Դատարանի որոշմանը կանդրադառնանք պատճառաբանություններին ծանոթանալուց հետո. Մարտի 1-ի գործով դատախազ

06/04/2021 schedule19:10

Դատախազությունը Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշմանը կանդրադառնա դատական ակտը ստանալուց և պատճառաբանություններին ծանոթանալուց հետո:

Դատարանի որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը:

Ըստ Պետրոսյանի՝ դատարանը այս դատական նիստի ընթացքում ընդամենը անդրադարձավ դատական ակտի ներածական և եզրափակիչ մասին: «Նույնիսկ չանդրադարձավ եզրափակիչ մասին, թե քրեական դատավարության որ նորմերին հղում կատարելով է քրեական հետապնդումը դադարեցրել»,- ասաց դատախազը՝ հավելելով, որ պարզ չէ, թե արդյո՞ք դատարանը որոշման մեջ հղում կատարել է մեղադրող կողմի առարկություններին, ինչպես նաև Սահմանադրական դատարան դիմելու միջնորդությանը, թե ոչ:

Հարցին՝ համաձայն է այն տեսակետի հետ, որ Մարտի 1-ի գործը այս որոշմամբ փլուզվեց, դատախազը նշեց. «Կոնկրետ այս մեղադրանքների՝ սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ մենք մեր դիրքորոշումն արտահայտել ենք: ՍԴ-ի կողմից կայացված որոշումից հետո որոշակի խնդիրներ են առաջացել թե՛ դատախազության լիազորություններն իրականացնելու, թե՛ դատարանի կողմից հետագայում տուժողների իրավունքներն ապահովելու տեսանկյունից: Այս հարցերին հնարավոր է մանրամասն և համակողմանի անդրադառնալ բացառապես դատական ակտը ստանալուց հետո»:

Դիտարկմանը հաջորդ դատական նիստին կշարունակվի կաշառքի գործը քննվել, այսինքն դատարանը չի քննելու դատախազների միջնորդությունը՝ գործը կասեցնելու և ՍԴ ուղարկելու, Պետրոսյանն ասաց, որ իրենք միջնորդությունը ներկայացնելուց շեշտը դրել էին նրա վրա, որ միջնորդություններն առանձին քննելու դեպքում իրենց միջնորդությունը առարկայազուրկ է դառնում. «Եթե դատարանը գտնում է, որ կիրառման ենթակա նորմի վերաբերյալ կողմը առերևույթ հակասահմանադրականության խնդիր է տեսնում, և հարցը բարձրացնում դատարանի առջև, խնդրելով, որ պետք է քննարկման առարկա դարձվի, անտրամաբանական է քննարկել հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդություն, դա լուծել, ինչից հետո նոր անդրադառնալ մեր միջնորդությանը: Բայց դատարանը հնարավորություն ընձեռել է մեզ այդ միջնորդությունը ներկայացնելու: Դատարանը մեզ զրկել է մեկ հանգամանքից՝ կոնկրետ միջնորդություն որպես այդպիսին քննարկելու և լուծելը, նա պարտավոր էր մանրամասն անդրադառնալ այդ միջնորդության ցանկացած հիմնավորմանը»:

Անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազի՝ ՍԴ դիմումին, Պետրոս Պետրոսյանը նշեց, որ ՍԴ-ի կողմից կայացված որոշումը օրենսդրությամբ համապատասխան նոր հանգամանք է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու համար: Դիտարկմանը, որ չի՞ ստացվում, որ անձն այլևս արդարացվել է, բայց հետագայում նրա նկատմամբ կրկին քրեական հետապնդում է սկսվելու, դատախազը նշեց, որ կրկին դատվելու անթույլատրվելիության սկզբունքով է նախատեսված  օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու ընթացակարգերը, որոնցից մեկն էլ նոր հանգամանքն է:

Տպել
1321 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է