Ռոմանոս Պետրոսյանն աշխատակազմին է ներկայացրել ազգային պարկի նորանշանակ փոխտնօրեն Էդգար Խաչատուրյանին

28/04/2021 schedule17:05

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը աշխատակազմին է ներկայացրել ազգային պարկի նորանշանակ փոխտնօրեն Էդգար Խաչատուրյանին, ապա աշխատանքային խորհրդակցություն անցկացրել աշխատակազմի հետ։ Քննարկվել են տեղամասերում իրականացվող վերահսկողության ու պահպանության վերաբերյալ մի շարք ընթացիկ հարցեր։ Տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը։

«Դիլիջան» ազգային պարկի նորանշանակ փոխտնօրենին ներկայացնելիս նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը մատնանշել է, որ, ցավոք, պատուհասած պատերազմը որոշակի խմբագրումներ է մտցրել նախանշած առաջնահերթությունների մեջ, բայց հիմա թիկունքը շտկելու, պետական կառավարման արդյունավետությունը բնականոն հուն վերադարձնելու և ավելի բարձր մակարդակով իրացնելու շրջափուլն է սկսվել։ Պետք է նոր թափով լծվել բարեփոխումների կյանքի կոչմանը։

Պարոն Խաչատուրյանին վստահված է նախարարության մանդատով կանոնակարգել տնտեսվարողների հետ հարաբերությունները, բնօգտագործման, ջրօգտագործման թույլտվությունները, լրջագույն աշխատանքներ տանել Երևան֊Թբիլիսի միջպետական ավտոճանապարհի Դիլիջանի ոլորանների հատվածներում իրականացված ապօրինի շինաշխատանքների ու կառուցապատումների վերացման և պատշաճ աղբահանության կազմակերպման և տարածքների գույքագրման ուղղությամբ։

Գերխնդիր է «Դիլիջան» ազգային պարկի պոտենցիալը և տնօրինած ռեսուրսներն ամբողջությամբ իրացնել և այդ իրացման արդյունքում գեներացված ֆինանսական հոսքերն ուղղել աշխատավարձերի բարձրացմանը և ազգային պարկի սեփական կարողությունների հզորացմանը։

Նախարարի պաշտոնակատար Պետրոսյանն առանձնակի անդրադարձ է կատարել փայտանյութի մթերման մեխանիզմների փոփոխության անհրաժեշտությանը։ Այսուհետ ազգային պարկը չպետք է իրականացնի փայտանյութի որևէ նպատակային արդյունահանում։ Այս ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են, մշակվում են իրավական կարգավորումները։

Քննարկվել են Զբոսաշրջության ակտիվ շրջանի մեկնարկից առաջ «Դիլիջան» ազգային պարկի ենթակայության բնության հատուկ պահպանվող տարածքներում ապօրինի կառուցապատումներին, ճանապարհամերձ հատվածներում տեղադրված ժամանակավոր տաղավարների արտաքին տեսքին, բնապահպանական, քաղաքաշինական, հողաշինական նորմերի պահպանմանը վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել Պարզ լիճ բնության հուշարձանի հարակից տարածքների վարձակալության պայմանագրերին։ Ընթացքի մեջ են բնության այդ չքնաղ հուշարձանին վայել, քաղաքակիրթ պայմաններով ավտոկայանատեղիի կազմակերպման և սպասարկման աշխատանքները։

Նախարարի պաշտոնակատարը խիստ գնահատականներ է հնչեցրել և հավաստիացրել, որ չկա ու չի կարող լինել որևէ արտոնյալ, ով իրավունք կունենա կամայականորեն օգտագործել ազգային հարստությունը՝ սեփական, նեղ անձնական շահերի համար։

Ամփոփելով աշխատանքային խորհրդակցությունը՝ նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը և ազգային պարկի ղեկավար կազմը նախանշել են այն երեք հիմնական ուղղությունները, որոնց ուղղությամբ կարճաժամկետ հեռանկարում պետք է աշխատանքներ իրականացվեն․

Տնտեսվարողների հետ իրավական հարաբերությունների կանոնակարգում, որևէ ապօրինության բացառում

Ազգային պարկի տնտեսական պոտենցիալի ամբողջական գույքագրում և իրացում

Տնտեսական և տուրիստական բաղադրիչի վերջնական կայացում

Նախարարի պաշտոնակատարը խոսել է նաև ապակենտրոն կադրային քաղաքականության և համակարգը երիտասարդ ու նորարար կադրերով համալրելու անհրաժեշտության մասին։

Տպել
856 դիտում

Հայտնաբերվել է գողության մեղադրանքով հետախուզվող 60-ամյա Մանիշակը

Կիրանցում մեքենայի անվադողը դանակով ծակած Երևանի բնակչին մեղադրանք է ներկայացվել

Վրաստանում ցուցարարները պատռել և այրել են Ռուսաստանի դրոշը

Գետափ-Մարտունի ճանապարհին ջրաբերուկները լցվել են երթևեկելի հատված

Բելառուսի զինվորականները մասնակցում են Իրանում հակաահաբեկչական զորավարժություններին

Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան

Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է

Կիրանցից 31 քաղաքացի է բերման ենթարկվել

Կիրանցի և Խեյրեմլիի շրջակա տարածքում իրականացվում է ականազերծում. ՆԳՆ-ն տեղում անցել է ուժեղացված ծառայության

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները