Էս երիտասարդները հզոր են, կապրենք, ոտքի կկանգնենք. 86-ամյա Մարտին պապը հավատում է

09/04/2021 schedule22:32

100 տարվա պատմություն ունեցող Ծաղկաշատ գյուղը, որը գտնվում է Լոռու մարզում, այստեղ եկողին միանգամից հրապուրում է իր չքնաղ բնությամբ, այստեղ ապրողների բացսրտությամբ, հյուրասիրությամբ եւ ջերմությամբ:

Գյուղի հիմնական բնակիչները, սակայն, մեծահասակներն են, որոնց մտահոգում է գյուղի ներկա վիճակը,  երիտասարդների՝ գյուղում ապրել չուզենալու հանգամանքը: Նրանցից մեկը՝ 86-ամյա Մարտին Մակինյանը, եւս դառնությամբ է խոստովանում, որ երբեմնի բազմանդամ ընտանիքն այսօր արդեն իր հետ չէ. մի մասին կորցրել է, մյուսներն էլ հեռացել են գյուղից: Գյուղում  չապրելու պատճառների մասին խոսելիս էլ Մարտին պապը վշտանում է, ու նույնիսկ անցյալում մեծ գերդաստանով  տանը հավաքվելու հաճելի հիշողությունները մոռացնել չեն տալիս ներկայիս մենակության զգացումը:

Գյուղի ծաղկուն ժամանակվա հիշողությունները տարեց պապիկին ուղեկցում են գիշեր ու ցերեկ: Այսօրվա հոգսաշատ իրականությանը երբեմն վշտացնում է նրան: Խոսում է գյուղի անմխիթար ճանապարհների մասին, երիտասարդների՝ գյուղում ապրել չուզենալու դրդապատճառների մասին՝ փորձելով հասկանալ անցյալի եւ ներկայի այսքան տարբեր լինելու պատճառները.

«Գյուղը շրջկենտրոնից՝ Ալավերդուց, 18 կմ է հեռու: Մեր բնության պես ոչ մի տեղ չկա. տարվա բոլոր եղանակներին էլ հրաշք է մեր գյուղը. աշնան խիտ ծառերը՝ աշխարհի գույներով զարդարված, ձյունապատ ձմեռը, զով ամառը, ծաղկաշատ գարունը. ո՞րն ասես: Էս ամենով հանդերձ՝ ամենամեծ խնդիրը մնում է գյուղի անբարեկարգ վիճակը. ճանապարհները քանդված են, քայքայված, երթեւեկության համար՝ անհարմար. անգամ տաքսիները չեն բարձրանում, գալու դեպքում էլ ամենաթանկ գներն են ուզում: Էս ճանապարհների պատճառով էլ մեր Ծաղկաշատն էլ օր օրի դատարկվում է: Երիտասարդները էլ չեն ուզում գյուղում մնալ, ամուսնանալ, ընտանիք կազմել, բայց իրենց էլ չեմ կարող մեղադրել. ի՞նչ անեն, ո՛չ աշխատանք ունեն, ո՛չ եկամուտ: Շատերն էլ Ռուսաստանի ճամփան են բռնել. ամեն ինչը կախված է միջոցից: Երբ մարդու միջոցը տեղն է լինում, ամեն ինչն էլ լավ է լինում՝ ե՛ւ առողջական վիճակը, ե՛ւ ապրելու վիճակը: Բայց երբ պակասություն է, ժողովուրդը դժվարանում է, մարդիկ շատ են չարչարվում, մի կերպ յոլա գնում. ինչ էլ պակաս է, էնա պակաս է», - անկեղծանում է պապը:

Մարտին Մակինյանը, որ մոր հետ Գյուղատեղից Ծաղկաշատ է տեղափոխվել 1938 թվականից, գյուղում եղած հիշարժան բոլոր դեպքերը հիշում է ճշգրիտ մանրամասնություններով: «Անցյալը կյանքիս վերացած եւ մոռացված շրջանը չէ,- ասում է.- անցյալը տարիներիս քրտնաջան աշխատանքով տունս պահելու եւ շենացնելու պատմությունն է՝ դժվարությունների, ուրախությունների, դառնությունների օղակ, որը այսօր թուլացել է, բայց չի կտրվում: Առանց հիշողության մարդն ո՞ւմ է պետք. հիշողություն չունեցար, էլ ո՞ւմ ես պետք»,- ասում է պապը եւ նորից միախառնում անցյալն ու ներկան, համեմատություններ անում, մտածում եւ անվերջ մտածում:

Երբեմնի առույգ, կենսախինդ Մարտին Մակինյանը այստեղ հիշում է իր 86-ամյա տարիքի մասին, նեղվում հիվանդություններից. ոտքերը ցավում են, ականջները լավ չեն լսում: Խոր թախիծով անընդհատ ակնարկում է. «Ջահել ժամանակ ուրիշ էր, էլի…»: Սրտնեղում է, որ «էս անտեր հիվանդությունը եկավ, իր ջանին  կպավ, ու հիմա էլ  մի մեշոկ փող է պետք, որ վիրահատվի. վիրահատվելուց հետո էլ, ով գիտի: Ախր տարիքով է արդեն…»:

Փոխվում է ամբողջությամբ, զվարթությամբ լցվում, երբ սկսում է պատմել իր աշխատանքի եւ մասնագիտության մասին: Բարեսիրտ, բոլորի նկատմամբ սրտացավ մարդու հիշողություններում, սակայն, զգում ես ե՛ւ ուրախություն, ե՛ւ տխրություն: 7 թոռնիկների, 12 ծոռների տեր պապը հպարտությամբ է նշում, որ Հայաստանում, իր ասելով, ամենաշատ թոշակը՝ 78200 դրամ, ինքն է ստանում, ու դա իր՝  63 տարի աշխատանքային ստաժի գնահատականն է: 

Нет описания.

Նկարում՝ Մարտին պապը պարգեւատրվում է  իր աշխատանքային երկար տարիների ստաժի համար

Փայտամշակման վարպետ Մարտին պապը իր արհեստը աշխարհում ամենաօգտակար եւ կարեւոր մասնագիտությունն է համարում: «Ասեմ, թե մեր  գյուղը ես եմ կառուցել, սխալ չհասկանաս. 44 տան տանիք  եմ կապել, 80 տան դուռ եմ պատրաստել, 122 դագաղ եմ սարքել. շատ բան եմ արել, մարդ եմ եղել, բոլոր տների հետ հարազատորեն ապրել եմ, բոլորի հետ տխրել ու բոլորի հետ ուրախացել: 2 տարի գյուղապետ եմ աշխատել, եղել եմ գյուղխորհրդի նախագահ, բրիգադիր, շինղեկ՝ 20-30 տարուց ավելի: 2010 թվականին՝  տղայիս մահվանից  երեք տարի անց,  մահացավ կինս, հետո՝ հարսս, ու մնացի մենակ»: 

Մարտին պապի շնչառությունը սկսում է դժվարանալ, երբ խոսում է ընտանիքի կորուստների մասին: Թոռը՝  Սյուզաննան,  պատմում է, որ տատիկի մահից հետո պապը  անասունները լրիվ մորթեց, ծախեց: «Մի հատ երինջ էր պահում, ասում էր՝ պահում եմ, որ մեռնեմ, մսացու լինի: Մի երկար ժամանակ հետո էլ ասավ՝ ա՛յ որդի, տեսար՝ մեռա ոչ, էս անտերը ծնել ա, կրակում մնացի»,-ծիծաղելով շարունակում է եւ պատմում պապիկի ուժեղ բնավորության, դժվարությունների մեջ կոփվելու, բայց երբեք չհուսահատվելու մասին: Պատմում է պապի  հյուրասիրության եւ, ամենակարեւորը, աշխատելու, արարելու, ստեղծելու կամքի մասին:

«Շատ աշխատասեր, պահանջկոտ, կարգապահ, խիստ մարդ է պապս: Առավոտ շուտ միշտ վեր կկենար, մեզ էլ հետը կհաներ ու՝ դե՛ գործի: Սեղանի մոտ մի քիչ երկար նստել, զրուցել չէիր կարող. գործը չի սպասի՝ ասում էր»: 

Հետո Սյուզաննան պատմում է գյուղում բերքահավաքի, Վարդավառի տոնի մասին, խոսում պապի՝  նարդի խաղալու ու էլի հազար ու մի հետաքրքիր ու զվարճալի պատմությունների մասին: «Հյուրին ընդունում էր, նորից անցնում գործին: Գյուղի երեխաների  համար օրորոցներ էր պատրաստում: Բազմակողմանի զարգացած մարդ է. մեղուներ է պահում 40 տարուց ավելի»:

Կյանքում ոչ մեկին ոչ մի բանով նեղություն չտված Մարտին պապը ամբողջ կյանքում ապրեց հենց այս սկզբունքով՝ ինչքան կարողանում ես, օգնի՛ր դիմացինիդ ու մի՛ չարչարիր  ուրիշին: Թերեւս սա էր պատճառը, որ առանց որեւէ ակնկալիքի՝  գյուղում օգնել է բոլորին, նույնիսկ դագաղներ է պատրաստել կնոջ, գյուղացիների եւ անգամ իր համար: «Չեմ ուզում, որ ուրիշները չարչարվեն՝ իմ դագաղը սարքեն. մեկը չպետք է լինի՝ իմ նազը տանի. ուրիշների համար որ սարքել եմ, ինձ համար էլ սարքեցի»:

Нет описания.

Մարտին Մակինյանը ամենից շատ չի սիրում խոսել պատերազմների մասին: Իսկ պատերազմներ, ցավոք, նա տեսել է, ու այն էլ՝ մի քանիսը: Մեծ վշտով է հիշում, որ Հայրենական պատերազմին գյուղից 83 մարդ է մասնակցել, 43-ը վերադարձել են, իսկ զոհվածների համար էլ հուշարձան են կանգնեցրել:  

«Գյուղում առաջ (40 թվականներից եմ ասում՝ պատերազմական թվականներից), երբ Նոր տարի էր գալիս, ժողովուրդը հավաքվում էր, զուռնա-դհոլով գյուղում ման էր գալիս, քեֆ էր անում եւ Վարդավառին նորից ամբողջ գյուղը զուռնա-դհոլով նվագով գնում էին, սարերն էին բարձրանում, ուրախանում էին: Բայց հիմա….այն հարգանքն ու ապրուստը չկա, օդն էլ ասես նույնը չէ»,- տխրում է:

Լենինգրադում ծառայություն անցած մարդը պատերազմի վիշտը եւ դառնությունը դժբախտություն է համարում, իսկ այս վերջինը՝ զուլում. «Երկրիս թեւը թուլացավ, էս ի՞նչ օրի հասանք: Հայաստանը էնքան մեծ հնարավորություն չունի, որ կարողանա հզոր պետությունների դեմ կանգնի: Եթե մենակ ադրբեջանցիները լինեին, ոնց ասում են, հում-հում կուտեինք դրանց, բայց որ Թուրքիան կանգնեց դրանց թիկունքին, մեր շունչն էլ կտրեց»,- դառնացած ասում է, ապա շարունակում,- մենք քիչ ժողովուրդ ենք, մեզ էլ օգնություն է պետք, խաղաղություն է պետք: Էս երիտասարդները, բայց, հզոր են. կապրենք, ոտքի կկանգնենք»: 

Մարիամ Գեւորգյան

Տպել
2477 դիտում

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ

Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ

Մահափորձից փրկված Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. նրան կրակողը հայտարարել է՝ չի զղջում

Մամուլում հրապարակվել են կեղծ, վարկաբեկող տեղեկություններ․ ոստիկանությունը պարզաբանում է

Վարելու իրավունք չունեցող երիտասարդը ոչ սթափ վիճակում «Մազդա»-ով կոտրել է էլեկտրասյունն ու եզրաքարը. մեքենան կիսվել է

Կիևը մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը

Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. Անդրեասյան

Քաղաքացին 2800 դոլարով տարբեր տեսակի հրազեններ է գնել, կան ձերբակալվածներ. ՌՈ (տեսանյութ)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ ու թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, կան տուժածներ

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է 2028-2029 թվականներին «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Անապահով տարեցներին գումարի դիմաց հավաքների բերելու մասին ահազանգած քաղաքացուն զանգահարել, վիրավորել ու սպառնացել են

Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը կարևորվել է երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը 120-130 «F-16» կործանիչի կարիք ունի

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են. համաձայնության գալ չի հաջողվում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է

ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար

Կիրանցի մոտ ձերբակալվել է Երևանի 2 բնակիչ. նրանք թմրամիջոց են պահել ու տեղափոխել

ԿԳՄՍ նախարարը Թուրքմենստանի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Հենց լայքեք, սրբազան դատախազի ասածը կատարվելու է, Քեթրինի Միհրանը՝ սրբադասվի, Արցախը չերեզ Ոսկեպար հետ գա. Սաֆարյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Կանադայի և Քաթարի խորհրդարանների ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության հարցեր

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ