Առաջարկում ենք գիտնականների ատեստավորում անել եւ արդյունավետ աշխատողներին շատ վարձատրել. «Գիտուժի» անդամ Մինասյան

Վերջին շրջանում, հատկապես պատերազմից հետո, գիտության մասին շատ է խոսվում, գիտության ֆինանսավորման եւ զարգացման հնարավորություններ ստեղծելու նպատակով էլ տարբեր ֆորմատներով հանդիպումներ են կազմակերպվում:

Առաջատար տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի մի շարք գործարարների ստեղծած «Գիտուժ» նախաձեռնության մի շարք անդամներ օրերս հանդիպում էին ունեցել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ:

Հանդիպումը գիտության պետական հատկացումներն ավելացնելուն ուղղված հետագա քայլերը քննարկելու նպատակ ուներ:

Հանդիպման ընթացքի, հնչեցված առաջարկությունների եւ երկու կողմերի ձեռք բերած պայմանավորվածությունների մասին զրուցել ենք «Գիտուժ» նախաձեռնության անդամ, «Կրիսպ» ընկերության համահիմնադիր եւ նախագահ Արտավազդ Մինասյանի հետ:

- Պարոն Մինասյան, փոխվարչապետի հետ հանդիպման ընթացքում ի՞նչ առաջարկություններ է ներկայացրել «Գիտուժ»-ը: Ձեր հաշվարկներով՝ գիտությունը զարգացնելու համար պետությունը ինչքա՞ն ֆինանսական միջոցներ պետք է հատկացնի՝ արմատական լուրջ փոփոխությունների հասնելու համար:

- Տեխնոլոգիական եւ գործարար համայնքների անունից Կառավարությանն առաջարկել ենք գիտության ֆինանսավորումը այս տարի ավելացնել 50%- ով, իսկ հաջորդ տարիների ընթացքում՝ աստիճանական բարձրացնելով՝ հասցնել բյուջեի 4 տոկոսին: 2022թ.՝ բյուջեի առնվազն 2%-ը,  2023թ.՝ 3%-ը, իսկ 2024 թվականից սկսած՝ առնվազն 4%-ը (ՀՆԱ-ի մոտավորապես 1%-ը) հատկացնել գիտությանը: Այս պահին գիտության ֆինանսավորումը 0,77 տոկոս է, տարեկան բյուջեն կազմում է 26 միլիոն դոլար:

Առաջատար տեխնոլոգիական տերությունների՝ ԱՄՆ-ի, Սինգապուրի, Իսրայելի, Ռուսաստանի, Եվրամիության առաջատար երկրների օրինակին հետեւելով (նրանց մոտ գիտությանը հատկացումները ՀՆԱ-ի 2,5-5 տոկոսի սահմանում է) եւ Հայաստանի խնդիրները  հաշվի առնելով՝  մենք կարծում ենք, որ 4 տոկոսը այն մինիմալ թիվն է, որը պետք է տրամադրվի բյուջեի ծախսային հատվածին:

- Իսկ այսօր պետությունն ունի՞ արդյոք այդ հնարավորությունը: Եվ ինչո՞ւ եք կարծում, որ առաջնահերթությունը պետք է տալ հենց գիտության զարգացմանը:

- Ինչ վերաբերում է հնարավորությանը, ապա կարծում ենք, այո՛, ունի. մենք համամասնորեն ենք առաջարկում ավելացնել ֆինանսավորումը, բյուջեի 4 տոկոսին հասցնելը առաջարկում ենք 3 տարի հետո, ոչ թե հիմա: Առաջնահերթության առումով պետք է ասեմ, որ երբ գիտությունը զարգանա, տարբեր բուհերում դասավանդող ակտիվ գիտնականներն ավելի շատ կլինեն, ու դրանից կրթության որակն էլ կբարձրանա: Բացի դրանից՝ գիտությունը բերում է նոր գիտելիքի  ստեղծում, ինչը հետագայում դառնում է տեխնոլոգիա, հետո՝ պրոդուկտ, իսկ դա բերում է նոր հարկեր, նոր եկամուտ: Պետության եւ ֆինանսավորման համագործակցության արդյունքում ստեղծված գիտելիքը պետք է արագ տանել ե՛ւ արդյունաբերություն, ե՛ւ բարձր տեխնոլոգիաների ոլորտ, որի արդյունքում կստեղծվեն հզոր ընկերություններ՝  նոր եկամուտներ գեներալացնող եւ նոր պրոդուկտներ ստեղծող: Այդ ցիկլը այդպես է աշխատում: Ամենալավ օրինակը մեզ համար  մնում է Իսրայելը: Լինելով մեզ նման փոքր երկիր, ունենալով խիստ սահմանափակ ռեսուրսներ, բայց ունենալով հզոր գիտություն՝ նա կարողացել է գիտության, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, ռազմարդյունաբերության ոլորտում ուղղակի գերակայություն հաստատել:

Իսկ առհասարակ, եթե առաջնահերթություն չտրվի գիտությանը, ապա պետբյուջեն էականորեն չի ավելանա հաջորդ տարիների ընթացքում: Ինձ թվում է՝ հիմնական խնդիրը առաջնահերթությունների հստակ լինելու մեջ է, պետք է գիտակցություն լինի Կառավարության մոտ, որ գիտությունն է տնտեսության եւ ռազմարդյունաբերության առաջ մղող ուժը, ու անպայմանորեն առաջնահերթությունը հենց պետք է տրվի գիտությանը, որպեսզի գիտությունը մեզ մոտ չմեռնի:

- Այսօր գիտության ո՞ր ուղղություններն են գերակա եւ առաջնահերթ, որոնց զարգացման դեպքում արագ տեսանելի կլինի արդյունքը:

- Կան ուղղություններ, որտեղ շատ արագ կարող է այդ էֆեկտը լինել, մասնավորապես արհեստական բանականության ուղղությամբ, որի ոլորտի մասնագետն եմ նաեւ ես: Այս ոլորտում, կարծում եմ, շատ արագ՝ առավելագույնը՝ 3-5 տարվա ընթացքում, տեսանելի կլինի արդյունքը: Ֆիզիկայի որոշ ուղղություններով էլ հնարավոր է հաշված տարիների ընթացքում՝ մինչև 5 տարի, որակական տեղաշարժեր անել եւ հասնել շատ լավ արդյունքի: Ակնհայտորեն նաեւ կենսաֆիզիկան է աշխարհում արագ տեմպ հավաքում ու մեծ պոտենցիալ ունի: Կան նաեւ ուղղություններ, որ Հայաստանի համար առաջին հերթին ունեն ստրատեգիական նշանակություն, այդ ուղղություններն են հայագիտությունը, թուրքագիտությունը, ցեղասպանաբանությունը, որոնք, ճիշտ է, արդյունքում չեն ստեղծում արդյունաբերական պրոդուկտ, բայց ազգային անվտանգության ու ստրատեգիայի տեսակետից կարեւոր եւ լուրջ խնդիր են լուծում:  Ոլորտներ կան, որ զարգացնելու եւ արդյունքը տեսնելու համար ավելի երկար ժամանակ է պահանջվում՝ մինչեւ 10 տարի, բայց դրանք եւս կարեւոր են հատկապես  ստրատեգիական նշանակության առումով, օրինակ՝ ռոբոտատեխնիկան:  Նախ եւ առաջ պետք է ճիշտ ստրատեգիա կազմվի. մենք Գիտության կոմիտեի հետ նաեւ ակտիվ աշխատում ենք այդ ուղղությամբ՝ ճիշտ առաջնահերթություններ տալու գիտության ֆինանսավորման համար: Մի բան է, երբ կա բյուջե ու ծախսվում է առանց առաջնահերթություններ տալու, մեկ այլ բան է, երբ առկա են հստակ նպատակներ, ցանկանում ես արդյունք ունենալ եւ ունես ստրատեգիա՝ դրան համապատասխան եղած ռեսուրսները հաշվի առնելով: Հիմա մենք գնում ենք վերջին տարբերակով:

Մենք, սակայն, գտնում ենք, որ էականը միայն արդյունքի մասին մտածելը չէ, այլ Հայաստանում գիտությունը փրկելը ու վերածնելը, որն ավելի լուրջ է:

- Իսկ ո՞ր ոլորտների հետ պետք է խորացնել համագործակցությունը՝ ի նպաստ գիտության զարգացման:

- Բազմակողմանի է: Ուղղություններ կան, որտեղ առաջարկվում է հայրենադարձություն, այսինքն՝ մեր հայ գիտնականները, որոնք միջազգային համալսարաններում, գիտական ընկերություններում հասել են մեծ հաջողությունների, նրանց պետք է բերել Հայաստան, նրանց տալ երկարաժամկետ աշխատանքի հնարավորություն: Երկրորդը խնդիրը ասպիրանտական տեղերին ու տեղական գիտաշխատողների աշխատանքի արդյունավետության եւ գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացման խնդիրն է: Գիտնականների  արդյունավետությունը կարելի է գնահատել, օրինակ՝ ատեստավորմամբ: Մենք առաջարկում ենք ուղղակի ատեստավորում անել ու բոլոր ակտիվ աշխատող գիտնականների ու ասպիրանտների աշխատավարձերը բարձրացնել, որպեսզի ակտիվ մարդիկ մնան գիտության մեջ, չգնան այլ ոլորտներ: Գիտնականների եւ ասպիրանտների աշխատավարձերը պետք է գոնե դարձնել պետական միջին աշխատավարձին համապատասխան: Հիմա այն մոտ երկու անգամ ավելի ցածր է: Օրինակ՝ ոստիկանի միջին աշխատավարձը այս պահին մոտ 270 հազար դրամ է, իսկ գիտաշխատողինը՝ 100 հազար դրամ, ու դա շատ սխալ է:

- Իսկ բոլոր գիտնականները կարո՞ղ են հաղթահարել ատեստավորումը:

- Մեր գիտնականները մրցունակ են, բայց դա չի նշանակում, որ մենք ունենք բավարար թվով մրցունակ գիտնականներ: Ովքեր ատեստավորումը չեն անցնի, նրանք չեն օգտվի լրացուցիչ ֆինանսավորումից, մյուսների համար դա կլինի առիթ, պատճառ, լրացուցիչ մոտիվացիայի աղբյուր, որ իրենք էլ միջազգային համագործակցություններ սկսեն եւ դուրս գան միջազգային մակարդակ:

- Գիտնականների ծերացող համայնքը նոր ուժերով համալրելու գործընթացը ինչպե՞ս եք պատկերացնում:

- Հայաստանում գիտնականի վարկանիշի անկում է տեղի ունեցել, այսօր դպրոցականը ոչ մի շահագրգռվածություն չունի գիտնական դառնալու, անկախ նրանից՝ որքան շատ է սիրում գիտությունը: Եվ դպրոցականը հեռանում է գիտությունից, գնում այլ ոլորտներ: Եթե մենք ուզում ենք, որ մեր հաջորդ սերունդը սիրի գիտությունը, ընդունի գիտնականին որպես մեծություն, ուստի այստեղ պետությունը գիտության մասին իր կարծիքը պետք է հայտնի քայլերով: Գիտնական լինելը առաջին հերթին առաքելություն է: Երբ մարդը ցանկանում է դառնալ գիտնական, ինչ-որ տեղ պետք է հասկանա, որ իր եկամուտները միշտ ավելի ցածր են լինելու. ամբողջ աշխարհում է այդպես, ոչ միայն Հայաստանում: Բայց դրա հետ մեկտեղ մարդուն անհրաժեշտ է գումար՝ իր կենսական պահանջները ապահովելու համար: Դրա համար պետք է ասպիրանտական տեղերը շատացնենք: Այսօր Հայաստանում հատկացվում է ասպիրանտական 150 տեղ, պետք է այն դարձնել 400, իսկ ասպիրանտների թոշակը, որը 60 հազար դրամ է, պետք է եռապատկել:

- Իսկ այսօր Հայաստանում կա՞ ներդրումային միջավայր, բիզնեսմենների համար շահավե՞տ է ներդրում անել գիտության ոլորտում:

- Այս պահին հաջողակ առաջատար ընկերությունները գիտահեն տեխնոլոգիական ընկերություններ են՝ Microsft, Google, Apple: Այդպիսնները հազարավոր են: Եթե Հայաստանը ցանկանում է ունենալ նմանատիպ հզոր ընկերություններ, պետք է սկսի ներդրում անել գիտության մեջ: Բիզնեսները հաճախ գնում են կարճաժամկետ լուծումների: Երբ որոշակի առաջնահերթ ոլորտներում ստեղծվի այնպիսի գիտելիք, որը մրցունակ լինի միջազգային ասպարեզում, ընկերությունները կվերցնեն այդ գիտելիքը, կդարձնեն պրոդուկտ եւ կվաճառեն այդ պրոդուկտը, արդյունքում կունենան հավելյալ եկամուտներ եւ կսկսեն ներդնել գիտության մեջ: Շատ լավ օրինակ է հենց մեր «Կրիսպը»: Երբ մենք 5 տարի առաջ սկսեցինք գործել, ուղղակի գիտական փոքր խումբ էինք, հիմա ընկերությունն արժի ավելի քան 120 միլիոն դոլար, ունենք մեծ եկամուտներ եւ տարբեր ներդրումներ ենք անում տարբեր գիտական նախաձեռնությունների եւ խմբերի մեջ: Կա գիտելիքի տրանսֆերի գործընթաց, երբ գիտության մեջ ստեղծվում է որոշակի արդյունք, այնուհետեւ նույն պետությունը պետք է կազմակերպի այդ գիտելիքի արդյունավետ հանձնումը տեխնոլոգիական ընկերություններին կամ արդյունաբերական ընկերություններին: Այս գործընթացը եւս Հայաստանում լավ չի աշխատում: Էկոնոմիկայի նախարարությունը սկսել է աշխատել գիտություն-արդյունաբերություն կապը ուժեղացնելու ուղղությամբ, մենք պատրաստ ենք աջակցել։

- Պարոն Մինասյան, գո՞հ եք փոխվարչապետի հետ հանդիպման արդյունքից, ի՞նչ պայմանավորվածություն ձեռք բերվեց այդ հանդիպման ընթացքում:

- Հանդիպման ժամանակ փոխվարչապետը խոստացավ, որ այս եւ մյուս տարի էականորեն ավելանալու է գիտության ֆինանսավորումը, հստակ թվեր չնշվեց: Հրահանգ եղավ Գիտության կոմիտեին մեզ հետ սերտորեն համագործակցել, որպեսզի ծրագրերն ու ֆինանսների բաշխման ձեւն ավելի համահունչ լինի բարձր տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների, արդյունաբերողների պահանջների հետ:

Դրականն այն է, որ Կառավարությունը բաց է, լսում է մեզ, բոլոր հնարավոր ֆորմատներով քննարկումներ են ընթանում, բայց դեռևս դժգոհ ենք արդյունքներից, որովհետեւ կարծում ենք՝ եթե մեր ասած թվերին չհասնենք շատ արագ, ուղղակի մի քանի տարի հետո գիտությունը պարզապես մեռնելու է Հայաստանում: Օրհասական պահից ելնելով ենք տեխնոլոգիական եւ ոչ տեխնոլոգիական համայնքներից մոտ 700 ընկերություններով (ԱՏՁՄ` Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն, տնտեսական  գործարարների միությունը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը, BANA-ն, Տեխնոակումբը եւ այլն) միավորվել այս գաղափարի շուրջ: Եվ այդ առումով «Գիտուժ» նախաձեռնությունը դեռ չի համարում իր գործը կատարած:

Այս պահին Կառավարության կողմից գիտությանը հատկացվող ֆինանսավորումը ոնց որ գոյատեւման ծրագիր լինի, այլ ոչ թե փրկության, դրանով կարող ենք պարզապես մահը երկարաձգել: Մենք նախատեսում ենք եւս մեկ հանդիպում փոխվարչապետի հետ: Կարծում եմ, որ հաջորդ մեկ ամսվա ընթացքում ավելի հստակ կհասկանանք՝ Կառավարության վերջնական որոշումը ինչպիսին է:

Մարիամ Գեւորգյան

Տպել
2157 դիտում

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել

Շարժման առաջնորդը կաթողիկոսն է, թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը. վարչապետ

Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել

Քաղաքական հայտ ներկայացնում են այն հոգևորականները, որոնք հոգևոր առաջնորդությունն են ձախողել. Փաշինյան

Լեռնային մարզերում գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ․ առանձին շրջաններում նաև անձրև ու կարկուտ կլինի

Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին աջակցություն հայտնելուց հետո Արթուր Վանեցյանը գնացել է երկրից

Որ դեպքում իշխանությունը ուժ կկիրառի ցուցարարների նկատմամբ. Նիկոլ Փաշինյանը հստակ մատնանշեց

Լին Թրեյսին ժամանակավորապես լքել է Ռուսաստանը․ երբ է հայտնի դարձել ԱՄՆ դեսպանի բացակայությունը

Ովքեր են աջակցում բողոքի շարժմանը. օտար երկրում ծվարած նարկոբարոններ, կրիմինալներ, նախկին պաշտոնյաներ. Փաշինյան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ շարունակվում է Տավուշից սկսած քայլերթը

Երիտասարդն ատրճանակը պահել է կնոջ դեմքին, հափշտակել պայուսակն ու փախել․ մանրամասներ ավազակային հարձակման դեպքից

Մարդիկ, ովքեր Կիրանցում խաղում են մարդկանց հույզերի հետ, փորձում են քաղաքական որևէ գործընթաց գեներացնել․ Հովհաննիսյան

Կիրանցից լսում եմ ամեն ինչ, բացի սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ հարցերից․ Վլադիմիր Վարդանյան

Նիկոլ Փաշինյանը սահիկաշարի միջոցով ներկայացրեց ՀՀ զարգացման տեսլականը (տեսանյութ)

Սահմանային սյուները անվտանգային երաշխիք են Ոսկեպարի, Կիրանցի, Բերքաբերի, Բաղանիսի և ընդհանրապես ՀՀ-ի համար. Փաշինյան

Տավուշյան շարժումն ուղղորդվո՞ւմ է ՌԴ-ի կողմից․ Արթուր Հովհաննիսյանը մանրամասնել է

Վլադիմիր Պուտինը 5-րդ անգամ կստանձնի Ռուսաստանի նախագահի պաշտոնը․ Կրեմլում տեղի կունենա երդմնակալության արարողությունը

«ԱՌ-ԲԵ Ռետէլի» ընկերության իրացման կետերում ժամկետանց սննդամթերք է հայտնաբերվել

Միրզոյանը Հունգարիայի փոխվարչապետին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրն ու դրա ընձեռած հնարավորությունները

Շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան սեփական մեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային և բռնի համբուրել

ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

ՊԵԿ-ը ներկայացրել է ապրիլի 1-ից 30-ն իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Գազ չի լինի Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերի տասնյակ հասցեներում

Քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունների պլանն ու առկա մարտահրավերները

Միկա Բադալյանն ու նրա սեղանակիցները վիճաբանել են լրագրողի հետ, վերցրել հեռախոսը, քաշքշել․ հարուցվել է քրեական վարույթ

Մակրոնը Սի Ծինփինին 18-րդ դարում հրատարակված առաջին ֆրանս-չինարեն բառարանը, Հյուգոյի վեպն ու ֆրանսիական կոնյակ է նվիրել