Երեւանում վարձով բնակարան գտնելը խնդիր է դարձել. քանակը պակասել է, գինը՝ աճել

Հայաստանյան անշարժ գույքի շուկայում՝ հատկապես Երեւանում, վարձով բնակարանները խնդիր են դարձել: «Հայկական ժամանակ»-ը ահազանգեր է ստացել մի շարք քաղաքացիներից, որ Երեւանում վարձով բնակարանների գներն էականորեն աճել են, իսկ քանակը` նվազել: 

Շատ դեպքերում տանտերերը ցանկանում են իրենց բնակարանը տալ զբոսաշրջիկներին, որպեսզի ավելի մեծ շահույթ ստանան: Ստացվում է, որ վարձով բնակարան գտնելը դարձել է խնդիր, իսկ գտնելու դեպքում վարձավճարը շատ բարձր է:

Հայաստանում տեղի ունեցող թանկացումների ֆոնին վարձակալությամբ բնակարան տվողների ախորժակը եւս բարձրացել է եւ ցանկանում են ավելի մեծ շահույթ ստանալ: Օրինակ՝ մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացու համար բնակարան գտնելը խնդիր է, իսկ մայրաքաղաքի հեռավոր հատվածներում շատ դեպքերում միայն հանրակացարանային փոքր բնակարան կարելի է վարձակալել՝ 60-80 հազար դրամի սահմաններում:

«Արարատ ռիելթի» անշարժ գույքի գործակալության տնօրեն Վահե Դանիելյանը ՀԺ--ի հետ զրույցում ասաց, որ վերջին 2-3 ամիսների ընթացքում վարձակալության շուկան բավականին ակտիվ է. «Հիմա օրինակ՝ շատ վրացիներ են գալիս եւ բնակարան են վարձում: Նախորդ ամիսների համեմատ դրական դինամիկա կա»:

Դանիելյանի խոսքով՝ գնային փոփոխություն կա, սակայն այն այդքան էլ մեծ չէ. «Բնակարանների առաջարկը քանի որ գնալով պակասում է, գները որոշակիորեն փոխվել են: Եթե նախկինում սեփականատերերը գների մեջ զեղչ էին անում, հիմա դա չկա, քանի որ ցանկացողները շատ են, իսկ բնակարանները՝ քիչ»:

Հարցին՝ վարձով բնակարանների պակա՞ս է նկատվում, գործակալության տնօրենը պատասխանեց. «Այո, քանի որ շատ բնակարաններ արդեն վարձով են տրվել եւ հիմա քիչ են մնացել, որոնք էլ մնացել են, ինչպես նշեցի՝ զեղչեր չեն անում»:

Դանիելյանը նշեց, որ իրենց գործակալությունը հիմնականում աշխատում է Կենտրոն եւ Արաբկիր վարչական շրջաններում եւ այդտեղ բավականին բարձր պահանջարկ կա վարձով բնակարանների:

«Ասեմ նաեւ, որ շատ ռուս զբոսաշրջիկներ են եկել վերջին շրջանում՝ պայմանավորված նրանով, որ Ռուսաստանը փակել է դեպի Թուրքիա չվերթները: Սա եւս ազդում է շուկայի ակտիվության վրա»,- ասաց նա: Հարցին՝ միտում կա՞, որ տանտերերը ավելի շատ նախընտրեն վճարունակ զբոսաշրջիկներին բնակարան տրամադրել, Դանիելյանը պատասխանեց. «Այդ միտումը միշտ է եղել, ցանկացած սեփականատեր ձգտում է ավելի մեծ եկամուտ ունենալ: Պարզ է, որ բնակարանը հասնում է ավելի շատ վճարողին: Ի վերջո եկամուտ ստանալու նպատակով են այդ բնակարանը տրամադրում, բարեգործական չէ: Քանի որ զբոսաշրջիկները ավելի վճարունակ են, հնարավոր է, որ նման դեպքեր լինեն»:

Գործակալության տնօրենն ընդգծեց՝ տանտերերը ոչ թե հրաժարվում են բնակարանը վարձով տալ տեղացուն, այլ պարզապես գինը բարձր է, եւ շատ դեպքերում մեր երկրի քաղաքացիների եկամուտներն այնքան բարձր չեն, որ կարողանան այդ տունը վարձել, իսկ զբոսաշրջիկները կարող են դա իրենց թույլ տալ:

Հարցին՝ կարելի՞ է համարել, որ առիթից օգտվելու դրսեւորումներ կան տանտերերի կողմից, նա պատասխանեց, որ այդ տրամաբանությունն իր համար խորթ է. «Եթե դուք էլ վարձով տրվող բնակարան ունենաք, կարծում եմ՝ ով ավելի բարձր առաջարկի, իրեն կտաք: Դա առողջ ցանկություն է: Որ դուք գնաք մեքենա գնելու, պարզ է, որ կգնեք ավելի որակով եւ ավելի ցածր գնով, ոչ թե ավելի թանկ ու անորակ: Նույն տրամաբանությամբ էլ վարձակալության տվողն է ուզում իր գույքն ավելի բարձր գնով տալ, վարձակալն էլ փորձում է ավելի ցածր գնով վերցնել: Սա կոչվում է ազատ շուկա»:

«Մելքոնյան ռիելթի» անշարժ գույքի գործակալության փոխտնօրեն Ֆլորա Մարկոսյանը ՀԺ-ի հետ զրույցում այլ կարծիք հայտնեց՝ նշելով, որ վարձակալության գները որոշակիորեն նվազել են:

«Միանշանակ վարձակալության գները իջել են, փոխարենը վաճառքի գներն են աճել: Այն տունը, որը նախկինում մարդը կարող էր ամսական, օրինակ՝ 1800 դոլարով վարձով տալ, հիմա շատ ավելի մատչելի գնով են պատրաստ տալ»,- ասաց Մարկոսյանը: Նրա խոսքով՝ այլ խնդիր կա, տանտերերը հիմնականում փնտրում են այնպիսի վարձակալներ, որոնք երկարաժամկետ կվարձակալեն բնակարանը. «Եթե նախկինում մենք առնվազն 6 ամսով էինք պայմանագիր կնքում վարձակալների եւ տանտերերի հետ, ապա հիմա 3 ամսով ենք կնքում, հետո նորից վերանայում ենք»:

Գործակալության փոխտնօրենը նշեց, որ հիմնական ակտիվությունը Կենտրոն եւ Արաբկիր վարչական շրջաններում են. «Եթե նախկինում այդտեղ վերանորոգված, կահավորված բնակարանները վարձատուն վստահ էր, որ թանկ կտա, հիմա իջեցրել է գինը: Իսկ ավելի հեռու հատվածներում՝ Նոր Նորք, Մալաթիա-Սեբաստիա, քիչ դեպքեր են լինում, որ վարձով վերանորոգված բնակարան տրամադրեն, հիմնականում միջին կարգի են լինում: Այդտեղ հիմնական վարձակալները ուսանողներն են, որոնք մարզերից են գալիս»:

Մարկոսյանն ընդգծեց՝ հիմա որոշակի խնդիր կա նաեւ արտասահմանցի զբոսաշրջիկների առումով: Կորոնավիրուսից առաջ օրական վարձակալությամբ բարձր գնով կարողանում էին բնակարան տրամադրել, հիմա դա չկա: «Տանտերերը հիմա պատրաստ են միայն երկարաժամկետ հանձնել՝ մի քիչ ավելի մատչելի գներով»,- նշեց նա:

Դիտարկմանը՝ քաղաքացիները դժգոհում են, որ տանտերերը նախընտրում են բնակարանը վարձակալության տալ զբոսաշրջիկներին, քանի որ նրանք ավելի վճարունակ են, Մարկոսյանն արձագանքեց. «Միանշանակ կա նման բան: Մարզերից եկող բնակիչները կամ այն մարդիկ, ովքեր բնակարան չունեն, գերադասում են համեմատաբար հեռու հատվածներ գնալ, որպեսզի գոնե մատչելի լինի: Հիմա ո՞վ 500-600 դոլար կտա Կենտրոնում վարձով բնակարանին: Մեծ մասամբ արտասահմանցիներն են պատրաստ տալ, եւ դա իրենց համար մատչելի գին է»: 

Տպել
2233 դիտում

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ վերջին օրերին կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզեր են հնչում

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի