Որոշ ժամանակ հետո հնարավոր է անշարժ գույքի շուկայում ակտիվացում լինի. Թովմասյան

2021 թ. հունվարին Հայաստանում գրանցվել է անշարժ գույքի օտարման 3011 գործարք, սա շուրջ 50 տոկոսով կամ 1508-ով պակաս է 2020 թ. նույն ամսվա ցուցանիշից: Տվյալներն օրեր առաջ հրապարակել է ՀՀ վիճակագրական կոմիտեն:

Դեռեւս կորոնավիրուսից հետո շուկայի վիճակը վատ էր, եւ գործարքների մակարդակը նվազել էր, սրանով պայմանավորված՝ նաեւ որոշակի գնային նվազում կար, սակայն դոլարի կուրսի որոշակի տատանումները անշարժ գույքի գներն ինչ-որ չափով բարձրացրել են:

ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ 2020 թ. բնակարանների վաճառքի 3 տոկոսի չափով գնանկում է եղել, նաեւ նկատվել է գործարքների նվազում: Իսկ ներկայում կոմիտեն օրական մինչեւ 2800-2900 դիմում է ընդունում:

Խոսելով դոլարի կուրսի տատանումների մասին՝ նա ասաց, որ իրենց մոտ կա կոնկրետ գործարքների քանակ, որում դրամային արժեքով ֆիքսվում է գումարի չափը:

Անդրադառնալով շուկայի ընդհանուր միտումներին՝ Թովմասյանը նշեց, որ հիմա ոլորտը կայունացման է գնում. «Օրինակ՝ 2020-ի հոկտեմբերին ունեինք քիչ գործարքներ, որը թույլ չէր տալիս եզրակացություններ անել: Բայց հիմա ստաբիլ ձեւով օրական ընդունված դիմումների քանակը պահպանվում է: Եթե այս տենդենցը շարունակական լինի, որոշ ժամանակ հետո հնարավոր է շուկայում ակտիվացում լինի»:

Հունվարի 1-ից ուժի մեջ մտավ գույքահարկի նոր փոփոխությունները, հարցին՝ դրան ի՞նչ արձագանքներ կան քաղաքացիներից, կոմիտեի ղեկավարը պատասխանեց, որ արձագանքները միանշանակ չեն, այնպես չէ, թե բոլորը գոհ են եւ այնպես էլ չէ, թե դժգոհ են. «Հարցեր կան, որոնք բարձրացված են, որոնք այս պահին քննարկման փուլում են, եւ շարունակական այդ հարցերին լուծում տալով՝ շարժվում ենք առաջ: Այս պահին բարձրացված հարցեր կան թե՛ կառուցապատողների, թե՛ քաղաքացիների կողմից, որոնց վերաբերյալ աշխատանքային քննարկումներ ենք իրականացնում լուծումներ տալու համար»:

Կադաստրի կոմիտեն վերջին տարիներին մեծ մասամբ թվայնացրել է իր ծառայությունները, եւ քաղաքացիները շատ փաստաթղթեր ստանալու համար այլեւս գրասենյակներ չեն այցելում, Թովմասյանից հետաքրքրվեցինք, թե համակարգն ամբողջությամբ ե՞րբ կթվայնացվի: Ի պատասխան՝ նա ասաց, որ ոչ մի համակարգ, անգամ՝ աշխարհի ամենազարգացած պետություններում, 100 տոկոսանոց թվայնացում կադաստրի ոլորտում չկա:

«Եթե 100 տոկոսով թվայնացում լինի, ենթադրվում է, որ պետք է նաեւ իրավունքների պետական գրանցումն ավտոմատացվի, ինչը, ըստ էության, հնարավոր չէ»,- ընդգծեց նա: Կոմիտեի ղեկավարը շեշտեց՝ մաքսիմալ հնարավոր աշխատանքները իրականացվում են, եւ յուրաքանչյուր աշխատանք միտված է որոշակի տվյալներ թվայնացնելուն, սակայն ասել, թե ամբողջությամբ կթվայնացնեն, հնարավոր չէ:

«Մենք հիմա ամբողջ Սյունիքի մարզի քարտեզները, որոնք այսքան տարի վարվել են օֆլայն տարբերակով, տեղափոխել ենք առցանց վարվող քարտեզ: Լիազոր մարմինների համար բացել ենք Հայաստանի Հանրապետության միասնական գեոպորտալը եւ շարունակական ակտիվացնելու ենք այս պրոցեսը, որպեսզի ավտոմատացման գնա դա»,- նշեց նա: Թովմասյանի խոսքով՝ գեոպորտալը քարտեզագրական նյութերի մեկտեղումն է 1 միասնական հարթակում, որը վարվելու է առցանց վիճակում:

Հարցին, թե ի՞նչ բարեփոխումներ են սպասվում այս տարի անշարժ գույքի ոլորտում, կոմիտեի ղեկավարը պատասխանեց, որ դրանցից կարեւորագույնը հենց քարտեզների առցանց վարման պրոցեսն է, քարտեզների ուղղման կարգի ընդունումը, հասցեավորման կարգի բարեփոխումն է: «Հասցեավորման ընդհանուր համակարգ է ներդրվում, որն ուղղված է ՀՀ հասցեները միատարր դարձնելու, այլ ոչ թե յուրաքանչյուր մարմին իր աշխատանքների համար առանձին հասցեավորում անի, եւ հնարավոր չլինի դրանք մեկ հարթակում միավորել»,- ասաց նա:

Թովմասյանը նշեց, որ աշխատանքներ են իրականացնում նաեւ կալանքների կիրառման միասնական ծրագրային փաթեթի շուրջ եւ հույս հայտնեց, որ ապագայում դա կվերջացնեն:

«Դա թույլ է տալիս կալանք կիրառող մարմիններից ստացվող արգելանքներն ավտոմատ տեղաբաշխել կադաստրային գործերի վրա եւ բացառել մարդու ֆունկցիան: Սա կաշխատի ինքնաշխատ համակարգի օգնությամբ, այս պահին ծրագիրը թեստավորման փուլում է, եւ հույս ունենք, որ 1-2 ամսվա այդ ռեժիմից արդեն դուրս կբերենք ու կտեղադրենք օնլայն տարբերակում»,- հայտնեց կոմիտեի ղեկավարը: Նա ընդգծեց՝ պետք է բոլոր հարցերի պատասխանները մանրակրկիտ ունենան եւ դրանից հետո արդեն գործարկեն ծրագրային փաթեթը:

Հարցին՝ այսինքն, եթե քաղաքացու վրա հարկադիրը կալանք է դնում, դրա մասին տեղեկությունը միանգամից պետք է հասնի կոմիտե՞, Թովմասյանը դրական պատասխանեց՝ նշելով, որ այս պահին այդ ինֆորմացիան այլ համակարգի միջոցով է գալիս, որն այդքան էլ արդյունավետ չէ, ու դա բարձրացնելու համար նոր ծրագրային փաթեթն են ներդրել: Սրա նպատակն այն է, որ կալանքները կիրառվեն ճիշտ ժամանակին եւ հետագայում խուսափեն այն խնդիրներից, որ կալանք կիրառված գույքերը նախքան կալանքի կիրառումը փորձեն, օրինակ, վաճառել. «Այսինքն՝ մենք դնում ենք մի համակարգ, որ այն պահին, երբ որոշում է կայացվում կալանք կիրառել գույքի վրա, հաջորդ պահին այդ տեղեկությունը հայտնվում է մեզ մոտ: Սա միտված է համակարգն ավելի կանոնակարգելու եւ այն հավելյալ ռեսուրսները, որոնք հիմա ծախսվում են, խնայելուն»:

Հարցին՝ կոմիտեն որքանո՞վ է մասնակցություն ունեցել Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում սահմանագծման աշխատանքներին, Թովմասյանը պատասխանեց, որ կոմիտեն այդ պրոցեսներում ներգրավված է իր գործառույթների շրջանակներում, եւ ցանկացած տեղեկատվություն, որն անհրաժեշտ է պետական մարմիններին, ներկա պահին էլ շարունակում են տրամադրել:

Նախորդ ամիս Կադաստրի կոմիտեի ղեկավարը այցելել էր Արցախ: Թովմասյանն ասաց, որ հանդիպել է Արցախի նախագահի, ԱՀ կադաստրի կոմիտեի եւ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ եւ քննարկել են ոլորտին վերաբերող մի շարք հարցեր:

«Դրանցից մեկը հենց էլեկտրոնային համակարգերի ներդրումն է, որն այսօր ՀՀ-ում ներդրված է: Խոսքը թվային հարթակների միջոցով ծառայությունների մատուցման, կնիքի բացակայության խնդիրների մասին է: Քննարկվել է քարտեզագրական նյութերի հետ կապված որոշակի աշխատանքների կազմակերպման հարցեր»,- ասաց նա:

Կոմիտեի ղեկավարն ընդգծեց՝ ոլորտին վերաբերող բազմասեկտոր քննարկում է եղել, եւ ներկա դրությամբ իրենք եւ Արցախի իրենց գործընկերներն աշխատում են այդ համակարգերն արագ ժամանակահատվածում Արցախի կադաստրի կոմիտեում ներդնելու համար:

Սուրեն Թովմասյանը, անդրադառնալով բարեփոխումների տեմպին, նշեց, որ  աշխատանքներն ակտիվ փուլում են, բայց ակնկալել շատ արագ փոփոխություններ, տեղին չէ, քանի որ բոլոր աշխատանքները խորքային են. «Միշտ պետք է հիշենք, որ գործ ունենք մարդու սեփականության իրավունքի հետ, եւ յուրաքանչյուր բարեփոխում՝ սկսելուց մինչեւ ավարտը, շատ խոր վերլուծության ու բազմաքայլ կոմբինացիաների կարիք կա: Հույս ունենք, որ մոտակա ժամանակներում կունենանք ավելի կայուն ու ավելի կանոնակարգված համակարգ»:

Տպել
5269 դիտում

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից