Վտանգի տակ էինք դնելու հունիսի 20-ի ընտրությունները, եթե նախագահը նույն վարքը դրսևորեր․ Համազասպ Դանիելյան

«Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մեծ փաթեթը, որը անցած շաբաթ ընդունվեց ԱԺ-ի կողմից, ցավոք սրտի, չի նախատեսում որևէ կանոնի փոփոխություն հունիսի 20-ի ընտրությունների համար»։ Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը։

Դանիելյանի խոսքով՝ մինչև այդ օրենսդրության ընդունման վերջին օրը իրենք սպասել են ՀՀ նախագահի դիրքորոշմանը, որպեսզի փաթեթն ունենար այնպիսի բովանդակություն, որ դրա ստորագրումը տեղի ունենար կարճ ժամանակամիջոցում․

«Դա միակ միջոցն էր, որպեսզի այդ փաթեթի խաղի կանոնների գոնե մի մասը ուժի մտներ հունիսի 20-ի ընտրությունների ժամանակ։ Ցավոք, դա տեղի չունեցավ։ Հենց այս ռիսկը հաշվի առնելով՝ առանձնացրել էինք ամենակարևոր բաղադրիչը, որը կապված է ռեյտինգայինը վերացնելու և համամասնականն ընդունելու հետ, անգամ դա չստորագրվեց: Մենք պարզապես վտանգի տակ էինք դնելու հունիսի 20-ի ընտրությունները, եթե նախատեսեինք, որ այդ փոփոխությունների գոնե մի մասը ուժի մեջ էր մտնելու հրապարակման պահից, որովհետև դա նշանակելու էր, որ եթե նախագահը նույն վարքը դրսևորեր և չստորագրեր փաթեթը, ապա անցնելու էր 21 օր, դրանից հետո Սահմանադրությունն այլ սցենար չի նախատեսում, քան ԱԺ նախագահի կողմից ստորագրել: Այդ ժամանակ արդեն լինելու էր, որ ընտրությունների օրը նշանակած, քարոզարշավը մեկնարկած փուլում փոփոխություն է լինելու»,- նշեց պատգամավորը։

Խոսելով ԸՕ-ի փոփոխությունների ու մեծ փաթեթով առաջարկվող կոալիցիաներին վերաբերող հատվածի մասին՝ պատգամավորը նշեց, որ իրենք ավելի ազատական մոտեցումներ ունեին կոալիցաների կազմման հարցում․

«Մեր փոփոխություններով էականորեն կմեծացներ հնարավորությունը կոալիցիաներ կազմելու, իսկ գործող նորմը նախատեսում էր 6 օր՝ կոալիցիա կազմելու համար, և եթե որևէ ուժ խորհրդարանում չունենա տեղերի առնվազն 54 տոկոսը, և 6 օրվա ընթացքում հնարավորություն չլինի առնվազն 3 ուժերի մեջ կոալիցիա կազմելու, որը կունենա տեղերի 54 տոկոսը, ապա ՀՀ-ում տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլ»,- ասաց պատգամավորը։

Տպել
1902 դիտում

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը