Ուսումնասիրվել է բենզինի և դիզելային վառելիքի իրացման գների փոփոխության պատճառները

11/03/2021 schedule20:05

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, հաշվի առնելով ՀՀ շուկայում արձանագրված բենզինի և դիզելային վառելիքի իրացման գների փոփոխությունները, սեփական նախաձեռնությամբ իրականացրել է ընթացիկ ուսումնասիրություն այդ ոլորտում: Առավել մանրամասն ուսումնասիրվել են 2020 թվականի դեկտեմբեր և 2021 թվականի հունվար ամիսների ընթացքում բենզինի և դիզելային վառելիքի իրացման գների փոփոխությունների պատճառները։

Հանձնաժողովը 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի հունվարի 14-ն ընկած ժամանակահատվածում արձանագրել է վառելիքի տարբեր տեսակների իրացման գների թանկացումներ, մասնավորպես 10-ից մինչև 30 դրամի սահմաններում։

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ բեզինի և դիզելային վառելիքի իրացման գների փոփոխությունները պայմանավորված են մի քանի հիմնական գործոններով՝

Նավթի և նավթամթերքի համաշխարհային շուկաներում տեղի ունեցած գործընթացներով, մասնավորապես՝ շուկայական գործընթացների բնականոն ընթացքի վերականգնմամբ,

ՀՀ դրամի փոխարժեքի արժեզրկմամբ,

Ձեռքբերման գների բարձրացմամբ։

Այսպես՝ դեռևս 2020 թվականի տարեսկզբին կորոնավիրուսային համավարակի կանխարգելման գործընթացների շրջանակներում իրականացված սահմանափակումները բացասաբար անդրադարձան համաշխարհային տնտեսության վրա, այդ թվում նաև՝ նավթի և նավթամթերքի շուկաների։ Կիրառված սահմանափակումներն աննախադեպ ազդեցություն ունեցան նավթի և նավթամթերքի պահանջարկի վրա և շուկայում առաջացավ զգալի ավելցուկ, որը նաև իր ազդեցությունն ունեցավ նավթի համաշխարհային գների վրա, ինչը 1991 թվականից ի վեր գրանցված նավթի գնի ամենակտրուկ անկման արդյունք հանդիսացավ։

Այնուհանդերձ պետք է նշել, որ նավթը բենզինի և դիզելային վառելիքի արտադրական ինքնարժեքում շատ փոքր մասնաբաժին ունի (կախված տարբեր երկրների հարկային և մաքսային վարչարարություններից` մինչև 10%), և այս պարագայում բենզինի և դիզելային վառելիքի իրացման գների նվազման հիմնական պատճառ հանդիսացավ այդ ապրանքատեսակների նկատմամբ պահանջարկի կտրուկ անկումը՝ պայմանավորված գործող սահմանափակումներով։

Նավթի և նավթամթերքի համաշխարհային շուկայում տեղի ունեցած գործընթացներն իրենց արտացոլումը գտան նաև Հայաստանի Հանրապետությունում, երբ 2020 թվականի փետրվարի 26-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում բենզինի և դիզելային վառելիքի իրացման գները նվազեցին մինչև 26%-ով։

Համաշխարհային տնտեսական գործընթացների վերականգմանը զուգընթաց նաև սկսվեց կարգավորվել նավթի և նավթամթերքի շուկաներում պահանջարկը, ինչը նպաստեց նավթի գների բարձրացմանը, մասնավորապես՝ 2020 թվականի ապրիլ և 2021 թվականի փետրվար ամիսներին «Brent» տեսակի նավթի բորսայական միջին գինը բարձրացել է շուրջ 134%-ով։

ՀՀ դրամի արժեզրկումը ևս ազդեցություն ունեցավ ներկրվող ապրանքատեսակների, այդ թվում՝ բենզինի և դիզելային վառելիքի իրացման գնի ձևավորման վրա, քանի որ ներկրվող վառելիքի դիմաց վճարումն իրականացվում է արտարժույթով։ 2020 թվականի հունվարից մինչև 2021 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարի փոխարժեքը ՀՀ դրամի նկատմամբ բարձրացել է շուրջ 9%-ով (փոխարժեքի միջին ամսական ցուցանիշների հիման վրա)։

Հանձնաժողովը իրացման գների բարձրացման պատճառները պարզելու նպատակով ուսումնասիրել է առավել խոշոր ներկրման ծավալներ ունեցող տնտեսվարող սուբյեկտների կողմից վառելիքի ձեռքբերման գները։

Ձեռքբերման գների ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ Ռուսաստանի Դաշնությունից ձեռքբերվող վառելիքի գինը բարձրացել է դեկտեմբեր ամսին նոյեմբեր ամսվա համեմատ համապատասխանաբար՝ շուրջ 5%-ով՝ 92 օկտանային թվով բենզինի մասով, շուրջ 8%-ով՝ 95% օկտանային թվով բենզինի մասով և շուրջ 12%-ով՝ դիզելային վառելիքի մասով, իսկ 2021 թվականի հունվարից ներկրվող վառելիքի ձեռքբերման արժեքը 2020 թվականի դեկտեմբերի նկատմամբ բարձրացել է համապատասխանաբար՝ 10%-ով՝ 92 և 95 օկտանային թվով բենզինի մասով և 6%-ով՝ դիզելային վառելիքի մասով։

Միաժամանակ 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի հունվարի 14 -ն ընկած ժամանակահատվածում բենզինի և դիզելային վառելիքի իրացման գնի բարձրացման պատճառ է հանդիսացել նաև ՀՀ դրամի արժեզրկումը: Համաձայն Կենտրոնական բանկի կողմից ներկայացվող փոխարժեքի՝ 2020 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ 1 ԱՄՆ դոլարը կազմել է 488,6 դրամ, նոյեմբերի 2-ի դրությամբ՝ 493,8 դրամ, դեկտեմբերի 1-ի դրությամբ՝ 506,9 դրամ, իսկ 2021 թվականի հունվարի 14-դրությամբ՝ 525,5 դրամ։

Ստացվում է, որ 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի հունվարի 14-ն ընկած ժամանակահատվածում բենզինի և դիզելային վառելիքի իրացման գնի բարձրացման հիմնական պատճառ են հանդիսացել ՀՀ դրամի արժեզրկումը և վառելիքի տարբեր տեսակների ձեռքբերման գների բարձրացումները 5%-ից մինչև 12%-ով, իսկ արդեն հաջորդող ժամանակահատվածում` տեղի ունեցած իրացման գնի բարձրացումները, մասնավորապես 2021 թվականի փետրվարի 19-ի դրությամբ 390 դրամ (92 տեսակի բենզինի մասով), պայմանավորված են ձեռքբերման գնի լրացուցիչ բարձրացմամբ (շուրջ 10%), ինչպես նաև առավել մատչելի խմբաքանակների ավարտով և նոր՝ առավել թանկ արժեքով ձեռքբերված, խմբաքանակների իրացմամբ:

Հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ներկրվող բենզինի ինքնարժեքը հիմնականում բաղկացած է ձեռքբերման արժեքից, բեռնափոխադրման հետ կապված ծախսերից, մաքսատուրքերից և այլ ծախսերից։ Ընդ որում՝ բենզինի ձեռքբերման արժեքը ինքնարժեքում կազմում է շուրջ 86%-ից մինչև 88%, բեռնափոխադրման ծախսերը` 1%-ից մինչև 2%, տուրքերը՝ շուրջ 10% և այլ ծախսերը՝ 1%-ից մինչև 2%:

Ձեռքբերման գների ուսումնասիրությունը նաև ցույց է տվել, որ մոտ ապագայում վառելիքի գները կարող են նորից բարձրանալ, քանի որ որոշ տնտեսվարող սուբյեկտների կողմից 2021 թվականին ձեռքբերված խբաքանակները դեռևս չեն իրացվում և առկա մնացորդների ավարտից հետո առավել թանկ գնով ձեռքբերված խմբաքանակների իրացումը կարող է հանգեցնել իրացման գների լրացուցիչ բարձրացման։

Սակայն իրացման գների փոփոխության համաչափության առավել ճշգրիտ գնահատման նպատակով անհրաժեշտ է հաշվի առնել նաև տնտեսվարող սուբյեկտի կողմից վարվող պահեստավորման մեթոդաբանությունը, քանի որ երբեմն տնտեսվարող սուբյեկտը կարող է ներմուծել խոշոր խմբաքանակ թանկ գնով և չնայած միջազգային գների նվազեցմանը, շարունակել իրացնել թանկ գնով ներմուծված խմբաքանակը և հակառակը։ Ուստի իրացման գնի փոփոխությունների առավել հստակ գնահատման համար անհրաժեշտ է իրականացնել համապարփակ ուսումնասիրություն՝ ըստ համապատասխան իրացնող տնտեսվարող սուբյեկտի՝ հաշվի առնելով վերջինիս մնացորդները և պահեստավորման մեթոդաբանությունը։

Սույն ուսումնասիրության շրջանակներում դիտարկված գործընթացների և ձեռքբերված փաստերի վերլուծության և համադրության արդյունքում տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության հնարավոր խախտման հատկանիշներ չեն հայտնաբերվել, իսկ արձանագրված գնային փոփոխությունները դիտարկված ժամանակահատվածում պայմանավորված են եղել սույն ուսումնասիրությամբ ներկայացված ներքին և արտաքին օբյեկետիվ մի շարք շուկայական գործընթացներով։

ՏՄՊՊՀ-ն շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել բենզինի և դիզելային վառելիքի շուկայում տեղի ունեցող զարգացումները և առաջիկայում հանդես կգա հրապարակմամբ տնտեսվարող սուբյեկտների կազմի հնարավոր փոփոխությունների, դրանց մասնաբաժինների և շուկաների կառուցվածքային այլ հարցերի վերաբերյալ:

Տպել
1277 դիտում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել

Շարժման առաջնորդը կաթողիկոսն է, թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը. վարչապետ

Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել

Քաղաքական հայտ ներկայացնում են այն հոգևորականները, որոնք հոգևոր առաջնորդությունն են ձախողել. Փաշինյան

Լեռնային մարզերում գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ․ առանձին շրջաններում նաև անձրև ու կարկուտ կլինի

Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին աջակցություն հայտնելուց հետո Արթուր Վանեցյանը գնացել է երկրից

Որ դեպքում իշխանությունը ուժ կկիրառի ցուցարարների նկատմամբ. Նիկոլ Փաշինյանը հստակ մատնանշեց

Լին Թրեյսին ժամանակավորապես լքել է Ռուսաստանը․ երբ է հայտնի դարձել ԱՄՆ դեսպանի բացակայությունը

Ովքեր են աջակցում բողոքի շարժմանը. օտար երկրում ծվարած նարկոբարոններ, կրիմինալներ, նախկին պաշտոնյաներ. Փաշինյան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ շարունակվում է Տավուշից սկսած քայլերթը

Երիտասարդն ատրճանակը պահել է կնոջ դեմքին, հափշտակել պայուսակն ու փախել․ մանրամասներ ավազակային հարձակման դեպքից

Մարդիկ, ովքեր Կիրանցում խաղում են մարդկանց հույզերի հետ, փորձում են քաղաքական որևէ գործընթաց գեներացնել․ Հովհաննիսյան

Կիրանցից լսում եմ ամեն ինչ, բացի սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ հարցերից․ Վլադիմիր Վարդանյան

Նիկոլ Փաշինյանը սահիկաշարի միջոցով ներկայացրեց ՀՀ զարգացման տեսլականը (տեսանյութ)