Քո ենթակայության տակ լինելն ու քոնը լինելը տարբեր բաներ են, Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր չի հանձնվել․ ԱԽ քարտուղար

16/05/2024 schedule22:30

Հայաստանի Հանրապետության տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել։

Այս մասին Հանրային ՀԸ եթերում մեկ անգամ ևս հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա հիշեցրեց, սահմանազատման գործընթացում գծվել է սահմանը, որի մի կողմում ՀՀ տարածքն է, մյուսում՝ Ադրբեջանի։

Ի՞նչ է մնացել այս կամ այն կողմում՝ Պետրոս Ղազարյանի հարցին ի պատասխան, Գրիգորյանն ասաց՝ այս կողմում մնացել է այն, ինչը Հայաստանինն է։

«Ավելի առարկայական՝ նախ եկեղեցին Ադրբեջանին չի անցել, ՀՀ տարածքում է, և սահմանազատման գործընթացի շրջանակներում սահմանի գիծն անցնում է եկեղեցուց հնարավորինս հեռու։ Ինչ վերաբերում է տարածքներին, ապա մինչ այս պահը այդ տարածքներում ԶՈՒ-ն էր ծառայություն իրականացնում, և դրա պատճառով որտեղ դիրքեր կան, համայնքներն այդ հողերին հասանելիություն չեն ունեցել։ Հիմա, երբ որ սահմանապահ զորքերն են տեղակայվում, այդ տարածքներն  ազատվում են և անցնում գյուղացիների վերահսկողության տակ։ Այս առումով ևս մեկ անգամ կարող եմ պնդել, որ սահմանազատման գործընթացը հաջող է և նախադեպ է, որ շարունակենք այն հենց 1976 թվականի քարտեզներով»,- ասաց ԱԽ քարտուղարը։

Արմեն Գրիգորյանը նաև անդրադարձավ ընդդիմադիրների՝ միակողմանի զիջումների վերաբերյալ պնդումներին:

«Ի՞նչ նկատի ունեն զիջել ասելով։ ՀՀ-ն իր տարածքից որևէ բան չի զիջել։ ՀՀ տարածքն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է 1976 թվականի քարտեզով եղած սահմանը։ Քո ենթակայության տակ լինելն ու քոնը լինելը տարբեր բաներ են։ Լեգիտիմությունն այնտեղ է, որտեղով անցնում է ՀՀ սահմանը, և քոնն է այն, ինչը լեգիտիմության շրջանակներում պատկանում է Հայաստանի Հանրապետությանը»,- ասաց նա:

Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորությամբ տեղի է ունեցել երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի իններորդ հանդիպումը, որի ժամանակ ստորագրվել է արձանագրություն:

ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1976 թվականի տեղագրական քարտեզի համաձայն՝ համաձայնեցրել են անմիջականորեն Բաղանիս – Բաղանիս Այրում, Ոսկեպար – Աշաղը Ասկիպարա, Կիրանց – Խեյրումլի և Բերքաբեր– Կըզըլ Հաջիլի բնակավայրերի միջև սահմանագծի առանձին հատվածների համատեղ կազմված Արձանագրություն-նկարագրությունը:

Իսկ թե ինչո՞ւ են ընտրվել 1976 թվականի քարտեզները, վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ սա, ըստ էության, Խորհրդային Միության փլուզման պահին դե յուրե իրավական հիմք ունեցող քարտեզն է: Հայաստանի կառավարության համար սկզբունքային է եղել մոտեցումը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը:

Վարչապետի աշխատակազմից նաև հայտնել են, որ Կիրանցից մոտ 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնք վերջին 33 տարում անհասանելի են եղել Կիրանցի համար, վերադարձվել են գյուղին:

Ինչ վերաբերում է Ոսկեպար-Բաղանիս հատվածին, նշվել է, որ ամենազգայուն հարցերից մեկը կապված է եղել Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու, մյուսը՝ Ոսկեպար-Բաղանիս ԽՍՀՄ ժամանակների ճանապարհի հետ: Երկու հարցն էլ լուծվել է լավագույն ձևով: Ճանապարհն ամբողջությամբ Հայաստանի տարածքում է, եկեղեցին՝ նույնպես, և սահմանագիծը գտնվում է թե ճանապարհից, թե եկեղեցուց բավականին հեռու: Իսկ Բերքաբերում ոչ մի զգայուն իրավիճակ չի եղել:

Սահմանապահները համաձայնեցված սահմանին կկանգնեն առաջիկա օրերին:

Տպել
1485 դիտում

Տեսնելով, որ չունեն բավարար աջակցություն, փորձելու են հրահրել բախումներ, որպեսզի արդարացնեն փողոցից տուն գնալը․ Մինասյան

Տարիներ առաջ նախաձեռնեցինք սուպերհամակարգչային կենտրոնի կառուցումը, որը կդառնա տեխնոլոգիական մտքի խթանիչ․ Հարությունյան

Նետվել են քարեր, շշեր, ճայթուկներ, հնչել՝ ԱԳՆ շենքը գրավելու կոչեր, 7 ոստիկան տուժել է, ձերբակալվել է 28 անձ

Ռաֆայել Գևորգյանը նոր պաշտոն ունի․ վարչապետը որոշում է ստորագրել

Նիկոլ Փաշինյանը Վեդիում մասնակցել է ամֆիթատրոնի բացմանը (լուսանկարներ)

Ամիօ բանկը և Վիզա ընկերությունը տոնեցին Visa Business Signature քարտի մեկնարկը

3-4 տարի հետո Երևանում չպետք է լինի մանկապարտեզ, որը հիմնանորոգված, անվտանգ ու էներգաարդյունավետ չէ․ Տիգրան Ավինյան

Շարժումը օրերի կամ ժամերի կյանք ունի, դժգոհության և բախումների հաջորդ փուլը կլինի հոկտեմբերին. Խզմալյանը մանրամասնել է

Դու ո՞րն ես սիրում, արի՛․ վարչապետը պաղպաղակ է հյուրասիրել Լանջառատի երեխաներին (տեսանյութ)

Ինժեներական քաղաքում բացվել է «Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնը»․ այն անվանակոչվել է Շառլ Ազնավուրի անունով

Արտահանման ռազմավարության մեջ առաջնահերթությունը տրվելու է շուկայի դիվերսիֆիկացմանը․ Գևորգ Պապոյան

Միջազգային գործընկերները պատրաստակամություն են ցուցաբերել ջրհեղեղից հետո Հայաստանին աջակցելու հարցում. ՏԿԵ նախարար

Մեկնեք Փարիզ Յունիբանկի և VISA-ի հետ՝ օլիմպիական խաղերը դիտելու

5 օրում ժամանակավոր և հրատապ լուծումներով արգելափակումից դուրս են բերվել աղետի գոտու բոլոր 12 բնակավայրերը․ Մկրտչյան

Հայտնի խոսքը գործեց ճիշտ հակառակը․ ոչ թե «տաճարը հաղթեց փողոցին», այլ պարտություն կրեց

Այլևս փաստ է, որ ի դեմս հոգևորականի զգեստի տակ թաքնված անձի, գործ ունենք շարքային խուլիգանի հետ․ Չախոյան

Կայծակի գերհզոր ճայթյուն․ Սուրենյանը նոր լուսանկար է հրապարակել

Ռուբեն Ռուբինյանն ու դեսպան Ռոզենկրացը Հայաստան-Շվեյցարիա համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՆԱՏՕ-ի ռազմական ոստիկանության հրահանգիչները ՊՆ ռազմական ոստիկանությունում մասնագիտական վարժանքներ են անցկացրել

Համացանցում նոր խաբեություն է տարածվում՝ Գարիկ Մարտիրոսյանի անվան շահարկմամբ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ԱԺ-ում հանդիպել է Արարատ Միրզոյանի հետ․ ինչ է քննարկվել

Հունիսի 2-ին որոշ փողոցներով անցնող տրանսպորտի աշխատանքում փոփոխություններ կլինեն

Ծովասարում անասնագոմ է փլուզվել․ հողաշերտի տակ մնացած քաղաքացու կյանքը փրկվել է

Որ քարերով ոստիկաններին խփեմ, հիվանդանոց ընկնեմ, բարձրյալը հրեշտակ, Պուտինը փող կուղարկե՞ն․ Սաֆարյան

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել երկաթե արգելապատնեշին և շրջվել․ կան տուժածներ

Պարզվել են մարտական գործողությունների փաստական և արարքներին իրավական գնահատական տալու բոլոր հանգամանքները․ Քյարամյան

Սահմանվել է ՀՀ-ից Վրաստան այցելող զբոսաշրջիկների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության ժամկետը

Դատախազությունը կբողոքարկի Սերժ Սարգսյանի դատավճիռը

Արարատ Միրզոյանը խորհրդարանում է․ ինչ հանդիպում է նախատեսված

Առաջարկում եմ հայտարարի՝ ցանկանում են թույնել և Ավանեսյանից պահանջի պատասխան՝ Թուրքիայից թույն եկե՞լ է, թե՞ ոչ․ Ղազարյան

ՎՏԲ-Հայաստան բանկը մեկնարկել է մանկական ավանդ

Բուժզննման սենյակում հայտնաբերվել են կասկածելի զանգվածներ՝ նախատեսված կալանավորված անձի համար

Ինչպիսի եղանակ է սպասվում հունիսին․ Սուրենյանը մանրամասնել է

Ուզում են հասնել «Մարտի 1»-ի նման մի դեպքի, կաթողիկոսը և հոգևորականները ոչնչացնում են եկեղեցու հեղինակությունը. Դավոյան

«Համշեն տուր»-ի մեքենայի և «Զիլ»-ի բախման հետևանքով 12 անձի մահվան ելքով պատահարի քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Կազմակերպչին հարցրեք՝ ով սադրեց, տասնյակ անգամ զգուշացրինք՝ մի տարեք բախման․ ոստիկանապետ

Բախման հետևանքով երկու ոստիկան է տեղափոխվել բուժհաստատություն

Մինչև մյուս խաղերը կունենանք ավելի լավ ենթակառուցվածք․ կայացել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նիստը

Ռուսական «Առաջին ալիք»-ի հեռարձակումը վերականգնվել է, պարտքն ամբողջությամբ մարվել է․ ԲՏԱ նախարար

Ժամը 16:35 դրությամբ ոստիկանության բաժիններ է տարվել ակցիայի 29 մասնակից