Ստեղծված իրավիճակի հանգուցալուծման եզրեր չեն գտնում. անորոշությունները ԵՊՀ-ի շուրջ շարունակվում են

Երեւանի պետական համալսարանի շուրջ վերջին օրերի զարգացումները տարբեր մեկնաբանությունների եւ քննարկումների պատճառ են դարձել: Հանրային ուշադրությունը այդ խնդրի վրա ավելի սեւեռվեց այն բանից հետո, երբ Երեւանի պետական համալսարանի՝ 32 անդամից բաղկացած հոգաբարձուների խորհրդի կազմից Կառավարության ու կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության 15 ներկայացուցիչներ դուրս գալու դիմումներ գրեցին:

Այսօր՝ նույն ժամին հրավիրված ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստին եւ նախարարության կողմից հրավիրված ասուլիսին փոխադարձ մեղադրանքներ հնչեցին Մայր բուհի ապագայով չմտահոգվելու, դրսեւորած վերաբերմունքի հետ կապված: Երկու կողմի ներկայացուցիչները նշում էին, որ իրենց քայլերը միտված են առաջացած խնդիրների քննարկմանը, պարզաբանմանը եւ լուծմանը՝ ի շահ Մայր բուհի զարգացման:

ԿԳՄՍՆ մամուլի ասուլիսի ժամանակ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց նախարարության անդամների, (այդ թվում՝ իր)՝ խորհրդի կազմից դուրս գալու որոշումը՝ նշելով, որ սա ամենակարեւոր եւ հաճելի առիթը չէ քննարկման, որովհետեւ կուզենային բուհերի զարգացմանն ուղղված իրենց քայլերի շրջանակում ունենալ բովանդակային խոսակցություն: Սակայն ստիպված են եղել ասուլիս հրավիրելու, քանի որ հարցը ստացել է հանրային հնչեղություն:

Փոխնախարարը նշեց նաեւ, որ ապրիլի 1-ի նիստը ոչ իրավաչափ ձեւով է հրավիրել խորհրդի քարտուղարի կողմից: Ավելին՝ ԵՊՀ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է հոգաբարձուների խորհրդի ընդունած որոշում, որն իրենց ստորագրածից լիովին տարբերվում է։ 

«Կայացած վերջին նիստի ժամանակ հոգաբարձուների խորհրդի անդամները քննարկել եւ քվեարկել են մի որոշում, ըստ որի՝ խորհրդի նախագահի լիազորությունների դադարեցման պայմաններում խորհրդի քարտուղարը ժամանակավորապես ստանձնում է նախագահի լիազորությունները մինչև խորհրդի հաջորդ նիստում նախագահի ընտրության մասին որոշման կայացումը։ Այս որոշումն է հատատվել ու քվեարկվել հոգաբարձուների խորհրդի անդամների կողմից: ԵՊՀ պաշտոնական կայքի փաստաթղթեր բաժնում տեսնում ենք, որ ձեւակերպումը չի համապատասխանում խորհրդի կողմից քննարկված եւ քվեարկված որոշմանը։ Խորհուրդը քվեարկել է աշխատակարգի այն փոփոխության համար, որով հստակ է, որ քարտուղարի կողմից լիազորությունների ստանձնումը խիստ ժամանակավոր է եւ նախատեսված է միայն հաջորդ նիստը հրավիրելու համար, որում անպայման պետք է քննարկվի խորհրդի նախագահի ընտրության հարցը։ Սակայն ապրիլի 1-ին հրավիրված նիստի օրակարգում ներառված չէր խորհրդի նախագահի ընտրության մասին հարցը»,-ասաց նա:

Փոխնախարարի խոսքով՝ տվյալ պարագայում գործողությունները իրավական դաշտում չեն, քանի որ որոշումը չի արտահայտում բովանդակային կարգն ու որոշումը, որի համար քվեարկել են հոգաբարձուների խորհրդի անդամները, եւ փաստաթուղթը կապ չունի կատարված փոփոխության հետ։ «Չունենք վստահություն՝ այդ խորհդրում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ: Մեր դիրքորոշումն է, որ մենք կարիք ունենք կառուցողական մթնոլորտի, բուհի զարգացման խնդիրների մասին խոսող, քննարկող եւ դրանցով  իրապես մտահոգ խորհրդի ձեւավորման, որը կառուցված կլինի վստահության վրա»,- նշեց նա:

Փոխնախարարի կարծիքով՝ միակ ելքը նոր խորհրդի ձեւավորում է, որին էլ ուղղված է եղել անդամությունից հրաժարվելու քայլը։

Ասուլիսից հետո, երբ այցելեցինք ԵՊՀ, նիստերի դահլիճում մթնոլորտը լարված էր: Խորհրդի 32 անդամից ներկա էին 17-ը: Հենց այդքան անդամ էլ հարկավոր էր քվորում ապահովելու համար։ Իսկ նիստը շարունակելու եւ օրակարգի բոլոր հարցերն ընդունելու համար անհրաժեշտ էր, որ ոչ ոք չհեռանա դահլիճից: Անահիտ Չուբարյանը նիստին մասնակցում էր հեռավար: Բայց ինտերնետային կապի խնդիր առաջացավ, եւ դադարեց նաեւ նրա մասնակցությունը նիստին:

 

Նիստը շարունակելու իրավական հարց առաջացավ: Ավետիք Քերոբյանն առաջարկեց նիստը հետաձգել, իր խոսքով՝ որոշումների կայացման համար հարկավոր է, որ բոլոր 17-ն էլ մասնակցեն նիստին։ Ի վերջո, որոշվեց այն անցկացնել հաջորդ օրը՝ ապրիլի 15-ին:

Նիստից հետո հոգաբարձուների խորհդի քարտուղար Միքայել Մալխասյանը անդրադարձավ նախարարության ներկայացուցիչների առաջ քաշած այն հարցին, թե ինչու օրակարգում չի ներառվել հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության հարցը: Նա նշեց, որ օրակարգը վերջնական տեսք ստանում է խորհրդի անդամների առաջարկների հիման վրա եւ խորհրդի անդամությունից հրաժարված անդամներն իրենք կարող էին հարցը ներառել նիստի օրակարգում:

«Ես, խորհրդի քարտուղար լինելով, որեւէ հարց չեմ մտցրել օրակարգ: Ես ընդամենը ծանուցել եմ այն, ինչը եղել է ձեւավորված համապատասխան ընթացակարգերով: Նիստի վերջնական օրակարգը ձեւավորվում եւ հաստատվում է տեղում: Այո, տրամաբնական է, որ հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության հարցը պետք է լիներ հաջորդ նիստին եւ քննարկվեր: Դրա համար պետք է խորհրդի անդամները գային նիստին, հարցն առաջարկեին, քվեարկեին, օրակարգը հաստատվեր, ընտրեին: Խորհրդի անդամներից որեւէ մեկը անդամությունից հրաժարվելու նման հիմնավորում չի գրել: Եթե դա իրենք անեին հունվարի 29-ին կամ երեք օր անց, երբ նիստի արձանագրությունը, որոշումները տեղադրվել են կայքում, ես դա լիարժեքորեն կհամարեի հիմնավոր. ինչքան ժամանակ է անցել, եւ, օրինակ, ինչու ապրիլի 1-ի նիստին չէին ասում, որ դա մտահոգություն է, իհարկե, ճիշտ են ասում, մտահոգություն է, բայց մտահոգ մարդը գալիս է, տեղում այդ հարցը առաջարկում է, ընտրում են, եւ էլ ոչ մի խնդիր չի լինում»,-ասաց նա:

ԵՊՀ ՈՒԽ նախագահ, հոգաբարձուների խորհրդի անդամ Դավիթ Ափոյանը, սակայն, չի կիսում այն պնդումը, թե հրապարակված եւ ընդունված որոշումները միմյանցից տարբերվում են:

«Որոշումը տառացի ընթերցվել է եւ տառացի տեղ է գտել հենց աշխատակարգի փոփոխության մեջ, ու այդ մարդիկ որոշման օգտին քվեարկել են: Համալսարանն ունի 32 անդամ, մենք 16 անդամով այդպիսի բան չենք տեսել: Դա իրենց ընկալման հարցն է. գուցե այլ բան են լսել ու այլ բան են հասկացել, այլ բանի օգտին են քվեարկել: Իրենք իրենց կարող են մեղադրել ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ: Եթե իրենց պնդմամբ այդ խնդիրը արդարացի է ու հիմնավոր, կարող էին հիմնավոր օրակարգում ներառել այդ հարցը, որ օրենքը խախտվել է, իրավազանցում է տեղի ունեցել: Հարցը գային, բարձրաձայնեին, ոչ թե լքեին, դուրս գային, որ այսպիսի կառավարման ճգնաժամ ստեղծվեր համալսարանում: Նրանց մեկնաբանությունները ոչ թե պատճառ են, այլ առիթ: Եթե իրենք իրենց դուրս գալը հիմնավորում են նախագահի ընտրություն չկազմակերպվելով, այսպես ասած, ուրեմն իրենք էլի համալսարանի հետ խոսում են ուլտիմատումով՝ կա՛մ կլինի մեր նախագահը, կա՛մ մենք բոլորով դուրս կգանք, ու դուք որեւէ բան չեք կարողանա անել»,-ասաց նա:

Մեր այն դիտարկմանը, թե համալսարանականներն անընդհատ նշում են, որ իշխանության ներկայացուցիչները միտումնավոր խոչընդոտում են ռեկտորի ընտրությանը, իսկ իրենք էլ ամեն կերպ փորձում են անցկացնել այդ ընտրությունը՝ խորհրդի նախագահի ընտրությունը երկրորդ պլան մղելով, Դավիթ Ափոյանը արձագանքեց հետեւյալ կերպ.

«Ես ոչ թե նշում եմ, որ Կառավարությունը չի ուզում ռեկտոր ընտրի, այլ Կառավարությունն ուզում է ռեկտոր ընտրի իրեն երդում տված անձին: Քանի դեռ չկա այդ անձը, չի կարող այդ անձին բերել, ուրեմն չի ընտրում ռեկտոր:

Իսկ ինչ վերաբերում է ռեկտորի եւ հոգաբարձուների խորհրդի նախագահի միջեւ եղած տարբերություններին, իմ համոզմամբ, ռեկտորի ընտրության կարեւորությունը ավելի բարձր է, քան հոգաբարձուների խորհրդի նախագահինը: Չեմ ուզում հետին պլան մղել խորհդրի նախագահին, բայց ռեկտորը համալսարանի ամենօրյա գործադիր կառավարիչն է, իսկ հոգաբարձուների խորհուրդը տարին մեկ անգամ է նիստերը գումարում: Իհարկե, գործող ռեկտորն էլ, ժամանակավոր պաշտոնակատար լինելով, լրացնում է, բայց մենք տեսնում են՝ ինչ է կատարվում: Համալսարանը երկու տարի է՝ ռեկտոր չունի, ու դրա արդյունքում մենք չունենք նոր մշակված ռազմավարություն, հավատարմագրման խնդիր ունենք, համալսարանը ֆինանսական հաշվետվություն դեռեւս չի ներկայացրել, անառողջ, պառակտված մթնոլորտ է: Երկու տարի առաջ ամենավատ երազում անգամ  համալսարանի որեւէ անդամ չէր կարող տեսնել, որ հոգաբարձուների խորհրդի նիստը այսպես կարող է անցկացվել: Սա  խայտառակություն է, որը գալիս է կազմակերպված իշխանության կողմից: Սա ակնհայտ է»,- ասաց նա:

Մարիամ Գեւորգյան

Տպել
1158 դիտում

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել

Շարժման առաջնորդը կաթողիկոսն է, թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը. վարչապետ

Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել

Քաղաքական հայտ ներկայացնում են այն հոգևորականները, որոնք հոգևոր առաջնորդությունն են ձախողել. Փաշինյան

Լեռնային մարզերում գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ․ առանձին շրջաններում նաև անձրև ու կարկուտ կլինի

Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին