Քոլեջում 4 տարով սովորողները զինծառայությունից տարկետում կստանան մինչև 20 տարեկանը՝ անկախ առաջադիմությունից

«Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ Ազգային ժողովի կողմից այսօր ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի փոփոխության արդյունքում՝ միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած քաղաքացիներին տարկետում կտրվի մինչեւ 20 տարին լրանալը: 

Գործող օրենքով՝ նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողներին տարկետում տրվում է մինչեւ 19 տարեկանը: 

ԿԳՄՍ նախարարության մասնագիտական կրթության եւ ուսուցման բաժնի պետ Կարեն Մանուկյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում պարզաբանելով այն հարցը, թե ինչու է որոշվել միջին մասնագիտական կրթական ծրագրով տրամադրվող տարկետման իրավունքը երկարաձգել եւս մեկ տարով, նշեց հետեւյալը.

«Երկարաձգման նպատակն է հնարավորություն ընձեռել հիմնական կրթության հիմքով միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած ուսանողներին՝ ավարտելու ուսումնական հաստատությունը եւ ստանալով համապատասխան որակավորում՝ նոր զորակոչվել զինվորական ծառայության:

Մինչ այս, հիմնական կրթության հիմքով սովորողներն ընդունվում էին քոլեջ կամ ուսումնարան, տարկետման հնարավորություն էր տրվում մինչեւ 19 տարին լրանալը: Եթե, օրինակ, ուսումնառությունն ավարտում էին 18 տարեկանում, զորակոչվում էին այդ տարիքում, իսկ եթե ոչ, ապա տարկետում էր տրվում մինչեւ 19 տարեկանը: Այդ տարիքում չավարտելով ուսումնառությունը՝ զորակոչվում էին բանակ, հետո գալիս եւ շարունակում էին ուսումնառությունը: Հիմա, քանի որ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում կան մասնագիտություններ, որոնց ուսման տեւողությունը հիմնական կրթության հիմքով երեք տարուց ավելի է, օրինակ՝ մասնագիտությունների մոտ 30 տոկոսը 4 տարի են, առաջարկվել է մինչեւ 20 տարեկան լրանալը հնարավորություն տալ այդ մասնագիտություններով սովորողներն ավարտեն, ստանան իրենց որակավորումը, որից հետո զորակոչվեն բանակ»: 

Կարեն Մանուկյանի խոսքով՝ տարկետման իրավունքից օգտվելու համար հաշվի չի առնվում սովորողի առաջադիմությունը. տարկետում կստանան մինչեւ 20 տարեկան այն բոլոր սովորողները, որոնք առանց ընդհատման կուսումնառեն միջին մասնագիտական կրթական ծրագրով:

Այն հարցին՝ թե նման որոշումը ավագ դպրոց գնալուն չի՞ խոչընդոտի եւ չկա՞ ռիսկ, որ տարկետում ստանալու համար շատերը կնախընտրեն քոլեջը, նախարարության պաշտոնյան պատասխանեց.

«Չեմ կարծում, որ կխոչընդոտի. եթե անձը ցանկություն ունի միջին մասնագիտական կրթություն ստանալ, ուստի գնում է քոլեջ՝ առանց այդ տարկետման առավելության: Պետք է ասեմ նաեւ, որ կան ուսանողներ, որ հենց իրենց 18 տարին լրանում է, դիմում են գրում եւ ցանկանում զորակոչվել բանակ, քանի որ իրենց հասակակիցների հետ են ցանկանում ծառայել: Ծառայությունից վերադառնալուց հետո գալիս են, շարունակում են ուսումը: Այնպես որ, չեմ կարծում, թե մի տարի ավելի տարկետումը ինչ-որ առավելություն է տալիս»:

Մարիամ Գեւորգյան

Տպել
6514 դիտում

Արմեն Փամբուխչյանն ընտրվել է Երևանի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ

Ոստիկանը իրավունք ունի դիմել ֆիզիկական ուժի, զսպող միջոցների, ընդհուպ՝ կիրառել զենք. Խաչատրյան

Հայաստանի իշխանությունների գործողությունները միտված են տարածաշրջանում կայուն խաղաղությանը․ ՀՀ նախագահ

Մայիսի 1-ից կգործի տուգանքի գումարը 20 տոկոսով նվազ վճարելու հնարավորություն իրավախախտ վարորդների համար

Կա 6 կալանավորված. ոստիկանությունը նոր ուշագրավ մանրամասներ է հայտնել 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու ավազակության գործից

Հայաստանը ճիշտ ճանապարհի վրա է. ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ​​ներկայացուցիչ

Կոտայքում «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ պայթուցիկի նմանվող առարկա են նետել

Ձեր առաջնորդին առյուծի վրա թարս նստացնելու ենք ու հետ ուղարկենք այնտեղ, որտեղից որ եկել է․ Ալեքսանյան

Հայկական կողմը հավատում է, որ կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն. Միրզոյանը՝ Al-Jazeera-ին

Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

Համաշխարհային առևտրի կենտրոն կկառուցվի. Գևորգ Պապոյանը և Էդուարդ Մարությանը պայմանագիր են ստորագրել

Ջերմաստիճանը կնվազի 9-11, որոշ մարզերում՝ 12-14 աստիճանով. սպասվում են ինտենսիվ տեղումներ

Սպանդարյան ՀԷԿ-ի համար ուղղիչ սարքերի և հաստատուն հոսանքի բաշխիչ վահանակի մատակարարման աշխատանքների մրցույթ

Ադրբեջանը Հայաստանի հետ երկկողմ և խաղաղ բանակցությունների կողմնակից է․ Բայրամով

Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին

Զուրաբիշվիլին երկրի դավաճան է, ցավալի է, որ նրան անվանում ենք նախագահ. Վրաստանի վարչապետ

Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է

Ըմբշամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ

Երբ ընդդիմությունն ասում է՝ սահմանն այնտեղ է, որտեղ կանգնած է հայ զինվորը, հանձնում է Բերքաբերը, Ջերմուկը. Հովհաննիսյան

Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում

Եվրոպական հանձնաժողովը պատրաստ է նպաստել Կառավարության առաջնահերթությունների կատարմանը․ վարչապետն ընդունել է Կոոպմանին

«Քաջարի» զինվորը «բախվել» է «եկեղեցին ասպատակող» լրագրողի հետ. Ստյոպա Սաֆարյան

Լևոն Քոչարյանի թիկանապահը հարվածել է լրագրողին, ԱԺ-ն թող չխառնի «Պոպլավոկ»-ի հետ․ Հովհաննիսյան (տեսանյութում)

Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում խաղային ոլորտը կարգավորող օրենսդրությունում

Այն պրոցեսները, որոնցում ներգրավված են նաև հոգևորականները, իրականացվում են ՀՀ պետականության դեմ. Հովհաննիսյան

ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրը

Առաջարկվում է Հարկային օրենսգրքում սահմանել QR կոդի հասկացությունը․ երբ ուժի մեջ կմտնի օրենքը

«Հար-Մա եղբայրներ» ընկերության տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է․ ինչ է հայտնաբերվել

Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

Օդի ջերմաստիճանը կնվազի․ ժամանակ առ ժամանակ անձրև և ամպրոպ է լինելու

Սահմանազատման հիմքում նաև իրավական փաստաթուղթ կա, ընդդիմությունը փորձում է կեղծ օրակարգեր առաջ քաշել. Տիգրանյան

16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել

Ռեստորանում ընթրելիս տղամարդը հանել է ատրճանակն ու պատահական կրակել․ կա զոհ

Լևոն Քոչարյանի «ախռանիկը» Ազգային ժողովի շենքի տարածքում հարվածել է Civic.am-ի լրագրողին

Ֆրանսիայի կողմից նվիրաբերված գեներատորները տրամադրվել են ՀՀ ռազմավարական կարևորություն ունեցող կառույցներին

Օպերատիվ իրավիճակը անցած 1 օրում․ բացահայտվել է հանցագործության 86 դեպք, արձանագրվել՝ 10 ճանապարհատրանսպորտային պատահար

ԱԳ նախարարի տեղակալը Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան Դը Գլյոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը

Ալմա Աթայի հռչակագրով ՀՀ-ն ունի տիտղոս Հայաստանի Հանրապետության ամբողջ ինքնիշխան տարածքի վրա․ Վարդանյան

Ինչը կերաշխավորի Հայաստանի Հանրապետության գոյությունն ու զարգացումը․ վարչապետը հրապարակել է պետության մասին 4-րդ զրույցը

Այս ֆոնին հասկանո՞ւմ եք՝ ինչ լավ է, որ, ի վերջո, Ադրբեջանը համաձայնվել է 1991-ի դրության վիճակին վերադառնալ. Իոաննիսյան