Միասնական քննությունների բոլոր օրերը հայտնի կդառնան միայն մայիսի 10-ից հետո

Այս տարվա ապրիլի 1-ին Կառավարությունը հաստատեց բուհերի ընդունելության քննությունների նոր կարգը: Ըստ այդմ՝ ընդունելության քննությունների հայտագրումը ամբողջությամբ կիրականացվի առցանց: Հայտագրման գործընթացը կսկսվի ապրիլի 15-ին եւ կավարտվի մայիսի 10-ին: Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ միասնական քննությունների օրերը հայտնի կլինեն միայն մայիսի 10-ից հետո, այսինքն՝ հայտագրման առաջին փուլի ավարտից հետո:

«Առհասարակ հայտագրման ավարտից հետո են միայն հայտնի լինում միասնական քննությունների օրերը: Երբ հայտնի է լինում քննություն հանձնողների թիվը՝ ըստ առարկաների, այդ ժամանակ է հնարավոր լինում բաշխումը կատարել՝ ըստ թվի, ըստ առարկաների, ըստ քննական կենտրոնների: Այս տարի հայտագրման գործընթացը մեկնարկելու է ապրիլի 15-ին եւ ավարտվելու է մայիսի 10-ին: Ըստ այդմ՝ մայիսի 10-ից հետո հստակ կլինի քննությունների ժամանակացույցը: Իսկ միասնական քննությունների մեկնարկը նախատեսվում է հունիսի 8-ին, քանի որ այս տարի ուսումնական տարեվերջը մի քանի օր ավելի ուշ է լինելու, ըստ այդմ՝ մի քանի օրով տեղաշարժվել է նաեւ քննական գործընթացի մեկնարկը»:

Հիշեցնենք, որ այս տարի ուսումնական պարապմունքները 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 12-րդ դասարանցիների համար կավարտվեն հունիսի 4-ին, իսկ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ հունիսի 5-ին:

Հայտագրման առաջին փուլին կարող են մասնակցել այս տարվա 12-րդ դասարանցիները, նախորդ տարիների շրջանավարտները, նախնական եւ միջին մասնագիտական հաստատությունների շրջանավարտները: Այս տարվա շրջանավարտները գործերը պետք է հանձնեն իրենց դպրոցում, իսկ նախորդ տարիների շրջանավարտները եւ նախնական ու միջին մասնագիտական հաստատությունների շրջանավարտները՝ իրենց բնակության վայրում առանձնացված դպրոցում: Այդ դպրոցների ցանկը դիմորդները կարող են գտնել ԳԹԿ-ի հայտարարություն բաժնում:

Դիմորդները ԳԹԿ-ից ուղարկված անձնական համարը տնօրենի կողմից ստանալուց հետո պետք է լրացնեն էլեկտրոնային դիմում-հայտը dimord.am կայքում:

Տպել
1454 դիտում

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն