վրա․ կան զոհեր

ՆԳՆ փրկարարական ծառայության Երևանի վարչությունն ամփոփել է ապրիլի գործունեությունը

Լիտվացի գործընկերները պատրաստակամություն են հայտնել աջակցել ՀՀ ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումներին

Ավտոմեքենան բախվել է ձիուն․ հոսպիտալացված տուժածներից վարորդի վիճակը ծանր է

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 30-ին

Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Խնձորի չափ կարկուտ․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը

Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից

Թբիլիսիից Բաթումի՝ 3․5 ժամում կամ «դարի նախագիծը»․ բացվել է Զեստաֆոնի շրջանցիկ ճանապարհը

Խնդիրը ընկալման մեջ է՝ մենք պահում ենք դիրքե՞ր և շփման գի՞ծ, թե՞ վերարտադրում, գետնի վրա գծում ենք մեր սահմանը․ Եղոյան

Խնդիրներին Կառավարությունում քաջածանոթ են․ վարչապետը Կիրանցի բնակիչներին հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը

Նորատուսում «ԻԺ» մակնիշի ավտոմեքենա է հրդեհվել

Գեղամ Նազարյանի ասածները չեն համապատասխանում իրականությանը. ինչ է քննարկվել վարչապետի հետ հանդիպմանը

ԱՄՆ-ն ասում է՝ տես, Ալիև, կարմիր գծերը չխախտվեն. ինչու է ադրբեջանական կողմը ուշ հրապարակել Բլինքենի հետ հեռախոսազանգը

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական ու աշխատաշուկայի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել

4259 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխված 122 մեքենա․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Կիրանցի բնակիչների հետ վարչապետի հանդիպումը երկու ժամ է տևել

Ձորակապում ընկերությունը արոտավայրում և վարելահողում առանց թույլտվության արդյունահանում է իրականացրել

Ոտքով, ձեռքով, հոգևորականներով, թաշախուստով կախվել են պետության ոտքից, որ ազատություն թույլ չտան. Հայկ Սուքիասյան

ԵՄ մի շարք երկրներ կարող են ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ Բորել

Թեհրանում քննարկվել են հայ-իրանական երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր

Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հրաժարական է տվել

Ուշադրություն է դարձվում «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում միջոցառումների կատարմանը․ Սանոսյան

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ