Умом Россию не понять

20/01/2011 schedule14:01

Արմեն Սահակյանը Սամարայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող էր, ինքն էլ, ծնողներն էլ ՌԴ քաղաքացիներ են: Արդեն տեղեկացրել ենք, որ դեպքը տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ Արմեն Սահակյանը դուրս էր եկել համալսարանից եւ քայլել դեպի ավտոբուսի կանգառը: Հենց այդ ժամանակ ետեւից նրան էր մոտեցել սկինհեդների մի խումբ, դանակով մեջքից երեք հարված հասցրել սրտի շրջանին, դանակը թողել վերքի մեջ եւ հեռացել: Արնաքամ եղած երիտասարդը մի քանի քայլ էր արել դեպի փողոց եւ մի տաքսի նստել, տեսնելով վիրավոր երիտասարդին, տաքսու վարորդը մեքենան ուղղել էր դեպի մոտակա հիվանդանոց, սակայն Արմեն Սահակյանը մահացել էր մինչ հիվանդանոց հասնելը: Ցավակցել են Ռուսաստանի հայերի միության Սամարայի մասնաճյուղի երիտասարդների հարցերով տեղակալ Ռուբեն Գասպարովը երեկ մեզ պատմեց, որ ոստիկանությունը եւ դատախազությունը շատ լուրջ զբաղվում են Սահակյանի սպանության գործով, բայց ինչպես դեպքի առաջին օրը, այնպես էլ երեկ դեռեւս որպես առաջնային վարկած` շրջանառվում է գողության փորձը: «Բայց դե բոլորը արդեն գիտեն, որ դա ոչ մի գողության փորձ էլ չէր: Ներքին գործերի քաղաքային վարչությունում կա հատուկ բաժին` ազգայնականության խնդիրներով, եւ հիմա արդեն հայտնի է, որ գործի քննությամբ պետք է զբաղվի նաեւ այդ վարչությունը: Պետք է պարզվի, թե ինչից է ամեն ինչ սկսվել. բոլոր մանրամասները: Այսինքն, գործը պետք է քննեն համ ոստիկանության քննիչները, համ այս բաժնի մասնագետները»,- ասաց Գասպարովը: Նա մեզ պատմեց, որ Արմեն Սահակյանի թաղմանը իսկապես մի քանի հարյուր մարդ է ներկա գտնվել, այդ թվում եւ` Սամարայի ադրբեջանական, չեչենական, վրացական համայնքների ղեկավարները. «Ռուսները շատ-շատ էին: Բազմաթիվ ռուս երիտասարդներ, Արմենին ճանաչողներ եւ չճանաչողներ, եկել էին պաստառներով, լուսանկարներով ու իրենց ցավակցություն էին հայտնում մահացած երիտասարդի մտերիմներին ու հարազատներին: Բազմաթիվ լրատվամիջոցներ կային, որոնք նկարեցին, որպեսզի բոլորը տեսնեն, իմանան, որ ազգայնականությունը չի կարող ոչնչացնել մարդկային հարաբերությունները, ու չնայած հայ տղային սպանել են ազգայնական հողի վրա, նրա թաղմանը եկել են բազմաթիվ ռուս երիտասարդներ, որոնք իսկական ցավ են ապրում հայ երիտասարդի մահվան կապակցությամբ»: Գասպարովը պատմեց, որ հայազգի երիտասարդի սպանությունից հետո հայ երիտասարդների շրջանում որոշակի լարվածություն էր առաջացել. «Ոնց որ թե փորձում էին ինքնուրույն գտնել մարդասպանին, հավաքվում էին, գաղտնի զրուցում: Սակայն մենք դա ժամանակին նկատեցինք եւ երիտասարդներին կոչ արեցինք չզբաղվել ինքնագործունեությամբ, գործի բացահայտումն ու մեղավորներին պատժելու խնդիրը թողնել իրավապահներին»: Նախնական Արմեն Սահակյանի գործի քննության մանրամասները նախաքննական մարմինը դեռեւս չի հրապարակում: Ըստ մեր տեղեկությունների, հայազգի երիտասարդին դանակով նախ հարված են հասցրել, այնուհետեւ դանակը վերքի մեջ պտտել: Մասնագետների խոսքով, դա ցույց է տալիս, որ հարձակվողը կամ հարձակվողները ցանկացել են ոչ թե ուղղակի վնասել նրան, այլ հենց սպանել: Մեր ունեցած տեղեկություններով, հենց այս փաստը նախաքննական մարմնին թույլ է տալիս ենթադրել, որ դանակով մահացու հարված հասցնողը «մասնագետ» է եւ գիտի, թե ինչպես սպանել: Սամարայից երեկ մեզ հայտնեցին, որ Արմեն Սահակյանի սպանության օրը` հունվարի 15-ին, Սամարայի շրջանի մեկ այլ բնակավայրում մի հայ երիտասարդի էլ ծեծի են ենթարկել: Բարեբախտաբար, նա այժմ ողջ է: Նրա անձնական տվյալները, սակայն, դեռեւս չեն հրապարակվում: Երեկ Սամարայի Ներքին գործերի քաղաքային վարչության ղեկավար Յուրի Ստեռլիկովը հայտարարել է, որ Արմեն Սահակյանի սպանության գործի քննությանը հետեւելու է անձամբ: «Եթե որեւէ մեկը ցանկանում է օգնել գործի քննությանը, թող դիմի կամ զանգահարի իմ ընդունարան: Տեղեկություն հայտնած անձի գաղտնիությունը երաշխավորվում է»,- ասել է նա:

Տպել
1751 դիտում

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ և դաժան դասն էր ինձ համար, որից 3 գլխավոր հետևություն ենք արել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ