Օրը կարևոր է ոչ միայն տոնական տրամադրության, այլև խնդիրների քննարկման տեսանկյունից․ Արա Խզմալյան

16/04/2021 schedule17:17

Ապրիլի 18-ին միջազգային և մասնագիտական հանրությունը տոնում է Հուշարձանների և տեսարժան վայրերի օրը: Օրվան ընդառաջ «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ճեմասրահում տեղի է ունեցել մամուլի ասուլիս: Բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) առաջարկությամբ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983 թվականից ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր, որը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պահպանությանն ու պաշտպանությանն ուղղված ջանքերի վերաբերյալ հասարակության տեղեկացվածությունը բարձրացնելու հնարավորություն է ընձեռում: Յուրաքանչյուր տարի ԻԿՕՄՕՍ-ն առաջադրում է օրվա խորհրդին առնչվող որևէ յուրահատուկ թեմա: Այս տարվա խորագիրն է՝ «Բարդ անցյալներ, բազում ապագաներ»:

Շնորհավորելով գործընկերներին, հուշարձանների պահպանության, անվտանգության բոլոր պատասխանատուներին և մասնագետներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանն ասել է. «Վստահ եմ՝ այսօր, ավելի քան երբևէ, դուք պետք է ձեր մասնագիտությանը վերաբերվեք որպես առաքելության: Հասկանալով, թե ինչ նոր մարտահրավերների ու խնդիրների առաջ ենք կանգնել, ուզում եմ իմ գնահատանքի խոսքն ասել ձեզ մասնագիտական պատրաստվածությամբ, պատասխանատվության բարձր զգացումով ահռելի աշխատանք կատարելու համար: Անկախ մարտահրավերներից՝ մաղթում եմ ուժ, հետևողականություն, կամք, որովհետև ունենք կարգավորելու լրջագույն  խնդիրներ»:

Նախարարի տեղակալը շեշտել է, որ օրը կարևոր է ոչ միայն տոնական տրամադրության, այլև խնդիրների քննարկման տեսանկյունից: Նա մասնավորապես ընդգծել է. «Ինչպես գիտենք, ունենք ահռելի ժառանգություն, որ թողնված է Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում, որտեղ մնացել են շուրջ 1500 պատմամշակութային արժեքներ: Այսօր Արտաքին գործերի նախարարության մեր գործընկերների հետ գրեթե ամենօրյա ռեժիմով քննարկում ենք մեր անելիքները, փորձում ենք հրատապ արձագանքել բոլոր մարտահրավերներին: Փորձում ենք համակարգված քաղաքականություն վարելու ճանապարհով գտնել համալիր լուծումներ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի շրջանակում մշակվել է գործողությունների պլան, և քայլ-քայլ իրականացնում ենք դրանք: Բնականաբար, ամեն ինչ չէ, որ ենթակա է հանրային լուսաբանման»:

Արա Խզմալյանի խոսքով՝ մարտահրավերներն ու խնդիրները վերաբերում են ոչ միայն Ադրբեջանի հսկողության ներքո հայտնված պատմամշակութային ժառանգությանը, այլև մեր երկրի ներսում մշակութային կոթողների, արժեքների հանդեպ հանրային վերաբերմունքին և դրանց ընկալման մակարդակին: Նա տեղեկացրել է, որ ապրիլի 27-ին Մատենադարանում աննախադեպ ձևաչափով և ընդգրկմամբ համաժողով է տեղի ունենալու, որին մասնակցելու են ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերը՝ գերատեսչությունների, մասնագիտական հանրության ներկայացուցիչներ, իրավապահներ, հոգևորականներ, դիվանագետներ՝ համակողմանիորեն քննարկելու բոլոր խնդիրները: Համաժողովը կրելու է «Բարդ անցյալներ, բազում ապագաներ» խորագիրը: 

Համաժողովն ունենալու է նաև գեղարվեստական մաս, որի գլխավոր նպատակը «Հայփոստ»-ի հետ համագործակցությամբ իրականացված նախաձեռնության իրազեկումն է: «Մենք թողարկում ենք նամականիշներ՝ պատմամշակութային հուշարձանների նկարներով, որոնք գնելով՝ յուրաքանչյուր քաղաքացի իր մասնակցությունն է ունենալու հուշարձանների պահպանությանը: Դրանք արդեն իսկ վաճառքում կան, բայց հանրային իրազեկվածության ցածր մակարդակը չի նպաստում, որ եկամուտները լինեն այնքան, որ կարողանանք լիարժեք խոսել այդ նախագծի հաջողության մասին: Համաժողովին այս ուղերձները հասցնելու ենք հանրությանը»,- նախագիծն է ներկայացրել փոխնախարարը:

Արա Խզմալյանը կարևորել է նաև այն հանգամանքը, որ հուշարձանների պահպանությանն առնչվող միջոցառումները չսահմանափակվեն միայն հուշարձաններով, այլև ընդգրկեն արվեստի տարբեր ուղղությունները՝ մեծացնելով հուշարձանների գրավչությունը: Նա հիշատակել է այդ կապակցությամբ դեռևս անցյալ տարի նախատեսված «Յարխուշտա» փառատոնը, որը համավարակի պատճառով չիրականացավ, բայց նպաստեց, որ պարային խմբերը հանդես գան հուշարձանների՝ մասնավորապես ամրոցների և բերդերի տարածքներում, որպես ռազմի պարեր՝ «վերադառնան» իրենց տրամաբանական միջավայր: Այսպիսով, նկարահանվել են հոլովակներ՝ հանրային ուշադրությունը սևեռելով դեպի հուշարձաններ: Նախագծի շրջանակում նկարահանված հուշարձաններն ու պարային խմբերն են՝ Դաշտադեմի ամրոցի տարածքում «Սասնա ծռեր» ազգագրական համույթ, Հալիձորի բերդում՝ «Բերդ» պարային անսամբլ, Լոռի բերդում՝ Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական անսամբլ, Բջնի բերդում՝ «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթ, Բերդավանի ամրոցում՝ Հայաստանի պարի պետական անսամբլ: Հոլովակների շնորհանդեսը կլինի շուտով:

ԿԳՄՍՆ-ն նշում է, որ «Առնո Բաբաջանյան» համերգասրահը, որտեղ կայացել է ասուլիսը, ևս պատմամշակութային հուշարձան է: «Հուշարձանն աղավաղված է իր նախնական տեսքից, որը, ի պատիվ տնօրենի, աստիճանաբար կարգավորվում է, և մենք այս կառույցի անխաթար տեսքի վերականգնման խնդիրը փորձում ենք բերել հանրային ուշադրության կենտրոն, և օր առաջ կառույցը վերադարձնել իր իրական տեսքին ու արժեքին»,- եզրափակել է նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը:

Տպել
3088 դիտում

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան