Գիտության ո՞ր ուղղություններով է ծախսվելու ավելացված 2 մլրդ 784 մլն դրամը. Արթուր Մովսիսյանը մանրամասներ է ներկայացնում

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ծրագրերի միջոցառումների իրականացման համար հատկացված ֆինանսական միջոցները (շուրջ 13 մլրդ 104.5 մլն դրամ) ավելացնել 2 մլրդ 784 մլն դրամի չափով:

Ավելացվող միջոցներն ուղղվելու են երկու հիմնական ոլորտների՝ ենթակառուցվածքի արդիականացման ծրագրերին (1 մլրդ 32 մլն դրամ) եւ թեմատիկ գիտական հետազոտություններին (1 մլրդ 638 մլն դրամ):

Գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց, որ ենթակառուցվածքի արդիականացման ծրագրերին հատկացվող միջոցները ուղղվելու են ավելի բարձր արդյունավետություն ունեցող գիտական կազմակերպությունների համար գիտական ժամանակակից եւ կարեւորագույն նշանակություն ունեցող  սարքավորումների ձեռքբերմանը, ինչպես նաեւ այդ սարքավորումների վրա հետազոտական աշխատանք իրականացնող անձնակազմի վերապատրաստմանը: 

Նրա խոսքով՝գիտական ժամանակակից սարքավորումները գիտական կազմակերպություններին տրամադրելու համար մրցույթ է անցկացվելու, որը նախատեսվում է իրականացնել տարվա երկրորդ կիսամյակում:

«Գիտական սարքավորումների համար հատկացվող գումարի չափը չի ֆիքսվում,ընդհուպ կարող են լինել բարձր արժողությամբ սարքեր: Սարքի ձեռքբերման համար կարեւոր է սարքի կարեւորությունը, առկայության դեպքում հնարավոր բեկումնային հետեւանքները, շահագրգիռ կազմակերպությունների քանակը եւ այլն: Ծրագրի կարեւոր նախապայմաններից է տարբեր շահագրգիռ կազմակերպությունների կոնսորցիումների ձեւավորումը, որպեսզի սարքերն օգտագործվեն համատեղ: Շահագրգիռ կառույցներ կան, որոնք եւս ցանկանում են գիտահետազոտական աշխատանքներ կատարել ադ սարքով: Շահագրգիռ կառույցները կարող են լինել տարբեր գերատեսչություններ, գիտական այլ կազմակերպություններ: Շահող գիտական կազմակերպությունը պարտավոր է իր ինտերնետային կայքում տեղադրել տվյալ սարքից օգտվելու ընթացակարգերը՝ ժամանակացույցով եւ այլն, որպեսզի շահագրգիռ կառույցները եւս տեղեկանան եւ կարողանան օգտվել սարքից», - ասաց նա եւ ավելացրեց.

«Հետագայում նախատեսում ենք, որ ընդհանուր օգտագործման սարքերի կենտրոններ լինեն, որոնք կարող են տեղակայվել եղած գիտական կազմակերպություններում: Օրինակ՝ մի գիտական կազմակերպություն արդեն ունի բավականաչափ թարմացված ենթակառուցվածքային բազա, դրան ավելացնելով անհրաժեշտ այլ գիտական սարքավորումներ՝ մենք կարող ենք ունենալ համապարփակ գիտական սարքավորումների կենտրոն, որտեղից կարող են օգտվել ոլորտի այլ գիտական կազմակերպությունները:

Քանի որ սարքավորումները կարող են լինել նաեւ համեմատաբար թանկ եւ եզակի,  ապա անհրաժեշտություն է դառնում ադ սարքավորումների վրա աշխատողների վերապատրաստումը: Չնայած ցանկացած սարք գնելու  դեպքում, գնի մեջ ներառվում է վերապատրաստման ծառայությունը, բայց եթե վերապատրաստում չի իրականացվում, Գիտության կոմիտեն կվճարի կազմակերպությանը, եւ այն կիրականացվի: Ընդ որում, վերապատրաստումները կարող են իրականացվել թե՛ այստեղ՝ մասնագետներին հրավիրելով մեզ մոտ, թե՛ տվյալ սարքն ունեցող արտասահմանյան ինչ-որ գիտական  կազմակերպությունում»:

Թեմատիկ գիտական հետազոտությունները դրամաշնորհային մրցույթներով են: Դրանց հատկացվող լրացուցիչ ֆինանսական միջոցները նպատակաուղղված են մեծացնելու երիտասարդների դերը ոլորտի զարգացման գործում, բարձրացնել գիտական աշխատողի վարկանիշը եւ հետաքրքրություն առաջացնել երիտասարդների մեջ գիտության նկատմամբ: Հատկացվող ֆինանսական միջոցներով նախատեսվում է.

- Պայմանագրային (թեմատիկ) հետազոտությունների քանակը ավելացնել շուրջ 50-ով: Այն կնպաստի գիտության ոլորտոմ կադրերի ներգրավմանը եւ ամրապնդմանը։ Գումարը հատկացվելու է գիտական փորձաքննության արդյունքում բարձր  միավոր հավաքած դիմողներին։

- Գիտական խմբերի մեկնարկային մրցութային ծրագրի քանակը ավելացնել շուրջ 8-ով։ Այս մրցույթի իրականացումը կապահովի բարձր արդյունավետությամբ աշխատող երիտասարդ գիտաշխատողի աշխատանքը խրախուսելու համար: Խումբը  պետք է ունենա արտերկրի հեղինակավոր գիտնական ունեցող խորհրդատու, իրականացնի հավակնոտ թեմայով հետազոտական ծրագիր եւ գիտական աշխատանքը տպագրի միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում:

Առաջատար գիտաշխատողներին աջակցության մրցութային ծրագրով կտրամադրվի շուրջ 50 դրամաշնորհ՝ մինչեւ 5 տարի ժամկետով: Նոր ներդրվող ծրագիրը թույլ կտա օգտագործել հայաստանյան առաջատար գիտնականների ներուժը. «Ծրագրով մեր մրցունակ, ուժեղ գիտանակաները, որոնք ունեն վերջին 10 տարվա շատ լավ անցած ակադեմիական ուղի, միջազգային մրցունակ գիտական արդյունքներ, տպագրված հոդվածներ, պետք է  ձեւավորեն մինչեւ 7 հոգանոց  հետազոտական խմբեր եւ հավակնոտ, բեկումնային թեմայով հետազոտական ծրագրերի իրականացնեն: Այսինքն՝ ոչ թե սովորական գիտական խնդիրներ, այլ երկրի տնտեսության կաիքներից բխող, ֆունդամենտալ գիտության մեջ հավակնոտ, եվրոպական մակարդակի մրցունակ թեմաներ»,- նշեց գիտության պետական կոմիտեի նախագահի տեղակալը:

Երկակի հետազոտությունների մրցութային ծրագրերի քանակը կավելացվի շուրջ 10-ով: Դրամաշնորհները տրամադրվելու են ռազմական ուղղվածության հետազոտական թեմաներին: Հետազոտությունները հանրապետության անվտանգության համար ունեն մեծ նշանակություն: Դրամաշնորհները տրամադրվելու են բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերական կոմիտեի հետ համագործակցությամբ:

«Կարեւոր է այն, որ մրցույթում ֆիքսել ենք հստակ ճանապարհ՝ գաղափարից մինչեւ շուկա: Քանի որ ռազմարդյունաբերության կոմիտեն ունի նաեւ իր բյուջեն եւ այն ծրագրերը, որոնք հաջողությամբ կավարտեն Գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ, իրենք շանս են ստանալու շարունակել արդեն ռազմարդյունաբերության կոմիտեի բյուջեով»,- ասաց Արթուր Մովսիսյանը:

Կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված մրցութային ծրագրերի  քանակը կավելացվի շուրջ 10-ով: Ծրագիրը կարեւոր ուղղություն է տնտեսության զարգացման տեսանկյունից:

Դրամաշնորհները տրամադրվելու են տնտեսության կարիքներից բխող կիրառական հետազոտություններով զբաղվող գիտական խմբերին՝ 25 տոկոսի չափով մասնավոր հատվածից համաֆինանսավորման առկայության պայմանով: Ծրագիրը իրականացվելու է Էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցությամբ:

«Այստեղ ունիկալությունն այն է, որ սովորաբար ծրագիրը երկու տարով է արվում, հիմա մենք նախատեսում ենք այն իրականացնել 3 տարի ժամկետով: Սա կատարվում է, որպեսզի այդ հետազոտության արդյունքը, պրոդուկտը դեպի շուկա մտնելու ճանապարհ ունենա», - պարզաբանեց Մովսիսյանը:

Մարիամ Գեւորգյան

Տպել
3219 դիտում

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան