Տանջանքների ենթարկված շանը կոչել են Պարոն Ալկապոնե. նա արդեն քայլեր է անում, բայց դեռ պետք է վիրահատությունների ենթարկվի

Հրազդանի բնակչի կողմից դաժան վերաբերմունքի ենթարկված շունը դեռևս գտնվում է «Դինգո» թիմ կազմակերպությունում։ Նրան անվանակոչել են Պարոն Ալկապոնե։ Կենդանու  վիճակը փոքր-ինչ կայունանում է, ենթարկվել է երկու վիրահատության և վեց ռենտգեն հետազոտության։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Դինգո» թիվ կազմակերպության հիմնադիր նախագահ Օվսաննա Հովսեփյանը։

«Շունը կանգնում է, քայլեր է անում, բայց դեռ վաղ է ուրախանալու համար, որովհետև տրավմաները շատ են, գլխի մեջ դեռ ուռուցքներ կան, ժամանակ է պետք  բուժվելու համար։ Երկու վիրաահատությունից բացի դեռ էլի վիրահատությունների պետք է ենթարկվի, բայց սպասում ենք ժամանակ անցնի, որովհետև շատ նարկոզ չենք կարողանում տալ, քանի որ թոքերը վնասված են հարվածներից»,- ասաց նա։

Կազմակերպությունը շան բժշկական ծախսերը հոգալու համար կուտակել էր 101 հազար դրամ պարտք, որը հաջողվել է մարել կենդանու մասին մտահոգ քաղաքացիների շնորհիվ․ «Դինգո» թիմի ֆեսբուքյան էջում տեղադրել էինք՝ ովքեր ուզում  են մեզ օգնել, կարող են հաշվեհամարին գումար փոխանցել։ Իր համար կուտակված պարտքը հավաքվել է եւ նաեւ հավելյալ գումար է ավելացել, դրանով իր հետագա  ծախսեր պետք է հոգանք, որովհետև բավականին շատ ծախսեր ունի, հատուկ թաց կեր է իրեն պետք, սիստեմաներ ենք միացնում»։

Շանը տանջած Հրազդան քաղաքի բնակչի  դեմ կազմակերպության ներկայացրած  բողոքը  Ոստիկանությունում ընթացքի մեջ է։ Կազմակերպությունը սպասում է հետագա զարգացումներին։

Հիշեցնենք՝ մարտի 25-ին Դինգո թիմ կազմակերպությունը ահազանգ էր ստացել, այն մասին, որ Հրազդան քաղաքի  բնակիչը  շանը կապել է  իր «Մերսեդես» մակնիշի մեքենային և քարշ է տվել։ Ահազանգած բնակիչը  պատմել էր՝ մեքենայով անցնելիս նկատել է, որ դիմացի մեքենայից շուն է կապված, և վարորդը քարշ է տալիս նրան։ Այնուհետև վարորդը կանգնեցրել է մեքենան և մեծ քարով հարվածել շան գլխին:  Կազմակերպությունը դիմել էր ոստիկանություն, տղամարդը  նույն օրը բերման էր ենթարկվել Հրազդանի ոստիկանության բաժին և հարցաքննվել։ Ըստ ոստիկանության Հրազդան բաժնի տարածած հաղորդագրության՝ հարցաքննության ընթացքում տղամարդը պատճառաբանել է՝ շանը քարերով խփել և փորձել է սատկեցնել իր և ընտանիքի անդամների վրա հարձակվելու պատճառով։

Մերի Խաչատրյան

Տպել
1841 դիտում

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել