Դատարանը սանկցիա կիրառեց Քոչարյանի պաշտպանների և մեղադրող դատախազների նկատմամբ

02/04/2021 schedule14:23

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, այսօր շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։

Նիստ սկսվելուն պես Աննա Դանիբեկյանն անդրադարձավ մարտի 23-ի դատական նիստի ընթացքում Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանի, Հովհաննես Խուդոյանի և Արամ Վարդևանյանի վարքագծին, ովքեր առանց դատարանի թույլտվության լքել էին նիստերի դահլիճը, ինչպես նաև մեղադրող դատախազներ Գևորգ Բաղդասարյանի և Պետրոս Պետրոսյանի՝ սույն թվականի մարտի 30-ին նշանակված դատական նիստին չներկայանալուն, ինչը հանգեցրել էր դատական նիստը շարունակելու անհնարինության: «Դատարանն առաջարկում է դատավարության մասնակիցներին հայտնել իրենց դիրքորոշումը դրսևորած վարքագծի կապակցությամբ»,- նշեց դատավորը:

Արամ Վարդևանյանի խոսքով՝ մարտի 23-ին դատավորի դրսևորած վարքագիծը Քրեական օրենսգրքի ոչ մի նորմի տրամաբանության մեջ չէր մտնում. «Դատարանի կողմից չհրապարակվեց մեր կողմից ներկայացված միջնորդությունը: Դատարանն անհասկանալի, որոշակի ձևով էլ հասկանալի, ամեն բան անտեսելով՝ փորձում էր դատաքննության սկիզբը ազդարարել»:

Վարդևանյանի պնդմամբ՝ ինքը մի քանի անգամ փորձել է դիմել այդ օրը դատավորին, սակայն վերջինս նրան թույլ չի տվել. «Փաստաբանական պրակտիկան և միջազգային փորձը հուշում են՝ եթե փաստաբանը իր բոլոր հնարավորություններով փորձում է իրականացնել իր պաշտպանությունը, իսկ դատարանը դա անտեսում է, պետք է դիմել օրենքի չարգելված միջոցի»:

Պաշտպանը նշում է՝ ինքն այլ միջոցի չէր կարող դիմել. «Եթե դատարանը թողներ հանդես գալ հայտարարությամբ, ներկայացնել առարկություն դատարանի կողմից արված գործողությունների վերաբերյալ, ես նման միջոցի չէի դիմի»:

Հայկ Ալումյանն էլ, դատավորին դիմելով, ասաց, որ դատարանն էլ պետք է բացատրեր դատավարական կարգի խախտումները. «Դատարանը, երբ դատական նիստերի դահլիճ է գալիս, պետք է հայտարարի, թե որ գործն է քննում այդ օրը, իսկ դուք չեք հայտարարում, թե որ գործն եք քննում: Դուք պարտավոր եք հայտարարել, որ դատարանը քննում է գործը Ռոբերտ Քոչարյանի Քրեական օրենսգրքի այս հոդվածով, Յուրի Խաչատուրովինը՝ Քրեական օրենսգրքի այդ հոդվածով, Սեյրան Օհանյանինը՝ Քրեական օրենսգրքի այդ հոդվածով և Արմեն Գևորգյանինը՝ Քրեական օրենսգրքի այդ հոդվածով: Բայց դուք դա չեք անում, քանի որ չեք կարող հայտարարել, որ այստեղ մեկնումեկը մեղադրվում է Քր. օրենսգրքի 300.1 հոդվածով, քանի որ ձեր վրա կծիծաղեն, դատարանը դրել եք ծիծաղելի սուբյեկտի տեղ»,- սակայն դատավոր Աննա Դանիբեկյանը Ալումյանի այս խոսքերից հետո այլևս թույլ չտվեց պաշտպանին շարունակել իր խոսքը. «Դուք դուրս եք գալիս կոռեկտության սահմաններից»,- ասաց Դանիբեկյանը: Այնուհետեւ պաշտպանից հետաքրքրվեց՝ անցած մեկ տարվա ու յոթ ամսվա ընթացքում դատարանը հայտարարե՞լ է, թե ինչ գործ է քննվում։ Ալումյանն արձագանքեց՝ հիմա են ուշադրություն հրավիրում դրան։

«Հիմա ես խնդրում եմ ու պահանջում հայտարարել՝ ի՞նչ քրեական գործ է այստեղ քննվում ի՞նչ մեղադրանքով, դրանից հետո միայն անցնենք մասնակիցների վարքագծին»,- հայտարարեց Ալումյանը։

Պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն էլ նշեց, որ իր վարքագիծը պարզաբանելու համար պետք է գնահատական տա դատարանի գործողություններին և ընդգծեց, որ դատարանն անտեսել է իրենց կողմի կարծիքները և հայտարարել դատաքննության փուլի սկիզբ. «Քանի որ այդ պրոցեսը դատավարության հետ որևէ առնչություն չուներ, մենք այդ դատական պրոցեսում այլևս անելիք չունեինք»,- ասաց պաշտպանը:

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն էլ իր խոսքում նշեց, որ իրենք դատարանին հայտնել էին չներկայանալու պատճառները:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին դատախազները չէին ներկայացել նիստին, փոխարենը գրություն էին հասցեագրել դատարանին: Մասնավորապես դատախազ Գևորգ Բաղդասարյանը խնդրել էր հետաձգել դատական նիստը, քանի որ նախապատրաստվում է ծավալուն միջնորդություն ներկայացնել Սահմանադրական դատարան՝ մարտի 26-ի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը հակասահմանադրական ճանաչելու որոշման վերաբերյալ:

Պետրոսյանն անդրադարձավ Քոչարյանի պաշտպան Վարդևանյանի այն հայտարարությանը, որ իրենց գործողությունները օրենքով արգելված չեն. «Հիմք ընդունելով Քրեական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետը, այն որ փաստաբանը պարտավոր է դատական նիստերի դահլիճը չլքել առանց նախագահողի թույլտվությամբ, իմ գնահատմամբ, փաստաբանի վարքագիծը չի համապատասխանում փաստաբանի վարքագծի կանոններին և ենթակա է կարգապահական պատասխանատվության»:

Գևորգ Բաղդասարյանն էլ իր պարզաբանման մեջ նշեց, որ նիստին չներկայանալը պայմանավորված էր իր միջնորդության մեջ արդեն նշված պատճառներով:

Դիրքորոշումները լսելուց հետո Դանիբեկյանը նշեց, որ դատավարության ցանկացած մասնակից պարտավոր է գտնվել դատարանի դահլիճում մինչ դատական նիստի ավարտը կամ ընդմիջումը. «Պաշտպանների անհամաձայնությունը չի կարող հիմք հանդիսանալ նման վարքագծի համար: Ինչ վերաբերում է մեղադրողների չներկայանալուն, դատավարության ցանկացած մասնակից պարտավոր է պատշաճ ներկայանալ դատական նիստերին, և միջնորդություն ներկայացնելու անհրաժեշտությունը չի կարող ազատել պարտականությունը կրելուց: Թեև դատարանը ողջամիտ է համարում, որ ՍԴ-ի որոշումից հետո մեղադրող կողմին ժամանակ էր պետք, բայց դա հիմք չի հանդիսանում դատական նիստին չներկայանալու»:

Ինչից հետո Դանիբեկյանը հայտարարեց, որ դատարանը ոչ իրավաչափ է համարում պաշտպանների՝ սույն թվականի մարտի 23-ի դատական նիստին դրսևորած վարքագիծը, ինչպես նաև մեղադրողների սույն թվականի մարտի 30-ի դրսևորած վարքագիծը և հավելեց, որ դատարանը որոշել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Արամ Վարդևանյանի, Հայկ Ալումյանի և Հովհաննես Խուդոյանի նկատմամբ կիրառել դատական սանկցիա՝ նկատողություն, նույն հոդվածով կիրառել սանկցիա նաև դատախազներ Պետրոս Պետրոսյանի և Գևորգ Բաղդասարյանի նկատմամբ:

Տպել
1943 դիտում

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին