Թիմը դուրս եկավ իրոք հաղթանակի համար պայքարելու․ Խոակին Կապառոսի մամուլի ասուլիսը

31/03/2021 schedule23:31

Ռումինիայի հավաքականի դեմ տարած փայլուն հաղթանակից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը խաղային մամուլի ասուլիս է տվել։

Այն հարցուպատասխանի տեղքով ներկայացնում ենք ստորեւ․

Հարց․ Պարոն Կապառոս, անցկացրինք 3 հանդիպում, տարանք 3 հաղթանակ․ երբեք Հայաստանի հավաքականը այսպիսի հաղթանակ չի տարել, արդյո՞ք սպասում էիք, որ կկարողանանք 3 խաղերում էլ հաղթել։

Խոակին Կապառոս Ես շատ էի վստահում մեր ֆուտբոլիստներին։ Սակայն մենք գիտեինք, որ մեզ շատ բարդ մարտահրավեր է սպասվում, քանի որ բավականին դժվար է հավաքականների հետ, որոնք հարուստ ֆուտբոլային պատմություն ունեն, սակայն Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները ապացուցեցին, որ նրանք զգում են՝ ինչ է նշանակում Հայասատանի հավաքականի շապիկը։

Ես շատ ուրախ եմ, որ նման հաջողության հասանք։ Այս հաջողությունը պատկանում է մեր երկրին, երկրպագուներին, ֆուտբոլիստներին, նրանք ամբողջ նվիրվածությամբ այս ընթացքում խաղացին, ջանք ու եռանդ չխնայեցին, այնպես որ, այս հաղթանակը մեր երկրի հաղթանակն է։

Հարց Արդեն երրորդ խաղն անընդմեջ Հայաստանի հավաքականը ավելի լավ է խաղում երկրորդ խաղակեսում։ Ինչո՞վ կբացատրեք։ Ինչի՞ հաշվին է մեր մեր թիմը կարողանում ավելացնել, այն էլ՝ այսպիսի ծանր գրաֆիկով

Խոակին Կապառոս Ի սկզբանե ամեն ինչ լավ կազմակերպված էր։ Եվ երբ թիմի հետ ինչ-որ բան այն չէ, ժամանակ է պետք, պետք է համբերատար լինել։ Մենք այն թիմն ենք, որը օգտագործելով ազատ գոտիները, փորձում է բոլոր հնարավորությունները իրականացնել։

Առաջին խաղակեսից զգացվում էր, որ թիմը բավականին հոգնած է, մրցակիցը շատ թարմ էր, որովհետեւ էր 6 կամ 7 ֆուտբոլիստի փոխարինում էր իրականացրել։ Մեզ չէր բավականացնում արագությունը։ Սակայն երկրորդ խաղակեսում շատ լավ դրսեւորեցին։ Թիմը դուրս եկավ իրոք հաղթանակի համար պայքարելու։ Եվ այդ ընդունակությունը արձագանքելու համապատասխան ձեւով, որ թիմը կարողանում է 1։0 հաշվից հետո նորից գոլ խփել եւ հաղթանակ տանել, ազդում է նաեւ մրցակցի վրա։ Մեր թիմը իրոք կարողացավ իր մեջ ուժ գտնել։ Կարողացավ համապատասխան ձեւով արձագանքել։ Մենք չպետք է բավարարվենք այսքանով։

Հարց Պարոն Կապառոս, սովորաբար ասուլիսների ժամանակ չեք սիրում առանձնացնել որևէ ֆուտբոլիստի, սակայն այսօր Էդուարդ Սպերցյանը ֆանտաստիկ նորամուտ ունեցավ, դարձավ գոլի հեղինակ, կարծես թե վաստակեց նաեւ 11 մետրանոց։ Ի՞նչ կարող եք ասել մեր նորեկի մասին։

Խոակին Կապառոս Իհարկե, ես չեմ սիրում առանձին ֆուտբոլիստների մասին խոսել, այս հաղթանակը ամբողջ թիմինն է, բայց իհարկե այս տղան ուժեղ բնավորություն ցուցաբերեց խաղադաշտում, այնպես որ նա շատ արագ կարող է կարեւոր ֆուտբոլիստի վերածվել մեր հավաքականի համար։ Նույնը կարող եմ Ժիրայր Շաղոյանի մասին ասել, որն ընդունեց այդ պատասխանատվության բեռը, եւ դա նրա նշան է, որ մենք լավ հեռանկաներ ունենք մեր հավաքականի համար։

Հարց Նախկին շրջափուլերում մեր թիմը շատ էր կախված մեկ ֆուտբոլիստի խաղից, կար ընդգծված առաջատար։ Այժմ կարծես 11 ֆուտբոլիստներն էլ առաջատար լինեն։ Ինչի հաշվին է հաջողվել փոխել թիմի մտածելակերպը, ֆուտբոլիստներին ներարկել առաջատարի կարողություններ։

Խոակին Կապառոս Ես միանշանակ համաձայն եմ, քանի որ թիմային խաղն ամեն ինչից վեր է։ Բոլոր թիմերում, որտեղ ես աշխատել եմ, բոլոր այդ թիմերը նշանակալից հաջողությունների են հասել, որովհետեւ առաջնահերթությունը տրվել է թիմային խաղին, ոչ թե անհատական վարպետություն ունեցող այս կամ այն ֆուտբոլիստին։ Եվ մենք ունենալով մեր բացթողումները,  գիտակցում ենք, որ պետք է հոգեբանորեն շատ ուժեղ լինենք, ու նաեւ ինչպես անհատական մակարդակում ուժեղ լինենք, այնպես էլ՝ թիմային։

Տպել
1851 դիտում

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը