Գործող իշխանությունների նախընտրական ցուցակը կգլխավորի Նիկոլ Փաշինյանը. Մակունցը ճեպազրույցն ընդհատեց եւ հեռացավ

Գործող իշխանությունների նախընտրական ցուցակը կգլխավորի Նիկոլ Փաշինյանը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ ընդգծելով, որ դա ակնհայտ է: 

Ցուցակում տեղ գտնող այլ անունների մասին քննարկումներ եւ հրապարակումներ անելը նա վաղ համարեց:

Երբ լրագրողներից ոմանք փորձեցին պարզել, թե ինչու այլ անձ չի գլխավորելու ցուցակը, Մակունցը դադարեցրեց ճեպազրույցը՝ նշելով, որ հարցերը վիրավորանքներ ու պիտակավորումներ են պարունակում: 

Մինչ այդ նա անդրադարձել էր նաեւ «Ընտրական օրենսգրքի» փոփոխություններին: Հարցին՝ ի՞նչ որոշում ունի իշխանությունը՝ օրենսգիրքը փոփոխելուց հետո՞ գնալ ընտրությունների, թե՞ հակառակը, Մակունցը պատասխանեց. 

««Իմ քայլը» խմբակցությունը հակված է «Ընտրական օրենսգրքում» ամբողջապես համամասնական ընտրակարգին անցում կատարելու փոփոխությունը ընդունելուն եւ համամասնական ընտրակարգով արտահերթ ընտրություններին գնալուն, այս պահին քննարկումներ են ընթանում»:

Լրագրողներից մեկը հիշեցրեց, որ երեկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը հայտարարել է, որ եթե խաղի կեսից կանոններ փոխվեն, ասել է թե փոխվի գործող օրենսգիրքը, ապա մինչ այս եղած պայմանավորվածությունները ջուրը կլցվեն: «Երբ հասկանանք՝ ինչ են ներառում այդ պայմանավորվածությունները, այդ ժամանակ ես ինքս կմեկնաբանեմ: Քանի որ չեմ լսել պարոն Մարուքյանից, թե ինչ նա նկատի ունի, չեմ կարող մեկնաբանել»,- արձագանքեց իշխանական խմբակցության ղեկավարը: 

Հարց հնչեց նաեւ, թե իշխանությունը մտադիր է «Ընտրական օրենսգրքում» այս պահին փոփոխել միայն ամբողջական համամասնական ընտրակարգի անցնելու դրո՞ւյթը, թե՞ ամբողջ նախագիծը, որը շրջանառության մեջ է դրված: 

«ԸՕ փոփոխությունները բավականին մեծ փոփոխություններ են ենթադրում իրենց մեջ, եւ այդ հատվածով նույնպես պետք է որոշում կայացնել, որովհետեւ նաեւ իրատեսական պետք է լինեն փոփոխությունները առաջիկա արտահերթ ընտրությունների համար»,- ասաց նա:

Այսինքն՝ հնարավոր է միայն համամասնականի դրո՞ւյթը փոխվի՝ փորձեց ճշտել լրագրողը. «Այս պահին վերջնական ոչինչ չասեմ»,- պատասխանեց Մակունցը: 

Խոսելով ընտրությունների համար անհրաժեշտ ռեսուրսների առկայության մասին՝ նա ընդգծեց. «Եթե կա անհրաժեշտություն արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, իսկ այդ առումով գրեթե ամբողջ քաղաքական դաշտն ունի կոնսենսուս, կարծում՝ եմ կհայթայթվեն: Ես այն անձը չեմ, որ պետք է պատասխանի այդ հարցին»:

Հիշեցնենք, որ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ քննարկումներից հետո մարտի 18-ին ՀՀ վարչապետը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ ընտրություններ:

Տպել
2290 դիտում

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին

Ամերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ)

Այնտեղ գնացել ենք պահի ազդեցությամբ և զղջում ենք. Կիրանց մեկնած զինծառայողների դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրվարույթ

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Գլխավոր դատախազի հրավերով Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան (տեսանյութ)

ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի․ ՊՆ

Մենք որոշեցինք, որ տանտեր ենք, և գնում ենք տանտեր լինելու մեր ճանապարհով․ վարչապետը ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթով

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց