Վարչապետը, նախարարները եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ սոցփաթեթի շահառու չեն. բարձրացած աղմուկն ու դրա պարզաբանումը

Կառավարությունը այսօր հավանություն տվեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին՝ սահմանելով, որ սոցփաթեթի շահառուներն ու նրանց ընտանիքները պետության հատկացրած գումարի շրջանակում կկարողանան օգտվել նաև մարզասրահներից, ինչպես նաեւ վճարել ուսման վարկը: Այսինքն՝ նոր որոշմամբ, սոցփաթեթով արդեն իսկ գործող ծառայություններին ավելացվում են ևս երկուսը։ Նախաձեռնության հեղինակը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է։

Մամուլում ու համացանցում, սակայն, որոշումը մեկնաբանվեց այլ կերպ՝ խեղաթյուրելով այն։ Շատերը սկսեցին գրել, որ պետական պաշտոնյաների կանայք ու երեխաները մարզասրահներ են այցելելու հարկատուների հաշվին:  

Քննադատությունների տարափն ու ապատեղեկատվությունը այն աստիճանի հասան, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հանդես եկավ թե՛ գրավոր պարզաբանմամբ եւ թե՛ մամուլի ասուլիսով: Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանն ասուլիսում մանրամասնեց, որ սոցփաթեթի ծրագիրը գործում է արդեն գրեթե ութ տարի: Խոսքն այն ծրագրի մասին է, որի շահառուները պետական ծառայողներն են, ուսուցիչները, մշակույթի բնագավառի ներկայացուցիչները, Մետրոպոլիտենի աշխատակիցները եւ այլն: Ընդհանուր առմամբ՝ 147.500 շահառու, որոնց համար պետական բյուջեից տարեկան տրամադրվում է 72 հազարական դրամ, որոնք նրանք առայժմ կարող են ծախսել չորս ուղղություններով՝ առողջության ապահովագրություն, հանգիստ, ուսման վարձ եւ հիպոթեք: Հիմա կառավարությունը նախատեսում է այդ չորս ուղղությունները դարձնել վեցը՝ ավելացնելով նաեւ մարզասրահներ այցելությունը եւ ուսման վարկը, որովհետեւ շատերը հենց վարկ են վերցնում՝ ուսման վարձը վճարելու համար: Ասել է թե՝ երկու ուղղությունները ավելացնելով՝ ընդլայնվում է սոցփաթեթի շահառուների ընտրության հնարավորությունը:

Հավելյալ գումար բյուջեից չի հատկացվելու, շահառուների թիվը մնալու է անփոփոխ:

«Սոցփաթեթի շահառուները բարձրաստիճան պաշտոնյանները չեն: Վարչապետը, նախարարները, փոխնախարարները, մարզպետները, պատգամավորները, գլխավոր դատախազը և այլն. նրանք չեն համարվում սոցփաթեթի շահառու: Այս ծրագիրը միջին և դրանից ներքև օղակի աշխատողների համար է: Շահառու են համարվում պետական համակարգի աշխատողները, ինչպես նաև կրթության, մշակույթի, սոցիալական պաշտպանության, գիտության ոլորտի մի շարք աշխատողներ: Օրինակ, թանգարանների, գրադարանների, Մատենադարանի աշխատողները»,- ասաց  Սարգսյանը՝ հավելելով՝ շահառու են համարվում նաև ԽՍՀՄ և Հայաստանի Հանրապետության ժողովրդական պատվավոր կոչման արժանացած անձինք, որոնք նույնիսկ այս պահին աշխատող էլ չեն:

Աշխատանքի և զբաղվածության վարչության պետի խոսքով՝ սա նոր սոցիալական աջակցության ոլորտ չէ:

«Սա նույն սոցփաթեթի ծառայությունն է: Տարիներ շարունակ այն ենթարկվում է փոփոխություների՝ սա հերթական փոփոխությունն է։ Յուրաքանչյուր տարի ծառայություններից օգտվում է շուրջ 147 հազար 500 շահառու։ Տրամադրվող գումարը մնալու է նույնը՝ ամսական 6 հազար դրամ, տարեկան՝ 72 հազար: Խոսք լինել չի կարող այն մասին, որ սոցփաթեթի շահառուների ընտանիքների համար հավելյալ սոցփաթեթ է սահմանվում: Ավելին, ինչպես գործող կարգավորումներով սոցփաթեթի շահառուների ընտանիքի անդամները կարողանում էին օգտվել այդ 4 ուղղությունից, այնպես էլ երկու ուղղությունն ավելացնելուց հետո նրանք կարող են օգտվել»,- ասաց նա:

Ժորա Սարգսյանը նշեց՝ սոցփաթեթի շրջանակներում իրեն տրամադրվող գումարը շահառուն ցանկության դեպքում կարող է խնայել եւ հաջորդ տարի կանխիկացնել, ինչպես սովորաբար լինում է։ Ցանկը՝ թե որոշման համաձայն որ ծառայություններից կարող է օգտվել շահառուն, կազմելու է ԿԳՄՍ նախարարությունը։ Անդրադառնալով այն հարցին, իսկ ինչու ատամնաբուժական ծառայությունների առաջարկը ներառված չէր այս փաթեթում, նշեց՝ դա արվելու է ոչ թե օրենսդրական փոփոխությամբ, այլ կառավարության որոշմամբ:

«Այս մասով փոփոխությունը ոչ թե օրենքում է նախատեսվել, այլ կառավարության որոշմամբ: Օրենքում արդեն իսկ գրված է, որ սոցփաթեթի գումարներով կարող են օգտվել առողջապահական ծառայություններից, ու քանի որ ատամնաբուժականը առողջապահական ծառայություն է, հետևաբար օրենքում փոփոխություն անելու կարիք չկա: Անհրաժեշտություն կա կառավարության որոշմամբ դա ընդունելու: Այնպես էր այդ առաջարկը նույնպես ուժի մեջ է»,- ասաց Ժորա Սարգսյանը:

Փոփոխությունն, ըստ նրա, միտված է շահառուների առողջ ապրելակերպի բարելավմանը: Ի դեպ այդ փոփոխությունները նախաձեռնվել են շահառուների հետ խորհրդակցելով։

Ատամնաբուժական ծառայության մասով սոցփաթեթի ծրագրում փոփոխություններ կատարելու նախագիծն այժմ արդարադատության նախարարությունում է, որը մոտ օրերս կուղարկվի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, այնուհետեւ կհասնի կառավարություն։ Սոցփաթեթի ծրագրում փոփոխություններն ուժի մեջ են մտնելու ընդունվելուց 45 օր հետո։

Մերի Խաչատրյան

Տպել
4188 դիտում

Խոշոր բրենդները անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է

Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան

Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն

Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել

Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին

Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը

Անահիտ Ավանեսյանի պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին

Հայկական պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

Հայ խորհրդականները Ֆրենկ Փըլոնի և Ջիմ Կոստայի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել

Վենեդիկտովը պատմել է՝ ինչպես է հայտնվել Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի միջև և ինչ խոսակցություն լսել

Պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք ման գալիս․ Հովհաննիսյան

Առաջիկայում սպասվող անձրևին ու կարկուտին զուգահեռ ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ-ն կոչ է անում չանհանգստանալ

Հազար ներողություն, որ ձեր խմբակցության մի քանիսի պես ոսկե տակաշորով չենք ծնվել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը ստանձնել է պարտքը հետ ստանալու հարցի լուծումը. նրան մեղադրանք է առաջադրվել

Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում․ Վահե Ղալումյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցող ցույցերը երկրի վարչապետը «հեղափոխության փորձ» է որակել

Սպանություն «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ

ՀՀ-ում ոստիկանության գվարդիա կստեղծվի․ Կառավարությունը նախագիծը հավանության արժանացրեց, ինչ է նախատեսվում

Տնտեսական և հարկային քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ խթանի մարդկանց անձնային աճը. Նիկոլ Փաշինյան

ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր

Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը

Ուսուցչի աշխատանքն ընկալվում է՝ էնքան որ տնից դուրս գա, բա էդ երեխեքի ապագայի պատասխանատվությունն ո՞ւմ վրա է. Փաշինյան