Մինասյանը ֆենոմենալ էր, Լալայանը, Գասպարյանն ու Ավագյանը՝ հրաշալի. ծանրամարտի Եվրոպայի առաջնության ամփոփումը

13/04/2021 schedule20:04

Ծանրամարտի Հայաստանի հավաքականը նորից իրեն գերազանց դրսևորեց Եվրոպայի առաջնությունում՝ Մոսկվայից վերադառնալով մեծ քանակությամբ մեծ ու փոքր մեդալներով։ Սակայն առաջնությունը հայ մարզասերների մոտ տպավորվեց նաև մեծ ձախողումով․ Սիմոն Մարտիրոսյանը, որից ակնկալիքը մեկն էր՝ երկամարտի ոսկե մեդալ, ձախողեց հրում վարժությունը և երկամարտում մնաց առանց արդյունքի։ 

Մարտիրոսյանի ելույթն առաջին հերթին հետաքրքիր էր օլիմպիական տեսանկյունից․ Սիմոնը Տոկիոյում Հայաստանի ոսկու ամենամեծ հույսերից է, եթե ոչ ամենամեծը։ Շատ կարելի էր խոսել հեռանկարներից, այս առաջնությունում թույլ տված սխալներից, վնասվածքից, բայց դրանք պետք է միառժամանակ հետաձգել, քանի որ այդ ամենն այժմ երկրորդ պլանում է՝ վերադարձից հետո տեղի ունեցած ողբերգության պատճառով։ 

Եվրոպայի առաջնության մասնակից մյուս 13 մարզիկների մեծ մասի ելույթը կարելի է դրական գնահատել։ Բայց բոլորի մասին՝ հերթով։

Կանայք

Իզաբելլա Յայլյան, 55կգ - Իզաբելլան հանդես եկավ օլիմպիական՝ 55կգ քաշային կարգում, դա նրան հնարավորություն կտա մասնակցել օլիմպիական խաղերին, եթե Հայաստանը կարողանա ստանալ այդ մեկ վարկանիշը։ Յայլյանը իր կարիերայ լավագույն արդյունքը ցույց չտվեց, բայց նախկինում նա հանդես էր գալիս ավելի բարձր՝ 59կգ քաշային կարգում, և դա հասկանալ կարելի է։ Ընդհանուր առմամբ, հանդես եկավ իր ուժերի սահմաններում, երկամարտում գրանցեց 195 կգ արդյունք, զբաղեցրեց 4-րդ տեղը, իսկ պոկում վարժությունում արժանացավ արծաթե մեդալի։ Դրանով նա գրեթե նույնությամբ կրկնեց երկու տարի առաջվա արդյունքը․ 2019թ․-ին Եվրոպայում Իզաբելլան զբաղեցրեց 5-րդ տեղը և փոքր արծաթ վերցրեց պոկումում։ Այս պահին, եղած թեկնածուներից, Յայլյանը, թերևս, ամենաարժանին է մեկնելու օլիմպիական խաղերի։

Լիանա Գյուրջյան, 81 կգ - Լիանան շատ լավ ելույթ ունեցավ՝ նվաճելով բրոնզե մեդալը։ Երկու տարի առաջ նա ևս երրորդն էր Եվրոպայում, բայց այն ժամանակ երկամարտում գրանցել էր 217 կգ արդյունք, իսկ այս անգամ նա գերազանցեց այդ ցուցանիշը 10 կգ-ով։ Լիանան անձնական ռեկորդ սահմանեց թե՛ պոկում, թե՛ հրում վարժություններում։ 81 կգ քաշային կարգն օլիմպիական չէ, բայց հեռանկարում Գյուրջյանը կարող է տեղափոխվել ավելի բարձր քաշային կարգ և պատրաստվել 2024թ․-ի օլիմպիական խաղերին։

Տաթև Հակոբյան, 87 կգ - Հակոբյանը  օլիմպիական խաղերի մեկնելու ֆավորիտն էր, սակայն Եվրոպայի առաջնությունում նա լավ հանդես չեկավ: Վերջին տարիներին նա որևիցե առաջնություն չէր ավարտել երկամարտի 226 կգ-ից ցածր արդյունքով, մինչև այս անգամ նա միայն 9-րդն էր՝ 221 կգ արդյունքով։ 

Արփինե Դալալյան, +87 կգ - Դալալյանը երկամարտում զբաղեցրեց 4-րդ տեղը, 4-րդն էր նաև պոլում վարժությունում։ Բայց, իհարկե, երկամարտի 221 կգ արդյունքը շատ ցածր է։ Արփինեն կարող էր պայքարել փոքր մեդալի համար հրում վարժությունում, բայց զգացվում էր, որ վնասվածք ունի, որն ակնհայտորեն խանգարում էր նրան։ Այդ պատճառով Դալալյանը հրում վարժությունում միայն մեկ մոտեցում կատարեց՝ բարձրացնելով 126 կգ-ոց ծանրաձողը, մինչդեռ նրա անձնական ռեկորդը 140 կգ է։ Իհարկե, այս քաշային կարգի առաջատարների դեմ պայքարելը դեռ ՛ատ դժվար է թվում, բայց Արփինեն կարող է ավելացնել, եթե վնասվածքները չխանգարեն։

Տղամարդիկ

Ռաֆիկ Հարությունյան, 81 կգ - Գյումրեցի 20-ամյա ծանրորդը հանդես եկավ B խմբում․ մարզիչներն իրատեսորեն էին գնահատել նրա հնարավորությունները՝ չհայտավորելով A խմբում և չդնելով մրցակցության մեջ ավելի փորձառուների հետ։ Եվ Հարությունյանը գերազանց կատարեց իր խնդիրը․ պոկում վարժությունում նա կրկնեց իր լավագույն  ցուցանիշը՝ 150 կգ, իսկ հրում վարժությունում ր անձնական ռեկորդը գերազանցեց 2 կգ-ով։ Դա թույլ տվեց Հարությունյանի հաղթել B խմբում, իսկ քանի որ A խմբում միանգամից երեք ծանրորդ ձախողվեց, Հարությունյանը փոքր բրոնզե մեդալի արժանացավ հրում վարժությունում, իսկ երկամարտում նա 4-րդն էր։ Լավ հիմք կարող է լինել հետագա հաջողությունների համար, բայց պոկում վարժությունում ավելացնելու շատ տեղ կա։

Կարեն Ավագյան, Անդրանիկ Կարապետյան - 89 կգ - Ավագյանը փայլուն նորամուտ ունեցավ մեծահասակների ասպարեզում: Նա պոկում վարժության իր անձնական ռեկորդը թարմացրեց 5, իսկ հրում վարժության անձնական ռեկորդը՝  6 կգ-ով, և հենց առաջին փորձից նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը: 21-ամյա մարզիկը հատկապես տպավորիչ ելույթ ունեցավ պոկում վարժությունում. 175 կգ-ը բավականին լուրջ արդյունք է, որը կարող է թույլ տալ Կարենին դառնալ այս քաշային կարգի լավագույններից մեկն աշխարհում: Բայց, քանի որ քաշային կարգն օլիմպիական չէ, հնարավոր է, հաջորդ տարիների ընթացքում Կարենին տեսնենք 96 կգ քաշային կարգում: Այդտեղ, իհարկե, ավելի դժվար կլինի, նաև այն պատճառով, որ հրում վարժությունում Ավագյանը մեծ աշխատանք ունի կատարելու: Ինչ վերաբերում է փորձառու Կարապետյանին, ապա 2016թ.-ի օլիմպիական խաղերում ստացած լրջագույն վնասվածքը դեռ ինչ-որ չափով հոգեբանորեն շարունակում է խանգարել տաղանդավոր մարզիկին. հրում վարժության ժամանակ զգուշավորություն է նկատվում: Կարապետյանն այժմ հանդես է գալիս ոչ օլիմպիական քաշային կարգում, թեև, վացառված չէ, որ նոր շրջափուլում կվերադառնա 81 կգ քաշային կարգ: Ամեն դեպքում, ուրախալի էր, որ երկար դադարից հետո Կարապետյանը կարողացավ մեդալ նվաճել Եվրոպայի առաջնությունում:

Հակոբ Մկրտչյան, Դավիթ Հովհաննիսյան, 96 կգ - Երկու տարի առաջ Մկրտչյանը Եվրոպայի չեմպիոն դարձավ, իսկ Հովհաննիսյանը՝ բրոնզե մեդալակիր՝ 89 կգ քաշային կարգում: Այս տարի երկուսն էլ տեղափոխվել են օլիմպիական քաշային կարգ: Մկրտչյանն ու Հովհաննիսյանը հասակակիցներ են: Հակոբն ուժեղ է հրում վարժությունում, իսկ Դավիթը ավելի բարձր ցուցանիշներ է գրանցում պոկում վարժությունում: Բայց այս անգամ Հովհաննիսյանը լավագույն ձևով պատրաստ չէր. զգացվում էր, որ ծանրորդին անհանգստացնում է վնասվածքը: Արդյունքում՝ Հովհաննիսյանը 0 ստացավ հրում վարժությունում: Նա միակ ծանրորդն էր տղամարդկանց հավաքականում, որը Մոսկվայում ոչ մի մեդալ չնվաճեց: Ինչ վերաբերում է Մկրտչյանին, ապա օլիմպիական քաշային կարգում հարմարվելու խնդիրներ դեռ կան: Պոկում վարժությունում 160 կգ արդյունքով լուրջ բաների դժվար է հավակնել: Իհարկե, Մկրտչյանը շատ ուժեղ է հրում վարժությունում, դրա շնորհիվ նա կարողացավ բրոնզե մեդալ նվաճել երկամարտում, կարող էր հավակնել նաև արծաթի, բայց առաջին տեղի հետ տարբերությունը շատ մեծ է: Ամեն դեպքում, Հակոբը հրում վարժությունում անձնական ռեկորդ սահմանեց՝ 212 կգ, և զգացվում էր, որ դեռ ավելացնելու տեղ կա: Եթե 2019թ.-ի աշխարհի չեմպիոնը կարողանա ավելացնել նաև պոկում վարժությունում, ապա օլիմպիական մյուս շրջափուլում կարող է լուրջ արդյունքներ գրանցել:

Սամվել Գասպարյան, Արսեն Մարտիրոսյան, 102 կգ - Այս քաշային կագում հայ ծանրորդները «գրավեցին» պատվո պատվանդանի առաջին երկու հորիզոնականները: Գասպարյանը կրկնեց իր լավագույն արդյունքը հրում վարժությունում (214 կգ) և երկամարտում (390 կգ): Ավելին էլ կարող էր, եթե երրորդ մոտեցմանը գար, սակայն, քանի որ արդեն ապահովել էր չեմպիոնությունը, հրաժարվեց դրանից: Մոտ էր նաև պոկում վարժությունում իր լավագույն արդյունքը ցույց տալուն (178 կգ), սակայն մի փոքր չհերիքեց: Ինչ վերաբերում է Արսենին, ապա Սիմոն Մարտիրոսյանի կրտսեր եղբայրն իրեն գերազանց դրսևորեց՝ անձնական ռեկորդներ սահմանելով թե՛ առանձին վարժություններում, թե՛ երկամարտում:, և արժանիորեն նվաճեց արծաթե մեդալը:

 - Գերծանր քաշային կարգում հայ ծանրորդների ելույթը նայելն իսկական հաճույք էր: 20-ամյա Վարազդատ Լալայանը մեծ շուքով ներխուժեց մեծահասակաների ասպարեզ՝ հենց առաջին փորձից դառնալով բրոնզե մեդալակիր: Երկամարտի 445 կգ արդյունքը Լալայանի նախորդ լավագույն արդյունքից ավել է 21 կգ-ով: Վարազդատը մեծ ներուժ ունի և կարող է երկար տարիներով դառնալ քաշային կարգի լավագույններից մեկն աշխարհում: Մինասյանը ֆենոմենալ արդյունք գրանցեց պոկում վարժությունում՝ 216 կգ: Պատմության մեջ ավելի բարձր կիլոգրամներ բարձրացրել է միայն վրացի Լաշա Տալախաձեն: 216 կգ ծանրաձողըը պոկում վարժությունում նախկինում ենթարկվել էր միայն Տալախաձեին, իրանցի Բեհդադ Սալիմիին և բուլղարացի Անտոնիո Կրաստևին: Հրում վարժությունում Գոռը կրկնեց իր լավագույն ցուցանիշը՝ 248 կգ: Մինասյանի ցուցանիշների մասին ավելի շատ կխոսվեր, եթե այս քաշային կարգում չլիներ Տալախաձեն, որին հաղթելն անհնար է թվում: Իհարկե, վրացի ծանրորդի ցուցանիշները ֆենոմենալ են, բայց պետք չէ մոռանալ, որ նա իր անձնական քաշով գրեթե 26 կգ-ով գերազանցում է Մինասյանին: Դա հաշվի առնելով՝ գյումրեցի ծանրորդի հաջողությունն էլ ավելի արժեքավոր է դառնում: Եվ շատ ցավալի է, որ 2007-2014թթ.-ին հայկական ծանրամարտում եղած դոպինգային սկանդալների հետևանքով Տոկիոյի օլիմպիական խաղերին կարող է մեկնել միայն մեկ հայ ծանրորդ:

Տպել
1161 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է