Ինչ կետեր է ներառում Ադրբեջանից հայ գերիների վերադարձի պահանջով ԵԽ բանաձևն ու ինչ է սպասվում հետո

Եվրախորհրդարանի լիագումար նիստում այսօր 607 կողմ ձայնով ընդունվել է Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի ռազմագերիների վերադարձի հետ կապված բանաձևը: Վերջին պահին բանաձևում լրացում է կատարվել՝ ի պաշտպանություն Հայաստանի տարածքային ամբողջականության:

Փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել 607 պատգամավոր, դեմ է հանդես եկել 27-ը, ձեռնպահ մնացել՝ 54 խորհրդարանական:

Մայիսի 20-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստում Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի ռազմագերիների թեմայով քննարկման պահանջով հանդես էին եկել մի քանի տասնյակ եվրոպացի պատգամավորներ:

Հավասարության հարցերով ԵՄ հանձնակատար Հելենա Դալլին եզրափակիչ հայտարարություն է արել՝ նշելով, որ Բաքվի կողմից անազատության մեջ պահվող բոլոր հայ անձանց ազատ արձակումը կարևոր է փոխվստահության ամրապնդման տեսանկյունից, և կարող է էական քաղաքական նշանակություն ունեցող քայլ հանդիսանալ: Ըստ Դալլիի, Եվրոպական միությունը որդեգրել է հստակ դիրքորոշում՝ նշելով, որ բազմիցս հորդորել են երկու կողմերին՝ ամբողջությամբ կյանքի կոչել հրադադարի պայմանագիրը:

«Նրանց հորդորել ենք նաև փոխանակել ռազմագերիներին և ազատել անազատության մեջ պահվող բոլոր անձանց՝ անկախ նրանց գերեվարման հանգամանքներից՝ միջազգային մարդասիրական իրավունքի դրույթներին և հրադադարի համաձայնագրի պահանջներին համապատասխան:

Եվրոպական միությունն ակնկալում է երկու կողմերից համագործակցություն ոչ միայն պահվող անձանց ազատ արձակման, այլ նաև այլ կարևոր հումանիտար հարցերի շուրջ:   

Ընդունված բանաձևում ասվում է, որ Եվրոպական Խորհրդարանն այն ընդունում է՝  հաշվի առնելով

  • Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ իր նախկին բանաձևերը,
  • 2020թ. դեկտեմբերի 17-ի ԵՄ-Հայաստան գործընկերության խորհուրդը և 2020թ. դեկտեմբերի 18-ի ԵՄ-Ադրբեջան գործընկերության խորհուրդը և նրանց համապատասխան եզրակացությունները,
  • ՄԱԿ Կանոնակարգը, ՄԱԿ` խոշտանգումների դեմ կոնվենցիան,
  • Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և Ժնևի` 1949թ. օգոստոսի 12-ի Ռազմագերիների հետ վարվելակերպի վերաբերյալ կոնվենցիան,
  • վերջին հակամարտությունից հետո գերիների ու ձերբակալված անձանց  վերաբերյալ ԵՄ հայտարարությունը,
  • Human Rights Watch կազմակերպության մարտի 19-ի զեկույցը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների 5  հայտարարությունները
  • ՄԻԵԴ-ի կողմից Եվրոպայի նախարարների կոմիտեի Խորհրդին 2021թ. մարտի 9-ին ուղղված հաղորդագրությունը՝ ռազմական հակամարտության վերաբերյալ միջանկյալ միջոցներ ձեռնարկելու մասին,
  • ԵՄ Գործընթացների Օրենքների 144-րդ Օրենքը.

Կառույցը գտնում է, որ.

Ա. քանի որ 1988-1994թ. տեղի ունեցած Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից ի վեր միջազգային հանրությունը փորձել է երկար տևած ժամանակահատվածում բազմակողմանի խաղաղության հասնելու լուծում գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար ԵԱՀԿ ՄԽ  համանախագահների միջոցով,

Բ. քանի որ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմ սկսվեց, որը սանձազերծվել էր Ադրբեջանի կողմից, և ռազմական գործողություններն ավարտվեցին 44 օր անց Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ կնքված հայտարարությունով

Գ. քանի որ հրադադարի մասին եռակողմ հայտարարության 8-րդ կետը սահմանում է, որ պետք է իրականացվի ռազմագերիների, գերիների և գերեվարված այլ անձանց փոխանակում, ինչպես նաև աճյունների փոխանակում, և այդ փոխանակումները պետք է իրականացվեն «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի համաձայն,

Եվրախորհրդարանը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած վերջին պատերազմի ընթացքում իրականացված բռնությունները, ցավում է զոհերի ընտանիքների համար, դատապարտում է հրադադարի խախտումները, ինչը հանգեցրել է մարդկային կյանքերի կորուստի, ավերածությունների ու ֆիզիակական տառապանքի: Բանաձևում նաև անհանգստացնող է որակվել անհետ կորած անձանց ճակատագիրը, ինչը, ըստ կառույցի, կարող է բռնի անհետացում լինել:

Այս բանաձևով ԵԽ-ն պահանջում է հակամարտության ընթացքում և դրանից հետո ձերբակալված բոլոր հայ գերիների՝ ռազմական և քաղաքացիական անձանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը՝ հիշեցնելով, որ նոյեմբերի 9-ի հայտարարության համապատասխան կետը և Ադրբեջանի կառավարությանը հորդորում է տրամադրել զինված հակամարտության հետ կապված՝ իրենց մոտ գերության մեջ գտնվող բոլոր անձանց սպառիչ ցուցակները և տեղեկություններ տրամադրել նրանց գտնվելու վայրի և առողջության վիճակի մասին:

Փաստաթղթով ԵԽ-ն նաև պահանջում է, որ Ադրբեջանի կառավարությունը հարգի իրավական երաշխիքները, թույլատրի փաստաբանների, բժիշկների, իրավապաշտպանների մուտքը հայ բանտարկյալների մոտ, առավել հաճախակի ու դյուրին դարձնի նրանց շփումը հարազատների հետ, ինչպես նաև Ադրբեջանից պահանջում է ձեռնպահ մնալ խոշտանգումներից ու բռնությունից, համագործակցել Եվրոպական դատարանի հետ:

Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոն-Թրաուբադելը նշել է, որ Ադրբեջանի նախագահը «աննախադեպ հաղթանակ» է համարում հակառակորդ կողմին նվաստացնելը Հաղթանակի զբոսայգիներում և նրանց սահմանները խախտելով, ինչը միայն ընդլայնում է բռնությունների շրջանակը:

ԵԽ լիտվացի պատգամավոր Պետրաս Աուշտրևիչուսը նշել է, որ պատերազմից հետո ամեն հնարավորը պետք է արվի խաղաղ համակեցության, ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ազատ արձակման  համար:

Իսպանացի պատգամավոր Պերնանդո Բառենա Արզան նշել է, որ Ադրբեջանում սպանում են հայ ռազմագերիներին՝ պատերազմական հանցագործություն անելով: Ադրբեջանը, ըստ պատգամավորի, պետք է հավատարիմ լինի հրադադարի հայտարարության՝ ռազմագերիների մասին կետին ու նաև դադարեցնի ներխուժել ՀՀ սահմաններից ներս:

Նման կարծիքներ են հայտնել ելույթ ունեցած պատգամավորների ծանրակշիռ մեծամասնությունը՝ խստորեն դատապարտելով Ադրբեջանին ու պահանջագրեր ներկայացնելով: Գրեթե բոլոր ելույթները դատապարտել են հայ գերիներին մինչ օրս պահելու Բաքվի քայլը:

Եվրախորհրդարանի այս լիագումար նստաշրջանը հերթականն է, մեկնարկել է մայիսի 17-ին և կավարտվի մայիսի 21-ին, արդյունքների մասին հայտարարություն կլինի մայիսի 22-ին։ 

Վեհաժողովի լիագումար նիստում կամ մշտական հանձնաժողովի կողմից քննարկվող զեկույցների մեծամասնությունը կազմված է հանձնաժողովի կողմից:

ԵԽ-ն օրենսդրական մարմին չէ։ Այն քննարկումների անցկացման մարմին է՝ բաղկացած յուրաքանչյուր պետությունից որոշակի քանակով ներկայացուցիչների թվից, որոնք ազգայի նխորհրդարանների անդամ են և վերջիններիս կողմից ԵԽԽՎ անդամ են նշանակվել ։ 

Եվրոպական խորհրդարանի բանաձևերը դեկլարատիվ բնույթ ունեն, բայց Եվրամիության մյուս կառույցները փոխկապակցված են և պետք է ականջալուր լինեն Եվրոպական խորհրդի պատգամավորների կարծիքին։

Տպել
5166 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է