Դատարանը պիտի վերացնի Խաչատուրովի, Օհանյանի խափանման միջոցները, դիմի ՍԴ. դատախազն առարկեց քրհետապնդումը դադարեցնելու դեմ

02/04/2021 schedule20:17

Ինչպես արդեն հայտնել ենք Ռբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին այսօր պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց դադարեցնել քրեական հետապնդումը 300.1 հոդվածով՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը առարկելով միջնորդության դեմ, հիմնավորումներ ներկայացրեց առ այն, որ դատարանը քրեական հետապնդումը դադարեցնելու փոխարեն պետք է գործի վարույթը կասեցնի եւ դիմի Սահմանադրական դատարան:

«Սահմանադրության 61-րրդ հոդվածի 1-ին մասը երաշխավորում է յուրաքանչյուրի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը: 63-րդ հոդվածի 1-ին մասը երաշխավորում է արդար դատանքննության իրավունքը: 75-րդ հոդվածը Սահմանադրության սահմանում է որ հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր»:

Դատախազը նշեց, որ ընթացակարգային առանձնահատկությունները չեն կարող խոչընդոտել հիմնարար իրավունքների իրացմանը և համանման հոդվածների օրինակներ բերեց նաև Եվրոպական դատարանի դիրքորոշումներից:

Գևորգ Բաղդասարյանը հիշեցրեց մարտի 26-ի Սահմանադրական դատարանի որոշումը՝ ՔՕ 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ նշեց, որ առաջ է եկել քրեական հետապնդումը բացառող հանգամանք, այն է՝ արարքի մեջ չկա հանցակազմ, որի դեպքում դատարանը պետք է դադարեցնի քրեական հետապնդումը:

«Միևնույն ժամանակ ամբաստանյալների՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով առաջադրված մեղադրանքների ձևակերպումից ակնհայտ է, որ նրանց մեղսագրվող արարքները, որ դրսևորվել են պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորություններն անցնելով և անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելով, համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրի 309 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներին: Ընդ որում՝ նշված անձանց արարքները ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներին համապատասխանել են նաև դրանք 300.1 հոդվածով որակելու պահին, բայց և այնպես, 300.1 հոդվածով որակվել են ճիշտ՝ նկատի ունենալով, որ այն իր մեջ կլանել է 309 հոդվածի 3-րդ մասը»,- մանրամասնեց Գևորգ Բաղդասարյանը: Ըստ նրա՝ ՍԴ որոշումից հետո գործող օրենսդրական կարգավորումների պարագայում գործ ունենք տուժողների դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների հետ, իսկ տուժողների դատավարական շահերի կոպիտ ոտնահարումը հակասում է ՀՀ Սահմանադրությանը:

Գեւորգ Բաղդասարյանի խոսքով՝ պաշտպանական կողմի ներկայացված միջնորդությունը պետք է մերժվի և խորհրդակցական սենյակում դատարանը պետք է Յուրի Խաչատուրովի ու Սեյրան Օհանյանի նկատմամբ խափանման միջոցները վերացնի, իսկ Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի մասով մերժի՝ նկատի ունենալով, որ նրանք մեղադրվում են նաև այլ հոդվածներով:

Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն էլ նշեց, որ դատավորը դատախազներին խնդրել էր կարծիք արտահայտել պաշտպանական կողմի միջնորդության վերաբերյալ, իսկ վերջիններս ասում են, որ միջնորդությունը պետք է մերժվի. «Դուք հասկանո՞ւմ եք մասշտաբը էս ամեն ինչի, թե ինչ է կատարվում: Մի շաբաթ առաջ ՍԴ-ն գտել էր, որ 300.1 հոդվածն անվավեր է, բայց մի շաբաթ հետո միջնորդությունը դատախազները առարկում են: Ո՞ւր ենք հասել: Խնդրում են քրեական հետապնդումը շարունակել 300.1 հոդվածով, ո՞ւր ենք մենք իջել, հասկանո՞ւմ եք»:

Արամ Վարդաևնյանն էլ նկատեց, որ դատախազները ուղղակի չեն ուզում ընդունել, որ այդ հոդվածն այլևս չկա. «Ինչ է իրենք չեն ուզում, Աննա Դանիբեկյանը պետք է ընկնի քրեաիրավական ռեժիմի տակ»:

Լսելով դատավարության մասնակիցներին դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու, որը կհրապարակվի ապրիլի 6-ին ժամը 17:45-ին:

Տպել
2420 դիտում

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին