Fly Armenia-ն հաստատում է, որ սկանդալի կենտրոնում հայտնված օդանավն իրենցն է

Հայկական գրանցմամբ եւ համարանիշով «Բոինգ-737» ինքնաթիռի չարտոնված վայրէջքի ու հնարավոր առեւանգման մասին առաջինը բարձրաձայնել է օդաչու, ՀՀ առաջին մասնավոր «Ֆենիքս Ավիա» ավիաընկերության հիմնադիր, վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը։ «Հայկական ժամանակի» հետ զրույցում Ճաղարյանը մանրամասներ է ներկայացրել ինքնաթիռը շահագործող նորաստեղծ ավիաընկերության մասին, զրուցել ենք նաեւ թեմային առնչվող այլ հարցերի շուրջ․

Պարոն Ճաղարյան, կխնդրեի ասել, թե ե՞րբ եք տեղեկացել օդանավի հետ կապված խնդրի մասին, եւ, եթե գաղտնիք չէ, ինչպե՞ս եք իմացել։

- Խնդրի մասին իմացել եմ կիրակի երեկոյան Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատող գործընկերներիցս մեկից։ Քանի որ ես Էմիրաթներում եմ աշխատել, ավիացիոն շուկայում բազմաթիվ գործընկերներ ունեմ։ Նրանցից մեկն ինձ ասաց, որ Էմիրաթներում լուրեր են տարածվել, թե հայկական օդանավ են առեւանգել, հարցրեց՝ ես ի՞նչ գիտեմ այդ մասին։ Հարցրի՝ ե՞րբ են առեւանգել, ասաց՝ այսօր (հեղ․՝ կիրակի)։ Ուսումնասիրելուց հետո հասկացա, որ խոսքը Fly Armenia ավիաընկերության տեխնիկական թռիչքի մասին է, որը Տալլինից պիտի գար Երեւան եւ հայտնվել է Թեհրանի օդանավակայանում։ Մինչեւ երկուշաբթի ես ձայն չէի հանում, սպասում էի․ Հայաստանի ավիացիոն իշխանությունները մի ռեակցիա պիտի տայի՞ն, չէ։ Սա համաշխարհային ավիացիայում արտառոց դեպք է: Կան հատուկ կարգավորումներ, որ եթե օդանավը նախանշված օդանավակայան չի հասնում, պլանավորված ժամանակից 30 րոպե հետո սկսվում են որոնողափրկարարական աշխատանքները։ Չեն կատարվել ո՛չ որոնողափրկարարական աշխատանքներ, ո՛չ էլ հայտարարություն է տարածվել օդանավի առեւանգման մասին։ Այսինքն՝ այստեղ (ՔԱԿ-ում) այնպիսի տպավորություն էր, որ ոչինչ չի եղել։

Երբ հայտարարեցիք ինքնաթիռի հնարավոր առեւանգման մասին, դուք ֆեյսբուքյան ձեր էջում գրել էիք, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի Կոմիտեն (ՔԱԿ) հեռագիր է ստացել Արաբական Միացյալ Էմիրությունների (Աբու Դաբի) Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից (GDCA), հայկական գրանցմամբ, EK-FAA համարանիշով «Բոինգ-737» օդանավի առեւանգման մասին: Այդ գրության մասին կոմիտեի՞ց էիք տեղեկացել։

- Այդ մասին Էմիրաթների իմ գործընկերներից էի իմացել ու գիտեմ, որ իրենք այդ առնչությամբ գրություն են ուղարկել կոմիտե։

Այսինքն՝ հնարավո՞ր է, որ ՀՀ քաղավիացիայում իսկապես խնդրի մասին տեղյակ չեն եղել, թե՞ դա անհնար է, պարզապես հարկ են համարել լռել։

- Այ հենց սա է հարցը՝ օդանավը առեւանգվե՞լ է, թե՞ գնացել է ավիաընկերության նախատեսված պլանով։ Լավ, եթե գնացել է ավիաընկերության նախատեսված պլանով, ինչո՞ւ ավիացիոն իշխանությունները դրանից տեղյակ չեն եղել։ Եթե ավիացիոն իշխանությունները դրանից տեղյակ են եղել, ապա ինչո՞ւ իրենք առաջինը չեն զանգել միջազգային ավիացիոն ստրուկտուրաներին։ Ինչո՞ւ են հիմա անմեղսունակ հայտարարություններ անում, թե համապատասխան իրավասու մարմիններից այդպիսի տեղեկություն չեն ստացել։ Թող հիմա ասեն, թե ովքե՞ր են այդ իրավասու մարմինները։ Իրավասու մարմինները հենց իրենք են՝ Հայաստանի ավիացիոն իշխանությունները։ Հենց իրենք պիտի մեզ հայտնեին, հայտարարեին առեւանգման մասին կամ ժխտեին այդ փաստը։

- Իսկ տեղյա՞կ եք դեպի Տալլին թռիչքի նպատակների մասին։

- Օդանավը կատարել է տեխնիկական թռիչք։ Իմ տեղեկություններով՝ օդանավը վարձակալվել է լիտվական ընկերության կողմից, բայց գտնվել է (Էստոնիա) Տալինում: Այստեղ իրավական որեւէ խախտում չկա, սա չէ խնդիրը։

- Կոմիտեի երեկվա հայտարարության մեջ կարծես հատուկ շեշտվում էր, որ ինքնաթիռի օդաչուները օտարեկրացիներ են։ Այդ փաստը որեւէ կասկածի առիթ կարո՞ղ է տալ։

- Ես ուզում եմ հասկանալ, թե իրենք ինչի համար էին ընդհանրապես դա նշել։ Իրենք կարող էին նույնիսկ այդ օդաչուների կոշիկների չափը նշել, որը ոչինչ չէր տալու տվյալ իրավիճակում կամ կատարված գործողության շրջանակներում։ Եթե նրանք չընդգծեին, որ օդաչուները հայեր չեն եղել, շատերի մոտ հարց չէր առաջանա՝ բա էդ արտասահմանցուն ինչի՞ էին վարձել օդանավը բերելու համար։ ՀՀ-ում եւս համապատասխան օդաչուներ կան։ Ինչո՞ւ ՀՀ-ից չենք ուղարկել այդ օդանավը բերելու, գուցե հենց այն պատճառով, որ իրենք այդ բանը չէի՞ն անի։ Եվ մի բան էլ՝ ի՞նչ պայմաններով են օտարեկրացի օդաչուները իրավունք ստացել հայկական գրանցմամբ օդանավ վարելու։ Ես բազմիցս ասել եմ՝ քաղաքացիական ավիացիայի ոլորտը մեր ամենաձախողված ոլորտներից մեկն է, նրա մասին գրված միջազգային փաստաթղթերն ամեն ինչ ասում են։ Կա՛մ օդանավը նախօրոք նշված երթուղուց շեղվել է, կա՛մ չի շեղվել։ Եթե նախապես նշված երթուղուց չի շեղվել, նշանակում է՝ օդաչուները այստեղ կապ չունեն, ավիաընկերությունն է տվել այդ երթուղին, ասել է՝ Տալլինից քշի Թեհրան։ Իսկ եթե նախօրոք նշված երթուղուց շեղում են կատարել ինքնակամ, այս դեպքում թռիչքն ընկնում է առեւանգման տակ, որտեղ պատասխանատու են օդաչուները։ Այս երկու պարզ հարցերի պատասխանները կարող են տալ Հայաստանի քաղաքացիական ավիացիոն կոմիտեն ու Fly Armenia ավիաընկերությունը․ նրանք լռում են։

- Որպես ոլորտի մասնագետ՝ խնդրում եմ նշեք, թե մեր օրերում օդանավ առեւանգելն արդյո՞ք այդքան հեշտ է, եւ իրականում ի՞նչ կարող է եղած լինել։

- Ընդհանրապես նման բաներ տեղի են ունենում անկառավարելի ավիացիոն իշխանությունների շուկաներում։ Բացի դա՝ Fly Armenia ավիաընկերության բացվելու ժամանակ Փաշինյանը չլսեց իմ հորդորը, իմ բերած արգումենտները։ Դեռեւս 2019 թվականի սեպտեմբերի վերջին ես նրան տեղեկացրել եմ այս ավիաընկերությունը ղեկավարող անձի, ամբողջ աշխարհում նրա գործունեության մասին, թե քանի երկրի կողմից է հետախուզվում, ինչ կասկածելի կապերի մեջ է գտնվում։ Ընկերությունը նաեւ կասկածելի պայմաններում գրանցվեց, դա այն ժամանակ էր, երբ տեղական ընկերությունները խնդիրներ ունեին թռիչքների հետ կապված (հիմա էլ ունեն): Բազմաթիվ ռիսկեր կան, ընդհուպ մինչեւ այն, որ ընկերություն բացողը կարող է նաեւ բանկից գումար վերցնել օդանավը մնա բանկի վզին։

Հ.Գ. «Հայկական ժամանակը» օդանավի վերաբերյալ շրջանառվող լուրերի իսկությունը ճշտելու նպատակով հարցեր էր ուղղել Fly Armenia ավիաընկերությանը։ Fly Armenia-ից տեղեկացրին, որ տեղի ունեցածի առնչությամբ այժմ ընկերության կողմից կատարվում է քննություն։ Քննությանը չխոչընդոտելու պատճառաբանությամբ տրամադրել են միայն հետեւյալ տեղեկատվությունը․

«Fly Armenia ավիաընկերության վարձակալած՝ B737-300 (հայկական գրանցում՝ EK-FAA) օդանավի վրա ընթանում էին տեխնիկական աշխատանքներ Էստոնիայի Հանրապետության Տալլին քաղաքում, որից հետո՝ ս․թ․ փետրվարի 12-ից 22-ը ընկած ժամանակահատվածում, այն պետք է թռիչք կատարեր Ուկրաինայի Հանրապետության Հոստոմել օդանավակայան՝ շարունակելու տեխնիկական սպասարկումը»։

Ընկերությունից նաեւ տեղեկացնում են, որ փետրվարի 20-ին օդանավը թռել եւ անհայտ պատճառներով արտակարգ վայրէջք է կատարել։ Սակայն, թե որտեղ, չի նշվում։

Հավելյալ տեղեկացնում են, որ այս պահին ընկերության կողմից կատարվում է քննություն։ Կատարվածի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն ավիաընկերությունը կտրամադրի ավելի ուշ։

«Հայկական ժամանակը» հարցեր էր ուղղել նաեւ քաղաքացիական ավիացիայի կոմիտեին, սակայն դրանց պատասխանելու համար կոմիտեից պաշտոնական հարցում են պահանջել։  

Տպել
6009 դիտում

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ