Պատարագ եկեղեցում եւ հարգանքի տուրք Մարտի 1-ի զոհերի հիշատակին (լուսանկարներ)

01/03/2021 schedule18:20

Այսօր «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամները Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցեցին Մարտի 1-ի և 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին մատուցված պատարագին:

Այնուհետև կուսակցության անդամները շարժվեցին դեպի Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ՝ հիշատակի տուրք մատուցելու Մարտի 1-ի զոհերի հիշատակին: 

Մյասնիկյանի արձանի մոտ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ Արամ Մանուկյանը անդրադարձավ Մարտի 1-ի դատավարությանը: «Ունենք թատերական ներկայացում, որը կոչվում է դատական պրոցես, որը 2 տարի է՝ չի մտել դատական իրական պրոցեսի մեջ: Սա ֆարս է, սա ներկայացում է, սա անպատասխանատվություն է զոհերի նկատմամբ, անպատասխանատվություն է երկրի և երկրի ապագայի նկատմամբ, այսպես չի կարելի երկրի հետ վարվել, այսպես չի կարելի արդարության հետ վարվել, ծաղրուծանակի վերածել: Փաստ է, 13 տարի անցել է, և ոչ մի գործ առաջ չի գնում: Եվ դա է պատճառը, որ ընդդիմադիր կոչվածները, որոնք պատասխանատու են և՛ Մարտի 1-ի համար, և՛  պատերազմի կորստի համար, և՛ մեր անցած կորուստների համար, այսօր իշխանություն վերցնելու «քաղաքական հայտ» են ներկայացրել»:

Մանուկյանի դիտարկմամբ՝ ծայրահեղ ռևանշիստները, ծայրահեղ թավիշականները ոչինչ չեն անում երկիրը խառնաշփոթից հանելու համար: «Չբացահայտվեց՝ նոր ոճիրներ կլինեն, չպատժվեցին, նոր իշխանափոխություն կլինի, նոր ռևանշ կլինի, նոր հեղաշրջում կլինի: Այս ամենը փոխկապակցված, շաղկապված են, երկիրը պետք է դուրս գա այս քաոսից՝ արդարություն հաստատելով և քաղաքական պրոցեսների գնալով, ոչ էթե իրար վիրավորելով, իրար վախացնելով, իրար թուրք անվանելով, ամոթ է, մեր քաղաքական նշաձողը իջել է ավելի, քան կարող է իջնել: Ամոթ է մեր երկրի, մեր ժողովրդի, մեր պետականության համար սա ծաղր է, ամոթ»:

Անդրադառնալով այսօր սպասվող հանրահավաքներին՝ Մանուկյանը չբացառեց դեպքերի վատ զարգացումը: «Սա ֆարս է, սա բեմականացում է, մի բեմականացում գնում է Բաղրամյանի վրա, մյուս բեմականացումը՝ դատարանում: Այսպես երկիրը առաջ գնալ չի կարող, և խնդրին պետք է տալ քաղաքական լուծումներ»:

«Հայ ազգային կոնգրես»-ի անդամները կայցելեն նաև Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու պատերազմում զոհվածների հիշատակին:

 

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

Տպել
1195 դիտում

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Գրեթե ռեկորդային. Սուրենյանը հայտնել է Երևանում այսօր սպասվող մինչև +32 աստիճան տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ