Հետպատերազմական շրջանում վստահությունը սեփական ուժի նկատմամբ շատ կարևոր է. Փաշինյանը՝ տիտղոսակիր մարզիկներին (տեսանյութ)

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հյուրընկալել է ծանրամարտի և ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականների անդամներին՝ հավաքականների մարզիչների գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հանդիպմանը մասնակցել են ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, մարզիչ Վիգեն Խաչատրյանը, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի բազմակի մրցանակակիր Գոռ Մինասյանը, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը, Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը, Եվրոպայի չեմպիոններ Կարեն Ավագյանը և Սամվել Գասպարյանը, արծաթե մեդալակիր Արսեն Մարտիրոսյանը, բրոնզե մեդալակիրներ Վարազդատ Լալայանը և Լիանա Գյուրջյանը, հավաքականի բժիշկ Դավիթ Մոսինյանը, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը, մարզիչ Էդգար Ենոքյանը, վարկանիշային մրցաշարերի հաղթողներ՝ աշխարհի գավաթի անհատական խաղարկության հաղթող Վազգեն Թևանյանը և Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը: Ներկա էին նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, Ն. Փաշինյանի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Ողջույնի իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Ծանրամարտի Հայաստանի հավաքականի հարգելի մարզիչ,

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի հարգելի մարզիչ,

Հարգելի մարզիկներ,

Հարգելի գործընկերներ,

ուրախ եմ ձեզ ողջունելու համար: Ուզում եմ ընդգծել, որ այսօր ոչ այնքան հրավիրել եմ ձեզ շնորհավորելու, որքան շնորհակալություն հայտնելու հաջող մրցելույթների համար, որովհետև կարծում եմ, որ հատկապես այս ժամանակաշրջանում այն հաղթանակները, հաղթանակի այն զգացողությունը, որ դուք պատճառեցիք մեզ բոլորիս, Հայաստանի ժողովրդին, կրկնակի ավելի կարևոր և կրկնակի մեծ արժեք ունեն, որովհետև հետպատերազմական այս շրջանում վստահությունը սեփական ուժերի նկատմամբ շատ կարևոր է, և ձեր հաղթանակներով, կարծում եմ, շատ էական դերակատարում ունեք:

Ընդհանրապես սպորտը սեփական ուժերի նկատմամբ ժողովրդի, պետության վստահության շատ կարևոր վկայություն է և շատ կարևոր է ազգի, ժողովրդի տաղանդը և հնարավորությունները բացահայտելու համար, որովհետև, համոզված եմ՝ ձեր օրինակով բազմաթիվ մարդիկ ոգևորվում են: Պարտադիր չէ, որ ոգևորվեն հատկապես ծանրամարտիկ կամ ըմբիշ կամ այլ մարզիկ լինելու համար, այլ ուղղակի, կարող է դրանից ինչ-որ մեկը ոգևորվի, ինժեներ դառնալու իր երազանքի նկատմամբ ավելի մեծ հավատ ունենա և այդպես շարունակ:

Կարծում եմ՝ ընդհանրապես սպորտը, հաղթանակները, կամ հաջողությունները և անհաջողություններն արտահայտում են այն խորքային պրոցեսները, որոնք երկրում տեղի են ունենում: Այս առումով մենք մեր բոլոր ռազմավարություններում սպորտին շատ մեծ ուշադրություն ենք դարձնում: Նույնիսկ մինչև 2050 թվականի Հայաստանի վերափոխման ռազմավարություն ենք ընդունել, որտեղ խնդիր ենք դրել, որ մինչև 2050 թվականը Հայաստանը պետք է ունենա առնվազն 25 ոսկե օլիմպիական մեդալ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը պետք է դառնա Եվրոպայի կամ աշխարհի առաջնության մեդալակիր: Կարևոր է այս նշաձողերը դնել և այսօրվանից աշխատել այդ նշաձողերը հաղթահարելու համար: Իհարկե, մենք հասկանում ենք, որ սրա համար էական է սպորտի ֆինանսավորումը, մարզական ենթակառուցվածքների ձևավորումը և մի քանի նախագծեր արդեն իսկ իրականացնում ենք:

Տեսեք, այսօր մենք, օրինակ, ի՞նչ պրոբլեմ ունենք. մեր դպրոցների մի հսկայական մասում մարզական ենթակառուցվածքներ չկան, այսինքն՝ ֆիզկուլտուրայի դասեր անելու պրիմիտիվ պայմաններ չկան: Մեր բարձրագույն ուսումնական հաստատություններում մարզական ենթակառուցվածքներ չկան: Օրինակ, մենք խոսում ենք օլիմպիական շարժման և հաջողության մասին, բայց ամբողջ աշխարհում օլիմպիական շարժման ամենակարևոր սեգմենտներից մեկն ուսանողական սպորտն է: Հայաստանում, ցավոք, ուսանողական սպորտը շատ լուրջ պրոբլեմներ ունի, հենց թեկուզ ենթակառուցվածքների բացակայության պատճառով: Երբ մենք շատ դեպքերում տեսնում ենք, թե աշխարհի կամ օլիմպիական խաղերի մեր չեմպիոններն ինչ պայմաններում են պարապում, մենք ընդհանրապես ասում ենք՝ լավ, ինչպե՞ս է դա հնարավոր, որ այսպիսի պայմաններում մարդը կարողանում է դառնալ Եվրոպայի, աշխարհի, օլիմպիական խաղերի չեմպիոն: Սա ի՞նչ է նշանակում: Սա նշանակում է, որ եթե այս պայմաններում այս հաջողությունները մենք ունենք, եթե մեր ենթակառուցվածքները, ֆինանսավորումը և մնացած պայմաններն այլ լինեն, մենք, իսկապես այն, ինչ ասում ենք՝ 25 օլիմպիական մեդալ, այդ դեպքում ո՛չ կասկած, ո՛չ էլ ժպիտ կհարուցի, այսինքն՝ դա կլինի խնդիր, որը բոլորս կհամարենք լուծելի:

Ամեն դեպքում, ևս մեկ անգամ ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել: Ուզում եմ ասել, որ նաև մեր ծանրամարտիկների ելույթներին հետևել եմ հեռուստատեսությամբ, սրտի դողով: Ազատ ոճի ըմբիշների ելույթներին երեկ չեմ հասցրել հետևել, բայց լրատվությանը հետևել եմ: Փաստորեն թիմային հաշվարկում Ծանրամարտի մեր հավաքականը երկրորդ տեղը գրավեց՝ 2 ոսկե, 2 արծաթ և 4 բրոնզ: Եվ մեր ազատ ոճի ըմբիշները վարկանիշային մրցաշարում հաղթել են, և 2 օլիմպիական ուղեգիր ունենք:

Իհարկե, շնորհավորանքից և շնորհակալությունից բացի, կուզենայի նաև քննարկենք, թե ինչ հրատապ անելիքներ ունենք, որպեսզի առավել պատրաստված մոտենանք օլիմպիական խաղերին, որովհետև, բնականաբար, բոլորս մեծ սպասումներ ունենք: Գիտեմ՝ շատ դեպքերում, ցավոք, ամենալավը չեն այն պայմանները, որոնցում դուք մարզվում եք: Առավել ևս ձեր հաջողությունները գնահատելի են, բայց նաև ուզում եմ ասել, որ մենք մարզական ենթակառուցվածքների մասով շատ լուրջ աշխատանք ենք իրականացնում: Հիմա առնվազն 2 նախագիծ ունենք, երբ մեր նշանավոր և հաջողությունների հասած մարզիկների անուններով արդեն մարզադպրոցներ ենք ստեղծում՝ Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը և Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցի նախագիծն արդեն պատրաստ է: Եվ մենք, այո, պետք է պայմանով սկսենք մրցույթ անել, թող շահի, հետո արդեն ֆինանսավորումը կբացենք: Ջրառատում է կառուցվելու դպրոցը: Հույս ունեմ, որ բոլորիդ անուններով դպրոցներ կառուցելու առիթ կունենանք, օլիմպիական մեդալներ նույնպես կնվաճեք և մեր ռազմավարական խնդիրները կլուծենք»:

Ծանրամարտի և ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականների ներկայացուցիչները կարևորել են նման ձևաչափով հանդիպումները՝ ձեռքբերումները գնահատելու, առկա խնդիրները վերհանելու և արդյունավետ լուծումները համատեղ քննարկելու տեսանկյունից:

Ընդգծելով, որ թե՛ պետությունը, թե՛ հասարակությունը բարձր են գնահատում հայ մարզիկների հաջողությունները միջազգային մրցաշարերում՝ վարչապետի պաշտոնակատարը հետաքրքրվել է առկա խնդիրներով՝ դրանց արագ լուծում տալու և այս տարի Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերին հավուր պատշաճի պատրաստվելու համար:

Շոշափվել են, մասնավորապես, մարզական ենթակառուցվածքների բարելավմանը, անհրաժեշտ մարզագույքի, մարզավիճակի պահպանման համար պահանջվող դեղորայքի ձեռքբերմանը, այդ նպատակով գնումների գործընթացը մեկ անձից գնման ընթացակարգով արագ կազմակերպելուն, ինչպես նաև օլիմպիական խաղերին մասնակցող մարզիկների համար սահմանված նպաստների չափաքանակի ավելացմանը, սպորտային ավանի կառուցմանը վերաբերող և այլ հարցեր:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պատասխանատուներին՝ քննարկման արդյունքներով մշակել և հաստատման ներկայացնել որոշումների նախագծեր:

Տպել
1148 դիտում

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է

Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան

Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն

Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել

Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին

Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը

Անահիտ Ավանեսյանի պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին

Հայկական պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

Հայ խորհրդականները Ֆրենկ Փըլոնի և Ջիմ Կոստայի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել

Վենեդիկտովը պատմել է՝ ինչպես է հայտնվել Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի միջև և ինչ խոսակցություն լսել

Պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք ման գալիս․ Հովհաննիսյան

Առաջիկայում սպասվող անձրևին ու կարկուտին զուգահեռ ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ-ն կոչ է անում չանհանգստանալ

Հազար ներողություն, որ ձեր խմբակցության մի քանիսի պես ոսկե տակաշորով չենք ծնվել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը ստանձնել է պարտքը հետ ստանալու հարցի լուծումը. նրան մեղադրանք է առաջադրվել

Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում․ Վահե Ղալումյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցող ցույցերը երկրի վարչապետը «հեղափոխության փորձ» է որակել

Սպանություն «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ