«Հեղաշրջումից հետո պետք է կարողանաս կառավարել». ինչո՞ւ զինվորականությունը ակնհայտ չմիացավ ՀՓՇ-ին. քաղաքագետի կարծիքը

Վերջին 2 օրերին «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները սկսել են ընդունել, որ ձախողել են իշխանության հրաժարականին հասնելուն ուղղված պայքարը: Հատկապես ԲՀԿ-ն, որ այդ շարժման հիմքում է կանգնած՝ մարտավարական բազմաթիվ տարաձայնություններ ունենալով հանդերձ չգիտի՝ ինչպես լքել պայքարը:

Պարտվողական այս տրամադրությունները սրվեցին ոչ թե հանրահավաքների մասնակիցների թվի գնալով նվազման հետեւանքով, այլ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունից հետո: Մսխված համարելով ԳՇ բարձրաստիճան սպաների հայտարարությունը հօգուտ շարժման հաղթանակի օգտագործելու հնարավորությունը՝ շարժման ներկայացուցիչները սկսել են այստեղ-այնտեղ դժգոհել Օնիկ Գասպարյանից (թե իբր «նահանջեց»), մյուս զինվորականներից, որ ՊՆ-ում հոտնկայս դիմավորեցին վարչապետին:

Ի՞նչ է սպասվում այդ շարժմանը, ի՞նչ ընթացք կունենա վաղը նախագահի նախաձեռնած երկխոսությունը. այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք քաղաքագետ Էդգար Վարդանյանի հետ.

- Պարոն Վարդանյան, նախագահը նախաձեռնել է երկխոսություն, որին հրավիրյալներից քչերն են արձագանքել: Ինչպես գիտենք՝ ՀՓՇ-ն ըստ էության մերժել է նախագահի մոտ հրավիրված հանդիպմանը մասնակցելու առաջարկը: Այս պարագայում իմաստ ունի՞ այդ հանդիպումը:

- Մենք տեսանք, որ «Իմ քայլը» եւ «Լուսավոր Հայաստանը» պատրաստակամ են գնալ եւ այդ քննարկմանը մասնակցել, ինչը ցույց է տալիս, որ կառավարող ուժը պատրաստ է ըստ էության երկխոսության: «Լուսավոր Հայաստանի» դիրքորոշումն էլ, փաստորեն զատվում է ԲՀԿ-ի ու «Հայրենիքի փրկության շարժման» դիրքորոշումից: Սա նշանակում է, որ ԼՀԿ-ն փորձում է իր խաղը խաղալ: Սա արդեն կայացած փաստ է: Իսկ կլինի այդ երկխոսությունը, թե չի լինի՝ մի փոքր դժվար է ասել: Մենք տեսնում ենք, «Հայրենիքի փրկության շարժումը» պայմաններ է առաջ քաշում՝ այդ հանդիպմանը մասնակցելու համար, եւ իրենց պայմանները 2018 թվականի թավշյա հեղափոխության ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի կողմից առաջ քաշվող պայմանների կրկնօրինակն են: Բայց այստեղ խնդիրն այն է, որ այն ժամանակ Նիկոլ Փաշինյանի թիմն ուներ լայն հանրային աջակցություն, այսինքն այդ գործընթացը, որի նպատակը Սերժ Սարգսյանի ռեժիմի տապալումն էր, զանգվածային բնույթ էր կրում: Իսկ «Հայրենիքի փրկության շարժմանը», ըստ հավաքների մասնակցության եւ տարբեր սոցիոլոգիական հարցումների տվյալների, հանրության մեծամասնությունը չի աջակցում:

Պետք չէ մոռանալ, որ այդ շարժման կորիզը կազմում են այն քաղաքական շրջանակները, որոնց 2018 թվականին հանրության բացարձակ մեծամասնությունը հեռացրել է իշխանությունից: Այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով կարող ենք ասել, որ նրանք չեն կարող հաջողել իրենց օրակարգը պարտադրելու հարցում: Եվ նրանց օրակարգով որեւէ բանակցություն տեղի չի ունենա: Ուստի, քննարկումն էլ տեղի կունենա այն ժամանակ, երբ որ իրենք հրաժարվեն այդ օրակարգից եւ կոնստրուկտիվ դաշտ մտնեն:

- Կարելի՞ է հիմա ասել, որ «Հայրենիքի փրկության շարժումը» տապալված է: Արդեն անգամ ներսում են խոսում այդ մասին:

- Խնդիրն այն է, որ «Հայրենիքի փրկության շարժումը» ի սկզբանե դատապարտված էր նրան, որ ինքը չէր ունենալու հանրային լայն աջակցություն: Սա հասկանալի է: Իսկ ինչպե՞ս կարողացավ ստեղծել լարվածություն եւ մինչեւ հիմա էլ պահպանում է այդ լարվածությունը: Պատճառը պարզ է. մի կողմից տեղի էր ունեցել պատերազմ, եւ արդյունքները շատ ծանր էին հայ ժողովրդի համար, մարդիկ մինչեւ հիմա էլ շատ հարցերի պատասխաններ չունեն:  Մյուս կողմից, շատ շատերը տրամաբանական թեզ էին առաջ քաշում, որ եթե եղել է լուրջ ձախողում, անկախ նրանից, թե որքան է այդ ձախողման համար կառավարող ուժի ու վարչապետի մեղավորությունը, ճիշտ կլինի, որ վարչապետը հրաժարական տա եւ հետո արդեն կպարզվի, թե որքան էր նրա մեղքը կամ միգուցե ընդհանրապես չկա: Դա որոշակիորեն կլիցքաթափեր իրավիճակը: Բայց քանի որ դա տեղի չունեցավ, առաջացրեց հանրային տարբեր շերտերի վրդովմունքը: Լարվածության գեներացման մյուս ռեսուրսն էլ նախկին ռեժիմի ձեռքում եղած բազմաթիվ հեռուստաընկերություններն են եւ ֆինանսական լուրջ ռեսուրսները: Այդ բոլոր ռեսուրսները նրանք ակտիվ կերպով, առանց որեւէ էթիկական սահմաններ ճանաչելու՝ օգտագործեցին, որ շիկացնեն իրավիճակը եւ ազդեն մարդկանց գիտակցության վրա, երկրում մթնոլորտ ստեղծեն: Այստեղ մի բան է նաեւ շատ կարեւոր. լարվածությունը մեծ էր նաեւ մի բանի պատճառով, որ պետական տարբեր ինստիտուտներում աշխատողների զգալի հատվածը մտածողությամբ եւ տարբեր կապերով նախկին իշխանությունների հետ կապված մարդիկ էին: Նրանք ամեն բան արեցին՝ օգտագործելու իրենց դիրքը, լարվածություն ստեղծելու համար, կառավարող ուժի դեմ ինֆորմացիաներ տարածելու համար:

Մենք տեսանք, որ աննախադեպ բաներ տեղի ունեցան. ռազմական վերնախավի մի զգալի հատվածը դուրս եկավ իշխող ուժի դեմ եւ մտավ քաղաքական դաշտ: Բնականաբար սա չի կարող լարվածություն չառաջացնել:

Ահա թե ինչպես եղավ, որ չունենալով հանրային աջակցություն՝ այդ շարժումը այդքան աղմուկ եւ լարվածություն ստեղծեց երկրում: Չունենալով այդ ռեսուրսները՝ իրենք չպետք է նույնիսկ հույս փայփայեին, որ կարող են հաջողել:

Այստեղ ուզում եմ կենտրոնանալ հատկապես զինվորականության հայտարարության վրա, որովհետեւ միակ տարբերակը, որով իրենք կկարողանային իրենց օրակարգը առաջ քաշել՝ ըստ էության դա ռազմական հեղաշրջումն էր: Երբ որ կոնկրետ ուժային ճնշում բանեցնելու հնարավորություն ունեցող ինստիտուտները, կոնկրետ այս դեպքում բանակը՝ ուժի միջոցով ձերբակալեր վարչապետին, կառավարության անդամներին, ասեր որ դադարում է Սահմանադրության գործունեությունը Հայաստանում, փաստացի տապալեր սահմանադրական կարգը, ասեր նշանակում ենք վարչապետ Վազգեն Մանուկյանին: Այս դեպքում Վազգեն Մանուկյանը կարող էր նշանակվել վարչապետ, կամ դա տեղի ունենար խորհրդարանում, բայց պատգամավորները սպառնալիքի արդյունքում կքվեարկեին նրան: Կամավոր, հանրային գործընթացներով հնարավոր չէր իրենց օրակարգը առաջ քաշել: Հիմա որ ասում են բախում-բան, բա էդ բախումը ո՞նց կարող էր տեղի ունենալ. բախումը կարող էր տեղի ունենալ հենց այն պարագայում, երբ այդ փոքրամասնությունը, որը չունի հանրային լայն աջակցություն, ուժային ճնշում իրականացներ: Եթե, ենթադրենք, բանակի մի մասը սատարեր հեղաշրջման գաղափարը եւ ֆիզիկապես զենքով դուրս գար փողոց:

- Հիմա այդպիսի վտանգը չեզոքացա՞ծ է:

- Դժվար է ասել միանշանակ: Ռազմական հեղաշրջումը արագ է տեղի ունենում. արագ պետք է տեղի ունենա, որ հասցնեն իրականացնել այդ բոլոր ուժային գործողությունները եւ դիմադրություն որեւէ կերպ չլինի: Փետրվարի 25-ին ԳՇ-ի հայտարարությունը եղել է եւ արդեն բավականին ժամանակ է անցել: Ի սկզբանե հավանաբար ԳՇ ղեկավարությունը հասկացել էր, որ քանի որ ՀՓՇ-ն հանրային աջակցություն չունի, ռազմական հեղաշրջումը չի կարող հանրային աջակցություն ունենալ...դա էլ պետք է հաշվի առնել: Հեղաշրջումները հաջողվում են գոնե այն ժամանակ, երբ որ գոնե ինչ-որ մի չափի հանրային աջակցություն են ստանում:

- Դրանո՞վ է պայմանավորված, որ զինվորականները այդպես ակնհայտ չմիացան շարժմանը:

- Կարծում եմ՝ այո: Այստեղ միգուցե ուրիշ սուբյեկտիվ խնդիրներ էլ կան, չենք կարող միանշանակ պնդել՝ համագործակցում են մեկը մյուսի հետ, թե ոչ, բայց բոլորն էլ տեսնում էին, որ հնարավոր չէ ուժային միջոցներով հարց լուծել, դա ծայրահեղ կսրեր իրավիճակը, հնարավոր չէր լինի կառավարել: Վերջիվերջո պետք է կարողանային կառավարել: Եթե դու հեղաշրջում անում ես, բա հետո ո՞նց ես կառավարելու առանց որեւէ հանրային աջակցության, այն իրավիճակում, երբ Հայաստանում մեր տիպի երկրների հետ համեմատ ունենք զարգացող քաղաքացիական հասարակություն:

Բացի այդ, համայն հայությունը ողջունել էր թավշյա հեղափոխությունը, եւ հիմա էլ, անկախ ամեն ինչից շատերը հույս ունեն այս իշխանություններից: Երեւի թե նրանք ուղղակի մտածում էին, որ էմոցիոնալ ծանր իրավիճակում հանրության որոշակի շերտեր կմիանան շարժմանը եւ պետական կառավարման համակարգի այլ հատվածները՝ ոստիկանություն, ԱԱԾ եւ այն, դուրս կգան կառավարող ուժի դեմ, հակասահմանադրական գործողությունների կդիմեն, բայց այդ ամենը տեղի չունեցավ եւ քանի որ այսքան ժամանակ անցել է եւ դա տեղի չի ունեցել, այսօր կարող ենք ասել, որ որքան ավելի ժամանակ անցավ, այնքան ավելի փոքրացավ ռազմական հեղաշրջման իրականացման հավանականությունը: Մենք տեսանք, որ վարչապետը հանդիպեց ԶՈՒ ղեկավարության հետ, ցույց տվեցին, որ ենթարկվում են նրան, նաեւ տեսանք, որ Օնիկ Գասպարյանը չդիմադրեց, այսինքն բացի հակասահմանադրական կոչից, այլ բան տեղի չունեցավ Սահմանադրությունից դուրս, ինչի ակնկալիքը ունեին շարժման ղեկավարները:

- Պարոն Վարդանյան, խոսենք նաեւ ԲՀԿ-ի մասին. տպավորություն կա, որ ԲՀԿ-ն ուզում է լքել շարժումը, բայց չգիտի՝ ինչպես դա անել: Ի՞նչ կարծիքի եք:

- Հա, շատ դժվար իրավիճակում է ԲՀԿ-ն իմ կարծիքով գտնվում, որովհետեւ մի կողմից ունեին հույս, որ այդ ալիքի վրա նրանք հետագայում կլինեն առանցքային քաղաքական ուժերից մեկը, բայց տեսնելով, որ որեւէ հաջողության չի կարողանում հասնել շարժումը, հիմա նրանք խնդիր ունեն պահպանելու այն, ինչ մինչեւ հիմա ունեցել են: Կարող են կորցնել նաեւ այն, ինչ ունեցել են՝ որոշակի տեղ քաղաքական դաշտում, դիրք, ռեսուրսներ: Եթե շարունակեն ծայրահեղ գործողությունների շրջանակներում գործող ֆորմատում տեղ ունենալ՝ դա իհարկե լուրջ վտանգ է ստեղծում որպես քաղաքական ուժ գոյություն ունենալու հարցում: Չմոռանանք, որ դաշինքի անհաջողությունը նաեւ նրանց վրա է տարածվում որպես առանցքային ուժ: Մյուս կողմից, եթե դուրս գան, խզեն իրենց հարաբերությունները՝ ինչ են անելու այդ դեպքում, ինչպես են բացատրելու դա, ընտրողները ինչպես կհասկանան, մյուս ընտրություններին աջակցություն կստանան, թե ոչ: Մի խոսքով, իրենց վիճակն էլ հեշտ չէ:

Բայց առավել դժվարը ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի, այլ պետության, հանրության վիճակն է: Եթե նայել եք Ամերիկայի Հանրապետական ինստիտուտի վերջին հարցման արդյունքները՝ 33 տոկոսը պատրաստ է «Իմ քայլին» ձայն տալ: 2-րդ տեղում ԲՀԿ-ն է՝ ընդամենը 3 տոկոսով: Պատկերացնո՞ւմ եք՝ 2-րդ ուժը 3 տոկոսի վստահությունն ունի: Մարդկանց 42 տոկոսը, փաստորեն, ոչ մեկին չի վստահում: Ստացվում է այնպես, որ ցածր վարկանիշ ունենալով այսօր քաղաքական ուժը կարող է լինել երկրորդ տեղում: Հասկանո՞ւմ եք, սա ժողովրդավարական քաղաքական գործընթացի տեսակետից ոչ բարենպաստ իրավիճակ է: Սրա մասին պետք է դիսկուրս բացվի, որովհետեւ եթե այս դաշտը արագ չձեւավորվի՝ հանրության 42 տոկոսը ընտրություն փաստորեն չի ունենալու: Դա է հիմնարար խնդիրը:

Տպել
9918 դիտում

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում հրդեհ է բռնկվել երկհարկանի շինության առաջին հարկում

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել