Արսեն Թորոսյանը ԲԸՏՄ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակազմին է ներկայացրել տեսչական մարմնի նորանշանակ ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը: Այս մասին հայտնում է Կառավարության պաշտոնական կայքէջը

Արսեն Թորոսյանը շնորհավորել է Հովհաննես Մարտիրոսյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նա այս պատասխանատու աշխատանքը հնարավորինս բարձր մակարդակով կիրականացնի՝ հենվելով տեսչական մարմնի կադրային ու մասնագիտական ռեսուրսների վրա:

«Աշխատանքի ծավալով և փակվող ոլորտներով տեսչական մարմիններից այս մարմինը մեծությամբ երկրորդը կամ երրորդն է: Այդ ոլորտներն առնչվում են թե սովորական քաղաքացիներին, նրանց կենսագործունեությանը և թե տնտեսվարողներին: Շատ կարևոր է՝ պահպանելով գործող օրենսդրությունը, ինչու ոչ՝ այն բարելավելով, գտնել այն բալանսը, որը թույլ կտա այդ երկու շահառուների շահերն էլ հաշվի առնել»,- ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը: Արսեն Թորոսյանը վստահություն է հայտնել, որ այս տեսչական մարմնում, ինչպես մյուս մարմիններում, կան նաև խնդիրներ, այդ թվում՝ կադրային: Այս համատեքստում վարչապետի աշխատակազմի ղեկավարը կարևորել է հաստիքների համալրումը կամ եթե բացակայում է դրա անհրաժեշտությունը, վերջիններիս օպտիմալացումը:

Պարոն Թորոսյանի խոսքով՝ առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել նաև մարզային կառույցներին: «Որքան էլ կարևորենք Երևանում փորձագիտական, մասնագիտական ներուժի կենտրոնացումը՝ կարևոր է տեղերում մասնագետների թե առկայությունը, թե գործունեությունը: Հաշվի առնելով, որ Երևանը ժամանակային առումով այդքան էլ հեռու չէ մարզային կառույցներից, պարոն Մարտիրոսյան ակնկալում եմ, որ ինքներդ հաճախ տեղերում կլինեք, կծանոթանաք նրանց աշխատանքներին և անձամբ կայցելեք մոնիթորինգի վայրեր: Որպես կառավարության անդամ, վարչապետի աշխատակազմի ղեկավար՝ ինքս համոզվել եմ՝ որքան էլ վստահենք մեր կադրերին, իսկ մենք պետք է վստահենք նրանց, այնուամենայնիվ, մեր աչքով տեսածը երբեմն էապես տարբերվում է մեզ զեկուցված փաստաթղթերի բովանդակությունից, նույնիսկ տեսանյութերով ներկայացվածից: Հետևաբար կարծում եմ, որ մոտակա ժամանակներս Ձեր անձնական ներգրավվածությունն անմիջապես գործին, այսինքն դաշտային աշխատանքին, շատ կարևոր է»,- ասել է Արսեն Թորոսյանը:

Միաժամանակ, նա ընդգծել է՝ կան ոլորտներ, որոնք քրոնիկ խնդրահարույց են, օրինակ հանքարդյունաբերության, ջրօգտագործման բնագավառները, ուստի առանձին քննարկումներ կլինեն այդ խնդիրները լուծելու ուղղությամբ:

Արսեն Թորոսյանը կարևորել է նաև տեսչական մարմինների աշխատանքը լիազոր մարմինների հետ: «Նախկինում լինելով նախարար, աշխատելով համապատասխան տեսչական մարմնի հետ՝ հաճախ հանդիպել եմ մի արատավոր երևույթի, երբ տեսչական մարմիններն իրենց դիտարկում են, կամ տեսչական մարմիններին այլոք դիտարկում են որպես մրցակիցներ, երբեմն նույնիսկ հակառակորդներ լիազոր մարմինների հետ: Ես կտրականապես չեմ ընդունում այդ մոտեցումը: Տեսչական մարմինները ոչ միայն հակառակորդ և մրցակից չեն լիազոր մարմիններին, այլ հակառակը՝ տեսչական մարմինները լիազոր մարմնի կողմից մշակված, կառավարությունում կամ Ազգային ժողովում ընդունված օրենքների ու կարգերի ապահովողներից մեկն են, իրենց ռեսուրսով որոշ դեպքերում պատժիչ, որոշ դեպքերում թույլտվություններ տվող: Ակնկալում եմ, որ բոլոր տեսչական մարմինները փոխեն իրենց մոտեցումը, եթե, իհարկե, այդպիսին ունեն: Պատահական չէ, որ լիազոր մարմինները նաև կառավարության այլ գերատեսչությունների անդամներ, հիմնականում փոխնախարարների մակարդակով, ներկայացված են տեսչական մարմինների խորհուրդներում: Դա ձևականություն չէ: Գիտեմ, որ կան տեսչական մարմինների խորհուրդներ, որոնք ավելի արդյունավետ են կամ առավել ձևական: Պետք է այնպես անենք, որ խորհուրդների մեջ դրվի բովանդակություն: Ակնկալում եմ, պարոն Մարտիրոսյան, որ Դուք կնպաստեք դրան, պարոն Ասոյանը՝ նույնպես»,- նշել է Արսեն Թորոսյանը:

Հովհաննես Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ իր ողջ փորձը, ներուժն ու հնարավորությունները կներդնի հանուն այն խնդիրների լուծման, որոնք ծառացած են տեսչական մարմնի առաջ:

Իր հերթին, Արթուր Ասոյանը նույնպես շնորհավորել է Հովհաննես Մարտիրոսյանին և նշել, որ նրա հետ արդեն իսկ հասցրել են քննարկել տեսչական մարմնի ներկա վիճակին, զարգացման հեռանկարներին, վարչապետի աշխատակազմի ղեկավարի կողմից մատնանշած դաշտային աշխատանքների կազմակերպմանը, խորհուրդների արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցերը: Պարոն Ասոյանը հավելել է, որ տեսչական ոլորտում վերջին շրջանում լայնածավալ օրենսդրական բարեփոխումներ են իրականացվել, տեսչական մարմիններին վերապահվել են հատուկ գործիքներ և եկել է ժամանակը՝ դրանց միջոցով ակնկալիքները կյանքի կոչելու և արդյունքներ արձանագրելու:

Ամփոփելով՝ Արսեն Թորոսյանը հույս է հայտնել, որ շատ կարճ ժամանակում տեսչական մարմինների գործունեության ոլորտում դրական արձանագրումներ և ամենակարևորը՝ քրոնիկ խնդիրների հանգուցալուծումներ կլինեն: «Որովհետև, երբ խնդիրները շատ քրոնիկ են դառնում, մենք պարզապես սովորում ենք նրանց, հատուկ ուշադրություն չենք դարձնում: Վստահ եմ, եթե ճիշտ գնահատենք, թե ինչ եղանակով են պետք դրանք լուծել՝ կկարողանանք հաջողության հասնել»,- ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Տպել
1933 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է