Մանկապարտեզ չունեցող 270 համայնքների մի մասը հետաքրքրված է պետության այլընտրանքային ծրագրերով, մի մասը դրա կարիքը չունի

25/03/2021 schedule11:25

Հայաստանի շուրջ 270 բնակավայրերում ներկայումս նախադպրոցական հաստատություններ չկան, իսկ դա նշանակում է, որ նախադպրոցական տարիքի երեխաների մի մասի համար ապահովված չէ համապատասխան կրթական ծառայության հասանելիությունը: Խնդրի կարգավորման նպատակով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է նախադպրոցական հաստատություններ չունեցող բնակավայրերում կրթության այլընտրանքային ծառայություններ հիմնել. այդ նպատակով առաջիկայում կհայտարարվի դրամաշնորհային մրցույթ:

ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության հանրակրթության և արտադպրոցական կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Թեհմինե Կարախանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նախադպրոցական կրթության այլընտրանքային մոդելների ներդրումը հնարավորություն կընձեռի մեծացնել նախադպրոցական ծառայություններում ընդգրկված երեխաների թիվը: Բացի դրանից, այդպիսի հաստատությունները կլինեն ծախսարդյունավետ. մեծ ծախսեր չեն առաջացնի համայնքների համար:

«Մրցույթին կարող են դիմել այն համայնքները, որտեղ նախադպրոցական կրթության որեւէ ծառայություն չի մատուցվում, այսինքն՝ չկան գործող մանկապարտեզներ եւ չկան դպրոցին կից նախակրթարաններ, որոնք հիմնվել են Համաշխարհային բանկի աջակցությամբ: Համայնքները հնարավորություն կունենան առաջարկվող 8 մոդելային նախագծերից իրենց բնակավայրի համար ընտրել առավել նպատակային տարբերակը: Գործընթացը կընթանա հետևյալ փուլերով՝ համայնքների հայտերի ներկայացում, դրանց գնահատում, բնակավայրերի ընտրություն ու համապատասխան մոդելի հաստատում, դրամաշնորհի հատկացում և հաշվետվությունների ընդունում»,- նշեց մասնագետը:

Առաջարկվող 8 մոդելները տարբեր են եւ բազմազան. կան 3.5-4 ժամ տևողությամբ ծառայություններ՝ առանց ցերեկային քնի ապահովման, 4-4.5 ժամ տևողությամբ ծառայություն՝ տվյալ համայնքի համապատասխան պայմաններ ունեցող տանը, դպրոցներում 1-ամյա նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացում 5-6 տարեկանների համար եւ այլն:

Առաջարկվող մոդելային նախագծերում կա նաև շարժական նախադպրոցական ծառայությունների կազմակերպման հնարավորություն: Ի դեպ, խոսքը չի վերաբերում մանկապարտեզ շարժական լինելուն: «Այս ծառայությունից կարող են օգտվել այն համայնքները, որտեղ երեխաների թիվը մինչև 15 է, համայնքում առկա է նախադպրոցական կրթությունը կազմակերպելու համար համապատասխան շինություն, սակայն կա մասնագետների խնդիր: Ձեւավորվելու է մասնագիտական խումբ, որը ժամանակացույց է կազմելու, օրվա ընթացքում շրջելու եւ մասնագիտական ծառայություն է ցուցաբերելու համայնքի մի քանի բնակավայրերում»,- պարզաբանեց Թեհմինե Կարախանյանը:

Նշեց նաեւ, որ նախադպրոցական այլընտրանքային հաստատություններում աշխատող բոլոր մասնագետները պարտադիր անցնելու են մասնագիտական վերապատրաստումներ:

Հարցին, թե ի՞նչ առաջնահերթություններով են ընտրվելու համայնքները, Կարախանյանը պատասխանեց.

«Առաջնահերթություն կտրվի սոցիալական աջակցություն ստացող բնակավայրերի ցանկում ընդգրկված եւ աղքատության եւ գործազրկության բարձր մակարդակ ունեցող համայնքներին: Առաջնահերթություն կտրվի նաեւ այն համայնքներին, որոնք բնակեցված են ազգային փոքրամասնություններով: Քանի որ ազգային փոքրամասնություններով բնակեցված բնակավայրեր ունենք Արագածոտնի, Արարատի, Շիրակի մարզերում, ուստի հնարավորություն կստեղծվի նաև այդ բնակավայրերի նախադպրոցահասակ երեխաների կրթությունը կազմակերպել վերջիններիս մայրենի լեզվով: Առաջնահերթությունները կտրվեն այն համայնքներին, որոնք ավելի լավ կներկայացնեն ծառայությունների շարունակականության ապահովումը»,- ասաց նախարարության աշխատակիցը՝ հավելելով, որ կա միջգերատեսչական աշխատանքային խումբ, որտեղ ընդգրկված են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետներ, որոնք, կարգի համաձայն, կուսումնասիրեն հայտերը եւ կընտրեն համապատասխան համայնքները:

Նշենք, որ 2021 թվականի պետական բյուջեում այլընտրանքային նախադպրոցական ծառայությունների ապահովման համար նախատեսված է շուրջ 154 մլն դրամ:

Որոշ համայնքների ղեկավարներից փորձեցինք տեղեկանալ, թե իրենց համայնքում առաջարկվող ծառայությունների ո՞ր մոդելն է ավելի նպատակահարմար իրագործել, սակայն պարզեցինք, որ նրանցից ոմանք նույնիսկ անտեղյակ էին ծրագրից: Մեզնից իմացան եւ սկսեցին հետաքրքրվել ծրագրի նպատակի, նշանակության մասին: Որոշ ղեկավարներ էլ նշեցին, որ նպատակահարմար չեն համարում ծրագրին դիմելը եւ չեն հասկանում փոքրիկ համայնքներում մանկապարտեզների ներդրման գաղափարը:

Նախադպրոցական հաստատություն չունեցող համայնքներից մեկը Արագածոտնի մարզի Ծաղկասարն է: Ըստ համայնքի ղեկավար Հովհաննես Աբաջյանի՝ համայնքը բավականին փոքր է, ընդամենը՝ 8 տուն, եւ մանկապարտեզ ունենալու հեռանկար ինքը չի տեսնում:

«Թեկուզ եթե պետությունն է դրամաշնորհ հատկացնում, դիմելու իմաստ չեմ տեսնում: Ի՞նչ իմաստ ունի գումարները վատնել, եթե համայնքում նախադպրոցական տարիքի ընդամենը 3 երեխա կա, որոնցից մեկը գյուղում հաշվառված է, սակայն ընտանիքով քաղաք են տեղափոխվել: Մյուս երեխան մեկ տարեկան է, իսկ երրորդը՝ մի քանի ամսական: Կան գյուղեր, որտեղ, իրոք, դրանց կարիքը կա, մեր գյուղում անիմաստ է պարզապես»,- նշեց նա:

Նույն մարզի Թլիկ համայնքի ղեկավար Սլավիկ Սալոյանը եւս նպատակահարմար չհամարեց ծրագրին դիմելը:

«Չնայած մենք կիսակառույց մանկապարտեզի տարածք ունենք, սակայն նախադպրոցական տարիքի ընդամենը երկու-երեք երեխա կա համայնքում: Նրանց ծնողներն էլ մեզ մոտ անասնապահությամբ են զբաղվում, 6 ամիս այստեղ են, 4 ամիս՝ Արմավիրում»,- ասաց համայնքի ղեկավարը:

Շիրակի մարզի Հովունի համայնքի ղեկավար Լեւիկ Խաչատրյանն էլ նշեց, որ Հովունիում նախադպրոցական երեխաների թիվը բավականին շատ է: Դպրոցի ներսում նախակրթարան կա, որտեղ միայն 4-6 տարեկան երեխաներն են հաճախում: Իսկ ավելի փոքր տարիքի երեխաների մի մասը մանկապարտեզ է հաճախում քաղաքում, իսկ մյուս մասն էլ պարզապես չի հաճախում:

Համայնքի ղեկավարի խոսքով՝ իրենք վաղուց էին ցանկանում մշակույթի տունը մանկապարտեզ դարձնել: Ծրագիրը, ըստ նրա, բավականին լավն է, իրենք կհետաքրքրվեն եւ անպայման կդիմեն:

Շիրակի մարզի Կարմրավան համայնքի ղեկավար Ալինա Կարապետյանը եւս մեզ հետ զրույցում տեղեկացավ ծրագրի մասին, սակայն նշեց, որ անպայման կուսումնասիրի տարբերակները եւ համայնքի համար կընտրի համապատասխան տարբերակը, որովհետեւ համայնքի մոտ 30 նախադպրոցական տարիքի երեխաներ զրկված են կրթությունից:

«Երկու-երեք ծնողներ կան, որոնց հնարավորությունները թույլ են տալիս, եւ նրանք երեխաներին տարել են Աշոցքի մանկապարտեզ, սակայն մնացած երեխաները ոչ մի տեղ չեն հաճախում»,- ասաց նա:

Ըստ տիկին Կարապետյանի՝ համայնքում մանկապարտեզ ունենալը որոշակիորեն կլուծի նաեւ աշխատատեղերի խնդիրը, որովհետեւ իրենք շատ մասնագետներ ունեն, որոնք անգործ են:

Արմավիրի մարզի Բերքաշատ համայնքի ղեկավար Հարություն Չվչյանը նշեց, որ համայնքում մոտ 30 նախադպրոցական տարիքի երեխա կա, սակայն համայնքը ոչ մի հնարավորություն չունի կազմակերպելու նրանց կրթությունը.

«Գյուղում ոչ մի տեսակի հնարավորություն չկա: Կանգնած ենք փաստի առաջ. նույնիսկ աշխատողներին չենք կարողանում աշխատավարձ տալ: Ծրագիրն էլ 10 տոկոսով պիտի համայնքը մուծի: Դե, մեզ մոտ հնարավոր չէ դա իրականացնել»,- ասաց նա:

Մարիամ Գևորգյան

Տպել
2402 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է