Հիմա, մինչեւ հունիսի 1-ը, ոչ մի դեպքում, ԸՕ-ն փոխելուց հետո․ արտահերթ ընտրությունների շուրջ տեսակետները չեն հատվում

Հանգստյան օրերին իշխող «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները կառավարական առանձնատանը հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Քննարկման հիմնական թեման, ՀԺ-ի տեղեկություններով, արտահերթ ընտրություններն են եղել:

Իշխանությունները դեռեւս վերջնական որոշման չեն հանգել ընտրությունների ժամկետների շուրջ: Ժամկետների պահանջներ, սակայն, սկսել է ներկայացնել խորհրդարանական ընդդիմությունը: Մասնավորապես, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ եթե ընտրությունները տեղի չունենան մինչեւ հունիսի 1-ը, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի երաշխավորում, որ դրանից հետո վարչապետի թեկնածու չեն առաջադրի:

Մարուքյանը միեւնույն ժամանակ ընդգծեց, որ մինչեւ հունիսի 1-ն ընտրություն անցկացնելու համար առաջիկա 10 օրվա ընթացքում վարչապետը պետք է հրաժարական տա, խորհրդարանը ցրվի:

«Հունիսի 1-ից հետո մենք չենք կարող երաշխավորել, որ խորհրդարանում առաջադրումներ չեն լինի։ Հետեւաբար մեր կոնսենսուսը կարող է կայանալ, եթե այն տեղի է ունենում մինչեւ հունիսի 1-ը»,- ասաց նա:

Ընդդիմադիր գործիչը պարզաբանեց՝ այս ժամկետը կարեւոր է, որովհետեւ ճգնաժամը խորն է, պետք է արագ հանգուցալուծում տալ: «Եթե առաջիկա 10 օրում է լինում լուծարումը, էդ ընտրությունները տեղի են ունենալու մինչեւ հունիսի 1-ը, եթե էս 10 օրում հանգուցալուծում չունենք, ես չգիտեմ 10 օր հետոյի վերաբերյալ ինչ կարող է լինել, որ դրա վերաբերյալ բան խոսեմ, որովհետեւ այնքան անհանգիստ է երկիրը, այնքան ցնցումներ կան, որ ես չեմ կարող դրա վերաբերյալ կանխատեսումներ անել»,- հավելեց նա:

Մարուքյանը նշեց նաեւ, որ իշխանությունների մոտ տեսնում է արտահերթ ընտրությունների գնալու կամք. «Առաջ ասել եմ, որ պատրվակ են փնտրում՝ չանեն, պատրվակ էր հուշագիրը եւ այլն։ Հիմա տեսնում եմ կա կամք գնալ ընտրությունների, ուրեմն գնում ենք ընտրությունների», - նշեց նա:

Հիշեցնենք, որ Մարուքյանը ավելի վաղ հանդիպել էր վարչապետի եւ նախագահի հետ՝ քննարկելու առկա քաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու եւ այդ համատեքստում արտահերթ ընտրությունների գնալու հարցը: Վարչապետի հետ պայմանավորվել էին, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարի ու Փաշինյանի հնարավոր հանդիպումից հետո կրկին կխոսեն՝ արդյունքների վերաբերյալ քննարկում ունենալու համար:

Մինչ այս պահը դեռեւս լուր չկա Փաշինյան-Ծառուկյան հանդիպման մասին: Գագիկ Ծառուկյանը հրաժարվեց ընդունել նաեւ Հանրապետության նախագահի հրավերը: Ուրբաթ օրը լրագրողների հետ զրույցում ԲՀԿ ղեկավարը հայտարարեց, որ նախագահի հետ չի հանդիպի, բայց պատրաստվում է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ: «Ես սրա մասին հայտնել եմ նաեւ «Հայրենիքի փրկության շարժման» մեր գործընկերներին: Շուտով կլինի հանդիպումը եւ բոլորը տեղյակ կլինեն դրա մասին: Այս վիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է հանդիպել՝ վայրկյան շուտ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար»,- ասաց նա:

Հարցին, թե ինչի շուրջ է լինելու զրույցը, Ծառուկյանը ընդգծեց. «Չհանդիպելը եւ քննարկումներ չունենալը իրավիճակի լուծում չէ: Օր օրի ճգնաժամը խորանում է: Առանց հանդիպելու այս վիճակից ո՞նց եք պատկերացնում, ինչպես պետք է դուրս գանք:  Մարդիկ պղտոր ջրի մեջ փորձում են ձուկ բռնել, ես հո չեմ գնում կոալիցիա կազմեմ Նիկոլ Փաշինյանի հետ»: 

Թեմայի շուրջ իրեն ուղղված հարցին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում մեկ այլ ասացվածքով անդրադարձավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը: Վերջինս «մութ սենյակում սեւ կատու փնտրել» անվանեց այն հարցադրումը, թե ինչպե՞ս է ստացվում, որ Ծառուկյանը, լինելով ՀՓՇ անդամ, համաձայն է Փաշինյանի օրոք ընտրություններին:

Մինչդեռ հիշեցնենք, որ ՀՓՇ-ի պահանջն է՝ Փաշինյանի հրաժարական, Վազգեն Մանուկյանի ժամանակավոր վարչապետություն, 1 տարի անց ընտրություններ՝ առանց Վազգեն Մանուկյանի առաջադրման:

Արման Աբովյանը, սակայն, նկատեց՝ ՀՓՇ-ի «գործառույթն» է այն, որ իշխանությունը չուզենալով եկել է այն մտքին, որ, այո, առանց արտահերթ ընտրությունների վիճակը գնալով ծանրանալու է։ Ընդդիմադիր խմբակցության քարտուղարը հայտարարեց նաեւ, որ ՀՓՇ-ի շրջանակներում փողոցային պայքարը չի դադարելու՝ մինչեւ գործող իշխանությունները չհեռանան:

Իր հերթին՝ այսօր հայտարարությամբ հանդես եկավ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը, որի շուրջ համախմբված շարժումն, ըստ էության, ձախողված է:

Հայտարարությունում նա ընդգծվում էր, որ պետք է ամեն գնով կանխել այս իշխանության օրոք արտահերթ ընտրությունների անցկացումը: Իսկ եթե, այնուամենայնիվ, իշխանությունը գնա այդ քայլին եւ հայտարարի ընտրությունների մասին, ապա, ըստ Վազգեն Մանուկյանի, պետք է հեռացնել այս իշխանությանը մինչեւ նախընտրական գործընթացի սկիզբը:

Թե ինչպես է դա պատկերացնում՝ Մանուկյանը չի մանրամասնել:

Ու մինչ Վազգեն Մանուկյանը շարունակում է ըստ որոշ գնահատականների բռնության կոչեր անել, արտախորհրդարանական որոշ ուժեր էլ քննարկում են՝ արտահերթ ընտրություններն անցկացնել «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունից առա՞ջ, թե հետո: Ինչպես հայտնի է՝ ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների փաթեթը: Եվ բազմաթիվ ուժեր ու գործիչներ պնդում են, որ սխալ է ընտրությունների գնալ՝ մինչ այդ փոփոխությունների ընդունումը:

«Առանց ընտրական օրենսգրքի փոփոխության անցկացվող ընտրությունները հերթական եւ բավականին ուժեղ հարվածը կլինի 18 թվականին սկիզբ առած հեղափոխական գործընթացներին ու, ընդհանրապես, ժողովրդավարությանը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացու որոշում» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Սուրեն Սահակյանը։

Սա այն հարցն է, որի վերաբերյալ միասնական դիրքորոշում չկա նույնիսկ «Իմ քայլի» ներսում: «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունները համակարգող խմբի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի կարծիքն, օրինակ, այս հարցում գրեթե նույնական է Սուրեն Սահակյանի հետ:

Դանիելյանը բազմիցս, այդ թվում մեզ հետ զրույցում ընդգծել է, որ առանց «Ընտրական օրենսգիրքը» փոփոխելու կայացած արտահերթ ընտրությունները կլինեն բաց թողնված հնարավորություն: Նրա համոզմամբ՝ նոր օրենսգիրքը նպաստելու է՝ ունենալ ավելի ազատ եւ ժողովրդավարական ընտրություններ: Դանիելյանը կողմ է մի քանի ամիս ավելի ուշ ընտրություններ անցկացնելուն, բայց բարելավված օրենսգրքով:

Այս առումով առանցքային փոփոխությունը, ինչպես տեղեկացրել ենք, ընտրակարգի փոփոխությունն է: Փոփոխությունների նախագծում առաջարկվում է ռեյտինգային ընտրակարգը փոխարինել փակ համամասնականով: Բացի այդ, կարեւոր է համարվում նաեւ անցողիկ արգելապատնեշի փոփոխությունը, բոնուսային համակարգի վերացումը եւ այլն:

Իսկ ահա «Իմ քայլից» Վիկտոր Ենգիբարյանը այսօր «Արարատ» ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց. «Մենք պատրաստ ենք գնալ ընտրությունների ե՛ւ տարածքային ցուցակներով՝ այսինքն ռեյտինգային ընտրակարգով, ե՛ւ փակ համասնական ընտրակարգով: Մենք կրկին ուզում ենք, որ բոլոր քաղաքական ուժերը անեն հայտարարություն, թե իրենք ինչպիսի ընտրակարգով են ցանկանում գնալ ընտրությունների: Երբ որ մենք տեսնենք, որ քաղաքական դաշտը այնուամենայնիվ նախընտրում է այս կամ այն տարբերակը, մենք դա անպայման հաշվի կառնենք»:

Ենգիբարյանն ընդգծեց՝ դա կարեւոր է, որպեսզի չլինի այնպես, որ ընտրություններից առաջ կամ հետո որեւէ քաղաքական ուժ հայտարարի, թե իշխանություններն իրենց կարծիքը չեն հարցրել:

Տպել
3298 դիտում

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ