Վճռաբեկ դատարանն առանց քննության է թողել Շիրակի նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանի բողոքը

Շուրջ 2 տարի Շիրակի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի նախկին պաշտոնակատար Հասմիկ Պետրոսյանը դատական ատյաններում վիճարկում է Շիրակի նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանի կողմից իր աշխատանքային պայմանագիրը լուծարելու իրավաչափությունը:

Հիմա արդեն Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել առանց քննության թողել Շիրակի նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանի բողոքը:

Հիշեցնենք, որ Հասմիկ Պետրոսյանին այդ պաշտոնում նշանակել էր Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանը 2018 թվականի նոյեմբերի 8-ին: Նշանակումից 5 ամիս անց նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանը, 2019 թվականի մարտի 29-ին, Պետրոսյանին ազատել էր աշխատանքից: Որոշումը կայացրել էր՝ առաջնորդվելով Քաղծառայության գրասենյակից ստացված գրությամբ, համաձայն որի՝ Հասմիկ Պետրոսյանն այդ պաշտոնը զբաղեցնելու համար չի ունեցել աշխատանքային բավարար ստաժ: Մարզպետի որոշումը, ըստ Հասմիկ Պետրոսյանի, իր համար եղել էր անակնկալ, քանի որ շուրջ 5 ամիս աշխատելուց հետո էր Քաղծառայության գրասենյակը գտել, որ ինքը չի համապատասխանում պաշտոնին (Պետրոսյանը մարզպետարանում աշխատանքի էր անցել 2018 թվականի նոյեմբերի 8-ին)։

ՀԺ-ի հետ զրույցում Պետրոսյանը մեկ անգամ ևս ընդգծեց, որ իր մասնագիտական կարողություններն ու ստաժը, ինչպես նաև կառավարման փորձառությունը եղել են բավարար: Մասնագիտությամբ բժիշկ-վերականգնողաբան է և տևական ժամանակ հանդիսացել է «Սամարիթեր» հիվանդանոցի Վերականգնողական բաժանմունքի վարիչը:

Խնդիրը ծագել էր զուտ տեխնիկական բացթողումից: «Սամարիթեր» հիվանդանոցի  համապատասխան աշխատակիցը Հարկային մարմին ներկայացվող հայտադիմումի մեջ և «պաշտոն» տողի դիմաց անհրաժեշտ նշագծումը չի արել: Ընդգծել է միայն «մասնագիտություն» տողը:

2020 թվականի դեկտեմբերի 10-ին Հասմիկ Պետրոսյանի հայցն ընդդեմ Շիրակի մարզպետարանի Վերաքննիչ վարչական դատարանը բավարարել էր՝ ամբողջովին բեկանելով 2019 թվականի սեպտեմբերի 24-ի Առաջին ատյանի դատարանի վճիռը: Այդ վճռով Առաջին ատյանը մերժել էր Հասմիկ Պետրոսյանի հայցն ընդդեմ Շիրակի մարզպետարանի, որով Պետրոսյանը պահանջել էր Շիրակի մարզպետի՝ իրեն աշխատանքից ազատելու մասին որոշումն անվավեր ճանաչել եւ վերականգնել նախկին պաշտոնում: Նաև հարկադիր պարապուրդի գումարը վճարելու պարտավորեցման պահանջ էր ներկայացրել:

Տիգրան Պետրոսյանը, սակայն, սահմանված ժամկետում վճիռը բողոքարկել էր և դիմել Վճռաբեկ դատարան: Ի դեպ, այս որոշումից մի քանի օր անց Տիգրան Պետրոսյանը Շիրակի մարզպետի պաշտոնից ազատման դիմում գրեց:

«Երբ ես հաղթեցի Վարչական դատարանում, արդեն նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանը որոշեց Վճռաբեկ բողոք ներկայացնել: Բայց երկու ամիս չանցած, օրը նախատեսված է օրենքով, բողոքը հետ ուղարկեցին, որովհետև Վճռաբեկ դատարան պատշաճ հիմնավորումներ չէին ներկայացված: Եվ պետք էր, որ իրենք հիմնավորեին իրենց բողոքը: 5 օրում այդ հիմնավորումները ներկայացրել, ուղարկել էին, բայց մարտի 31-ին որոշում է կայացվել վարույթ չընդունել գործը, քանի որ հիմքեր չեն եղել: Ես որոշումը ապրիլի 17-ին եմ ստացել:

Այսինքն՝ պետք է Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը իրականացվի, գործը գնա Առաջին ատյան՝ նոր քննության՝ իրենց նախկին բացթողումները շտկելու և նոր որոշում կայացնելու համար»,- մեր զրույցում ասաց Հասմիկ Պետրոսյանը:

Այսքան պայքարից հետո կվերադառնա՞ նախկին աշխատանքին: Պետրոսյանը չի շտապում պատասխանել:

«Մինչ այդ ապրենք, կտեսնենք, թե ինչ վիճակում կլինի երկիրը, ես ինչ որոշում կկայացնեմ այդ ժամանակ: Այս պահին ոչինչ ասել չեմ կարող: Սա սկզբունքի հարց էր: Ես որևէ մեղք չունեի, որի համար ինձ պետք է ազատեին աշխատանքից: Դա հաշվի չառան: Այս հաղթանակն ինձ պետք էր ոչ թե ապացուցելու, այլ ցույց տալու համար, որ ես որևէ հարցում մեղավոր չեմ եղել: Հիմա սկզբունքորեն պետք էր վերականգնել իմ խախտված իրավունքը»,- պատասխանեց Հասմիկ Պետրոսյանը:

Նշենք, որ այս պահին բժշկուհի Հասմիկ Պետրոսյանն աշխատում է Ավստրիական մանկական հիվանդանոցի վերականգնողական բաժանմունքում:

Տպել
1694 դիտում

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել