ԱՄՆ-ը պատմական ցեղասպանություն է տեսնում, Թուրքիան՝ քաղաքական վենդետա. Բայդենի որոշման պատճառները. The Washington Post

Հանգստյան օրերին նախագահ Բայդենն արեց այն, ինչ չէր արել իր նախորդներից ոչ մեկը:

Նա հայտարարեց, որ ավելի քան մեկ դար առաջ Օսմանյան կայսրության տարածքում բնակվող էթնիկ հայերի կոտորածները «ցեղասպանություն» են եղել: Որոշումը կայացվել է Ամերիկայի հայկական համայնքի տարիների լոբբինգի և Վաշինգտոնի մի շարք օրենսդիրների՝ վերջին շրջանում տևական ճնշումներից հետո: Բայդենի խոսքերը, սակայն, Թուրքիայի ջղագրգիռ արձագանքն են առաջացրել. Թուրքիայի իշխանությունները, ապավինելով հասարակության լայն կարծիքին, տարիներ շարունակ դեմ են այդ ժամանակի արյունալի իրադարձությունները դատապարտելու արտաքին փորձերին:

Այս մասին գրում է ամերիկյան հեղինակավոր The Washington Post-ը:

Պարբերականը ներկայացրել է թուրք պաշտոնյաների բարկացած արձագանքները սոցիալական հարթակներում՝ հավելելով՝ որպես բողոքի նշան՝ Թուրքիայի արտգործնախարարությունը հետ է կանչել Անկարայում ԱՄՆ դեսպանին:

Երկրի հիմնական քաղաքական կուսակցությունների մեծ մասը, ներառյալ՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աջակողմյան ազգայնական կառավարության հակառակորդները, դատապարտել են ԱՄՆ որոշումը, ինչպես և սպասվում էր:

Ըստ Washington Post-ի՝ իրականում այս քայլն արտացոլում է ԱՄՆ-ի նոր վարչակազմի ցանկությունը՝ ավելի բացահայտ և հետևողականորեն պաշտպանելու մարդու իրավունքները համաշխարհային բեմում: Բայդենն ինքը իր որոշումն անվանել է նաև ԱՄՆ-ում հայ ներգաղթյալների սերունդների ունեցած հոգեկան ապրումների փոխհատուցում:

«Մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր զոհվել են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ, և մենք կրկին խոստանում ենք կանխել նման վայրագությունների կրկնությունը»,- ապրիլի 24-ին հայտարարել էր ԱՄՆ նախագահը. նրա հայտարարությունը խնամքով մշակվել էր այնպես, որպեսզի մեղքը չբարդվի ժամանակակից Թուրքիայի իշխանությունների վրա: Բայդենը մատնանշել էր Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից սանձազերծված «բնաջնջման արշավը», երբ «մեկ ու կես միլիոն հայ տեղահանվեց, սպանվեց կամ ուղարկվեց մահվան»:

Ըստ պարբերականի՝ տասնամյակներ շարունակ ԱՄՆ հաջորդական վարչակազմերը դիմադրություն են ցույց տվել որոշմանը՝ վախենալով վտանգել կապերը սառը պատերազմի երկարամյա դաշնակից և ՆԱՏՕ-ի ազդեցիկ անդամ Թուրքիայի հետ: Շատ թուրք պաշտոնյաներ և որոշ պատմաբաններ նախընտրում են հայերի սպանություններն ու տեղահանությունները դիտարկել Օսմանյան կայսրության փլուզումը ներառող իրարանցման ավելի լայն համատեքստում: Ըստ թուրքական վարկածի՝ Օսմանյան կայսրության 5 միլիոն քաղաքացի է զոհվել 1914-1922 թվականներին ընկած ժամանակահատվածում՝ սարսափելի շրջանում, երբ տեղահանվել են թուրքերի, հույների և այլ էթնիկ խմբերի հսկայական բնակչություններ: Թուրքիայի արտգործնախարարությունն իր կայքում ասում է, որ Հոլոքոստի և «օսմանյան հայերի փորձի» միջև «իմաստալից կապ» չկա:

«Հայոց ցեղասպանությունը շատ մոտ է Թուրք պետության ծննդին և չափազանց սերտ կապված է թուրքական հանրապետության հիմնադրման հետ»,- գրել է Սբ. Լոուրենսի համալսարանի Մերձավոր Արևելքի պատմության դոցենտ Հովարդ Էյսենստատը:

«Սա ընդունելու համար անհրաժեշտ կլինի հիմնարար վերանայել թուրքական ազգայնականության հիմքում ընկած ստեղծման պատմությունը»,- նշել է նա:

Պետք է առանձին դիտարկել հայերի կոնկրետ օրինակը

«1913-ին Օսմանյան կայսրությունում կար մինչև 2 միլիոն էթնիկ հայ: Երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, Օսմանյան կառավարությունը հրամայեց նրանց զանգվածային արտաքսել: Մի քանի տարի անց Թուրքիայում նրանց միայն տասներորդ մասն էր, մնացածները վտարվեցին կամ սպանվեցին»,- գրել է բրիտանացի գրող և լրագրող Թոմաս դե Վաալն իր «Մեծ աղետ. Հայերն ու թուրքերը ցեղասպանության ստվերում» գրքում:

Ռաֆայել Լեմկինը՝ լեհ-հրեա փաստաբան, որը ստեղծել է հենց «ցեղասպանություն» եզրույթը, մտածողություն ձևավորեց այն մասին, թե ո՞րն է մարդկության դեմ նման հանցագործությունը՝ մասամբ հիմնվելով Օսմանյան կայսրությունում հայերի հետ կատարվածի ընկալման վրա: Լեմկինի համար «ցեղասպանությունը» նշանակում էր «տարբեր գործողությունների համաձայնեցված ծրագիր, որի նպատակն էր ոչնչացնել ազգային խմբերի կյանքի հիմնական հիմքերը՝ այդ խմբերը ոչնչացնելու համար»:

Washington Post-ը գրում է, որ ժամանակակից ամերիկյան զեկույցները հստակ ցույց են տվել հայկական բնակչության ավերածությունների «համաձայնեցված» բնույթը, ինչը օսմանյան ղեկավարության ազդեցիկ դեմքերը համարում էին հավանական վտանգավոր հինգերորդ շարասյուն կայսրությունում:

«Լայն տարածում գտած շրջաններից ստացված հաղորդագրությունները մատնանշում են հայ քաղաքացիական բնակչությանը արմատախիլ անելու համակարգված փորձերը կայսրության մի ծայրից մյուսը կամայական ձերբակալությունների, սարսափելի կտտանքների, մասսայական արտաքսումների և տեղահանությունների միջոցով, որոնք ուղեկցվում են բռնաբարության, կողոպուտի և սպանության հաճախակի դեպքերով, որոնք վերածվում են կոտորածների՝ ավերածություն և աղքատություն բերելու համար»,- գրել է Օսմանյան կայսրությունում 1915-ի Ամերիկայի դեսպան Հենրի Մորգենթաուն իր հեռագրում:

«Այս միջոցառումները չեն պատասխանում ժողովրդական կամ մոլեռանդ պահանջներին, այլ զուտ կամայական են և ուղարկվում են Կոստանդնուպոլսից ռազմական անհրաժեշտության անվան տակ, հաճախ այն տարածքներում, որտեղ դժվար թե ռազմական գործողություններ տեղի ունենան»:

Հալեպում ԱՄՆ հյուպատոս Ջեսի Ջեքսոնը փաստել է, որ 1916 թ.-ին տեսել է, թե ինչպես էթնիկ հայերը, որոնք ստիպված էին երկար քայլերթներ կատարել Անատոլիայից, հսկայական թվով մահացել են քաղաքից դուրս գտնվող հարթավայրերում: «Տեղում ստացված տեղեկատվությունը թույլ է տալիս պնդել, որ այստեղ թաղված է շուրջ 60,000 հայ, որոնք մահացել են սովից, զանազան տեսակի զրկանքներից, աղիքային հիվանդություններից և տիֆից»,- գրել է նա:

Իսկ ինչո՞ւ է կարևոր հիմա՝ 106 տարի անց ցեղասպանության ճանաչումը

Ամերիկյան հայտնի պարբերականը հիշեցնում է, որ միայն 30 երկիր է կատարել այս պաշտոնական ճանաչումը, մինչդեռ շատ այլ երկրներ նկատելիորեն լռում են: Թուրքիայի զգայունությունը հավանաբար խանգարել է նախկին նախագահ Բարաք Օբամային կատարել իր նախընտրական խոստումը և որոշում կայացնել «ցեղասպանության» մասին: Բայց ավելի քան մեկ տասնամյակ անց, ըստ WP-ի, ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները շատ ավելի թունավոր են դարձել: Վաշինգտոնի արտաքին քաղաքական իստեբլիշմենտը և Կոնգրեսի օրենսդիրները խստացրել են իրենց տեսակետը Էրդողանի մասին՝ որպես վտանգավոր պոտենցիալ ավտոկրատի և այլ աչքով են նայում Թուրքիային՝ որպես ՆԱՏՕ-ի անդամի՝ այնտեղ տասնամյակներ անդամակցելուց հետո:

Վերլուծելով իրավիճակը՝ The Washington Post-ը գրում է, որ անցած տարիներին պաշտպանության նախարարությունը և Պետդեպարտամենտի եվրոպական և եվրասիական հարցերի բյուրոն նախագահներին խորհուրդ էին տալիս այդ վայրագությունը ցեղասպանություն չանվանել: Բայց ԱՄՆ պաշտոնյաները, հատկապես՝ Պենտագոնում, զայրացած էին ռուսական С-400 հակահրթիռային պաշտպանության համակարգը գնելու Էրդողանի քայլից, դա, ըստ նրանց, անհամատեղելի է ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկայի հետ և սպառնալիք է դաշինքի անվտանգության համար:

ԱՄՆ պաշտոնյաները, ըստ պարբերականի, կարծում են, որ Էրդողանն ավելի քիչ լծակներ ունի, քան անցյալում էր:

Ի վերջո, Բայդենի համար քաղաքական գինն այդքան էլ բարձր չէր: «Վերջին տարիներին ԱՄՆ-Թուրքիա դաշինքի վատթարացումը նպաստեց նախագահ Բայդենի որոշմանը՝ ճանաչել ցեղասպանությունը, քանի որ վերացել է ճանաչման քաղաքական խոչընդոտը»,- այս մասին էլ ասել է Մերևել Արևելքի ժողովրդավարության նախագծի թուրք գիտնական Մերվե Թահիրօղլուն:

Հիշեցնենք՝ շաբաթ օրը Բայդենը ապրիլքսանչորսյան իր ուղերձում 20-րդ դարասկզբի իրադարձությունները Օսմանյան կայսրությունում անվանեց «Հայոց ցեղասպանություն»։ Որպես պետության ղեկավար՝ Բայդենի նախորդները խուսափում էին օգտագործել այդ տերմինը:

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Բայդենի հայտարարությունը խարխլում է Վաշինգտոնի և Անկարայի հարաբերությունները և ԱՄՆ նախագահին կոչ արել «շտկել այս լուրջ սխալը»: 

Տպել
1843 դիտում

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ