Վարչապետի «ճանապարհային քարտեզն» ու Ընտրական օրենսգիրքը. ԼՀԿ-ն «սպառնում է» պայմանավորվածությունը ջուրը լցնելով

Արտահերթ ընտրությունների օրվա նշանակումից հետո քաղաքական դաշտը նոր թեմա ունի բանավիճելու. ո՞ր «Ընտրական օրենսգրքով» գնալ ընտրության՝ գործո՞ղ, թե՞ նոր շրջանառվող:

Պատասխանը, ՀԺ-ի տեղեկություններով, դեռ միանշանակ չէ նույնիսկ իշխող խմբակցության համար: Կիրակի Կառավարական առանձնատանը վարչապետի հետ հանդիպմանը «Իմ քայլի» պատգամավորների մի մասը քննարկել է գործող օրենսգրքի եւ նոր շրջանառվողի դրական եւ բացասական կողմերը: Կան պատգամավորներ, որոնց համար միանշանակ է՝ եթե ընտրություններ, ապա «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների ընդունումից հետո:

Նշված պատգամավորներից է, օրինակ, Համազասպ Դանիելյանը: Վերջինս օրենսգրքի փոփոխությունները համակարգող խմբի ղեկավարն է: Այսօր հրավիրված քննարկմանը Համազասպ Դանիելյանն ասաց, որ «Ընտրական օրենսգիրքը պետք է ընդունվի, եթե անգամ չլինի ընդդիմադիր երկու խմբակցությունների աջակցությունը»:

Պատգամավորի կարծիքով, սակայն կարեւոր է, որ հնարավորինս մեծ լինի կոնսենսուսը այդ հարցով.

«Դա վերաբերելու է առնվազն տասնյակ կուսակցություններին, որոնք արդեն իսկ հայտարարել են, որ մասնակցելու են ընտրություններին: Այս տեսակի կարեւորագույն ռեֆորմները պետք է անել՝ հնարավորինս մեծ կոնսենսուս ապահովելով: Լիահույս եմ, որ երբ հասնենք բովանդակային քննարկումների, կոնսեսուսն ապահովելու հնարավորություն, այդուհանդերձ, կլինի»,- ասաց նա:

Դանիելյանի համոզմամբ, դեմ քվեարկելով նախագծին՝ ընդդիմադիր խմբակցություններն իրենք իրենց անհարմար վիճակի մեջ են դնելու հենց այն պատճառով, որ ցանկացած փաստարկ, որ այսօր բերվում է այս նախագծի դեմ, գոյություն է ունեցել 2018-ի աշնանը, եւ 2 խմբակցությունների ներկայացուցիչներն էլ 2018-ին կողմ են եղել «Ընտրական օրենսգրքի» փոփոխություններին:

«Հետեւաբար, այս դիրքորոշումը, որն ընդդիմությունը որդեգրել է, կարծում եմ, որ նախ հակասում է 2018-ի իրենց դիրքորոշմանը, հակասում է հանրային շահին, որովհետեւ հանրությունը նույնպես ակնկալում է խաղի կանոնների փոփոխություն»,- ասաց Դանիելյանը՝ ընդգծելով, որ 2-3 շաբաթ հետո նախագծի քննարկումն է լինելու:

«Մենք ասել ենք՝ եթե օրենսգիրքը փոխվի էլ, ընտրություններին մասնակցության մեր որոշումը չի փոխվելու, որովհետեւ ընտրություններն այլընտրանք չունեն, կմասնակցենք ընտրություններին: Բայց խաղի ընթացքում խաղի կանոնները չի կարելի փոխել»,- ուղիղ եթերում հայտարարեց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Պատգամավորի համոզմամբ, եթե ընտրություններից առաջ «Իմ քայլը» խորհրդարանում ընդունի նոր Ընտրական օրենսգիրք, ապա ԼՀԿ-ի հետ ունեցած բոլոր գործող պայմանավորվածությունները ջուրը կլցվեն: 

Մշակված փոփոխությունների փաթեթը համարելով «հում»՝ Մարուքյանն ասաց. «Ընտրության օրը հայտարարելուց հետո չի կարելի փոխել գործող խաղի կանոնները: Նոր խաղի կանոններ ընդունելը նշանակում է ընտրության օրը կասկածի տակ դնել, հետեւաբար ճգնաժամը խորացնել երկրում»:

Իշխող խմբակցության մշակած «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների կարեւորագույն փոփոխությունը, հիշեցնենք, ռեյտինգային համակարգից հրաժարումն է, ամբողջական համամասնական ընտրակարգի անցումը: Սա նշանակում է, որ ընտրողն ընտրելու է որեւէ ուժի ցուցակ եւ ոչ թե որեւէ անհատի, թաղային հեղինակության, ինչպես սովորաբար լինում է ռեյտինգային ընտրակարգի դեպքում:

Մարուքյանն այս փոփոխությանը դեմ է. կարծում է, որ դա նշանակում է, որ կուսակցության ղեկավարները կամ գոնե կուսակցության խորհուրդներն են նշանակելու պատգամավորներ: «Հետաբար, ժողովուրդը ընտրելու է կուսակցության՝ լիդերի համար, սակայն ընտրվելու են պատգամավորներ, որոնց ժողովուրդը չի ընտրում»,- ասաց նա:

ԼՀԿ-ն, հիշեցնենք, առաջարկել էր ռեյտինգայինից անցում բաց համամասնականի. սա նշանակում էր, որ որեւէ ուժի ցուցակ կամ դրանում անձանց համարները որոշվելու են ըստ նրանց ստացած ձայների քանակի:

«Էդմոն Մարուքյանը, ըստ էության, ասում է, որ իրենք ուզում են ոչ թե քաղաքական, այլ թաղային-կիսակրիմինալ մրցակցությամբ ընտրություններ»,- արձագանքելով Մարուքյանին՝ այսօր հայտարարեց ընտրական փորձագետ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Ըստ նրա՝ օրենսգրքի փոփոխությունների ջատագովն են առնվազն 8 արտախորհրդարանական ուժեր։

Խոսքը, օրինակ, «Հայ ազգային կոնգրես», «Քաղաքացու որոշում», «Հանուն Հանրապետության», «Ժառանգություն», «Արդար Հայաստան» եւ այլ կուսակցությունների մասին է:

Ինչպես վերը նշված կուսակցությունները, այնպես էլ մի շարք ուժեր օրենսգրքի փոփոխությունն են համարում որակյալ ընտրություն անցկացնելու նախապայման:

Այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այս պահանջին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց՝ քաղաքական ուժերի, հասարակության շրջանում կոնսենսուսի առկայության պայմաններում, եթե «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունները տեղի ունենան հնարավորինս արագ, ապա որեւէ խոչընդոտ չի լինի, որ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններն իրականացվեն մաքուր համամասնական համակարգով: 

«Մենք համապատասխան դիրքորոշումը կարտահայտենք: Բայց կարծում եմ, որ երկար ժամանակ թե՛ քաղաքական ուժերի շրջանում, թե՛ քաղհասարակության դիրքորոշումը, թե մեր հանրության մեծամասնության դիրքորոշումը՝ իմ զգացողությամբ, այն է, որ ռեյտինգային համակարգը ամենահարմար համակարգը չէ Հայաստանի համար: Տարիներ շարունակ ռեյտինգային համակարգը համարվել է քողարկված մեծամասնական համակարգ: Իսկ մեր նման երկրի համար կարծում եմ, որ ավելի ճիշտ է, ավելի քաղաքական է ու ավելի նպաստում է քաղաքական բանավեճի կայացմանը, երբ լինում է մաքուր համամասնական համակարգ: Եվ այս մասով մենք քննարկումները շարունակում ենք»,- ասաց Բադասյանը:

Նա հիշեցրեց, որ ԱԺ-ի կողմից արդեն շրջանառության մեջ դրվել է «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունը, ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով:

Նախարարը կարծիք հայտնեց, որ մոտ օրերս լուծում կունենան: Խոսելով քաղաքական ուժերի, հասարակության շրջանում կոնսենսուսի մասին՝ ասաց. «Կարծում եմ՝ այդ դեպքում, եթե փոփոխությունները տեղի ունենան հնարավորինս արագ, որեւէ խոչընդոտ չկա, որ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններն իրականացվեն հենց մաքուր համամասնական համակարգով, կուսակցական ցուցակներով»:

Կուսակցությունների՝ խաղի կանոններին պատրաստվելու մասով նախարարը խնդիր չի տեսնում: Հարցին, թե արդյոք հնարավո՞ր է մինչեւ հունիսի 20-ը ընդունել «Ընտրական օրենսգրքի փոփոխությունները՝ Բադասյանն ասաց. «Տեխնիկապես հնարավոր է ընդունել շատ արագ»:

Հիշեցնենք, որ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիք կա՝ «Ընտրական օրենսգրքի փոփոխություններից հետո 6 ամիս ժամանակ տրամադրել հանրությանն ու քաղաքական ուժերին՝ դրանց ծանոթանալու համար: Քաղհասարակության ներկայացուցիչները այս ժամկետը պահելը պարտադիր չեն համարում՝ մանավանդ երբ Վենետիկի հանձնաժողովը միշտ ասել է, որ մեզ պետք է սովորական համամասնական ընտրակարգ։  

Մարտի 18-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետը հայտարարեց՝ հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Ավելի վաղ Փաշինյանը այդ թեմայով հանդիպում եւ քննարկում էր ունեցել նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ:

Հիշեցնենք, նաեւ որ պատերազմից հետո ՀՀ վարչապետը ճանապարհային քարտեզ էր հրապարակել, որի 12-րդ կետով նախատեսվում էր «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների եւ կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունում:

Վարչապետը նշել էր, որ այդ ամենը պետք է իրագործվի 6 ամսվա ընթացքում:

«2021 թվականի հունիսին հանդես կգամ ճանապարհային քարտեզի իրագործման հաշվետվությամբ, ինչի արդյունքներով հանրային կարծիքն ու արձագանքը հաշվի առնելով որոշում կկայացնենք հետագա անելիքների վերաբերյալ»,- շեշտել էր նա:

Տպել
2054 դիտում

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Գրեթե ռեկորդային. Սուրենյանը հայտնել է Երևանում այսօր սպասվող մինչև +32 աստիճան տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է