Ստամբուլի փոխարեն՝ Պորտու․ ՈՒԵՖԱ-ն փոխել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի անցկացման վայրը

ՈՒԵՖԱ-ն որոշել է փոխել ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի եզրափակիչ հանդիպումի անցկացման վայրը։ Ի սկզբանե նախատեսված էր վճռորոշ խաղն անցկացնել Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, սակայն մայիսի 13-ին ՈՒԵՖԱ-ն որոշել է տեղափոխել խաղը Պորտուգալիայի Պորտու քաղաքի «Դու Դրագաու» մարզադաշտ։

Որոշման պատճառ է դարձել Ստամբուլում կորոնավիրուսի դեպքերի արձանագրման աճը։ Ապրիլին Թուրքիայում ամեն օր 30-60 հազար նոր դեպք էր գրանցվում, և երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը խիստ լոքդաուն էր մտցրել երկրում։ Թեև ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն ապրիլի վերջում հայտարարեց, որ եզրափակիչ հանդիպման վայրը մնալու է անփոփոխ, և խաղն անցկացվելու է սահմանափակ քանակությամբ հանդիսականներով, սակայն երկու շաբաթ անց փոխեց որոշումը։

Դրան նպաստեց նաև այն, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչում հայտնվեցին անգլիական ակումբները՝ «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին»։  Թուրքիան կորոնավիրուսի պատճառով գտնվում է Մեծ Բրիտանիայի «կարմիր ցուցակում»։ Խոսվում էր, որ խաղը նույնիսկ կարող է տեղափոխվել Մեծ Բրիտանիա, մասնավորապես՝ Լոնդոն։

Ստամբուլն արդեն երկրորդ տարին անընդմեջ զրկվում է Չեմպիոնների լիգայի եզրափակիչն անցկացնելու հնարավորությունից։ 2019/20 մրցաշրջանի եզրափակիչը պետք է տեղի ունենար Ստամբուլի օլիմպիական մարզադաշտում, սակայն Չեմպիոնների լիգայի խաղարկությունն ընդհատվեց կորոնավիրուսի պատճառով, այնուհետև վերսկսվեց, սակայն քառորդ եզրափակչից սկսած՝ բոլոր հանդիպումները տեղափոխվեցին Պորտուգալիա։ ՈՒԵՖԱ-ն հայտարարեց, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Ստամբուլում կանցկացվի 2020/21 մրցաշրջան՝ Սանկտ-Պետերբուրգի փոխարեն։ Ռուսական քաղաքը ստացավ 2021/22 մրցաշրջանի եզրափակիչն անցկացնելու իրավունքը, Մյունխենի «Ալյանս Արենան»՝ 2022/23-ի, իսկ Լոնդոնի «Ուեմբլին»՝ 2023/24-ինը։

Այժմ խոսակցություններ կան, որ Ստամբուլին կվստահվի անցկացնել եվրոպական ակումբային ֆուտբոլի գլխավոր խաղը 2023թ․-ին՝ Մյունխենի փոխարեն։ Առայժմ հայտնի չէ՝ ինչ այլընտրանք կառաջարկի ՈՒԵՖԱ-ն Մյունխենին։ Թեև բացառված չէ, որ ՈՒԵՖԱ-ն ևս մեկ անգամ կարող է անակնկալ մատուցել իր որոշումով։

Ավելացնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 29-ին։

Տպել
1132 դիտում

ՆԱՏՕ-ի առաքելության հրամանատարությունն այցելել է Կոսովոյում տեղակայված ՀՀ զորախմբի ծառայության վայր

Արմեն Փամբուխչյանն ընտրվել է Երևանի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ

Ոստիկանը իրավունք ունի դիմել ֆիզիկական ուժի, զսպող միջոցների, ընդհուպ՝ կիրառել զենք. Խաչատրյան

Հայաստանի իշխանությունների գործողությունները միտված են տարածաշրջանում կայուն խաղաղությանը․ ՀՀ նախագահ

Մայիսի 1-ից կգործի տուգանքի գումարը 20 տոկոսով նվազ վճարելու հնարավորություն իրավախախտ վարորդների համար

Կա 6 կալանավորված. ոստիկանությունը նոր ուշագրավ մանրամասներ է հայտնել 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու ավազակության գործից

Հայաստանը ճիշտ ճանապարհի վրա է. ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ​​ներկայացուցիչ

Կոտայքում «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ պայթուցիկի նմանվող առարկա են նետել

Ձեր առաջնորդին առյուծի վրա թարս նստացնելու ենք ու հետ ուղարկենք այնտեղ, որտեղից որ եկել է․ Ալեքսանյան

Հայկական կողմը հավատում է, որ կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն. Միրզոյանը՝ Al-Jazeera-ին

Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

Համաշխարհային առևտրի կենտրոն կկառուցվի. Գևորգ Պապոյանը և Էդուարդ Մարությանը պայմանագիր են ստորագրել

Ջերմաստիճանը կնվազի 9-11, որոշ մարզերում՝ 12-14 աստիճանով. սպասվում են ինտենսիվ տեղումներ

Սպանդարյան ՀԷԿ-ի համար ուղղիչ սարքերի և հաստատուն հոսանքի բաշխիչ վահանակի մատակարարման աշխատանքների մրցույթ

Ադրբեջանը Հայաստանի հետ երկկողմ և խաղաղ բանակցությունների կողմնակից է․ Բայրամով

Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին

Զուրաբիշվիլին երկրի դավաճան է, ցավալի է, որ նրան անվանում ենք նախագահ. Վրաստանի վարչապետ

Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է

Ըմբշամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ

Երբ ընդդիմությունն ասում է՝ սահմանն այնտեղ է, որտեղ կանգնած է հայ զինվորը, հանձնում է Բերքաբերը, Ջերմուկը. Հովհաննիսյան

Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում

Եվրոպական հանձնաժողովը պատրաստ է նպաստել Կառավարության առաջնահերթությունների կատարմանը․ վարչապետն ընդունել է Կոոպմանին

«Քաջարի» զինվորը «բախվել» է «եկեղեցին ասպատակող» լրագրողի հետ. Ստյոպա Սաֆարյան

Լևոն Քոչարյանի թիկանապահը հարվածել է լրագրողին, ԱԺ-ն թող չխառնի «Պոպլավոկ»-ի հետ․ Հովհաննիսյան (տեսանյութում)

Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում խաղային ոլորտը կարգավորող օրենսդրությունում

Այն պրոցեսները, որոնցում ներգրավված են նաև հոգևորականները, իրականացվում են ՀՀ պետականության դեմ. Հովհաննիսյան

ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրը

Առաջարկվում է Հարկային օրենսգրքում սահմանել QR կոդի հասկացությունը․ երբ ուժի մեջ կմտնի օրենքը

«Հար-Մա եղբայրներ» ընկերության տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է․ ինչ է հայտնաբերվել

Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

Օդի ջերմաստիճանը կնվազի․ ժամանակ առ ժամանակ անձրև և ամպրոպ է լինելու

Սահմանազատման հիմքում նաև իրավական փաստաթուղթ կա, ընդդիմությունը փորձում է կեղծ օրակարգեր առաջ քաշել. Տիգրանյան

16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել

Ռեստորանում ընթրելիս տղամարդը հանել է ատրճանակն ու պատահական կրակել․ կա զոհ

Լևոն Քոչարյանի «ախռանիկը» Ազգային ժողովի շենքի տարածքում հարվածել է Civic.am-ի լրագրողին

Ֆրանսիայի կողմից նվիրաբերված գեներատորները տրամադրվել են ՀՀ ռազմավարական կարևորություն ունեցող կառույցներին

Օպերատիվ իրավիճակը անցած 1 օրում․ բացահայտվել է հանցագործության 86 դեպք, արձանագրվել՝ 10 ճանապարհատրանսպորտային պատահար

ԱԳ նախարարի տեղակալը Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան Դը Գլյոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը

Ալմա Աթայի հռչակագրով ՀՀ-ն ունի տիտղոս Հայաստանի Հանրապետության ամբողջ ինքնիշխան տարածքի վրա․ Վարդանյան

Ինչը կերաշխավորի Հայաստանի Հանրապետության գոյությունն ու զարգացումը․ վարչապետը հրապարակել է պետության մասին 4-րդ զրույցը