Կառավարությունը 7 մլրդ 548 մլն դրամ հատկացրեց Արցախի քաղաքացիներին աջակցելու համար. հատկացումների ծավալը 55 մլրդ դրամ է

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց պահուստային ֆոնդից աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը 7 մլրդ 548 մլն դրամ հատկացնել՝ Արցախի քաղաքացիների աջակցության ծրագրի՝ ապրիլ ամսվա ֆինանսավորումը ապահովելու համար:

Հարցը զեկուցող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ, Կառավարության որոշմամբ, 2021 թվականի մարտ, ապրիլ, մայիս եւ հունիս ամիսների ընթացքում յուրաքանչյուր արցախցու տրամադրվում է 68 հազար դրամ աջակցություն, բացառությամբ՝ 18-ից 63 տարեկան տղամարդկանց:

«Մինչեւ այժմ Արցախին տրամադրված աջակցության ծավալը ընդհանուր կազմել է մոտ 33 մլրդ դրամ, այդ թվում՝ նաեւ նախորդ ամիս հատկացում է կատարվել 7.5 մլրդ դրամի շրջանակներում: Կառավարության՝ արդեն հաստատված ծրագրերով եւս 22 մլրդ դրամի որոշում ունենք, որից մեկն էլ այս հատկացումն է: Տրամադրված եւ Կառավարության որոշումներով հաստատված հատկացումների ծավալը կազմելու է 55 մլրդ դրամ»,- ներկայացրեց նախարարը:

Նրա խոսքով՝ այս ծրագրով նախորդ ամիս 101 հազարից ավելի արցախցի աջակցություն է ստացել:

Նա հիշեցրեց, որ, համաձայն Կառավարության կարգավորումների, յուրաքանչյուր ամիս լրացուցիչ դիմելու անհրաժեշտություն չկա. «Այսինքն՝ մարտ ամսին այն քաղաքացիները, որ դիմել են, հետագա ամիսներին ավտոմատ իրենց բանկային հաշվին յուրաքանչյուր ամսվա 20-ին կփոխանցվի: Իսկ Արցախի կենսաթոշակառուները եւ նպաստ ստացողներն իրենց կենսաթոշակի եւ նպաստի հետ միանգամից կստանան, որպեսզի հավելյալ խնդիրներ չլինեն»:

Առաքելյանն ասաց, որ միեւնույն ժամանակ քաղաքացիների մի փոքր խումբ է մնացել, որոնք աջակցության ծրագրերից դուրս են մնացել, եւ այդ առումով փոփոխություն կանեն, որպեսզի նրանք նույնպես դառնան ծրագրի շահառու:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ովքե՞ր են կոնկրետ այս ծրագրից օգտվելու, ի պատասխան՝ նախարարն ասաց, որ ծրագրի շահառու են դառնում Արցախի Հանրապետության բոլոր քաղաքացիները, բացառությամբ՝ 18-ից 63 տարեկան տղամարդկանց, այսինքն՝ կանայք, երեխաները, կենսաթոշակառուները, ովքեր հաշվառված են Արցախում:

Վարչապետը նաեւ հարցրեց՝ եթե մարդը կենսաթոշակառու է, միայն 68 հազա՞րն է ստանում, թե՞ ե՛ւ կենսաթոշակը, ե՛ւ 68 հազար դրամը, Առաքելյանը պատասխանեց, որ անկախ ստացած կենսաթոշակից կամ աշխատավարձից՝ ստանում են լրացուցիչ 68 հազար դրամ:

Տպել
2067 դիտում

Ամենասկզբում հնարավոր էսկալացիայի գործընթաց է եղել, փոխարինվել է դիվանագիտական լուծմամբ․ Գրիգորյանը՝ սահմանազատման մասին

25 հեկտարի մասով որևէ բլեֆ չկա․ Գրիգորյանը մանրամասնել է՝ Կիրանցում ինչ 4 շինություն է դուրս մնում ՀՀ տարածքից

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Քո ենթակայության տակ լինելն ու քոնը լինելը տարբեր բաներ են, Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր չի հանձնվել․ ԱԽ քարտուղար

Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչները ծանոթացել են Վեդիի ջրամբարի շինարարությանը

Չենք զարմանա՝ վաղն էլ հայտարարեն՝ Սահմանադրությունը փոխում ենք, որ Աստված իջնի երկնքից ու Հայաստանը կառավարի. Սուքիասյան

ԲՏԱ նախարարությունում Իսպանիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընդլայնման, փորձի փոխանակման հնարավորությունները

Մտավոր սեփականության գրասենյակի և ՌԴ մտավոր սեփականության դաշնային ծառայության միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Ավտոմեքենաները բախվել և ձորն են ընկել․ կա վիրավոր

Արդյունավետ իրականացվող ծրագրերը նոր նախագծերի մեկնարկի լավ հիմք են․ Ավինյանը հանդիպել է Իլ դը Ֆրանս շրջանի նախագահի հետ

Նորօրյա խաչակիրները կամ մեսիաները չեն հասկանում՝ միջնադարի խավարն անցել է, Աստծո անունով չի ստացվի մոլորեցնել․ Թորոսյան

Քիչ է մնում Զախարովան անձամբ գա Հայաստան ու Գալստանյանի հետ մասնակցի գործընթացներին. Առաքելյան

Գեղամ Նազարյանը միակը չի, ով ունի զգացողություն, որ ոմանց ցանկությունը Արցախ 2 սցենարի կյանքի կոչումն է․ Սաֆարյան

Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է․ Էրդողան

Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը․ Նելլի Քոչարյան

Վրաստանը հավատում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության կգան խաղաղության պայմանագրի շուրջ․ Կոբախիձե

Դանիելյանի հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ Կառավարության նիստն անցկացվել է սահմանված կարգով

Վերաբացվել է Ամիօ բանկի «Արտաշիսյան» մասնաճյուղը

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու բանաձև է ընդունել

Վազգեն Գալստանյանը Սուրբ Աննա եկեղեցում ամփոփում է օրը

Վահագն Չախալյանը ձերբակալվել է 72 ժամով

Էդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը և ցուցումներ տվել հրամանատարներին

ՀՀ կառավարության համագործակցությունը Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ կարևոր է․ վարչապետ

Սյունիքի գյուղերից մեկի տուն չվերադարձած բնակիչը հայտնաբերվել է

Եվրոպայի խորհուրդը մեզ համար առանցքային՝ հնարավորություններ ընձեռող հարթակ է․ Միրզոյանը՝ ԵԽ գլխավոր քարտուղարին

Գնել Սանոսյանին վերագրվող տունը կառուցում են նրա եղբայրները՝ ծնողների համար. մանրամասներ

ՀՀ-ն ունի հարաբերությունների կարգավորման քաղաքական կամք և փոխադարձման պարագայում հնարավոր է հասնել խաղաղության․ Միրզոյան

8 թունավորում՝ 2024-ին․ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս չօգտագործել անհայտ ծագման սունկ

Պարո՛ն Հակոբյան, երևի ժամանակի զգացողությունը կորցրել եք․ վեճ և Կառավարությանը հղված ուղերձ՝ Գյումրու ավագանու նիստում

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է․ ինչ մարտահրավերներ են քննարկման առանցքում

Կիսակառույց շինության բացօթյա տարածքում տղամարդու դի է հայտնաբերվել

Դու պրովակատոր ես, «արա»-ով խոսելու արժանի կին, Կիրանց եկել եք՝ Արցախ 2 անե՞ք. Գեղամ Նազարյանը՝ Անի Գևորգյանին

«Տելեգրամ»-ով թմրամիջոցների ապօրինի իրացման և ստացված՝ շուրջ 2 մլրդ դրամը գերազանցող փողերի լվացման գործը դատարանում է

Բրյուսելի հանդիպման արդյունքներով ԵՄ-ն կշարունակի նպաստել ՀՀ տնտեսական զարգացմանը․ վարչապետն ընդունել է Դոմբրովսկիսին

Ժնևում կարճ առանձնազրույց են ունեցել Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահը

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 16-ին

Կարմիր խաչի աշխատակիցները Բաքվում այցելել են Ղարաբաղի նախկին ղեկավարներին

ՎԶԵԲ-ի գործարար համաժողովի շրջանակում քննարկվել է ընթացիկ բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը

Եկեղեցու այգում թողնված նորածնի մայրը տեղափոխվել է ոստիկանություն, երեխան՝ մանկատուն (տեսանյութ)

Սփյուռքում գործում է ավելի քան 800 հայկական դպրոց․ Փաշինյանը կարևորել է այդ կրթօջախներին աջակցության ցուցաբերումը