Նոր նախագիծ՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատման վերաբերյալ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հանրային քննարկման է դրել որոշման նոր նախագիծ, որով առաջարկվում է երկու փոփոխություն պարտադիր զինվորական ծառայությունից ՀՀ եւ օտարերկրյա քաղաքացիների ազատման վերաբերյալ:

Ըստ այդմ, նախատեսվում է սպորտի, մշակույթի եւ արվեստի ոլորտներում բացառիկ նվաճումներ ունեցող ՀՀ քաղաքացիների համար զինծառայությունից ազատվելու տարիքային շեմը 20-ից (քիչ դեպքերում՝ 26-ից) դարձնել 26՝ մինչ այդ կարեւոր պայման համարելով նշված ոլորտներում իր բացառիկ նվաճումների պարբերաբար վերահաստատումը: Օտարերկրյա քաղաքացիները զինծառայությունից կազատվեն միանգամից՝ առանց տարկետում տալու, ինչն այժմ է արվում:

ԿԳՄՍՆ իրավաբանական վարչության օրենսդրության բաժնի գլխավոր մասնագետ Արսեն Բաղդասարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ տարիքային շեմի սահմանման հստակեցումների անհրաժեշտությունը պայմանավորված է գործող իրավակարգավորումների մեջ եղած հակասությամբ:

Հակասություններ կան ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 457-Ն և N 450-Ն որոշումների եւ ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի միջեւ:  

Ըստ 2018 թվականի որոշման՝ սահմանված է, որ սպորտի, մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է 2-ից առավելագույնը 4 տարի ժամկետով, սակայն ոչ ավելի, քան մինչև քաղաքացու 26 տարին լրանալու օրը:

Իսկ 2019 թվականի որոշման համաձայն՝ քաղաքացին բացառիկ դեպքերում ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից. բացառիկ դեպքեր են համարվում քաղաքացուն մշակույթի և արվեստի բնագավառներում ու սպորտի բնագավառում գործունեության համար ՀՀ կառավարության կողմից նախկինում տարկետում տրված լինելու և այդ բնագավառներում քաղաքացու կողմից համապատասխանաբար ՀՀ կառավարության N 457-Ն և N 450-Ն որոշումների համաձայն նշանակալի նվաճումներ ունենալու հանգամանքները:

Այստեղ առաջանում է հակասությունը. այսինքն՝ մի որոշմամբ՝ սահմանված է տարկետում ստանալու նվազագույն և առավելագույն ժամկետ, տրված է տարիքային սահմանափակում, իսկ մյուս որոշմամբ՝ սահմանափակում սահմանված չէ: Ստացվում է, որ անձը, ով ունի նվաճումներ, մի անգամ դիմել է տարկետման 18 տարեկանում, ստացել է տարկետում 2 տարի ժամկետով, 20 տարեկանը լրանալուց հետո հանգիստ կարող է դիմել որպես բացառիկ դեպք եւ ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:

Առաջարկվող նոր կարգավորմամբ՝ նախկին նվաճումները բավարար չեն համարվի բացառիկ դեպք համարվելու համար: Քաղաքացին պետք է աշխատի, կատարելագործվի, նոր նվաճումներ ունենա, այդպես, մինչեւ 26 տարին լրանալը, որից հետո միայն կարող է դիմել եւ ստանալ ազատման հնարավորություն:

Արսեն Բաղդասարյանի խոսքով՝ այս կարգավորումը հնարավորություն է տալիս նաեւ այս բնագավառում մոտիվացնել նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին: «Կրկին տարկետում ստանալու եւ որպես իրապես բացառիկ դեպք համարվելու համար քաղաքացին կաշխատի իր վրա, չի փորձի սահմանափակվել միայն երկու տարի ունեցած իր նվաճումներով, կփորձի զարգանալ, նոր բարձունքների հասնել. սրանով կզարգանան նաեւ սպորտի, մշակույթի եւ արվեստի բնագավառները, ավելի մեծ նվաճումներ ունեցող քաղաքացիներ կունենանք»,- նշում է նա:

Արսեն Բաղդասարյանը ընդգծում է, որ փոփոխությունը հնարավորություն է տալիս վերացնել անհավասար պայմանները, օրինակ՝ կրթության բնագավառում նվաճում ունեցող քաղաքացիների համեմատ:

«Կրթության եւ գիտության բնագավառում պարտադիր զինվորական ծառայությունից քաղաքացիները կարող են ազատվել ՀՀ կառավարության կողմից նախկինում տարկետում տրված լինելու եւ քաղաքացու կողմից ՀՀ օրենքով սահմանված կարգով գիտական, գիտատեխնիկական գործունեությամբ զբաղվելու հանգամանքով: Ստացվում է, որ անձը պարտավոր է, ըստ հերթականության, ավարտել կրթական ծրագրերը (բակալավր՝ 4-5 տարի, մագիստրատուրա՝ 1-2 տարի և ասպիրանտուրա՝ 2-3 տարի, բայց ոչ ավելի, քան մինչև 26 տարին լրանալը), որից հետո ստանալ գիտական աստիճան, զբաղվել գիտական և գիտատեխնիկական գործունեությամբ, նոր միայն հավակնել զինվորական ծառայությունից ազատման իրավունքի:

Դրա համար էլ սպորտի, արվեստի, մշակույթի բնագավառում էլ որոշակի ընթացակարգ է սահմանվել, որ քաղաքացին մի քանի անգամ տարկետման գործընթաց անցնի, այսինքն՝ նվաճումներ ներկայացնի, աշխատի, նոր նվաճումներ ունենա, նոր վերջում, 26 տարին լրանալու պարագայում, այդ նվաճումները հաշվի առնելով՝ որպես բացառիկ  դեպք իրեն տրվի պարտադիր զինվորական ծառայությունից ազատման իրավունք»,- պարզաբանում է մասնագետը:

Հարցին՝ փոփոխության նման անհրաժեշտությունն առաջացավ՝ ելնելով նրանից, որ բացառիկ դեպքերով շատե՞րն էին ազատվում ծառայությունից, նա պատասխանեց.

«Հիմնականում կրթության ու գիտության բնագավառում նշանակալի նվաճման համար ենք ունեցել բացառիկ դեպքեր, սպորտի եւ մշակույթի բնագավառում էլ են եղել. այս խնդիրը առաջացել է հենց այդտեղ, որ անհավասար պայմաններ են ստեղծվում. մեկը մի դեպքում կարող է 20, 22, 24 տարեկանում դիմել ու պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել, իսկ մյուսը՝ ոչ»:

Իսկ երկրորդ փոփոխությունը վերաբերում է ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշմանը. գործող կարգով՝ ՀՀ քաղաքացիություն ստացած օտարերկրյա  քաղաքացիները, որոնք ՀՀ հավաքական թիմերում են ներգրավված, ստանում են տարկետման իրավունք: Նոր փոփոխությամբ առաջարկվում է, որ ոչ թե ստանան տարկետում, այլ միանգամից ազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից:

«Նախ՝ տարիների փորձը ցույց է տվել, որ ծագումով հայ կամ այլազգի օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր գալիս են՝ ՀՀ ազգային հավաքականում խաղալու համար, տալիս ենք ՀՀ քաղաքացիություն, իրենք՝ որպես ՀՀ քաղաքացի, օգտվում են բոլոր իրավունքներից, պարտականություններից եւ սահմանափակումներից եւ ենթակա են նաեւ պարտադիր  զինվորական ծառայության: Ստացվում է, որ մենք օտարերկրացի նվաճում ունեցող, հեռանկար ունեցող մարզիկին, ում հրավիրում ենք մեր երկիր՝ մեր հավաքական թիմերում խաղալու համար, սպորտը զարգացնելու, մեր երկրի համար հաջողություններ գրանցելու համար, դնում ենք մեր քաղաքացիների հետ հավասար պայմաններում եւ ասում ենք՝ եկել ես մեր երկիր, որևէ նվաճումների հասցրել ես մեր երկիրը, հիմա գնա, ծառայիր: Սա խնդիրներ է առաջացրել, եւ հավաքական թիմերը, ֆեդերացիաները դժվարանում են հայ ծագմամբ  եւ օտարերկրացի քաղաքացիներին կանչել, ՀՀ քաղաքացիություն տալ եւ ներգրավել հավաքական թիմերում, որովհետեւ մարդիկ գալիս են եւ այսպիսի խնդիրների առաջ են  կանգնում. ժամկետն է լրանում անձնագրի, երկրի թույլտվության, մարզումների են գնում, չեն կարողանում վերադառնալ, հետախուզման մեջ են հայտնվում, ստիպված են գնում պարտադիր զինվորական ծառայության անցնել»,- պարզաբանեց Արսեն Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ այս ձեւով խթանվում է հայ ծագմամբ քաղաքացիներին մոտիվացնելը, Հայաստան գալը, մեր հավաքական թիմերում հանդես գալը: «Բացի դա էլ՝ որոշակի դեմոկրատական խնդիր կա. գալով ՀՀ, քաղաքացիություն ստանալով՝ կարող են հետագայում այստեղ գործունեությամբ զբաղվել, մարզչական գործունեություն իրականացնել կամ մարզադպրոցներ հիմնել: Նպատակը սա է, որ եթե  հրավիրում ենք օտարերկրյա քաղաքացուն՝ ՀՀ ազգային հավաքականում հանդես գալու համար, տալիս ենք նրան քաղաքացիություն, միանգամից նրան ազատում ենք պարտադիր զինվորական ծառայությունից՝ մոտիվացնելով հեռանկար ունեցող մարզիկներին՝ ի նպաստ հայկական սպորտի զարգացմանը»,- եզրափակեց նա:

Մարիամ Գեւորգյան

Տպել
6070 դիտում

Առաջարկվում է Հարկային օրենսգրքում սահմանել QR կոդի հասկացությունը․ երբ ուժի մեջ կմտնի օրենքը

«Հար-Մա եղբայրներ» ընկերության տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է․ ինչ է հայտնաբերվել

Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

Օդի ջերմաստիճանը կնվազի․ ժամանակ առ ժամանակ անձրև և ամպրոպ է լինելու

Սահմանազատման հիմքում նաև իրավական փաստաթուղթ կա, ընդդիմությունը փորձում է կեղծ օրակարգեր առաջ քաշել. Տիգրանյան

16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել

Ռեստորանում ընթրելիս տղամարդը հանել է ատրճանակն ու պատահական կրակել․ կա զոհ

Լևոն Քոչարյանի «ախռանիկը» Ազգային ժողովի շենքի տարածքում հարվածել է Civic.am-ի լրագրողին

Ֆրանսիայի կողմից նվիրաբերված գեներատորները տրամադրվել են ՀՀ ռազմավարական կարևորություն ունեցող կառույցներին

Օպերատիվ իրավիճակը անցած 1 օրում․ բացահայտվել է հանցագործության 86 դեպք, արձանագրվել՝ 10 ճանապարհատրանսպորտային պատահար

ԱԳ նախարարի տեղակալը Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան Դը Գլյոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը

Ալմա Աթայի հռչակագրով ՀՀ-ն ունի տիտղոս Հայաստանի Հանրապետության ամբողջ ինքնիշխան տարածքի վրա․ Վարդանյան

Ինչը կերաշխավորի Հայաստանի Հանրապետության գոյությունն ու զարգացումը․ վարչապետը հրապարակել է պետության մասին 4-րդ զրույցը

Այս ֆոնին հասկանո՞ւմ եք՝ ինչ լավ է, որ, ի վերջո, Ադրբեջանը համաձայնվել է 1991-ի դրության վիճակին վերադառնալ. Իոաննիսյան

Աշխարհում ձեր նման հակապետական ընդդիմություն գոյություն չունի. Արթուր Հովհաննիսյան

Պաշտպանության բնագավառում ՀՀ-Ֆրանսիա երկկողմ, ինչպես նաև ԵՄ-ի հետ համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Քեզ փող են տալիս, անում ես, դու շուն ես. Դավթյանը՝ իր ներկայացման ժամանակ ակցիա իրականացրած երիտասարդին (տեսանյութ)

Մեր հավատքը ձեր բիզնեսին մի խառնեք, Աստծուց վախեցեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Պետությունն ունենում է պետական սահման, դուք առաջարկում եք առաջնորդվել շփման գծով, դրա ի՞նչն է պետականանպաստ. Կարապետյան

Այսօր՝ ՀՀ ԱԺ, վաղը «Արմյանսկիյ օբլըստի» ինչ-որ «գարադսկոյ դումայի պատգամավոր կլինեն․Ալեքսանյանը՝ ընդդիմության մասին

Վարչապետն օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել

Լեգիտիմացնում եք ուժը, երբ այն սկսի գործել, ձեր դաշնակիցները իրենց իրավունքները չեն կատարի. Ռուբինյանը՝ ընդդիմությանը

Օդեսայում հրթիռակոծության հետևանքով զոհեր կան, հրդեհվել է «Կիվալովի ամրոց»-ը․ այսօր սգո օր է հայտարարվել

Բրիտանական ընտանիքի անդամը՝ դքսուհի Սոֆին, այցելել է Ուկրաինա

Ընդդիմության առաջարկած սահմանագծման վերաբերյալ նախագիծը մերժվեց․ «Քաղաքացիական պայմանագիր»-ը դեմ քվեարկեց

Զինված հարձակում է եղել Աֆղանստանի Հերաթ նահանգի մզկիթի վրա․ կան զոհեր

ՆԳՆ փրկարարական ծառայության Երևանի վարչությունն ամփոփել է ապրիլի գործունեությունը

Լիտվացի գործընկերները պատրաստակամություն են հայտնել աջակցել ՀՀ ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումներին

Ավտոմեքենան բախվել է ձիուն․ հոսպիտալացված տուժածներից վարորդի վիճակը ծանր է

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 30-ին

Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Խնձորի չափ կարկուտ․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը

Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից

Թբիլիսիից Բաթումի՝ 3․5 ժամում կամ «դարի նախագիծը»․ բացվել է Զեստաֆոնի շրջանցիկ ճանապարհը

Խնդիրը ընկալման մեջ է՝ մենք պահում ենք դիրքե՞ր և շփման գի՞ծ, թե՞ վերարտադրում, գետնի վրա գծում ենք մեր սահմանը․ Եղոյան

Խնդիրներին Կառավարությունում քաջածանոթ են․ վարչապետը Կիրանցի բնակիչներին հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը

Նորատուսում «ԻԺ» մակնիշի ավտոմեքենա է հրդեհվել