«Պատերազմ և քովիդ. թռիչքից հետո նահանջ պետք է լիներ». պատգամավորը՝ հեղափոխությունից հետո դեմոկրատիայի 1-ին նահանջի մասին

2018 թվականի թավշյա հեղափոխության շնորհիվ միջազգային տարբեր կառույցների կողմից Հայաստանում արձանագրված ժողովրդավարության աննախադեպ մեծ առաջընթացից հետո առաջին անգամ մեր երկրում ժողովրդավարության առումով որոշակի անկում է գրանցվել:

«Freedom House» իրավապաշտպան կազմակերպության հրապարակած «Անցումային շրջանի երկրներ- 2021» զեկույցում 2.96 միավորով Հայաստանը դասվել է կիսակոնսոլիդացված ավտորիտար վարչակազմերի շարքում:

Հանգամանքներից գլխավորը, որ զեկույցում ստվերել է Հայաստանի գրանցած առաջընթացը՝ Ղարաբաղյան պատերազմն է: Զեկույցում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ պատերազմը ներքին ճգնաժամ է առաջացրել Հայաստանում, որն էլ հենց վտանգում է 2018-ի թավշյա հեղափոխության հաջողությունը: «Այս տարվա իրադարձությունները, այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ զինվորականության միջեւ լարվածությունը ցույց տվեցին, որ իրավիճակը կարող է վատթարանալ»,- մասնավորապես ասվում է զեկույցում:

Հիշեցնենք, որ Freedom House-ի հրապարակած նախորդ զեկույցում նշված էր, որ Հայաստանն արձանագրել է զեկույցի պատմության ընթացքում երբեւէ գրանցված ժողովրդավարության բարելավման ամենաբարձր երկամյա ցուցանիշը։ Զգալի առաջընթացը վերաբերում էր հատկապես ազատ եւ արդար ընտրությունների անցակացմանն ու կոռուպցիայի դեմ պայքարին։

Հրապարակվել է նաեւ Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեչինովիչ Բուրիչի տարեկան զեկույցը՝ խորհրդի անդամ երկրներում լրագրողների անվտանգության եւ մամուլի ազատության վերաբերյալ: Սրանում եւս խոսվում է կովիդով եւ պատերազմով պայմանավորված որոշ սահմանափակումների մասին:

ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը կարծում է, որ հետընթաց արձանագրել են բոլոր երկրները, իսկ Հայաստանի պարագայում դա առավել հասկանալի է:

- Պարոն Հովհաննիսյան, «Freedom House» ամերիկյան հեղինակավոր կազմակերպությունը Հայաստանում ժողովրդավարական ցուցանիշների անկում է արձանագրել: Ինչո՞վ եք սա պայմանավորում: Ձեր կարծիքով կա՞ նման գնահատականի հիմք:

- Մինչեւ 2018 թվականն ունեցած փակ ռեժիմից հետո նմանատիպ զեկույցներում Հայաստանը շատ մեծ թռիչք ունեցավ: Այդ թռիչքից հետո ունենալ պատերազմ եւ նաեւ կորոնավիրուս, պետք է նահանջ լիներ: Որովհետեւ, ցավոք, մենք ունեցանք մի իրավիճակ, երբ ստիպված եղանք որոշակի սահմանափակումների գնալ հանուն հանրային առողջության, հանուն ազգային անվտանգության, նույն ժողովրդավարության պաշտպանության: Այս իմաստով ես նորմալ եմ համարում այս գնահատականները: Բայց համամիտ չեմ կանխատեսումների հետ, որ վերաբերում են զինվորականության հետ հարաբերությունների լարվածությանը: Գլխավոր շտաբի հետ մեր հարաբերությունները կարգավորել ենք եւ ընտրություններով էլ կլուծենք քաղաքական ճգնաժամի հարցը: Այս ամենն անելուց հետո ես վստահություն ունեմ, որ հաջորդ զեկույցներում մենք լավ ցուցանիշներ եւ առաջընթաց կունենանք:

- Ըստ ձեզ կոնկրետ ի՞նչն է պատճառ եղել ցուցանիշների նվազման համար, պատերազմն ու քովիդն ինչպե՞ս են ազդել:

- Կարելի է դրանց թվում դիտարկել, օրինակ, քովիդի ընթացքում մամուլի վերաբերյալ  եղած սահմանափակումները, ետպատերազմական շրջանում խոսքի ազատության, մամուլին վերաբերող սահմանափակումները. ես չէի էլ ուզի օգտագործել սահմանափակում բառը, որովհետեւ դրանք ոչ թե սահմանափակում, այլ կարգավորումներ են:

- Զեկույցում խոսք կա նաեւ դատական համակարգի մասին: Ինչո՞ւ իշխանություններին չհաջողվեց այս համակարգում դրական փոփոխություն մտցնել:

-Մենք բազմիցս ասել ենք, որ հետ չենք կանգնելու անկախ դատարաններ ունենալու մեր հանձնառությունից, խոստովանել ենք, որ որոշակի գործողություններ միգուցե համահունչ չէին այն իրավիճակին, որը կար դատական համակարգում, որովհետեւ հիմա էլ մենք տեսնում ենք, որ մեր դատարանները վարչապետի մահափորձ կազմակերպողներին պարզապես բաց են թողնում՝ իրենց ձեռքին ունենալով բավական ծանրակշիռ փաստարկներ եւ ապացույցներ: Այսինքն այստեղ մենք գործ ունենք որոշ դատավորների հետ, որոնք պարզապես ամեն ինչ անում են, որ դիմադրեն փոփոխություններին Հայաստանում եւ հետ պտտեն պատմության անիվը, իրենց նախկին տերերին հետ բերեն իրենց աթոռներին եւ շարունակեն կաշառք վերցնել, շարունակեն փողով վճիռներ կայացնել եւ այդպես շարունակ: Հիմա պարզապես նոր թափ ու լիցք պետք է հաղորդել դատական փոփոխություններին: Բացի դրանից էլ կան փոփոխություններ, որոնք այս պահին այդքան էլ տեսանելի չեն, կամաց-կամաց իրենց արդյունքն են տալիս: Այս իմաստով մենք մոտ ապագայում շոշափելի արդյունքներ կունենանք դատական համակարգում: Իսկ մինչ այդ՝ եղած որոշ ձախողումների մասին մենք քաղաքացիների հետ խոսում ենք եւ շատ լավ գիտենք, թե մարդիկ ինչից են դժգոհ եւ ինչի համար:

- Դուք կանխատեսեցիք, որ առաջիկա ընտրություններից հետո կլուծեք քաղաքական ճգնաժամը: Քաղաքական տարբեր ուժեր նշում են, որ իշխող ուժի կողմից սպասվում է վարչական ռեսուրսի օգտագործում: Ի՞նչ եք կարծում այս ամենը չի՞ ստվերի ժողովրդավարական առաջընթացը, ընտրությունների արդյունքը կասկածի տակ չի՞ դրվի:

- Միայն խոսքը, կարծիքը, որը հնչում է հիմնականում կեղծ ընդդիմության կողմից, որոնք իրենք են երկար տարիներ վարչական ռեսուրսի միջոցով կարողացել պահպանել իրենց իշխանությունը եւ վերարտադրվել, չեն կարող հիմք հանդիսանալ վատ զեկույցների համար: Պետք է հստակ գործողություն լինի, այսինքն ընտրությունների ժամանակ եւ նախընտրական շրջանում պետք է գործադիր եւ օրենսդիր իշխանությունները իրենց ձեռքի տակ եղած վարչական լծակները կիրառեն, ինչը բացառվում է, եւ դրա ապացույցը 2018-ի ընտրություններն են: Մեր քաղաքական ուժը մերժում է վարչական լծակի կիրառման ցանկացած փորձ եւ այդ մեղադրանքները ես շարքային չհիմնավորված մեղադրանքների շարքին պետք է դասեմ: Դրանք ցեխ շպրտելու համար են, այնպես, ինչպես որոշ փորձագետներ ստվերային զեկույցներ են ուղարկում տարբեր կառույցներին՝ փորձելով ստվերել Հայաստանում ժողովրդավարական ընթացքը:

- Բայց մատնանշվում է, որ վարչապետն այցելում է գյուղեր, քաղաքներ, հանդիպում քաղաքացիների հետ...

- Դե կներեք, վարչապետի աշխատանքային պարտականություններն են հենց այցելել գյուղեր, համայքներ, հանդիպել քաղաքացիներին, ստուգել իր ղեկավարած Կառավարության կատարած աշխատանքը:

- Ինչպե՞ս տարբերակել այս փուլում վարչական ռեսուրսի կիրառումը աշխատանքային պարտականությունից:

-Ոչ մի համայնքային ռեսուրս չի ծառայեցվում վարչապետի այցերը սպասարկելու համար: Վարչապետն իր ծառայողական մեքենայով իր թիմակիցների հետ այցելում է կոնկրետ համայնքներ, հանդիպում է ժողովրդի հետ, զրուցում խնդիրների մասին, տեղեկացնում կատարվող աշխատանքների մասին: Այսինքն մենք չենք կարող որեւէ համեմատական տանել  նախկինում տեղի ունեցող երեւույթների հետ, երբ դպրոցներից երեխաներին փուչիկներով իրենց ծնողների հետ բերում էին հրապարակներ, որ ցույց տան, թե ունեն ժողովրդի վստահությունը: Վարչապետի այցերը նոր չեն սկսվել, նա միշտ իր հանգստյան օրերը օգտագործել է մարզեր այցելելու համար, ես այստեղ նոր բան չեմ տեսնում: Երբ որ քարոզարշավը կսկսվի, արդեն բոլորովին այլ բնույթի հանդիպումներ են լինելու եւ այդ ժամանակ կրկին բացառվում է վարչական լծակի գործադրումը:

- Պարոն Հովհաննիսյան, ԶԼՄ-ների մասով ձեր խմբակցության ներկայացուցիչների վերջին շրջանում բերած գրեթե բոլոր նախագծերը քննադատվում են: Փաստացի դրանց վերաբերյալ եւս քննադատություններ նկատվում են միջազգային զեկույցներում:

- Մամուլի բացարձակ ազատ լինելը ամենեւին չի նշանակում, որ խոսքի ազատությունը գտնվում է այն մակարդակի վրա, որտեղ որ պետք է գտնվի, որովհետեւ մի շարք լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպություններ պարզապես օգտվում են էդ հանգամանքից եւ խոսքի ազատությունը վեր են ածում սանձարձակության, լկտիության եւ չգիտեմ էլ ինչի: Եվ այստեղ հիմա մեր կողմից բերվող կարգավորումները սահմանափակումներ չեն: 2003 թվականին գրված օրենք ունենք ԶԼՄ մասին, որի վրա ցանկացած տառի փոփոխություն կարելի է բնորոշել որպես սահմանափակում: Բայց կներեք, սա ողջամիտ մոտեցում չի, որովհետեւ չի կարող 2003 -ին գրված օրենքը կարգավորել 2021 թվականի երեւույթը, այն էլ մամուլի հետ կապված, որ ամեն օր զարգացում է ապրում:

Մեր բերած նախագծերով մենք իրականում փորձում ենք օգնել բարեխիղճ լրատվամիջոցներին, որոնք ցավոք սրտի այսօր միախառնվել են քարոզչամեքենա դարձած որոշ գործակալությունների հետ: Տպավորությունը, որ իշխանությունը գնում է սահմանափակումների՝ նրանից է, որ մի շարք իբր փորձագետներ ոչ միայն երկրի ներսում են այդ ամենը քննադատում, այլ նաեւ ստվերային զեկույցների տեսքով իրենց կարծիքները ուղարկում են եվրոպացի գործընկերներին, նրանց մոլորության մեջ գցում:

-Ունե՞ք կոնկրետ տեղեկություններ, որ այդպիսի ստվերային զեկույցներ գրվում-ուղարկվում են: Խոսե՞լ եք եվրոպացի գործընկերների հետ՝ ինչո՞ւ են մոլորության մեջ ընկնում:

-Կոնկրետ մամուլի վերաբերյալ նախագծերի մասով մենք ակտիվ համագործակցության մեջ ենք ԵԽ փորձագետների հետ, ԵԱՀԿ-ի հետ, մանրամասն ներկայացնում ենք այն իրավիճակը, որ կա Հայաստանում, նկարագրում ենք առանձնահատկությունները, որոնցով պայմանավորված են մեր կողմից առաջարկվող կարգավորումները: Մոտ ապագայում կունենանք ԵԽ փոձրագետների եզրակացությունը այն նախագծերի մասին, որոնք քննադատվում: Դա ավելի ծանրակշիռ կդարձնի մեր կողմից իրականացվող կարգավորումները: Այսինքն այս իմաստով կապի մեջ ենք բոլոր կառույցների հետ, որոնց փորձում են մոլորության մեջ գցել իբր մամուլի ազատությամբ հետաքրքրված մարդիկ, որոնց միակ նպատակը տարիներ շարունակ մամուլը էս վիճակին հասցնելն է եղել:

 

Տպել
3413 դիտում

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին