ԵՊՀ խորհրդից դուրս գալու դիմում գրած անդամների լիազորությունները, ի վերջո, դադարեցվա՞ծ են, թե չէ. անպատասխան շատ հարցեր

Երեւանի պետական համալսարանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետագա ընթացքը մնում է խիստ անորոշ: Դեռ ապրիլի 1-ից հրավիրված հոգաբարձուների խորհրդի նիստերը քվորում չլինելու պատճառով հետաձգվում են, եւ հայտնի չէ՝ ինչքան ժամանակով:

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին հրավիրված նիստը չէր կայացել խորհրդի 32 անդամից միայն 14-ի ներկայության պատճառով: Բացակայողներից երկուսը ԵՊՀ դասախոսներ էին, իսկ մնացածը՝ Կառավարության և ԿԳՄՍ նախարարության 16 ներկայացուցիչներ: Մի քանի օր անց պարզ դարձավ, որ Կառավարության ու կրթության նախարարության կողմից առաջադրված ներկայացուցիչներից 15-ը խորհրդի անդամությունից հրաժարվելու դիմում էին գրել եւ ըստ այդմ՝ չեն մասնակցել նաեւ ապրիլի 14-ին տեղի ունեցած նիստին: Կրթության նախարարության անդամների բացակայությունը ԿԳՄՍ փոխնախարար, խորհրդի անդամ Ժաննա Անդրեասյանը հիմնավորում էր նրանով, որ հրավիրված նիստն ի սկզբանե ոչ իրավաչափ էր: Դրան ի պատասխան՝ համալսարանականները նշում էին, որ «իշխանական թեւի» ներկայացուցիչները միտումնավոր նիստերը տապալում են՝ ժամանակ շահելու եւ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենքով ռեկտոր ընտրելու համար:

Սակայն ապրիլի 14-ի նիստը, այնուամենայնիվ, կայացավ: Նիստի ընթացքում երկար ժամանակ քննարկվում էր խորհրդի նիստերի իրավական շարունակականության հարցը: Հոգաբարձուների խորհրդի քարտուղար Միքայել Մալխասյանը նիստի ընթացքում նշեց՝ դիմումների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրել է ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արման Անդրիկյանը, իսկ խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու մասին 15 դիմումներից 14-ը մակագրվել են վարչապետին:

Վարչապետի աշխատակազմից փորձեցինք տեղեկանալ՝ արդյո՞ք ստորագրվել են համապատասխան դիմումները, եւ նախատեսվո՞ւմ է թափուր տեղերի համալրում: Վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանը նշեց, որ վարչապետը համապատասխան դիմումները ստորագրելու լիազորությամբ օժտված չէ, իսկ տեղերը լրացնելու վերաբերյալ դեռ որոշում չկա:

«Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարում է հոգաբարձուների խորհրդի նախագահին գրավոր դիմում տալու փաստի ուժով՝ առանց լրացուցիչ ընթացակարգերի (տվյալ դեպքում՝ վարչապետի կողմից ստորագրման): Միաժամանակ, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 38-րդ կետի համաձայն՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարում է իր դիմումի համաձայն՝ հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, և ՀՀ վարչապետը համապատասխան դիմումները ստորագրելու լիազորությամբ օժտված չէ:

Ինչ վերաբերում է հոգաբարձուների խորհրդի թափուր տեղերի համալրմանը, ապա «Հիմնադրամների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարելու դեպքում նրա փոխարեն նոր անդամ նշանակվում է նախկին անդամի նշանակման կարգով, ոչ ուշ, քան հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին կառավարչի ծանուցումն ստանալու օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում: Միաժամանակ, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 39-րդ կետի համաձայն՝ հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարելու դեպքում նրա փոխարեն նոր անդամ նշանակվում է նախկին անդամի նշանակման կարգով, ոչ ուշ, քան հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին ռեկտորի ծանուցումն ստանալու օրվանից հետո 30 օրվա ընթացքում»,- պատասխանել է նա:

Նշենք, որ ապրիլի 14-ին կայացած նիստի ընթացքում Ավետիք Քերոբյանի առաջարկով (նա խորհրդի կազմում կառավարության ներկայացրած անդամներից մնացած միակն է), նիստի օրակարգում ընդգրկվեց դիմում գրած անդամների լիազորությունները վաղաժամ դադարեցնելու հարցը, սակայն համապատասխան որոշում չկայացվեց, քանի որ քվորման բացակայության պատճառով նիստն ընդհատվեց, իսկ երեկ էլ չշարունակվեց:

Ու այսպիսով՝ դեռ անպատասխան է մնում հարցը, թե եթե խորհուրդն առայժմ չի հաստատել կազմից դուրս եկող անդամների լիազորությունները դադարեցնելու մասին հարցը, ապա արդյոք նրանք դեռեւս չե՞ն համարվում խորհրդի անդամ:  

Ամեն դեպքում, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի վերջին նիստում նիստի ընթացում ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը ասել էր, որ նախորդ օրը գրություն է ուղարկել կառավարություն՝ տեղյակ պահելով, որ 30-օրյա ժամկետում պետք է նշանակել նոր անդամներ։ Դրան ի պատասխան՝ Ավետիք Քերոբյանը անհանգստություն էր հայտնել՝ նշելով, որ, իր կարծիքով, խորհրդի անդամների լիազորությունները դադարեցնելու մասին ֆորմալ որոշում չկա, ուստի ռեկտորի՝ նոր անդամներ նշանակելու նամակն էլ շուտ է ուղարկվել, քանի որ անդամների լիազորությունները փաստացի չեն դադարել, որովհետեւ խորհուրդն է իրավասու որոշելու անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հարցը:

Այս առումով Գեղամ Գևորգյանը ասել էր, որ կա նախադեպ. նախկինում խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանը և եւս 3 անդամներ իրենց լիազորությունները դադարեցնելու դիմումը խորհրդին չէին ներկայացրել, բայց իր դիմումի հիման վրա՝ նշանակվել են նոր անդամներ, և իրավական հետեւանքներ չեն եղել:

Դիտարկենք նաեւ, որ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքը նախագահի կողմից ստորագրվելուց հետո ուժի մեջ կմտնի անմիջապես, եւ ըստ այդմ՝ կկազմվի հոգաբարձուների նոր խորհուրդ: Իսկ եթե նիստերը շարունակ ձգձգվեն եւ քվորման պատճառով չկայանան, ռեկտորի ընտրության եւ մնացյալ այլ հարցերը կկարգավորվեն նոր օրենքին համապատասխան, նոր ձեւավորվելիք հոգաբարձուների խորհրդի որոշումներով:

Մարիամ Գևորգյան

Տպել
1174 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)