Հոկտեմբերի 19-ից հետո Ադրբեջանը ակնարկել է՝ ոչ թե պետք է լինի 5+2 բանաձևով տարածքների վերադարձ, այլ 7 տարածքի. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում անդրադարձավ 44-օրյա պատերազմի օրերին 3 անգամ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերմանն ու դրանց չկատարմանը.

«Շատ է շահարկվել այն, թե ինչ է տեղի ունեցել հոկտեմբերի 19-ին ու դրանից հետո: Տեղի է ունեցել հետևյալը. վերլուծելով իրադրությունը, խորհրդակցելով ԱՀ նախագահի և ԶՈՒ ԳՇ հետ՝ ես որոշել եմ, որ մենք պետք է որոշակի, այո՛, նաև ծանր զիջումների ճանապարհով հասնենք հրադադարի: Այդ կապակցությամբ հրավիրել եմ ԱԽ նիստ, որին մասնակցել են խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ ընդդիմադիր: ԱԽ այդ նիստին մասնակցել են Հանրապետության նախագահն ու Վեհափառ հայրապետը:

Նույն օրը ես հրավիրել եմ արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին և էլի տեղեկացրել կատարվող իրադարձությունների մասին: Ընդ որում, ես ասել եմ, որ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին հրավիրել եմ ոչ թե նրանց հետ պատասխանատվություն կիսելու, այլ ուղղակի նրանց տեղեկացնելու համար, որովհետեւ այս պահին տեղի ունեցողի վերաբերյալ չեմ կարող հրապարակային հայտարարություն անել, որովհետեւ եթե հանկարծ հակառակ կողմը չընդունի մեր առաջարկը, այդ հայտարարությունները մեր ընդհանուր իրադրության վրա դրական չեն ազդի:

Դրանից հետո ես, համաձայն պայմանավորվածության, զանգահարել եմ ՌԴ նախագահին և ասել, որ մենք ուզում ենք հրադադար՝ Ադրբեջանի տարածքների՝ 5+2 ձևաչափով վերադարձի պայմանով, մի պայման, որ նախկինում էլ միջնորդների կողմից ՀՀ-ին առաջադրված է եղել ամենատարբեր ֆորմատներով: Այս խոսակցության համատեքստում է, որ մենք մանրամասն քննարկում ենք ունեցել ՌԴ նախագահի հետ: Նա ասել է՝ մենք ընդհանուր ըմբռնում ենք ձեռք բերել: Սա շատ կարևոր արձանագրում է. մենք ՌԴ նախագահի հետ նույն կերպ ենք ձևակերպում կամ ունենք ընդհանուր ձևակերպում՝ իրադրության հաղթահարման: Գիտեք, որ այնտեղ փախստականների վերադարձի հարց է եղել, ադրբեջանցի ներքին տեղահանվածների հարց է եղել ԼՂ, և ես ասել եմ, որ մենք սկզբունքորեն այդ հարցի հետ կապված առարկություն չունենք, չենք ունենա, եթե հարցը ինչ-որ կերպ փոխկապակցենք ԼՂ կարգավիճակի ճշգրտման պրոցեսի հետ: Որից հետո Ռուսաստանի նախագահն ունեցել է խոսակցություն Ադրբեջանի նախագահի հետ, արդյունքում պարզ է դարձել, որ ադրբեջանական կողմը կտրականապես չի ընդունում Հադրութի շրջանի դեօկուպացիայի մեր առաջարկը, մեր պահանջը, երկրորդ՝ պահանջում է, որպեսզի ներքին տեղահանվածների հարցը, այդ թվում՝ Շուշի, չկապվի կարգավիճակի ճշգրտման հետ: Նաև սա նոր դետալ է, որ նախկինում չեմ ասել. ակնարկ է եղել, որ ոչ թե պետք է տարածքների վերադարձը լինի 5+2 սկզբունքով, այլ պետք է լինի 7 տարածք»:

Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանն ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ դրա ընթացքում չի ընդունել ԼՂ կարգավիճակի ճշգրտման օրակարգը. «Ադրբեջանը մի իքս պահից հրաժարվել է օրակարգային հարցի կարգավիճակով քննարկել ԼՂ կարգավիճակի հարցը, և սա եղել է 2016 թ. քառօրյա և 2020 թ. 44-օրյա պատերազմի հիմնական պատճառը»:

Փաշինյանն ընդգծեց, որ Ղարաբաղյան հարցն իրենց իշխանությունը ժառանգել է փակուղային, նախապատերազմական և ետպատերազմական վիճակում.

«Այս մասին են վկայում 2018 ապրիլի 17-ին այս ամբիոնից վարչապետի ընտրության ժամանակ Սերժ Սարգսյանի արած հայտարարությունները: Այդ օրը Կարեն Բեքարյանի հարցին պատասխանելով՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ բանակցությունները լավատեսություն չեն ներշնչում, գործընթացը կանգնած է, որովհետև այդ բանակցությունների արդյունքից Ադրբեջանի ակնկալիքները անիրատեսական ու անընդունելի են մեզ համար:

Նույն օրը պատգամավոր Սամվել Նիկոյանի հարցին ի պատասխան՝ Սերժ Սարգսյանն ասաց, որ Ապրիլյան պատերազմը և՛ անակնկալ էր, և՛ անակնկալ չէր այն առումով, որ շատ դեպքերում մարդիկ վստահ են ինչ-որ բանում, բայց ներսում հույս են փայփայում, որ հակառակորդը կամ գործընկերը կղեկավարվի առողջ տրամաբանությամբ և չի գնա քայլերի, որոնք վնասակար են 2 կողմի համար էլ: Սարգսյանը նշել է, որ այս առումով մենք դաս պետք է համարենք այն, որ այլևս, գոնե տևական ժամանակ, երբեք չպետք է հույս փայփայենք, որ Ադրբեջանը թողնելու է իր ցանկությունը՝ ուժով լուծել ԼՂ-ի հիմնախնդիրը»:

Վարչապետը հավելեց, որ, ըստ էության, արդեն 2017 թվականին մենք ունեցել ենք վիճակ, երբ բանակցային գործընթացում ՀՀ-ն հասել էր կարմիր գծերին և հատել դրանք:

Փաշինյանի խոսքով բանակցային գործընթացի կարմիր գծերի հատման մասին է վկայում նաև 2016-ի նոյեմբերի 17-ին Սերժ Սարգսյանի ռուսական լրատվական գործակալությանը տված հարցազրույցը, որի ժամանակ Սարգսյանն ասել է.«Մենք մի քանի անգամ մոտ էինք ստորագրելու փաստաթուղթը, որտեղ բոլոր այս սկզբունքները հստակ արտացոլված էին: Այսինքն՝ հայկական կողմերը թողնում էին այն տարածքները, որոնք ներկայումս զբաղեցվախ են որպես անվտանգության գոտի: Այն տարածքները, որոնց մասին ադրբեջանցիներն ասում են օկուպացված, անվանում՝ բռնազավթված ադրբեջանական 7 շրջանները: Թողնում ենք տարածքներն ու հեռանում՝ այսինքն՝ դա տարածքային ամբողջականության սկզբունքն է: Բայց առաջին կետում հստակ գրված էր, որ ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը որոշվելու է Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով: Այնուհետև գրված էր՝ ով է մասնակցելու, ինչպիսի օրակարգ է և այլն: Լրագրողը հարց  է տալիս՝ այսինքն հանրաքվե՞, Սերժ Սարգսյանն ասում է՝ այո, հանրաքվե: Հենց դա է եղել ինքնորոշման սկզբունքի մարմնավորումը, բայց ամեն անգամ ադրբեջանական կողմը նոր պահանջներ էր առաջ քաշում: Այսինքն՝ եկեք արձանագրենք՝ ուր ենք հասել բանակցային գործընթացում: Մենք հասել ենք մի տեղ, որ հայկական կողմն ասում է, որ 7 շրջանները վերադարձնում եմ, իսկ Ադրբեջանն ասում է՝ ո՛չ, ավելին պիտի տաս»:

Փաշինյանը հիշեցրեց նաև Սերժ Սարգսյանը  2017-ի հունիսի 16-ին «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցը, որտեղ նա նշել է, որ Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանը հրաժարվում է խնդրի լուծման մադրիդյան տարբերակից, և դա հասկանալի դարձավ բոլորին. «Ադրբեջանի դիրքորոշումն էլ պարզ է՝ նա ասում է, որ ԼՂ խնդիրը Ադրբեջանի ներքին գործն է, այսինքն՝ Ղարաբաղն Ադրբեջանի բաղկացուցիչ մասն է և այդպիսին պետք է շարունակի մնալ»,-ասաց Փաշինյանը:

Տպել
1527 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել