Վանեցյանի ազդեցությունը պահպանվե՞լ է Ձեզ վրա․ Քոչարյանը՝ Վարդազարյանին

Ազգային ժողովում շարունակվում են հերթական քառօրյայի աշխատանքները:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, դիմելով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին, հետաքրքրվեց, թե իր և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ընկերական հարաբերությունները պահպանվե՞լ են, թե՞ ոչ, և ինչպիսի՞ ազդեցություն ունեն Վանեցյանի հետ հարաբերությունները Վարդազարյանի գործունեության վրա.

«Ձեր հայտարարություններից հետո տեսնում եք, որ արտախորհրդարանական ուժերն ավելի ոգեշնչված են զգում, պլան Բ-ի ու Ց-ի մասին են խոսում, բայց երբ դա չի լինում, սկսում են պախարակել այն մարդկանց, ովքեր, կաշկանդված լինելով, հայտարարություններ են անում, ինչպես երկու օր առաջ Հանրապետության նախագահին գովաբանում էին, բայց երեկ իրենց միկրոֆոնը լրիվ այդ կոդերով էր խոսում, այդ նույնն անելու են ձեր նկատմամբ: Ձեր պաշտոնավարման ընթացքում դատական համակարգը պետք է հեռու պահեք նման ցնցումներից: Հասարակությունը անվստահություն է զգում դատական համակարգի նկատմամբ, որովհետև բռնության ու սպանության կոչեր անողները ազատության մեջ են»:

Վարդազարյանն էլ ի պատասխան Քոչարյանի հարցին՝ նշեց, որ Վանեցյանի հետ իր ընկերությունը սկսել է 90-ականներից.

«Ես աշխատում էի Կառավարությունում, իսկ Վանեցյանը ուսանող էր, և այդ ընկերությունը շարունակվում է մինչ օրս: Պահպանվել են, թե ոչ, միանշանակ ասում եմ՝ պահպանվել են: Ես ընկերություն եմ անում ոչ թե քաղաքական հայացքների համար, հուսով եմ՝ մեր ընկերությունը կայուն մնալու է: Ազդեցություն ունի, թե ոչ, պարոն Քոչարյան, դուք երևի քաջատեղյակ եք, որ 2010 թվականից, երբ ես սկսել եմ աշխատել Երևանի կենտրոն դատարանում, բազմաթիվ անգամներ հանդիպել եմ պարոն Վանեցյանի հետ, վերջինս, հանդիսանալով ԱԱԾ ստորաբաժանման ղեկավար, բազմաթիվ անգամներ օպերատիվ- հետախուզական գործունեության օրենքի շրջանակներում ներկայացել է Կենտրոնի դատարան, և այդ ընկերական հարաբերությունները նույնպես օգնել են, որպեսզի «գործն էլ առաջ գնա»:

Արթուր Վանեցյանն ունեցե՞լ է կամ ունի՞ իմ նկատմամբ ազդեցություն, ամենայն պատասխանատվության հայտարարում եմ՝ չի ունեցել, չունի և չի էլ կարող ունենալ: Եթե ես զգամ՝ ինձ վրա կա ճնշում քաղաքական ուժի կողմից, կլինի դա իշխանություն, թե ընդդիմություն, ես խոստանում եմ, որ այդ մասին համապատասխան հաղորդում կտամ գլխավոր դատախազին, տեղյակ կպահեմ ԲԴԽ-ին, որ փորձում են ազդեցություն ունենալ ինձ վրա»:

Տպել
1350 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է